Varzor-ի խոսքերից
Հենց այս տարբերակն է, որ ավելի ընդունված է:
Աճառյանի կողմից Խալդի լեզու է անվանվել պաշտոնական "ուրարտերենը"` խուռիերենը:
Քաղդիերեն տարբերակը հայերեն լեզվին բնորոշ ձևափոխությունների արդյունքում է ստացվել` լ=ղ (Երուշալիմ=Երուսաղեմ, Պավել=Պողոս և այլն)
Այո, գոյություն ունի քաղդի եկեղեցին (խալդեական) և ըստ էության նրանց լեզուն նոր-ասորերենն է (նորից նշեմ, որ ասորերէնը աքքադերենի, այսինքն հալդիերենի հյուսիսային բառբառների է համարվում) և ոչ մի կապ չունի Խալդ-Հայկ -ի հետ:
Եթե ուշադիր նայեք Ուրարտական Խալդ աստծու պահպանված պատկերին, ապա շատ նման է Աղեղնավոր Հայկին, ավլի ճիշտ պատկերված է աղեղնավոր` շատ մեծ նետով (միգուցե նիզակով) և գծապատկերով շատ նման է Հայկ (Օրիոն) համաստեղությանը:
Էջանիշներ