Շինարար (23.05.2011)
VisTolog (17.05.2011)
մի?թե
http://neonews.am/home/item/7210Հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի արդյունքում նախօրեին արտակարգ պատահար է գրանցվել: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի Գերանբոյի շրջանի տարածքից հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի վրա, մեր սահմանապահները պատասխան կրակահերթ են տեղացել:
Արդյունքում կրակոցից վնասվել է Թալգարագոյունլու բնակավայրով անցնող գազամուղը: Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և ուժեղ հրդեհ է բռնկվել: Ըստ ադրբեջանական աղբյուրների, այրվել են գյուղի տները:
Neonews.am
սենց վատ լուր![]()
մի քիչ մանրամասն սա է կարծես թե http://news.am/arm/news/59709.htmlԱյսօր Երևանում ժամը 21:15-ի սահմաններում Արցախի փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով կան զոհեր:
Միմյանց են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ը հրդեհվել է:
Բռնկված հրդեհի պատճառը, ինչպես նաև զոհված ու տուժած քաղաքացիների թիվը պաշտոնապես հրապարակված չէ:
Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից, վթարի զոհ է դարձել առնվազն վեց մարդ: Զոհվել են «Մերսեդես»-ի ու «ԳԱԶԵԼ»-ի վարորդները, ԳԱԶԵԼ»-ի վարորդի կողքին նստած երկու ուղևորները: Վեց քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Դեպքի վայրում աշխատել են Երևանի փրկարարական ջոկատը` Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ և Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Գրիգոր Գիգորյանի գլխավորությամբ:
Tert.am
Lուրը արդեն հարևան թեմայում գրվել ա![]()
Թուրք ազգայնականների «սեքս կասետները» հայտնվեցին ինտերնետում. մեկ օրում 6 հրաժարական
Թուրքիայի քաղաքական օրակարգում շարունակում են ակտիվ մնալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի մի շարք անունների հետ կապված «սեքս-սկավառակների» սկանդալները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների մի խմբի պատկանող «Տարբեր իդեալիզմ» անունը կրող ինտերնետ կայքում հրապարակվել է «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության անդամների անձնական կյանքի հետ կապված 2 գաղտնի տեսագրություններ, որից հետո MHP-ի 6 անդամներ հրաժարական են ներկայացրել։
«Տարբեր իդեալիզմ»-ի կայքում ավելի վաղ պահանջվել էր «Ազգայանական շարժում» կուսակցության ղեկավար կազմի հրաժարականը, հակառակ դեպքում սպառնալով հրապարակել նրանց «սեքսուալ արկածները»։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, թե ինչ տեսագրություն, որ կա թող հրապարակեն։ Սրանից շատ չանցած «Տարբեր իդեալիզմ»-ը ներկայացրել է սեռական տեսարաններ պարունակող 2 գաղտնի տեսագրություններ։
Հրաժարական տված անձանցից «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Էքիջին հայտարարել է, թե հրաժարվում է կուսակցության անդամությունից, պատգամավորության թեկնածությունից եւ ներողություն է խնդրում ժողովրդից։
Նշենք, որ ավելի վաղ ինտերնետում կրկին սեռական բնույթի տեսագրություն հայտնվելու հետեւանքով հրաժարական էին տվել «Ազգայնական շարժում» կուսակցության 2 անդամներ, որից հետո կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ արեց սկանդալում ներքաշված իր կուսակիցներին հրաժարական տալ։
Թուրքիայի մայր ընդդիմության՝ «ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը նախորդ տարի հրաժարական էր տվել՝ ինտերնետում իր սեռական կյանքին վերաբերյալ սկանդալային մի տեսագրության հայտնվելուց հետո:
NEWS.am-ը ներկայացնում է Ազգայնական շարժում կուսակցության արդեն նախկին փոխնախագահի հետ կապված եւ ինտերնետում հայտնված սկանդալային տեսագրությունը։
news.am
armuk (26.05.2011)
Յախք, արա, էլի նապոլեոնը Երեւանը գրավեց… խոսքեր չունեմ…Նարեկ Սարգսյանն էլի Երեւանի գլխավոր ճարտարապետն է
17:01 . 23/05
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:
"Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի",- նշել է քաղաքապետը:
Աղբյուր` Երկիր Մեդիա![]()
հետաքրքիր
http://asekose.am/?p=32122
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Tig (24.05.2011)
http://emedia.am/?module=article&uti...e=1336&lang=amՇՏԱՊ «ՎիվաՍելլ»-ում ռումբ են փնտրում, իսկ Յիրիկյանը խանգարում է
Այսօր` մայիսի 24-ին ժամը 13:10-ի սահմաններում, ԱԻՆ ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի-4/1 հասցեում գտնվող «ՎիվաՍելլ» ընկերության կենտրոնական գրասենյակի շենքում ռումբ է դրված: Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաեւ ԱԱԾ Կենտրոնականի պետը: Այս պահին ընկերության բոլոր աշխատակիցներին տարհանել են եւ շենքի ներսում ռումբի որոնողական աշխատանքներ են կատարվում: Շուտով դեպքի վայրում կլինեն նաեւ սակրավորները: Ի դեպ, երբ փրկարարներն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները փորձում էին «ՎիվաՍելլ»-ի աշխատակիցներին տարհանել, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արգելում էր, որպեսզի աշխատակիցներին տարհանեն:
Այնուամենայնիվ, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը եւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, ովքեր Ռալֆ Յիրիկյանի հետ 10-15 րոպե բանակցելուց հետո, կարողացան համոզել նրան, որպեսզի շենքի բոլոր աշխատակիցները տարհանվեն: Ռալֆ Յիրիկյանը հայտարարում էր, որ դա իր սեփական տարածքն է եւ այլ մարդիկ իրավունք չունեն մուտք գործել այնտեղ, հայտնում է news.am:
Վախում ա խարդախությունները բացահայտվի.....![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Skype-ի գլոբալ խափանում
Աղբյուր՝ 1ին.ամԱյս պահին Հայաստանի օգտատերերի մեծ մասը չի կարողանում օգտվել IP հեռախոսակապ տրամադրող Skype ծառայությունից: Այն լրիվ անհասանելի է, և հնարավոր չէ հաղորդագրություններ ուղարկել ու ստանալ: Թե որքանով է սա գլոբալ խնդիր՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե որքանով է այս խնդիրը կապված վերջերս Skype-ի սեփականատիրոջ փոփոխության հետ:
Հիշեցնենք, որ Microsoft-ը ապրիլին հայտարարեց Skype-ը գնելու մասին, որի համար վճարեց 8.5 մլրդ դոլար:
ես էլ առավոտն էի վերջին վերսիան գցել, մտածեցի պատճառն էդ ա, որ սկայպիս հետ ինչ որ բան էն չի, ջնջեցի, նորից քաշեցի, գցեցի
Հ.Գ. եթե դեռ ինչ որ մեկի մոտ չի աշխատում, այս ֆայլը ջնջեք, կդզվի՝ >C:\Documents and Settings\user name\Application Data\Skype\shared.xml
Վերջին խմբագրող՝ V!k: 26.05.2011, 16:36:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
V!k (26.05.2011)
Լեդի Գագան համերգի ժամանակ ծննդաբերել է` հենց բեմի վրա
Ողջ աշխարհն իր տարօրինակությամբ ցնցած Լեդի Գագան չի դադարում զարմացնել իր երկրպագուներին եւ քննադատներին: Այս անգամ նա ծննդաբերել է բեմի վրա: Այդ ամենը տեղի է ունեցել Saturday Night Live ամերիկյան հեռուստատեսային շոուի ընթացքում: Սկանդալային երգչուհին իր ելույթը սկսել է իր իսկ ծննդով. նա դուրս է եկել տիեզերական մեծ ձվից, սակայն սրանով զարմանալի շոուն բեմի վրա չի ավարտվել: Ելույթի ժամանակ Լեդի Գագան մեծ փոր է ձեռք բերել, ինչպիսին լինում է հղիների մոտ: Իսկ դրանից մի քանի րոպե անց Լեդի Գագայի հետ պարողները նրան նստեցրել են ծնդաբերական բազկաթոռի վրա, որտեղ էլ նա ծննդաբերում է: Այս ամենը տեղի է ունեցել Born This Way կատարման ժամանակ:
Աղբյուր
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ