User Tag List

Էջ 116 160-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,726 համարից մինչև 1,740 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1726
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ, երկխոսությունն այլևս կայացած փաստ է

    Համաներում

    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
    Ախպերություն


  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.05.2011), Elmo (21.05.2011), Mephistopheles (20.05.2011), Norton (20.05.2011), Ձայնալար (20.05.2011)

  3. #1727
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ոսկեղենիկ» համաներմանը՝ դրական եզրակացություն

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Սերժ Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած համաներման առաջարկին:

    Երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում համաներման առաջարկը կներկայացվի պատգամավորներին: Իսկ մինչ այդ համաներման առաջարկի տեքստը գաղտնի է պահվում:

    ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս համաներումը լինելու է աննախադեպ՝ իր ծավալների մեջ: Սահակյանը հրաժարվեց բովանդակային մանրամասներ հաղորդել, միայն նշեց, որ հանձնաժողովի նիստում Հրայր Թովմասյանը, ներկայացնելով համաներման տեքստը, այն որակել է որպես «ոսկեղենիկ համաներում»:
    http://www.1in.am/arm/armenia_right_20289.html

    Համաներման ոսկեղենիկը ո՞րն ա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (20.05.2011)

  5. #1728
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վրաստանի խորհրդարանը միաձայն ճանաչեց ցեղասպանությունը

    Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Ցարական Ռուսաստանի կողմից իրականացված չերքեզների ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

    Այդ բանաձևի օգտին քվեարկել է 95 պատգամավոր, իսկ դեմ արտահայտվողներ ու ձեռնպահ մնացողներ չեն գրանցվել:

    Նշվում է, որ այս խնդրի լուծումը Վրաստանում ձգձգվում էր 1.5 տարի շարունակ:

    Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանի 4 կոմիտեները աջակցել են այն բանաձևի նախագծին, որը 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից իրականացված չերքեզների զանգվածային սպանություններն ու բռնագաղթը ճանաչում է որպես ցեղասպանություն:

    Չերքեզները նշում են, որ ավելի քան 100 տարի տևած ռուս-չերքեզական պատերազմի (1763-1864 թթ. Կովկասյան պատերազմներ) և Ռուսական կայսրության ծավալման դեմ չեքեզական դիմակայության հետևանքով Կովկասի ամենաբազմամարդ ժողովուրդներից մեկը կորցրել է իր բնիկ հայրենիքը` Չերքեզիան, ինչի արդյունքում չերքեզները ցրվել են աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ հայրենի տարածքները՝ դատարկվել բնիկներից:

    http://www.1in.am/arm/regional_georgia_20290.html

  6. #1729
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չերքեզները էդքան հետաքրքիր չեն, բայց Միշան ԿԳԲ-շնիկներին ա ուզում բացահայտի՝ ասել է թե վարջնականապես անկախանում ա ռուսական կայսրությունից: Հալալ ա:

    Վրաստանը ջախջախիչ հարված է պատրաստել խորհրդային անցյալի դեմ

    Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, Վրաստանը պատրաստվում է գազտնազերծել ԽՄԿԿ նախկին անդամների ու խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցների անունները: Համապատասխան օրինագիծը ստացել է «Ազատության խարտիա» անվանումը: Վրաց խորհրդարանականները պլանավորում են դա քվեարկել մոտակա նիստի ժամանակ:

    Այդ խարտիայով սահմանվում են այն կանխարգելիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են կոմունիստական ու ֆաշիստական գաղափարախոսությանը հակազդելու համար: Բացի այդ, այն ենթադրում է պաշտոնների անցման հարցում սահմանափակումներ կիրառել ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու կոմսոմոլների նկատմամբ:

    Այդ անձինք չեն կարող աշխատանքի անցնել երկրի ներկայացուցչական կամ գործադիր մարմիններում, Անվտանգության խորհրդում, նախարարների կաբինետում, նախագահի աշխատակազմում, խորհրդարանական ապարատում, կառավարչական գրասենյակներում և այլն:

    Այդ դասի մարդկանց համար աշխատանքային սահմանափակումներ են մտցվելու պաշտպանության ու ներքին գործերի նախարարություններում, օպերատիվ ստորաբաժանումներում, նրանց կոչումը չի կարող հասնել փոխգնդապետի և ավելի բարձր:

    Նրանք չեն կարող լինել նաև դատավորներ, ռեկտորներ ու դրանց տեղակալներ, դեկաններ ու ամբիոնի վարիչներ: Նրանց աշխատանքն արգելված է Հասարակական հեռուստատեսությունում:

    Խարտիայի համաձայն` Վրաստանի հասարակական վայրերում չպետք է գտնվեն խորհրդային խորհրդանշաններով հուշարձաններ, քանդակներ, խորաքանդակներ ու նկարներ: Բացի այդ, փոխվելու են այն քաղաքների, գյուղերի ու փողոցների անվանումները, որոնք հիշեցնում են խորհրդային անցյալի մասին:

    Մասնագետներից ու պատմաբաններից բաղկացած հատուկ հանձնաժողովը որոշելու է, թե որ խորհրդանիշն է մնալու, իսկ որը տեղափոխվելու Օկուպացման թանգարան:

    Նշվում է, որ վրացական կողմը պատրաստվում է Ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումից հետո ճանաչել նաև հյուսիսկովկասյան մյուս ժողովուրդների ցեղասպանությունը (Ցարական Ռուսաստանի կողմից):

    Հիշեցնենք, որ երեկ վրացական խորհրդարանը միաձայն (95 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) վերջակետ դրեց 1.5 տարի ձգձգվող չերքեզների ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին:
    http://www.1in.am/arm/regional_georgia_20345.html

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2011), Chuk (21.05.2011), davidus (23.05.2011), Kuk (22.05.2011), Norton (21.05.2011), Տրիբուն (22.05.2011)

  8. #1730
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. լրատվություն չպարունակող գրառումների մի մասը ջնջվել է, մի մասը՝ տեղափոխվել այստեղ:

    Ուշադրություն. որոշվել է այսուհետ սույն բաժնում արգելել քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում լինելու է միայն լրահոս: Մեկնաբանությունները կխնդրեմ անել «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» կամ մեկ այլ համապատասխան թեմայում, եթե այդպիսին լինի: Ցանկացած մեկնաբանություն համարվելու է թեմայից դուրս և ջնջվելու է՝ համապատասխան հետևանքներով:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.05.2011), Sagittarius (23.05.2011)

  10. #1731
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք առանձին. Գագիկ Ծառուկյան

    14:37 • 23.05.11


    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին:

    «Իհարկե, մենակ ենք գնալու, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ փոքր կուսակցությունները պետք է միանան մեծերին:

    Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն ստորագրեց կոալիցիոն հուշագրի թարմացված տեքստը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես էդ հարցին պատասխանել եմ՝ որ մեր երկրի նախագահն իրեն հզոր զգա»:



    Tert.am

  11. #1732
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հենց նոր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկելու մասին: Հիմա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնում է համաներում հայտարարելու մասին տեքստը:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.05.2011), Ձայնալար (25.05.2011)

  13. #1733
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկի կողմից ևս մեկ անգամ հավաստիացում, որ երկխոսությունը լինելու է միայն արտահերթ ընտրությունների շուրջ.
    Նախ նախագահի, հետո ԱԺ ընտրություն

    ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, խոսելով Կոնգրես-իշխանություն երկխոսության թեմայով, ասել է, որ երկխոսություն լինելու է իշխանության հանձնման, խորհրդարանի ու նախագահի արտահերթ ընտրության մասին:

    Հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ կլինեն արտահերթ ընտրություններ, Արամ Մանուկյանն ասել է, որմեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա Ազատության հրապարակի վերանվաճմանը, չէր հավատա, որ իշխանությունը կհայտնվի այսքան ծանր վիճակում:

    Արամ Մանուկյանը նշել է, որ այդ ամենը գրագետ քաղաքականության եւ ժողովրդի հաստատակամ պայքարի արդյունք է, եւ ամեն ինչ կախված է պայքարի գրագետ քաղաքականության շարունակությունից, հնարավորության դեպքում ավելացնելով ճնշումը:

    “Այս ամբողջ գործընթացը, մեր ամբողջ գործունեությունը միտված է արտահերթ ընտրություններին, նախագահական, հետո խորհրդարանական”, ասել է Արամ Մանուկյանը:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (25.05.2011)

  15. #1734

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.05.2011), VisTolog (25.05.2011)

  17. #1735
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազգային ժողովում այսօր հետաձգվեց ՀՀ նախագահի համաներման առաջարկի քննարկումը: Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ ինքը վաղը կներկայացնի համաներման առաջարկի վերջնական տարբերակը:

    Նշենք, որ Հայաստանի նախագահը Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով դիմել է խորհրդարանին:
    Աղբյուր՝ tert.am

    Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա ներկայիս տարբերակը (նայիր վերևի գրառման մեջ) չի տարածվում մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վրա:
    Սպասենք ավելի լուրջ մեկնաբանությունների:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (25.05.2011)

  19. #1736
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ մեկնաբանությունը

    Մեխը Սասունի եւ Նիկոլի հարցն է

    Եվ հազիվ թե իշխանությունը, Սերժ Սարգսյանն ինքը չհասկանա, չգիտակցի իրավիճակի այդ նրբությունը: Հետեւաբար դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կգտնվի այդքան անխոհեմ եւ անհեռատես, որ Սասունին կամ Նիկոլին թողնի բանտում: Այդ դեպքում ընդամենը կմնա միայն կարծել, որ կամ Սերժ Սարգսյանը, Վիկտոր Դալլաքյանի բառերով ասած, նույնքան քինախնդիր է, ինչքան Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ պարզապես այդ ամենը տեղավորվում է ներքաղաքական երկխոսության արդի տրամաբանության մեջ, եւ իշխանությունը պարզապես փորձում է մի քիչ սրել իրավիճակը եւ ընդդիմությանը տալ ռադիկալ գործողությունների` մասնավորապես այսպես ասած “Լեւոն Զուրաբյանի նստացույցի” առիթ, իրավիճակը փոքր ինչ ռադիկալացնելու միջոցով այսպես ասած գործարքի կասկածները ցրելու համար:

  20. #1737
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ավելի շուտ քաղաքական հումորի ա ձգում

    Համաներումը կապված չէ մարտի 1-ի հետ
    .......
    Իսկ կտարածվի՞ համաներումը քաղհալածյալ Վանո Սիրադեղյանի վրա, նախարարը նշեց, թե ինքը նման տեղեկություններ չունի:
    Արդարադատության նախարարն ասում ա, որ ինքը նման տեղեկություն չունի: Ղամազ, բա ո՞վ ունի: Կամ ի՞նչ ա նշանակում տեղեկություն չունես, չե՞ս կարում նայես էտ հոդվածների տակ ընկնում ա, թե չէ: Տարել ա սաղին:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.05.2011), Bruno (25.05.2011), Վիշապ (25.05.2011)

  22. #1738
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաներումն ընդունվեց

    Քիչ առաջ ԱԺ-ում քվեակության դրվեց համաներման մասին Սերժ Սարգսյանի միջնորդությունը և այն ընդունվեց 91 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:

    http://1in.am/arm/armenia_politics_20919.html
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.05.2011), Chuk (26.05.2011), Claudia Mori (26.05.2011), Mephistopheles (26.05.2011), Norton (26.05.2011), Sagittarius (26.05.2011), Tig (26.05.2011), VisTolog (26.05.2011), Ձայնալար (26.05.2011)

  24. #1739
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոչարյանը ստում է

    Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքս-ին ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը ՌԴ վարչապետի մերձմոսկովյան նստավայրում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

    Սակայն երեկ`ավելի ուշ, ռուսաստանյան Ռեգնում գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի Քոչարյանի Պուտինին չի հանդիպել, ինչի մասին ռուսական պետական լրատվական գործակալությանը հավաստիացրել է ՌԴ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը` պնդելով, որ «Քոչարյան-Պուտին հանդիպում չի եղել»։
    00:36 Քաղաքական | Ուրբաթ 27.05.201

    1in.am

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.05.2011), Աբելյան (27.05.2011), Ձայնալար (27.05.2011)

  26. #1740
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սասուն Միքայելյանը ազատ արձակվեց

    Հենց նոր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նախ շենքից դուրս բերեցին նրա իրերը։ Առավոտից Սասուն Միքայելյանին էին այստեղ սպասում նրա բազմաթիվ համակիրները, համագյուղացիներն ու մարտական ընկերները։

    Այս պահին «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ բազմաթիվ մարդիկ սպասում են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2011), davidus (27.05.2011), Kuk (27.05.2011), Mephistopheles (27.05.2011), Moonwalker (27.05.2011), Norton (27.05.2011), Tig (27.05.2011), Աբելյան (27.05.2011), Հայկօ (27.05.2011), Ձայնալար (27.05.2011), Նարե (27.05.2011), Տրիբուն (27.05.2011)

Էջ 116 160-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •