User Tag List

Էջ 120 160-ից ԱռաջինԱռաջին ... 2070110116117118119120121122123124130 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,786 համարից մինչև 1,800 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1786
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօր ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը, ովքեր դեռևս գտնվում են բաժնում, հայտարարություն են տարածել:

    Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:

    Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ ոստիկանության բաժին տեղափոխված երիտասարդները ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #1787
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստոնիայի ՊՆ-ում կրակոցներ արձակած անձը հայազգի Կարեն Դրամբյանն է

    23:01 • 11.08.11


    Էստոնիայի դատախազությունը պարզել է, որ այսօր երկրի պաշտպանության նախարարությունում կրակ բացած և երկու պատանդ վերցրած անձը ձախ ակտիվիստ Կարեն Դրամբյանն է, հաղորդում է Gazeta-ն:

    Հանցագործն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նախարարության շենք են մուտք գործել հատուկջոկատայինները: Այդ մասին հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

    1954-ին ծնված Կարեն Դրամբյանը Էստոնիայի Միավորված ձախ կուսակցության անդամ էր: Այդ կուսակցությունն արտահայտում ու պաշտպանում է ռուսական համայնքի շահերը:

    Դատախազության ներկայացուցիչը մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Դրամբյանն իրականում որևէ մեկին պատանդ չի վերցրել. մի պահ նախարարության երկու աշխատակից նրա հետ նույն սենյակում են հայտնվել:

    Բացի ատրճանակից Դրամբյանը զինված է եղել նաև պայթուցիկ փաթեթով:

    Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտա Լաարան միջադեպի պահին շենքում չի գտնվել:



    Tert.am

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (16.08.2011)

  4. #1788
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ավարտվեց կոալիցիա–ՀԱԿ երկխոսության 5–րդ ռաունդը։ Այն տևեց մոտ երկու ժամ։ Ժամը 12:00-ին կոալիցիայի և ՀԱԿ–ի պատվիրակությունների ղեկավարները՝ Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը լրագրողներին հաղորդեցին, որ իրենք որոշել են համատեղ հաղորդագրությամբ հանդես գալ։ Տեքստը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, ո ր իր ձեռագիրը կարող է ընթերցել միայն ինքը։

    «Քննարկվեց օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաև պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց։ Շնորհակալություն, մենք նաև պայմանավորվել ենք որևէ հարցի չպատասխանել»,- կարդաց Զուրաբյանը, ինչից հետո պատվիրակությունները արագ շրջվեցին, և բոլոր հարցերից խուսափելով՝ հեռացան։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (16.08.2011)

  6. #1789
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայտարարություն են տարածել ոստիկանության կողմից վերջերս բռնության ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստները, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

    «Մեկուսարանում գտնվելիս տեղեկացանք, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից մեր նկատմամբ իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել մեզ:

    Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեև «սատար կանգնեց» մեզ` Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձևականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար կառույցների միջև։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետևյալը. վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում, ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ, Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից:

    Մենք՝ որպես Հայ Ազգային Կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք շարունակել մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, իսկ նրանք, ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են անբարո ճամարտակությունների և հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան չեն անում, քան աջակցություն են ցույց տալիս ներկա վարչախմբին«:

    Հայտարարությունը ստորագրել են Սարգիս Գևորգյանը, Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #1790
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկխոսության ժամկետների երկարաձգում չի լինելու

    «Իշխանությունը կավարտի ներկայացնել իր հակափաստարկները, որից հետո կսկսենք քննարկումները` կքննարկենք և միասին կհասկանանք, որտեղ կհասնենք ընդհանուր հայտարարի, որտեղ`ոչ, ու վերջնական արդյունքում մեր որոշումը կկայացնենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով երկխոսության հետագա ընթացքին՝ նշեց ՀԱԿ պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը:


    Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, երկխոսության ժամկետների երկարաձգում՝ պայմանավորված քննարկման նյութի ծավալներով, Խաչատրյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել. «Երկարաձգում չի լինելու, դա արդեն որոշված է, և վերջնաժամկետը սեպտեմբերն է: Մենք սեպտեմբերի 9-ին հանրահավաք ունենք, և իմ կարծիքով այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի` և՛ իշխանության դիրքորոշումը, և՛ մեր դիրքորոշումն ու հետագա անելիքները»:


    Ֆելիքս Խաչատրյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քննարկումները կարող են տևել մինչև սեպտեմբերի 9-ի հանրահավաքը, քանզի դրանից հետո դրանք շարունակելու իմաստ էլ չկա: Նրա խոսքերով, խնդիրը հիմնավորումներն ու փաստարկները ընդունելը կամ չընդունելն է. «Կքննարկենք, կհասկանանք, ընդունում են` լավ, չեն ընդունում, ուրեմն արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի»:

    20:22 Քաղաքական | Չորեքշաբթի 24.08.2011


    1in.am

  8. #1791
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեփան Կարախանյանը 156 տոննան բենզին է յուրացրել , որից ստացել է 57 միլիոն դրամի շահույթ:

    Հղում
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  9. #1792
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը երկխոսությունը հայտարարեց դադարեցված

    ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենք առկախում են բանկցությունները և պատրաստ են այն շարունակել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո:

    Նա 8 պատճառ նշեց, որի պատճառով դադարեցնում են երկխոսությունը:
    Ավելին, հիշեցրեց, որ երկխոսության 4-րդ ռաունդում քննարկել են ձերբակալված՝ ՀԱԿ 4 երիտասարդների հարցը և իշխանության խնդրանքով՝ քննարկման մանրամասները գաղտնի են պահել: Բայց քանի որ իշխանությունն իր խոստմանը հակառակ մարտավարություն է որդեգրել, իրենք բացում են քննարկման մանրամասները:

    Ըստ Զուրաբյանի՝ քննարկման ժամանակ փոխհամաձայնագրի ստորագրում է առաջարկվել իշխանությանը, որ նրանք փոխեն երիտասարդների խափանման միջոցը և բաց թողնեն: Դատավարությունը կորոշի՝ ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ: Փոխադարձ երաշխիքների պայմաններում՝ իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել, բայց խոստացել են խնդիրը լուծել: Այնինչ Տիգրան Առաքելյանը մինչ օրս շարունակումէ մնալ բանտում, իսկ իրենք քաղբանտարկյալների առկայության պայմաններում չեն կարող երկխոսությունը շարունակել:

    http://1in.am/arm/armenia_politics_31262.html

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.08.2011)

  11. #1793
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարգարն էլ փուռը գնաց.... ո՞վ է հաջորդը

    Մարգար Օհանյանը ձերբակալվել է

    18:40 • 30.08.11


    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գործի նախաքննությունը շարունակվում է։
    Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ Ճանապարհային ոստիկանությունում վառելիքի հետ կապված չարաշահումների բացահայտումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և եթե պարզվի, Մարգար Օհանյանը տեղյակ է եղել չարաշահումներից, նա կկանգնի օրենքի առաջ:

    թերթ.ամ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. #1794
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տեր-Պետրոսյանի դեմ վճիռը կայացվել է Քոչարյանի ճնշման ներքո. ՍԴ անդամը` ամերիկացիներին

    Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:
    Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:
    Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:
    Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «Ամերիկան ում կողմից է»:
    «Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:
    Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:
    Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:
    «Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:
    Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:
    Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):
    Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:
    Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:
    «Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:
    Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:
    Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:
    Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.
    «Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
    Աղբյուր՝ epress.am

    Բավական լուրջ ու կարևոր փաստաթուղթ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.09.2011), Nadine (02.09.2011), Ձայնալար (02.09.2011)

  14. #1795
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոն Տեր-Պետրոսյանն ու իրանական թմրանյութերը. ինչ է իրականում ասվում Wikileaks-ի փաստաթղթում

    17:01 • 02.09.11


    Օգոստոսի 30-ին Tert.am-ն անդրադարձել էր Wikileaks-ի հրապարակած դիվանագիտական մի փաստաթղթի, որում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված նամակում (2008թ. սեպտեմբերի 26) վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է X), նշում է Իրան-Ղարաբաղ-Հայաստան-Սև ծով երթուղով Ադրբեջան մտնող իրանական թմրանյութերի մասին` ընդգծելով, որ դրանից շահույթ են ստանում նաև հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Արձագանքելով վերոնշյալ հրապարակմանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր Tert.am-ին տրամադրեց «Միջազգային հարաբերությունների և անվտանգության ցանցի»` Կովկասի հարցերով ավագ միջազգային թղթակից Կառլ Ռահդերի և իր նամակագրությունը: Շվեյցարացի փորձագետը Հայ ազգային կոնգրեսի հետ կապ էր հաստատել դեռ փետրվարի 16-ին, երբ այս փաստաթուղթն առաջին անգամ հայտնվել էր մամուլում (այն ժամանակ Wikileaks-ի պաշտոնական կայքում այս փաստաթուղթը դեռ չէր հրապարակվել, պաշտոնական կայքում այն հայտնվեց միայն 2011թ. հունիսի 12-ին): Կառլ Ռահդերը, մասնավորապես, հետաքրքրվել էր` արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը ուսումնասիրել է ԱՄՆ պետդեպի ենթադրյալ փաստաթուղթը, և ինչպես է նա մեկնաբանում այն: Պատասխան նամակում Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը պատասխանել է, որ պնդումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը շահույթ ունի այդ առևտրից, աբսուրդ է, և դեռ պետք է պարզել` արդյոք այդ տեղեկությունը ադրբեջանական քարոզչության հետևանք է, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության և/կամ ԱՄՆ պետդեպի զեկույցների անճշտություն: «Երախտապարտ կլինենք, եթե դուք կարողանաք լույս սփռել այս գործի վրա»,- գրել է Մուսինյանը:

    Արդեն փետրվարի 28-ին Արման Մուսինյանին ուղարկված իր նամակում շվեյցարացի փորձագետը գրում է, որ երկու շաբաթ կատարած ուսումնասիրությունների արդյունքում հրապարակել է իր եզրակացությունը «Արտաքին քաղաքականության ասոցիացիայի» իր բլոգում:

    «Իրանական թմրանյութերն ու Լևոն Տեր-Պետրոսյանը. ինչ է իրականում ասում Wikileaks-ի հեռագիրը» վերնագրով իր հոդվածում փորձագետը գրում է. «Արդյոք Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ շահույթ է ստացել իրանական թմրանյութերի առևտրից: Որոշ մարդիկ հենց այսպիսի եզրակացության են եկել նորվեգական Aftenposten կայքում հրապարակված Wikileaks-ի փաստաթղթից»:

    Վերլուծելով փաստաթղթի հետևյալ ձևակերպումը` «X-ը... պնդեց, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անձամբ շահույթ են ստանում այդ առևտրից», փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փաստաթղթում չի ասվում, թե ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունն է եզրակացրել` որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներգրավված է դրանում: Փաստաթաղթում նաև չի ասվում, թե ԱՄՆ դեսպանը կամ պետդեպն են եկել նման եզրակացության: Փաստաթղթում պարզապես ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան տեղական աղբյուրն է պնդում, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչությունը եկել է նման եզրահանգման: Այն նաև ասում է, որ «ադրբեջանցի պաշտոնյաները» Տեր-Պետրոսյանին մեղադրում են իրանական թմրանյութերի առևտրից շահույթ ստանալու համար:

    Փորձագետը նաև տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԱՄՆ դեսպանատունը նման հաղորդում է ուղարկել` կրկնելով աղբյուրի պնդումները` չփորձելով կապվել Բաքվում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության հետ, որպեսզի վերջինը հաստատի այդ տեղեկությունը:

    «Փետրվարի կեսին ես կապվեցի Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ, և իհարկե, նրանք հերքեցին դա: Հետո զանգեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Բաքվի գրասենյակ: Ինձ ասացին, որ իրենք ոչինչ չգիտեն Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին: Հետո էլեկտրոնային նամակ ուղարկեցի ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության Վիեննայի կենտրոնական գրասենյակ, որտեղից ինձ պատասխանեցին, որ ոչ իրենք, ոչ էլ Թեհրանի գրասենյակը չեն տեսել որևէ ապացույց այն բանի, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված է թմրանյութերի առևտրում, կամ դրանից շահույթ է ստանում»,- գրում է փորձագետը:

    Ըստ նրա, մյուս կայքերի լրագրողներին նույնպես չէր խանգարի ջանք գործադրել և ստուգել այդ պատմության իսկությունը: Մեջբերելով հայկական կայքերի ձևակերպումը, թե «ըստ փաստաթղթի, Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ենթադրում են, որ Հայաստանի քաղաքական գործիչներն ու կառավարության պաշտոնյաները, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ են շահույթ ստացել այդ առևտրից», փորձագետը գրում է, որ սա ակնհայտորեն ճիշտ չէ, և եզրակացնում է, որ փաստաթուղթը դիտավորյալ աղճատվել է Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու նպատակով:

    թերթ.ամ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (03.09.2011)

  16. #1796
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Գառնուկների» լռությունը



    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, նախկին խորհրդային պետությունների դաշինքը պայմանավորվել է մի մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտա պաշտպանել “սահմանադրական կարգը պետության օրինական ընտրված ղեկավարի խնդրանքով”: Համագործակցությունը կարող է ենթադրել քաղաքական, իրավապահ կամ ռազմական աջակցություն, նշել է նա:

    Փաստացի, Բորդյուժան հայտարարել է, որ իրենք արդեն պայմանավորվել են, այսինքն, Հայաստանի ղեկավարությունը համաձայն է նման մեխանիզմի ներդրմանը: Այդ հարցը քննարկելու է ՀԱՊԿ դեկտեմբերյան վեհաժողովում:

    Հայաստանի հասարակությունը համաձա՞յն է արդյոք նման որոշմանը: Համաձա՞յն են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը, որ իրենց հանրահավաքները ՀԱՊԿ զորքերը ցրեն: Մի՞թե այդ հարցը պետք է վերջնական որոշվի, և ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերը պետք է հայտնվեն Ազատության հրապարակում, որ քաղաքական ուժերը սկսեն մտածել այդ հարցի շուրջ: Արդյոք ավելի լավ չէ այժմ հրապարակային քննարկումներ սկսել այդ թեմայով, գուցե դա կանգնեցնի՞ Սերժ Սարգսյանին, և նա հրաժարվի նման հեռանկարից:

    “Հյուսիսային Աֆրիկայի երկրների իրադարձութունները մեծապես բացեցին մեր աչքերը”, սեպտեմբերի 3-ին Դուշանբեում լրագրողներին հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: “Այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, վերաիմաստավորում է պահանջում, այդ թվում յուրաքանչյուր պետության պաշտպանության համապատասխան միջոցառումների մշակումը”:

    «Խոսքը սահմանադրական կարգը պաշտպանելու համար ՀԱՊԿ ներուժը օգտագործելու մասին է: Երբ ազգային ուժերն ի վիճակի չեն հաղթահարել իրավիճակը, կա քաղաքացիների կյանքի ու անվտանգության սպառնալիք, տեղի է ունենում զանգվածային թալան և դիակապտություն, այդ ժամանակ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել”, բացատրել է Իզվեստիային Նիկոլայ Բորդյուժան:

    Այդ ցնորական գաղափարից կարող է հրաժարվել միայն Հայաստանը, չնայած Ուզբեկստանն արդեն հայտարարել է, որ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե որոշվի, որ կազմակերպությունը որոշում է ընդունելու ոչ թե կոնսենսուսով, այլ պարզ մեծամասնությամբ: Հայաստանը կարող է հրաժարվել ներքին գործերին միջամտելու գաղափարից, եթե, իհարկե, դա Հայաստանի իշխանությունների գաղափարը չէ: Իսկ եթե իշխանությունները ցանկանում են ՀԱՊԿ-ին ստանալ որպես ժանդարմ, ապա այդ գործընթացը պետք է հասարակությունը կանգնեցնի: Դեռևս, ցավոք, հասարակությունն անտարբեր է այդ հարցի նկատմամբ:

    լրագիր

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.09.2011), Ձայնալար (08.09.2011), Ներսես_AM (08.09.2011)

  18. #1797
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կոնգրեսը սկսում է զանգվածային ակցիաներ


    Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդում որոշում է կայացվել հանրահավաքները հաճախակիացնելու մասին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Lragir.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներն ու ստեղծված ներքաղաքական իրավիճակում Կոնգրեսի հետագա քայլերը: Բացի այդ, Կոնգրեսը որոշել է հաճախակիացնել հանրահավաքներն ու բողոքի զանգվածային ակցիաները, մոբիլիզացնել հասարակությանը՝ ավազակապետական ռեժիմի դեմ պայքարի համար՝ պահանջելով նրանց անվերապահ հրաժարականը:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (09.09.2011)

  20. #1798
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Si vis pacem, para bellum

  21. #1799
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել` հանուն ընտանիքի անդամների բարեկեցության. մամուլ

    «Հրապարակ»-ի տեղեկություններով` անկախության 20-ամյակի առթիվ անցկացվող զինվորական շքերթի համար ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել` որպես անկախության խորհրդանիշ:

    «Ասում են, որ նա դրանք ձեռք է բերել արտերկրից: Գրիգորյանը մերձավորների շրջապատում անկեղծացել է, թե ահռելի գումարներ է զոհաբերել հանուն ընտանիքի անդամների բարեկեցության: Մամուլում ևս բազմիցս գրվել է , որ գեներալը ջանք չի խնայում` ակնկալելով դրա դիմաց տեսնել կնոջը կամ որդուն 2012-ի գումարման Ազգային ժողովում: Իսկ թե տանկերն ինչպես է ձեռք բերել և Հայաստան հասցրել` հայտնի չէ»:
    Էս վրեքներս կայֆավատ են լինում, թե՞ լուրջ ա: Լրիվ Աֆղանստա՞ն ենք դառնում:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.09.2011), Chuk (15.09.2011), Sagittarius (15.09.2011), Vaio (21.09.2011)

  23. #1800
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ավել-պակաս մի խոսա». նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը գրել է ոստիկանապետին

    Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը – խմբ.), գրառում է թողել Facebook սոցիալական ցանցում «ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջադեպը ծրագրված է եղել, պնդում է ոստիկանապետը» հոդվածի տակ` ուղղված ՀՀ ոստիկնապետ Ալիկ Սարգսյանին:
    «Lսի, թե քեզ ինչ եմ ասում, այ ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, դու չգիտես, որ հայրը պատասխանատու չէ որդու արարքի համար, լավա չես ասել` ով ոստիկան ծեծեց, հորը, մորը ու ընտանիքին բանտ եմ նստցնելու: Lսար, այ համբալ, սա քեզ «հերը անիծել» բառի մասով: Խոսքերդ չափավորես: Հետո հեղափոխության մասին ստեղ-ընդեղ էլ ավել-պակաս մի խոսա, զբաղվի քո իրավապահ գործերով ու միշտ հիշի` իմ ծնունդը փետրվարի 3-ին է, ու էդ օրը Ռուսաստանի իմ հին, ոչ քաղաքական ընկերները սիրում են անակընկալ` «սյուրպրիզ», նվերներ անել ինձ: Կարծում եմ հասկացար: Շանթ», – գրել է Հարությունյանը:

    http://www.epress.am/2011/09/15/%C2%...%A1%D6%80.html

Էջ 120 160-ից ԱռաջինԱռաջին ... 2070110116117118119120121122123124130 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •