Զինվորական ծառայությունից խուսափած մինչև 27 տարեկան երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
16:19 • 05.05.11
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտրվի սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից։
Tert.am
Էջանիշներ