User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 75 146-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1111
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ով ա, որտեղից ա իր ինֆորմացիան, ում կողմից ա: Բայց հաշվի առնելով որ դեպքի մասին շատ քիչ բան ա գրվել, լրատվամիջոցներում ընհանրապես մի քանի կցկտուր տեղեկություններ են, այդ պատճառով տեղադրում եմ:
    Կարդացեք, մեկնաբանություններով http://kingmaestro.livejournal.com/6567.html

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.01.2011)

  3. #1112
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքերի շարունակությունը՝ http://kingmaestro.livejournal.com/7981.html

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.01.2011)

  5. #1113
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով ա, որտեղից ա իր ինֆորմացիան, ում կողմից ա: Բայց հաշվի առնելով որ դեպքի մասին շատ քիչ բան ա գրվել, լրատվամիջոցներում ընհանրապես մի քանի կցկտուր տեղեկություններ են, այդ պատճառով տեղադրում եմ:
    Կարդացեք, մեկնաբանություններով http://kingmaestro.livejournal.com/6567.html
    Ներս ջան, էնքան էլ համոզիչ չէր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.01.2011)

  7. #1114
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնեմ, որ Իջևանի զորամասում կա բուժկետ` իր բժիշկներով(այդ օրը հաստատ մեկ բժիշկ կլիներ), բուժքույրերով, բուժակներով և սանհրահանգիչներով: Դեղորայքի պակաս էլ այսօր մեր զորամասերի բուժկետերում չկա:

    Իսկ հիմա հարցս. այդ ի՞նչ հիվանդությամբ էր տառապում վերը նշված զինծառայողը, որ բուժկետում չկարողացան օգնել, իսկ այ, համագյուղացիները կամ բարեկամները ամանորյա գիշերը 4 հոգով դեղ էին բերել, որը հաստատ կօգներ:

    Սերգեյ Կարապետյանը որպես հրամանատար ծառայել է ամենածանր ու դժվար զորամասերում:

    Ամեն դեպքում կրակոցը կամ ծեծը (իհարկե եթե եղել է նման բան) չեն արդարացվում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.01.2011)

  9. #1115
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաջորդ վերսիան, լրագիր.ամ-ից... բնականաբար Շամշյան Գագոյի փոխանցմամբ

    ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿՐԱԿԵԼ Է

    Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 31-ին Իջեւանի գնդի հրամանատարի եւ մի քանի քաղաքացիական անձանց միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս կապակցությամբ զրուցել է միջադեպի արդյունքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող Տարոն Ենգիբարյանի պապի` Գրիգոր Ենգիբարյանի հետ:

    Ըստ տուժածի պապի` տղաներից մեկի եղբայրը Իջեւանի զորամասում կաթսայատանն է աշխատում: Դեկտեմբերի 31-ին զորամասի աշխատակիցը տեղեկացրել է եղբորը, որ վերջինս ատամնացավի դեղ հասցնի զորամաս: Տարոնի պապի խոսքով` մյուս երիտասարդները «ջահելություն» են արել, ու գնացել են զորամաս, որ դեղ տանեն աշխատակցին:

    Զորամասից դուրս գալիս նրանց է հանդիպել հրամանատար Սերգեյ Կարապետյանը, ով Գրիգոր Ենգիբարյանի պնդմամբ այդ պահին արդեն ոչ սթափ վիճակում է եղել: Հրամանատարը սկսել է հայհոյել զորամասի տարածքում գտնվող քաղաքացիական «անկոչ հյուրերին», նրանք էլ պատասխանել են: «Հրամանատարը թող ոստիկանություն կանչեր, բռնեին տանեին, բայց նա մայր է հայհոյել, ամեն տեսակ լկտի բառեր է ասել»,- պատմեց Տարոնի պապը:

    Ըստ նրա` ծեծկռտուք է սկսվել: Գնդի հրամանատարը վերցրել է ավտոմատը, ինչը տեսնելով երիտասարդները վազել, նստել են մեքենան, բայց հրամանատար Կարապետյանը կրակել է մեքենայի վրա: «Մեքենան գազով է աշխատում, երեխեքը վախեցել են, որ կտրաքեն, չեն քշել: Հրամանատարը նրանց բոլորին տարել է իր կաբինետ»,- ասաց պապը` նշելով, որ այդ ամենն իրեն պատմել են:

    Տարոնի հարազատները կապվել են Իջեւանում ճանաչված մարդկանց հետ, որ նրանք գնան բանակցեն հրամանատար Կարապետյանի հետ: «Հրամանատարը մի շիշ կոնյակ է գլխին քաշել, ու հետո էլ ավտոմատը վերցրել է, որ կոտորի երեխեքին: Էդ իջեւանցի տղերքից մեկը, լավ տղա է, անունը պետք էլ չի, որ տամ, թռել է, ու քացով խփել, ավտոմատը հրամանատարի ձեռքից գցել: Երեխեքը վախից պատշգամբից թռել են ցած: Մեկի ոտքն է կոտրվել, մյուսի մեջքը, թոռս էլ պատշգամբի մոտ է կանգնած եղել, հետեւից քացով խփել են, նա էլ գլխի վրա է ընկել ցած, ու կոտրել գանգոսկրը»,- Շամշյանին պատմեց Տարոն Ենգիբարյանի պապը:

    Գագիկ Շամշյանը զրուցել է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանի հետ, ով նշել է, որ Տարոն Ենգիբարյանը մինչեւ այժմ գտնվում է ծանր կայուն վիճակում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #1116
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    .. բնականաբար Շամշյան Գագոյի փոխանցմամբ
    Այսինքն շատ հնարավորա գլխի վրա շուռ եկած..

    Դեպքի հետ կապված, Չուկի հետ լրիվ համաձայն եմ, որ հաբռգած լակոտներին պետքա ականջների վրա կանգնացնել, բայց օրենքի հաշվին չէ էլի ամեն դեպքում: Չնայած դրանք սովորաբար մահակի լեզուն են հասկանում: Պապու պատմածները բա, ատամնացավի դեղ (հաստատ ատամնացավի?), մի շիշ կոնյակ էր խմել (փաստորեն բձեն պայծառատեսա)... ու ընդհանրապես բացի նրանից, որ 3 հաբռգած որոշել են նիվով "չաստում իրանց լավ զգալ" ու միջադեպա գրանցվել մարմնական վնասվածքներով, ուրիշ փաստ չեմ տեսնում: Թող քննությունը պարզի, ու եթե հրամանատարը պետքա կարգապահական կամ այլ տույժի ենթարկվի, ապա էդ գյադեքն էլ պետքա համապատասխան հոդված ստանան: Ընդհանրապես ժամապահը պետքա կրակած լիներ, որ հետ դառնային ճամփի կեսից:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.01.2011), Jarre (08.01.2011), Lion (08.01.2011), matlev (08.01.2011), Monk (08.01.2011), Moonwalker (08.01.2011), Tig (08.01.2011), Շինարար (08.01.2011)

  12. #1117
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքից հեռացվել են Տավուշի զորամասերից մեկի հրամանատարն ու երկու սպաներ
    12:20 • 10.01.11

    Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել Տավուշի մարզում տեղակայված N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին և նույն զորամասի հրամանատարական կազմի 2 սպաների զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։

    Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի զորամասերից մեկում դեկտեմբերի 31–ի գիշերը՝ ժամը 23.00–ի սահմաններում, զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիական անձանց միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մաս):
    Գործը հարուցվել է «զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության փաստի առիթով»:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (10.01.2011)

  14. #1118
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իջևանի զորամասի միջադեպի ժամանակ վիրավորված երիտասարդը մահացել է հիվանդանոցում
    13:24 • 10.01.11

    Այս գիշեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Իջևանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Տարոն Ենգիբարյանը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ նշելով, որ մահվան պատճառը գանգուղեղային տրավման է։

    Բժշկական կենտրոնից ասացին նաև, որ Տարոն Ենգիբարյանը իրենց մոտ էր տեղափոխվել հունվարի 1–ին։
    Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31–ի գիշերը Իջևանի զորամասերից մեկում գնդի հրամանատարի և մի քանի քաղաքացիական անձանց միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք։ Միջադեպի հետևանքով «գանգուղեղային ծանր վնասվածք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տարոն Ենգիբարյանը, որը հունվարի 1–ին Իջևանից տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.01.2011), Moonwalker (10.01.2011)

  16. #1119
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տավուշի զորամասի հրամանատարը կալանավորվել է
    17:36 • 13.01.11

    ՀՀ Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի խումբ քաղաքացիների միջև 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով:

    Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով մահացած Տարոն Ենգիբարյանի հարազատներին:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (13.01.2011), Gayl (13.01.2011)

  18. #1120
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ղարաբաղում սպանվել է ավագ լեյտենանտ

    Ղարաբաղի պաշտպանության բանակի 9-րդ պաշտպանական դիրքերում ծառայողական պարտքը կատարելու ժամանակ ադրբեջանական կողմից արձակված դիմահար կրակոցից վիրավորվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Սուքիասյանը մահացել է:
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (21.01.2011)

  20. #1121
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌՈԺԻ “ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄԸ”

    Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում երեկ հարցազրույցներ էր տալիս, ինչը լայնորեն լուսաբանվում էր հեռուստաընկերություններով: Պնախարարը հայտարարում էր, որ 2011 թվականը Հայաստանի Զինված ուժերի համար հայտարարվել է «որակական առաջընթացի եւ մարտական վարպետության բարձրացման տարի», իսկ տարվա առաջին կիսամյակը` «կարգապահության ամրապնդման կիսամյակ»:

    Շատերն են հիշում խորհրդային շրջանում լոզունգներով առաջնորդվող կոմերիտական առաջնորդներին, ովքեր մի բան ասում էին, իսկ իրականության մեջ ասելիքը մնում էր ցուցապաստառներին գրված: Պնախարարի ձևակերպումը «Կարգապահության ամրապնդման կիսամյակ» հռչակելու մասին ընդամենը վերադարձ է դեպի այդ ժամանակները, միայն թե օրինակը, որ ներկայացնելու ենք, իր մեջ բավարար ռիսկեր ու վտանգներ է պարունակում:

    Խոսքը օրերս կարճված և անցած տարեվերջին աղմուկ հանած Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի Ռոժ մականունով գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանի եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նախկին տեղակալ Արթուր Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման մասին է:

    ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը պարզաբանել է, որ Դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրված անձանց քրեական պատասխանատվությունից ազատել են “գործուն զղջման” հիմքով։

    ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն էլ հավելել է, որ «Վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է, հետեւապես` օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»:

    Բնականաբար, Արմեն Հարությունյանը գործը կարճել է «կարգապահության ամրապնդման կիսամյակ» հռչակած Պնախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ ու թույլտվությամբ: ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող այս ծառայությունը չէր կարող նման աղմուկ հանած գործի հետ կապված ինքնագլուխ որոշում կայացնել: Այստեղ սակայն ուշագրավ է քրեական գործի կարճման հիմքը` “գործուն զղջումը”, որին իրավակիրառական պրակտիկայում, կարելի է ասել, չենք հանդիպում:

    Զինվորի գլուխը ոտքի տակ դրած Ռոժը զղջացել է, և նրան ուղարկել են զորամաս իր գործը շարունակելու: Այլ կերպ ասած, քրեական գործի կարճման համար հիմք հանդիսացող այս հոդվածը, փաստորեն, կիրառվում է Ռոժի նմանների պարագայում` գործերը փակելու համար, և այսուհետև ցանկացած հանցագործություն կատարած անձ կարող է նման պահանջի հավակնություն ունենալ:

    Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Պնախարարը իսկապես ցանկություն է ունեցել պատժել այս անձանց, բայց չի կարողացել Խաչատուրովի դեմն առնել, ում մտերիմն է Ռոժը, սին են ու դատարկ: Սրանով նախարարն ինքն է սպանում հավատը իր հայտարարած “Կարգապահության ամրապնդման կիսամյակի” նկատմամբ, որի շրջանակներում էլ զղջացել է Ռոժը: Էլ չասենք, որ ցուցադրաբար հատուկ կարգապահական կիսամյակ հայտարարելու կարիք էլ չկա: Դա իրենց գործն ու պարտականությունն է, ինչը պետք է արվի: Բայց արի ու տես, որ Սեյրան Օհանյանն այդ գործն ուզում է անել ի լուր ամբողջ աշխարհի` հայտարարելով այդ մասին:

    Այս տարի հայկական բանակում մի նորամուծություն էլ եղավ: Իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններից տեղեկացանք նաև, որ ՊՆ կառույցում ներմուծվում է մի նոր համակարգ` գործուն զղջման համակարգը, որն ի ցույց է դրվում բնակչության վրա ներգործություն ունենալու և բանակի հանդեպ վերաբերմունքը փոխելու միտումով: Այսուհետև զորամասերում պատարագներ են կատարվելու, իսկ ռոժերն ու իր նմաններն այդ ընթացքում մասնակցելու են գործուն զղջման արարողությանը:

    Ամենազավեշտականն այն է, որ զինվորական վերնախավը համոզված է, որ այս միջոցներով վերականգնելու է բանակի նկատմամբ կորցրած հավատն ու բացասական վերաբերմունքը: Այս վերաբերմունքը փոխելու միակ ձևը զինվորին սպանելու կամ խոշտանգելու համար Ռոժի նմաններին քրեական պատասխանատվության ենթարկելն է

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
    Զղջում? Էդ որնա? "Мамой клянусь больше не буду?": Փոխանակ նույնիսկ պահեստազորից հանեն, վերականգնում են? Սենց մի դեպքի արժեքը շատ ավելի մեծ ա, քան ամիսներով լոլո կարդալը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (29.01.2011), Sagittarius (29.01.2011), Tig (31.01.2011)

  22. #1122
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԶԻՆՎՈՐԸ ԿՈՒՐԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

    ՀՀ Մարտունի քաղաքից ԼՂՀ Մարտունի 3-րդ պաշտպանական շրջան զորակոչված 18-ամյա Մայիս Աղաբաբյանի ձախ աչքը վնասվել է համածառայող Շահեն Աղասյանի կողմից զինվորական գոտու մետաղական մասով հասցված հարվածից:

    Զինվորի մայրը` Ռոզա Կարապետյանը պնդում է, որ տղան ամբողջությամբ կորցրել է ձախ աչքի տեսողությունը, իսկ աջ աչքի տեսողությունը օրեցօր վատանում է, սակայն նա շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ և ոչ թե բուժում ստանալ:

    Միջադեպի հաջորդ օրը զինվորին տեղափոխել են Մարտունու, ապա Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ պարզվել է, որ զինծառայող Մայիս Աղաբաբյանի աչքը 7 մմ չափով ճեղքվել է: Մորը հայտնել են, որ որդու առողջական վիճակը ծանր է և պետք է շտապ վիրահատվի, սակայն վիրահատություն չի կատարվել, փոխարենը զինվորին 40 օր հոսպիտալում պահելուց հետո, հայտնել են, որ 7մմ ճեղքից 2 մմ փակվել է և մնացել է 5մմ:

    Այս պահին Մայիս Աղաբաբյանը աչքի 5 մմ ճեղքվածքով շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ, ավելին, նա զինվորական ծառայությունը շարունակում է հենց այն զինվորի հետ, ով և հարվածել է նրան, հայհոյել և այլն, ինչն անթույլատրելի է: Այսինքն, զինծառայողը մշտապես գտնվում է իրեն հարվածողի, նվաստացնողի ճնշման ներքո, այն էլ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատարանում:

    Միջադեպը տեղի է ունեցել Մայիս Աղաբաբյանի բանակ զորակոչվելուց մեկուկես ամիս անց: ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ծնողների բողոքին ի պատասխան գրավոր պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած օգոստոսի 11-ին զորամասի շարահրապարակում. «շարքով վազելու ընթացքում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ստորացնելով համածառայող, շարքային Մայիս մելիքի Աղաբաբյանի պատիվն ու արժանապատվությունը հայհոյել է նրան և զինվորական գոտիով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք ձախ աչքի շրջանում»:

    Փաստի առթիվ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում քր.օրի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Շարքային զինծառայող Մայիս Աղաբաբյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: Քրեական գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան` նստավայրը Ստեփանակերտ:

    Այսօր նշանակված է դատական նիստ: Զինծառայող Մայիս Աղաբաբյանի հարազատները փաստաբան Սեդա Սաֆարյանից գրություն են տարել դատարան, որով դատարանին տեղեկացվում է, որ ստանձնելու է տուժողի պաշտպանությունը և խնդրում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը:

    Ծնողների հավաստմամբ, տղայի վրա ճնշումներ կան նաև դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Մկրտչյանի կողմից, ով վիրավոր զինվորից ակնկալում է դատարանում լսել իրենց համար ցանկալի ցուցմունքները:

    Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին տեղյակ ենք պահել այս իրավիճակի մասին: Վերջինս խոստացել է հսկողություն սահմանել դատաքնության ընթացքի վրա:

    Հարազատների պնդմամբ բռնություն գործադրած զինվորը կալանքի տակ չէ և ճնշումներն իրենց որդու նկատմամբ շարունակվում են: Նրանց խոսքով, վերջինս Մայիսին ասել է.

    «Պապան բժիշկների հետ խոսել ա, որ քեզ չբուժեն, եթե քեզ բուժեն` ինձ կդատեն: Քոնը ծանր մարմնական վնասվածք ա», խոսակցությունը փոխանցում է մայրը, ով որդուն չվիրահատելու պատճառը տեսնում է հենց այս համատեքստում:

    Տեսողության կորուստը, թեկուզ մեկ աչքի դեպքում, ըստ փորձագետների, համարվում է ծանր մարմնական վնասվածք, սակայն Մայիսին և նրա ծնողներին քրեական գործի նյութերը չեն տրամադրել և նրանց հայտնի չէ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

    Որ Մայիսը մարմնական վնասվածք է ստացել ձախ աչքի շրջանում` ֆիքսում է նաև ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, սակայն չի նշում, թե ինչպիսին է այդ մարմնական վնասվածքը:

    Եթե վստահելու լինենք ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Փարսադանյանի 28.12.10թ. գրությանը, ապա զինծառայողի վիճակը գնահատված է «բավարար»:

    Արդեն 8 ամիս է, ինչ սոցիալական ծանր պայմաններում գտնվող զինվորի ծնողները ծնողները բռնել են Մարտունի-Երևան-ԼՂՀ Մարտունի ճանապարհը կամ ուղեկցում են որդուն հոսպիտալից` հոսպիտալ տեղափոխելիս:

    «Յոթ ամիս է արցունքն աչքերիս է, ես էլ եմ քոռացել լացելուց: Էրեխուս ուղարկեցի հայրենիքի համար ծառայելու քոռացրին ոչ ուզում են իրենք բուժեն, ոչ էլ ազատում են, մենք տանենք բուժենք», ասում է մայրը:

    Փետրվարի 1-ին զինվորի մորը` Ռոզա Կարապետյանին ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և խոստացել վերահսկողություն սահմանել գործի նկատմամբ:

    Այսօր մեզ հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը փոխանցեց, որ նախարարի պահանջով նշանակվել է կրկնակի բժշկական փորձաքննություն, և օրերս Մայիս Աղաբաբյանը կտեղափոխվի Երևան:

    Ի դեպ, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 08.12.10թ. որոշման համաձայն ՀՀ ՊՆ 175-10 հր. <գ> հոդվածով զինծառայողը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, և ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրության համաձայն շարքային Մայիս Աղաբաբյանը կտեղափոխվի այլ զորամաս` հետագա ծառայությունը շարունակելու համար, սակայն ինչպես նշեցինք վերևում, նա շարունակում է գտնվել նույն զորամասում:

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    Հ.Գ. Այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել զինծառայող Շահեն Աղասյանի դատարան չներկայանալու պատճառով: Ստեփանակերտի դատարանի դատավոր Համլետ Դավթյանը կոպտորեն դուրս է հրավիրել զինծառայող Մայիս Աղաբաբյանի հարազատներին, ովքեր դատավորից խնդրել են բավարարել փաստաբան Սեդա Սաֆարյանի` դատավորին ուղղված գրության պահանջը, այն է` տրամադրել քրեական գործի նյութերը, որպեսզի հնարավորություն ունենա դրանց ծանոթանալու և հետագայում կուրանալու վտանգի առջև կանգնած զինծառայողի պաշտպանությունն իրականացնելու համար:

    Լրագիր.ամ

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (23.02.2011), Mephistopheles (08.02.2011), Tig (09.02.2011), V!k (08.02.2011)

  24. #1123
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:

    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ, հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:

    Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

    Հղում

  25. #1124
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձերբակալվել է 3 զինծառայող
    Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մահվան դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայության տեղեկացմամբ 3 հոգի ձերբակալվել է. ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային Ռոբերտ Բադալյանը:

    Նրանք կասկածվում են Թորգոմ Սարուխանյանին «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» փաստի առիթով հարուցված քրեական գործով:
    Նրանցից երկուսը` ենթասպա Ենգիբարյանն ու կրտսեր սերժանտ Կարապետյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ` Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Մեղադրանքը հաստատվելու դեքում առավելագույն պատիժը երկուսից հինգ տարվա ազատազրկումն է:
    Շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, ինչպես նաեւ Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է:

    Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
    Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիից, այս տարվա աշնանը պետք է ավարտեր զինծառայությունը: Նրա հարազատները մերժում են ինքնասպանության վարկածը:

    Արձանագրենք, որ զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունքի և մեղադրանքի`ինքնասպանության հասցնելու մասին ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացրեց շատ արագ, դեպքից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ բավարար տեղեկություններ կային նման հայաղորդագրություն տարածելու համար, սակայն, ինչը հաճախ է պատահում ՊՆ իրավապահների մոտ ձերբակալությունները տեղի ունեցան մեկ շաբաթ ուշացումով: Ուշագրավ է նաև սահմանված առավելագույն պատժաչափը մինչև 5 տարի:

    Մեկ շաբաթվա ընթացքում սա զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է Ղարաբաղում: Փետրվարի 6-ին Հադրութի զորամասերից մեկում մահացել էր 19-ամյա զինծառայող Գևորգ Կոծինյանը, ով սպանվել էր դաժան ծեծի արդյունքում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես հաստատել էր, որ զինծառայողը սպանվել է դաժան ծեծի արդյունքում:

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
    lragir.am

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.02.2011)

  27. #1125
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինծառայողներին նվաստացրած մայոր Սասունը մեղմ պատիժ է ուզում

    Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին youtube-ում տեղադրված հայտնի, աղմկահարույց տեսանյութում ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայողներին դաժանաբար նվաստացնող Սասուն Գալստյանը մեղմ պատիժ է ուզում վերաքննիչ քրեական դատարանից:

    Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը կիսամերկ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ դաժան վերաբերմունքի և ստորացման էր ենթարկում զինված ուժերի երկու զինծառայողների. նա ջուր էր լցնում զինվորների ականջների մեջ և հարվածում ականջներին: Նշված արարքի համար նախաքննական մարմինը 33-ամյա Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրել իշխանազանցության համար, իսկ Սյունիքի մարզի դատարանը` նախագահությամբ Համլետ Դավթյանի, արագացված կարգով դատաքննությամբ նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Իսկ ի՞նչ է պարզել դատարանը մինչ նրա համար նման պատժաչափ նշանակելը: Վերոնշյալ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության մարմնի կողմից 18.09.2010թ.-ին Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով մայոր, պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինքնահաստատվելու և զինծառայողների նկատմամբ իր առավելությունները դրսևորելու մոլուցքով տարված, 2010թ.-ի հուլիս ամսին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում, կատարել է իշխանազանցություն. ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գ.Հարությունյանին և շարքային Բ.Եղիկյանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ, որի հետևանքով առաջացել է էական վնաս` խաթարվել է զորամասի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, սասանվել է պետական իշխանության մարմինների հեղինակությունը: Ս.Գալստյանի նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.09.2010թ. որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել երկամսյա կալանքը: Դատարանում ամբաստանյալ Սասուն Գալստյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և խնդրել արագացված դատաքննություն անցկացնել: Մեղադրողն ու տուժողները չէին առարկել:

    Սպայի պատժաչափը որոշելիս դատարանը հաշվի էր առել արարքի բնույթն ու հանրության համար դրա վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, նրա պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները: Համաձայն օրենքի` դատարանը Ս.Գալստյանի հանցանքը համարել է միջին ծանրության, հաշվի է առնվել նաև, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է և խնամքին են գտնվում 3 երեխաներ` 4, 8 և 9 տարեկան, ծառայության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար արժանացել է խրախուսանքների, պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի և «Դրաստամատ Կանայան» մեդալներով, հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենից դատարանը Ս.Գալստյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա խնամքին եղած մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը, ծառայության վայրում խրախուսանքների արժանանալը: Իսկ ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

    Եվ այժմ 3 տարվա ազատազրկման դատապարտված մայորը` Սասուն Գալստյանը, խնդրում է վերաքննիչ քրեական դատարանից բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ կամ այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

    Ի դեպ, ՀՀ զինված ուժերում «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: Իսկ «Անբասիր ծառայության համար» մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին: Ընդ որում` «Անբասիր ծառայության համար» մեդալով չեն կարող պարգևատրվել «նկատողություն», «խիստ նկատողություն», «ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն», կոչման ցածրացում, տույժ ստացած սպաները և ենթասպաները, ինչպես նաև նախկինում «Ծառայողական անհամապատասխանությամբ» զորացրված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, նախկինում աստիճանազրկված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, կարգապահական տույժ ունեցող սպաներն ու ենթասպաները, ծառայության ընթացքում դատապարտված, այդ թվում` ազատազրկման հետ չկապված պայմանական պատիժ կրող սպաներն ու ենթասպաները:

    Հ.Գ. Թե ինչպես է զինվորների ականջների մեջ «խիզախորեն» ջուր լցնող, հարվածող, նվաստացնող մայորը նպաստել բանակաՇԻՆՈՒԹՅԱՆ գործին, մատաղ սերունդ դաստիարակել ու վերացրել զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը` միանգամայն հասկանալի է: Սպասենք` տեսնենք, թե ինչ կլինի նրա` «Անբասիր ծառայության մեդալը» դատապարտվելուց հետո. կաստիճանազրկվի և կզորացրվի՞, թե՞ այլ զորամաս կտեղափոխվի և կշարունակի «անբասիր» ծառայությունը...

    «Ժամանակ» օրաթերթ
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.02.2011)

Էջ 75 146-ից ԱռաջինԱռաջին ... 256571727374757677787985125 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •