User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 74 146-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1096
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախատեսվում է, որ ԱԺ-ն 24-ժամյա ռեժիմով կընդունի զինծառայությունից խուսափածների մասին նախագիծը
    16:38 • 07.12.10

    Հայաստանի Ազգային ժողովն այս տարվա վերջին քառօրյայի երկրորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես հայտնի է, 2004թ-ից գործող այս օրենքի նպատակը զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներին օգնելն է, որպեսզի նրանց նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը, նրանք Հայաստան վերադառնալով ոչ թե ձերբակալվեն, այլ վճարելով սահմանված տուգանքը` հաշվառվեն պահեստազորում, ստանան զինգրքույկ և ազատվեն զինծառայությունից:

    Քննարկվող նախագիծը պետք է տարածվի մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը 27 տարին լրացած երիտասարդների, այսինքն` 1983թ. ծնվածների վրա: Հաջորդ զորակոչի համար կառավարությունն այլ ընթացակարգ կսահմանի: Առավելագույն տուգանքը 1մլն. 800 հազար դրամ է (յուրաքանչյուր զորակոչից խուսափելու համար 100 հազար դրամ է նախատեսված), բայց բարձրագույն կրթություն, ընտանիք ունենալու, հաշմանդամ կամ ազատամարտիկի որդի լինելու պարագայում առավելագույն տուգանքը կզեղչվի:

    Նշենք, որ 2004թ-ից գործող այս օրենքը տարածվել է 5000 հոգու վրա, որոնք վերադարձել են Հայաստան, վճարել տուգանքն ու ազատվել քրեական հետապնդման ենթարկվելուց: Այս պահին Հայաստանից դուրս գտնվող զինծառայությունից խուսափած անձանց թիվը հասնում է 20 հազարի:

    Նախատեսվում է, որ այս նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կդրվի 24-ժամյա ռեժիմով:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (07.12.2010), davidus (07.12.2010)

  3. #1097
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, որ խնդրեմ մի հատ վերոնշյալը կմանրամեսնեք՞՞՞
    Օրինակ ես այս տարի բակալավրական կրթությունս ավարտում եմ, ու շաաատ եմ ուզում ուսումս շարուակեմ(բնականաբար պատճառը բանակից խուսափելը չի) հիմա ես դրա համար ամեն մի զորահավաքին 100000 դրամ պետք է վճարեմ իհարկե եթե այս օրենքը ընդհունվի՞՞՞
    Վերջին խմբագրող՝ aerosmith: 07.12.2010, 18:12:

  4. #1098
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնապանություն, թե սպանություն

    ԼՂՀ Հայկազովի զորամասում մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մահվանից անցել է շուրջ 8 ամիս, սակայն հարուցված քրեական գործով դեռևս կալանավորված անձինք չկան: ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից բանակ զորակոչված 18 ամյա զինծառայողին հայտնաբերել էին մարտի 14-ին զորամասի բակում մարզաձողից կախված վիճակում:

    Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը, ամիսներ առաջ միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին` պահանջելով մեղադրանքներ առաջադրել քննությամբ հայտնի այն 4 անձանց նկատմամբ, ովքեր այդ օրը “ռազբորկայի” մեջ են եղել Վալերի Մուրադյանի հետ, ինչպես նաև օրվա պատասխանատուներին:

    Հիմնվելով նախաքննության ընթացքում իրեն հասանելի գործի նյութերի վրա, փաստաբանը քննության ընթացքի հետ կապված նախաքննական մարմնի առջև մի շարք կարևոր հարցեր է բարձրացրել` պահանջելով հնարավորինս իրականացնել պահանջվող քննչական գործողություններ, սակայն ամիսներ առաջ այս միջնորդությունը դեռևս քննության չի առնվել:

    Փաստաբանն իր միջնորդության մեջ, մասնավորապես, նշել է, որ “խումբը Վալերի Մուրադյանին դրել է այսպես կոչված գողական սովորույթների տեսանկյունից խոցելի կարգավիճակի մեջ, սպառնալով նվաստացնել, վարկաբեկել խոստացած ժամկետում գումարը չվճարելու համար”:

    Հիշյալ խումբը Վալերի Մուրադյանին մարտի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում կանչել են պայմանագրային զինծառայողների սենյակ և վերջնագիր ներկայացրել մինչև ժամը 24:00-ը` 2000 դրամը բերելու համար: Քրեական գործով պարզվել է նաև, որ այս խումբը ժամը 24:00-ին գնացել է նրան տեսնելու և գտել կախված վիճակում:

    Ըստ նախաքննության առաջ քաշած վարկածի վեճի շարժառիթը “Նոկիա” հեռախոսի արժեքի վճարման հետ կապված` 2 հազար դրամի հարցն է եղել, ինչն ըստ փաստաբանի, արհեստականորեն առաջացրած խնդիր է: Այդ ժամին զորանոցում արթուն են եղել հերթապահ սերժանտը և օրապահ զինվորը, որոնք ևս կարող են հաղորդել կարևոր տեղեկություններ:

    Սեդա Սաֆարյանը միջնորդության մեջ նաև համոզնունք է հայտնել, որ խումբը գործել է միասնական դիտավորությամբ. “անգամ գործի նյութերը հուշում են, որ հստակ դերաբաշխում է եղել վերոհիշյալ 4 անձանց միջև”: Փաստաբանն անգամ նախաքննական մարմնին հուշել է, թե ինչ մեղադրանքներ պետք է առաջադրել հիշյալ անձանց նկատմամբ:

    Ուշագրավ է փաստաբանի կողմից որպես բացառիկ կարևորության նշանակություն ունեցող բարձրացված մի քանի հարցերը, որոնք կարող են որոշիչ դառնալ գործի ելքի համար:

    Դեպքի վայրում հայտնաբերվել է 49 սմ բարձրության աթոռ: Զորանոցում աթոռները որպես կանոն համարակալված են և դրված համապատասխան մահճակալի դիմաց: Ըստ գույքահամարի հնարավոր է պարզել, թե կոնկրետ, որ զինծառայողին հատկացված աթոռն է գտնվել դեպքի վայրում և հերթապահող օրապահը պարտավոր էր նկատել աթոռը դուրս տանող անձին ու դուրս տանելու կոնկրետ ժամանակը:

    Փաստաբանը եզրակացնում է, որ այս հարցի պատասխանը ստանալու դեպքում կարելի է հստակ ասել. “Վալերի Մուրադյանի մահը վրա է հասել ինքնասպանության, թե՞ սպանության հետևանքով, քանի որ “քուն” հրամանից հետո պտտաձողի վրա պարան կապելու նպատակով աթոռը դուրս տանողը Վալերի Մուրադյանից բացի այլ անձ լինելու պարագայում առաջ է գալիս այդ անձի կամ անձանց կողմից ծրագրած և իրականացրած սպանության վարկածը”:

    Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված 4 անձանցից մեկին պատկանող գոտին, և պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է այն հայտնվել այստեղ: Պետք է պարզել նաև դեպքի վայրում պայքարի հետքերի առկայությունը կամ բացակայությունը:

    Մարզաձողը, որից կախված են գտել 18-ամյա զինվորին, 149 սմ բարձրություն է ունեցել, իսկ տղայի հասակը 180 սմ է: Համաձայն դատաբժշկական եզրակացության, Վալերի Մուրադյանի մահը վրա է հասել շնչահեղձությունից: Վալերի Մուրադյանը հասցրել էր ծառայել ընդամենը 3 ամիս:

    Զինծառայողի հարազատները կտրականապես մերժում են պաշտոնապես առաջ քաշված ինքնասպանության վարկածը և համոզված են, որ իրենց որդուն խեղդել են ու հետո կախել մարզաձողից:

    Ինչպես տեսնում ենք, հայտնի են դեպքի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են տանել կատարված հանցագործության բացահայտմանը, սակայն այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվում:

    Վալերի Մուրադյանի հարազատներին երկու անգամ ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և երկու անգամ էլ խոստացել բացահայտել կատարված հանցագործությունը, սակայն արդյունքները տեսանելի չեն:

    “Ես նախարարին ասեցի, եթե չեք բացահայտելու, ատրճանակը հանեք ինձ ու ամուսնուս էլ գնդակահարեք, թող պրծնի գնա”, նախարարի հետ ունեցած զրույցը փոխանցում է Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

    ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին զինվորական ոստիկանությունում են պահվում վերը շարադրված խմբի անդամները, որոնց հետ քննչական գործողություններ են իրականացվում, և ծնողներն անհամբերությամբ սպասում են արդյունքներին:
    lragir.am

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (07.01.2011), Magic-Mushroom (12.12.2010), Rammer (14.12.2010), Աթեիստ (08.12.2010)

  6. #1099
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, որ խնդրեմ մի հատ վերոնշյալը կմանրամեսնեք՞՞՞
    Օրինակ ես այս տարի բակալավրական կրթությունս ավարտում եմ, ու շաաատ եմ ուզում ուսումս շարուակեմ(բնականաբար պատճառը բանակից խուսափելը չի) հիմա ես դրա համար ամեն մի զորահավաքին 100000 դրամ պետք է վճարեմ իհարկե եթե այս օրենքը ընդհունվի՞՞՞
    Եթե դու ստանում ես օրինական տարեկետում, ապա այդ ժամանակահատվածի համար ոչ մի գումար էլ չես վճարում: Խոսքը վերաբերվումա առանձ տարեկետման իրավունքի զորակոչից խուսափելուն: Համ էլ դու էս օրենքի հետ ընդհանրապես կապ չունես: Օրենքը վերաբերվումա մինչև 1983թ ծնվածներին և զորակոչից անօրինական խուսափածներին:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aerosmith (08.12.2010)

  8. #1100
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒԺԻ, ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ, ԱՐԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԿՈՏՐՈՒՄ
    ԿԱՄՔԻ "ՇՆՈՐՀԱՆԴԵՍ"….


    Պաշտպանության բանակի հետախույզները իրենց մասնագիտական տոնը նշանավորեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցուցադրական պարապմունքների անցկացմամբ` երեւան հանելով իրենց ուժը, խիզախությունն ու անկոտրում կամքը:

    Միջոցառումը դիտելու էին եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք:

    Զինվորական նվագախմբի ելույթ-շարանցման կատարումից հետո Առանձին հետախուզական զորամասի ստորաբաժանումները հանդես եկան ձեռնամարտի հնարքների ցուցադրմամբ:

    Ձեռնամարտի հնարքները բազմաթիվ են եւ տարաբնույթ:Նրանց կիրառումը պայմանավորված է իրադրության կոնկրետ հանգամանքներով:Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարտական գործողության ընթացքում նշանակալից ու կարեւոր դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը:Դա ենթադրում է, որ հետախույզները պետք է լինեն խիզախ, հոգեպես եւ ֆիզիկապես կոփված, կարողանան կռվել մեկը երկուսի, երեքի, հինգի դեմ:Հետախույզների մարտական գործողությունները առանձնահատուկ են`հակառակորդի հետ հանկարծակի բախումների մեծ հավանականությամբ, մոտ տարածքից մարտերի բռնկմամբ: Հետախույզներին այդ խնդիրները լուծելու համար օգնում են ձեռնամարտի հնարքները:

    Զորամասի հետախույզները, ցուցադրելով իրենց հնարամտությունը, ուժն ու կարողությունները, արագ շարքից հանեցին հակառակորդին: Հակառակորդին վնասազերծելու համար նրանք օգտագործում էին նաեւ այլ հնարքներ, մասնավորապես կիրառելով սվին-դանակ, զենք, պահեստատուփ ու խզակոթը:

    Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ՊԲ ՀՆՋ-ի հատուկ նշանակության ստորաբաժանման գործողությունները հակառակորդի օբյեկտի ոչնչացման ժամանակ: Ցուցադրական պարապմունքի մեջ ընդգրկված անձնակազմը ցուցաբերեց բարձր կամային որակներ` համարձակություն, արիություն, հաստատակամություն, ակտիվություն, հմտորեն կատարելով մարտական խնդիրը:

    Թիվ 46492 զորամասի հետախուզական ստորաբաժանման գործողությունները միտված էին հակառակորդի վրա գրոհի ժամանակ նրանց հմտությունների, կարողությունների ու արհեստավարժության ինքնադրսեւորմանը:Արցախյան պատերազմի ժամանակ իր անունը փառքով պսակած, լեգենդար զորամասի հետախուզական ստորաբաժանումը, հակառակորդի առաջնային գիծը սրընթաց գրոհելով, սաստիկ ճնշմամբ եւ, ամենակարեւորը, անձնակազմի ներդաշնակ գործողությամբ կատարեց իր առաջադրանքը:

    ԼՂՀ ԱԱԾ հատուկ նշանակության վարչության խնդիրն էր ծավալել գործողություններ ավտոտրանսպորտում, ձերբակալել եւ վնասազերծել զինված ահաբեկիչներին: Բարձր մակարդակով կատարելով իրենց առջեւ դրված խնդիրը` ցուցադրական պարապմունքում ընդգրկված անձնակազմը կրկին փաստեց, որ իրենք, ստեղծված լինելով ժամանակի հրամայականով, պատրաստ են կատարել օպերատիվ-մարտական խնդիրներ` օգտագործելով ինչպես զորային, այնպես էլ օպերատիվ ձեւերն ու մեթոդները: ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ստորաբաժանումների շարքերում քիչ չէ Արցախյան հերոսամարտի վետերանների թիվը, որոնք ժամանակին ծառայում էին հետախուզական ստորաբաժանումներում եւ իրենց անուրանալի ներդրումն ունեն ծառայության զարգացման գործում:

    Հետախույզի օրվան նվիրված ցուցադրական պարապմունքի ավարտական փուլին հաջորդեց պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի հրամանի հրապարակումը, համաձայն որի մի խումբ հետախույզներ պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով, պատվոգրերով, արժանացան շնորհակալության, կարճատեւ արձակուրդի, իսկ նրանց, ովքեր նախօրեին հաջողությամբ էին հանձնել “Դյուցազն” ՚որակավորման քննությունները, շնորհվեց սեւ բերետ:

    Միջոցառման վերջում Վերածննդի հրապարակով հետախույզներն անցան հանդիսավոր երթով:




    http://www.martik.nk.am/index.php?na...op=view&id=232
    Վերջին խմբագրող՝ Lion: 08.12.2010, 10:23:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.12.2010), Moonwalker (08.12.2010)

  10. #1101
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու ստանում ես օրինական տարեկետում, ապա այդ ժամանակահատվածի համար ոչ մի գումար էլ չես վճարում: Խոսքը վերաբերվումա առանձ տարեկետման իրավունքի զորակոչից խուսափելուն: Համ էլ դու էս օրենքի հետ ընդհանրապես կապ չունես: Օրենքը վերաբերվումա մինչև 1983թ ծնվածներին և զորակոչից անօրինական խուսափածներին:
    Իսկ հնարավոր չի ես պետականորեն սահմանված ինչ որ գումար վճարեմ ու չգնամ՞՞

  11. #1102
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հնարավոր չի ես պետականորեն սահմանված ինչ որ գումար վճարեմ ու չգնամ՞՞
    Չէ, նման օրենք գոյություն չունի: Չնայած չեմ բացառում, որ հետագայում կարող ենք ունենալ: Եթե կամաց կամաց անցում կատարվի պայմանագրային զինծառայությանը, ապա կարծում եմ ժամանակի հետ տենց օրենք էլ կունենանք: Չնայած դա դեռ ֆանտաստիկայի ժանրիցա թնում, քանի որ մենք ոչ ֆինանսական, ոչ էլ մարդկային ռեսուրսներ ունենք լրիվ պայմանագրային բանակ ունենալու համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (13.12.2010), Magic-Mushroom (12.12.2010)

  13. #1103
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Թեժ գիծ»՝ Պաշտպանության նախարարությունում
    18:05 • 13.12.10

    Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»՝ 1-88 անվճար հեռախոսահամարով։ Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.12.2010), Rammer (14.12.2010)

  15. #1104
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    «Թեժ գիծ»՝ Պաշտպանության նախարարությունում
    18:05 • 13.12.10

    Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»՝ 1-88 անվճար հեռախոսահամարով։ Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է:

    Tert.am
    հետաքրքիր ա կաշխատի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  16. #1105
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր ա կաշխատի
    դժվար թե

  17. #1106
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրբ Ծննդյան արարողություններ ՊԲ զորամասերում


    Հունվարի 5-ից` Ճրագալույցի Ս. Պատարագով, Հայ Առաքելական Եկեղեցին սկսում է մեծ շուքով նշել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Սրբազան տոնի կենարար օրհնությունից զերծ չեն մնում նաև հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայորդիները: Նույն օրը Արցախի ՊԲ զորամասերից մեկում, զորամասի հոգևոր սպասավոր Գարիկ սարկավագ Ասրյանի նախաձեռնությամբ և գնդի հրամանատարության հավանությամբ ու աջակցությամբ, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն` ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի: Արարողությանը ներկա էին նաև Արցախի ՊԲ հոգևոր սպասավորների ընդհանուր պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը և ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
    Արարողությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ գնդի հոգևոր սպասավորը` պատահական չնկատելով, որ Ս. Ծննդյան տոնի արարողությունները մեկնարկում են բանակից, քանի որ բանակը մշտապես պիտի լինի թե’ Եկեղեցու և թե’ ողջ հասարակության հոգատարության և ուշադրության կենտրոնում:
    Այնուհետև օրհնության խոսքով զորմասի անձնակազմին դիմեց Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Ներկայացնելով Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոների խորհուրդը` Պարգև Սրբազանը հորդորեց հաստատուն մնալ Աստծո օրհնության ներքո: Սրբազան Հայրը մանրակրկիտ կերպով անդրադարձավ մեր հասարակության մեջ ցավալիորեն տեղ գտած մի շարք ախտածին երևույթների` քրեական կեղծ արժեքներով առաջնորդվելուն, հայհոյախոսությանը, դաժանությանը, անհանդուրժողականությանը և այլնին` կոչ անելով յուրաքանչյուրին` տուրք չտալ, արմատախիլ անել դրանք սեփական անձից ու միջավայրից: Պարգև Սրբազանը պատգամեց զինվորներին` հրամանատարության նկատմամբ որդիական խոնարհություն, իսկ սպաներին` զինվորների նկատմամբ ծնողական հոգատարություն ցուցաբերել: Սրբազանը հորդորեց փոխադարձ հարաբերություններում կենսական ուղենիշ դարձնել եղբայրասիրությունը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, բարությունը, փոխօգնության պատրաստակամությունը և բարձր կարգապահությունը:
    Սրբազան Հոր խոսքերը լայն արձագանք գտան զինվորյալ հայորդիների սրտերում, ովքեր իրենց խանդավառությունն արտահայտեցին բուռն ծափահարություններով:
    Հավարտ իր խոսքի Պարգև Սրբազանը, Սամվել և Գարիկ սարկավագների հետ, կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: «Առաքելո աղավնո» շարականի երգեցողության ներքո ջուրն օրհնվեց ու սրբագործվեց խաչով, Ավետարանով և սրբալույս Մյուռոնով, որից հետո այն բաշխվեց զորամասի անձնակազմին: Արարողությունը մեծ ոգևորվածություն էր առաջ բերել սպաների ու զինվորների շրջանում, ովքեր ակտիվորեն մոտենում էին և ստանում օրհնված ջրի իրենց բաժինը: Օրհնված ջրից առանձնացվեց որոշակի քանակություն` ուղարկելու զորամասի` դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին:
    Հավարտ արարողության շնորհակալական խոսքով Պարգև Սրբազանին դիմեց զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը` երախտագիտություն հայտնելով Սրբազանի թե’ հոգևոր պատգամների և թե’ կատարած արարողության համար:
    Նույն օրը Արցախի մեկ այլ զորամասում ևս կատարվեց Ջրօրհնեքի արարողություն` ՊԲ հոգևոր սպասավորներ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի և Գոռ սարկավագ Հակոբյանի կողմից: Հաջորդ օրերին նմանատիպ արարողություններ են նախատեսված կատարել նաև այլ զորամասերում:
    Հիշեցնենք, որ ներկայումս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հոգևոր առաջնորդությամբ ազգային բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ հիսուն միաբան հոգևորականներ:

    Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
    Տեղեկատվական համակարգ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (07.01.2011)

  19. #1107
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ ծառայելու ժամանակ էլ էր ինքը հրամանատար, ու ասեմ շատ ջանովա, բայց զինվորների շատ լավա նայում, միշտ սպաներին ա մեղադրում ամեն ինչում :Մի բան էլ , մի անգամ ինքը ինձ փրկեց ռազմական ոստիկանությունից գնդի զամպալիտը կողքներ, գովաց ինձ ու գաղտնիք, սենց բաներ շատա եղել, երբ զինվորը մարդա բերել սպայի վրա , կամ գրաժդանսկի եկել են ուզեցել են հարց լուծեն, եղելա, ավտոն ձեռներից վեկալել են , ու տփելով լարել չազտից:

    Իջևանի գնդի հրամանատարը ծեծել է քաղաքացիներն
    ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 2010-ի դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ օրը, ժամը 23:50-ի սահմաններում Իջեւանի զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը` գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Ըստ տեղեկությունների, նրանք վնասվածքը ստացել են զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում:

    Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ սկսել հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով, հրամայել, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին: Գետահովիտի բնակիչները հայտենցին, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում: Իջեւանում լուրեր են շրջում, որ գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանը հունվարի 1-ից գտնվում է ռազմական ոստիկանությունում: Տեղեկությունը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի:
    http://www.neonews.am/index.php?opti...3-53&Itemid=16
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (07.01.2011), Մարկիզ (07.01.2011)

  21. #1108
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարդ իրավիճակ է: Եթե "գռաժդանսկիներ"-ը ոտնձգել են զորամասի զինծառայողների կամ էլ զորամասում տիրող կարգուկանոնի դեմ, իսկ ամեն ինչ կարծես թ այդպես էլ եղել է, ապա սպայի արարքը արդարացված է, թեև բնականաբար` որոշակիորեն չափն անցել է: Իսկ եթե հաբռգած ու իշխանությունից հարբած վիճակ է... ավելի վատ իր համար: Կարծում եմ, պետք է սպասել քննության արդյունքներին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #1109
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ հրամանատարը ուղղակի անկապ-անիմաստ մարդ չի ծեծի: Համ էլ հիշեցնեմ, նման (տոնական կամ սգո) օրերին զորամասերում (այն էլ այնպիսին ինչպիսին Իջևանինն է, այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանը պահող զորամասում) միշտ էլ ծառայությունն ընթանում է ուժեղացված ռեժիմով:

    Եվ վերջապես, ի՞նչ գործ ունեին տղերքը դորդ ջհարով դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը զորամասի պատերի տակ… կամ անցակետում: «Ախպերս, էկել ենք մեր ախպոր Նոր Տարին շնորհավորենք»-ը կարելի էր իրականացնել ժամանակին… և այլն:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.01.2011), Lion (08.01.2011), ministr (08.01.2011)

  24. #1110
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրամաբանությունս ու իմացածությունս որոշակի պատկեր են վերականգնում ու զուտ մարդկայնորեն հասկանում ու ընդունում եմ տվյալ հրամանատարի արարքը:
    Բայց զուտ օրենքի տեսակետից էլի հանցագործություն ա տեղի ունեցել:
    Ինչևէ: Եթե իմ մտքում վերականգնված պատկերն ա կատարվել, չէի ուզի որ հատկապես այս մարդը պատժվի: Համակարգային փոփոխություն ա պետք: Արդեն զզվելի ա դարձել... Արդեն չէ, շուտվանից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (08.01.2011), Աբելյան (07.01.2011)

Էջ 74 146-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •