Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
E-la Via (16.05.2011), Sambitbaba (15.05.2011)
Այստեղից պարզ է դառնում ինքնասպանների մոտիվը
Իսկ ինչու բարդացնել? Նման դեպքերում միշտ տեղին է հիշել Օկկամի ածելին. ամենապարզ բացատրությունը ամենամոտն է ճշմարտությանը, եթե չի հակասում փաստերին:
Օբյեկտիվ իրականությունը կամ պարզապես իրականությունը այն ամենն է ինչ գոյություն ունի մարդուց անկախ: Սուբյեկտիվ իրականությունը դա զուտ տվյալ անձի աշխարհնընկալումն է, որը մարդուց-մարդ խիստ կարող է տարբերվել:
Apsara (15.05.2011)
Բարև ձեզ: Շնորհակալություն բոլոր կարծիքների համար:
Հնչեցին կարծիքներ, որ սահմանումը վերաբերվում է միայն սուբյեկտիվ իրականությանը,
այդ դեպքում փորձեք սահմանել օբյեկտիվ իրականությունը, ես գրեթե համոզված եմ որ դա ոչ ոքի չի հաջողվի:
Ի՞նչ է նշանակում
կամ սա ինչ տարօրինակ միտք է
Նախ ասեմ, որ բնության մեջ անփոփոխ ոչինչ չկա, իսկ հավերժի ու ճշմարիտիմասին ընդհանրապես խոսք չկա:
Սակայն, այդուամենայնիվ, չեմ կարծում, որ որևէ մեկի գոյություն ունենալ դադարելուց հետո տիեզերքը կվերանա:
Ինչ վերաբերվում է այս մտքին՝
ապա ասեմ, որ խառնել եք պատճառահետևանքային կապը, որովհետև ոչ թե իրականությունն է երևակայության արդյունք(հեևանք), այլ ընդհակառաակը:
Ընդհանուր առմամբ դա ճիշտ է, քանի որ տիեզերք կոչվող բարդ համակարգում ամեն ինչ իրար հետ փոխազդում են: Բայց գոյություն ունի կախվածության աստիճան: Եթե այն աննշան է, կարելի է անտեսել: Օրինակ, ինչ աստիճանով են իրարից կախված արևի կողմից ճառագայթված մեկ ֆոտոնը և Յուպիտերի վրա տեղի ունեցող փոթորիկը? Եթե երկու մարդ տեղերով փոխենք, դա ոչ մի զգալի փոփոխության չի բերի: Եթե մարդ տեսակը վերանա, դա աշխարհի կառուցվածքի վրա գրեթե ոչ մի կերպ չի ազդի: Անկախ ասելով ես դա ի նկատի ունեի:
Ի դեպ, ավելացնեմ նաև, որ անորոշությունն էլ իրականության մասն է կազմում: Դա գիտականորեն ապացուցված փաստ է և կոչվում է Հայզենբերգի անորորշություն:
Վերջին խմբագրող՝ inheritance: 15.05.2011, 10:01:
Սա քո՞ միտքն էՃիշտ էսպիսի միտք էլ ես ունեմ, դեռ մանկուց այս միտքն ունեցել եմ, բայց երբեք բարձրաձայն չեմ ասել: Փաստորեն միայնակ չեմ այս տիեզերքում
Միշտ մտածել եմ, որ տիեզերքն սկսվել է ինձ հետ միասին և կվերջանա ինձ հետ միասին: Քանի ես կամ, կլինի իմ սուբյեկտիվ իրականությունն ու տիեզերքը, ինձ հետ կավարտվեն նաև նրանք:
Եվ ընդհանրապես կարծում եմ, որ իրականությունը մարդու ուղեղում է: Ուղեղից դուրս ոչինչ չկա. չկա ոչ նյութ, ոչ իդեա, ոչ լույս, ոչի՛նչ:
Վերջին խմբագրող՝ Լեո: 15.05.2011, 11:31:
կներեք, բայց մի տեսակ խնդալու թեմա ա, չեմ կարծում, որ հարցի օբյկեկտիվ պատասխան կգտնեք, «իրականություն» երևույթը մարդն է հորինել, հետո էլ անուն է դրել, ու ինչքան մարդ, էդքան էլ իրականություններ, տեղ-տեղ շփման գծերի հատումով, որ կարող է կարծիք առաջացնել, թե այդ մարդկանց իրականությունները համընկնում են....
մեկա տաֆտալոգիայա դառնում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
E-la Via (16.05.2011), Moonwalker (15.05.2011), Ֆոտոն (16.05.2011)
Փորձիր նորից կարդալ թեման.գուցե կգտնես նաև կարծիքներ օբյեկտիվ .կամ որը նույնն է՝ իրական իրականության մասին։ .Իսկ գուցե. որ տեսակետը որ քեզ համար անընկալելի է.դու հաշվում ես որ այդ տեսակետը չի՞ հնչել։Օբյեկտիվը տվյալ դեպքում հենց իրականն կամ իսկականն է բառի ավելի հայկական տարբերակով։Զարմանքիդ պատճառը անհասկանալի էր։ Իսկ ո՞վ ասաց որ ես խոսում էի բնության միջի մասին։Ո՞վ կարող է ապացուցել որ ամեն ինչ սահմանափակվում է տեսանելի ու նյութական աշխարհով և ինչը. որ մենք տեսնում ենք՝դրանից այն կողմ ոչինչ չկա։ես արդեն խոսեցի հավերժի ու ճշմարիտի(Իրականի) մասին։Թէ՞ պիտի ըստ քո գծած կանոնակարգի խոսենք։Կարծում ես։Քո առաջին գրառումը հենց դա է վկայում։Ըստ քեզ իրականությունը ՝սուբյեկտիվիզմ է։Կնշանակի որ այսօր աշխարհում կա 6 միլիարդից ավել իրականություն։և նրանցից ամեն մեկի վախճանով վերանում է ամեն ինչ։
ինչ վերաբերվում է այս մտքին.ապա՝
իհարկե թեման քո կողմից է բացվել.բայց դա չի նշանակում որ մնացած մասնակիցները քեզ մոտ քննություն են հանձնում։
[/QUOTE]
Վերջին խմբագրող՝ Նետ: 15.05.2011, 11:55:
Դուք ուղղակի չեք հասկանում նման թեմաների էությունըԱյսեղ հարցը ճիշտն ու սխալը որոշելը չէ: Նման սորուն թեմաներ բացողները սովորաբար արդեն ունեն կոնկրետ տեսակետ հարցի շուրջ: Նրանք պարզապես ուզում են փայլել իրենց էռուդիցիայով կամ բանավիճել զուտ հաճույքի համար: Սա կարելի է համարել մտքի մարզանք կամ պարապ մարդու զբաղմունք
![]()
Ինձ թվում է, օբյեկտիվ իրականությունն այն է, ինչ գոյություն ունի մարդու գիտակցությունից դուրս, էն ինչ անցնումա մարդու գլխուղեղով դառնումա սուբյեկտիվ, ինչպես ասեցիք:
Օբյեկտիվ իրականության, գիտակցության բացակայելու հնարավորությունը, սուբյեկտիվը օբյեկտիվի հետ հավասերեցման, կամ հենց օբյեկտիվ իրականությունը մեկ այլ ավելի հզոր գիտակցության սուբյեկտիվ իրականությունը համարելու, գիտակցության ծրագրավորվածության ու նման հարցերը ինձ թվումա երկրորդական են, որովհետև եթե մենք որոշակի օբյեկտիվ իրականություն չսահմանենք ու չպատկերացնենք, եթե մենք մեր կյանքի մեծ մասում համոզված չլինենք, որ գոյություն ունի էդ օբյեկտիվ իրականությունը ու մենք դրա մեջ ենք ապրում, հնարավոր չի որևէ գիտության գոյությունը, հնարավոր չի նաև մեր գոյությունը, մեր մեծ մասը ինքնասպան կլիներ![]()
Մենք ապրում ենք, որովհետև վախենում ենք կորցնել (կամ սիրում ենք) էդ իրականությունը, պետքա չէ՞ ինչ-որ հենարան, որի վրա կառուցենք աշխարհը:
E-la Via (16.05.2011)
Որովհետև իր սուբյեկտիվ իրականությունը տարբերվում է քոնից,դու հաստատ չգիտես,թե ո՞ւմ իրականությունն է օբյեկտիվ,կամ ավելի մոտ օբյեկտիվինհնարավոր է պուրկինիեի բջիջները խանգարում են տեսնել իրականությունը ու հենց սպիտակ տենդով մարդն ա էդ տեսնում
:
Մենք երբեք չենք իմանա ինչն է ճիշտ/իրական,ինչը՝ոչ => պետք է ամեն ինչին անտարբերությամբ նայենք,եթե չեմ սխալվում ստոիկներն (երևի Skeptik մականունով ակումբցին կիմանա,կամ,ավելի ճիշտ,կկասկածի,թե գիտի) էին այսպես մտածում ու ես իրանց գրեթե բոլոր մտքերին համաձայն եմ
Վերջին խմբագրող՝ Freeman: 15.05.2011, 12:40:
The cake is a lie.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ