The cake is a lie.
Ինձ թվում ա՝ միայն իրականության մեջ ապրելը ձանձրալի ու տխուր կլիներ, էն ամեն ինչը, որը իրական չի, բայց մենք գիտենք ինչ-որ բաներ դրա մասին, մենք ենք ստեղծել, իմաստավորում ա մեր կյանքը, դարձնում գեղեցիկ ու հետաքրքիր, ինչպես սերը, թվերը, մաթեմատիկան, Աստված, կարոտը, ինտերնետը, կարող ա իրականում մի երկու բան խառնեցի, իրականը ոչ իրականի, ոչ իրականը իրականի հետ, բայց անիմաստ ու վտանգավոր բան ա գտնել էդ իրականությունը, որովհետև դրանից հետո ասածիս պես կարող ա հասկանանք, որ էն ամեն ինչը հանուն ինչի մենք ապրում ենք, ինչի հավատում ենք, անիրական ա, ու դառնա տխուր ու ձանձրալի, չնայած էլի տխուր ու ձանձրալի ա, երևի սկսել ենք շատ բաներ տարբերել իրականից, դե աենք Աստծուն, սերը, թվերը, հայրենիքը, հայրենասիրությունը, արդեն շատ եղավ, էս ինչքան շատ ենք սիրում քչփորել, ասենք՝ խի՞ հնարավոր չի, եթե մի բան լավ ա, պրզապես վայելել, խի՞ ա պետք իմանալ մեզ, թե դա ինչքանով ա իրական, ասենք տղան ունի սիրած աղջիկ, ու էդ սիրածի հետ իրան լավ ա զգում, աղջիկն էլ տղայի հետ, ու նենց կայֆ ա, ոչ մի դժվարություն չունեն, բայց չէ, հլա փորձենք իրար, տեսնենք ինչքանով ա իրական էդ սերը, ու գնաց, ամեն ինչ քանդվեց, իսկ եթե չփորձեին, կարող ա կյանքում երբեք փորձության չհանդիպեին, կամ երբ հանդիպեին արդեն ամեն ինչ ուրիշ ձև) լիներ, կամ գոնե ևս 18 օր երջանիկ լինեին, մինչև իրական փորձության հետ հանդիպելը, իսկ երջանիկ լինելն էլ եթե իրական չլինի, վափշե թող ու փոխի, մի խոսքով, ես էլ կարացի մի քիչ փիլիսոփայեմ, բայց իմաստը չեմ հասկանում էդ իրականությունը փնտրելու...
Նույնիսկ եթե ընդունենք, որ մենք հանդիսանում ենք ընդհամենը ինչ-որ մեկի երևակայության ծնունդ, դա ոչինչ մեզ համար չի փոխում, քանզի մենք սկզբունքորեն դա ի վիճակի չենք փորձնականորեն հայտնաբերել: Անկախ նրանից թե մեր աշխարհը ընդհամենը համակարգչային սիմուլյացիա է, թե ինքն իրեն գոյություն ունեցող էություն, Տիեզերքի օրենքները դրանից չեն փոխվում: Այնպես որ իմաստ չունի մտածելու թե ինչ է գտնվում "արկղից" դուրս, կամ ենթադրել, որ այնտեղ ինչ-որ մի բան կա, քանի որ մենք երբեք "արկղի" սահմաններից դուրս չենք գալու: Մեզ համար կարևորը այն աշխարհն է, որի հետ մենք կարող ենք ինչ-որ կերպ փոխազդել:
Հա, ի դեպ շիզոֆրենիայի ժամանակ մարդու աշխարհընկալումը խիստ աղավաղվում է: Այստեղ կարող եք կարդալ մի պատմություն (ցավոք անգլերեն լեզվով է), թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ, երբ նրանց իրականությունը դառնում է չափից դուրս սուբյեկտիվ: Երկրորդ պատմությունը բավականին հետաքրքիր է:
Վերջին խմբագրող՝ inheritance: 15.05.2011, 13:24:
Երբ իջնում ես ամպերից,բախվում ես պարզ ճշմարտությանը,կամ էլ դառը,նայած դեպքերում....
Երբ վերջ ես տալիս երազելուն![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ձեր ասածից պետք է ենթադրել, որ հիմա իմ ստեղնաշարը, որի հետ ես հիմա բավականին մեծ փոխազդեցության մեջ եմդուրս է օբյեկտիվ իրականությունից: Եվ ընդհանրապես մեզ շրջապատող գրեթե ամեն ինչի գոյությունը կախված է մեզանից կամ այլ մարդկանցից:
Իսկ Հայզենբերգի անորոշությանը ես ծանոթ եմ՝ dXdPx>=h/2 բայց չեմ կարծում, որ նա որևէ կապ ունի տվյալ թեմայի հետ:
faaram1 ջան,քո սահմանման մասին :
Նախ,իրականությունը չի կարող ընկալում լինել,ավելի ճիշտ կլինի ասել,որ ընկալումը՝որպես հոգեկան պռոցես, իրական//նյութական// հիմք ունի,բայց ոչ երբեք ուղղակիորեն հավասարեցնել այն իրականությանը…
Այնուհետև ,սահմանումը ավելի անորոշա դառնում ,քանի որ ,պնդելով թե ընկալումը կառուցվում է տրամաբանությամբ//զգացմունք// ,դու ամբողջովին խարխլում ես տվյալ հասկացությունների իրական նշանակությունը,և ներկայացնում նրանք ոչ ճշմարիտ նշանակությամբ…այլ բան ,եթե ասես թե ընկալմումը կարող է ուղեկցվել նաև տրամաբանությամբ,բայց ոչ երբեք հավասարեցնելով դրանք…մի Խոսքով,իմ կարծիքով այն ճշմարտության հետ առհասարակ չի համնկնում,և իհարկե, պարզաբանման խիստ կարիք ունի …
Իսկ այն հարցադրմանը, թե՝ Ի՞նչ է իրականությունը,պատասխանը միանշանակ է.
Իրականությունը դա այն է ինչ գոյություն ունի,իրական է:Սրանից այն կողմ քննարկում կգնա արդեն միմիայն հարցադրման կոնկրետացման շնորհիվ,հակառակ դեպքում ,այն ինչին դու իրավացիորեն փայտ կանվանես,մյուսի համար նույնքան իրավացիորեն կենդանի կհասկացվի![]()
Ոչ իհարկեիմ գրածից դա չի հետևում:
Բավականին համարձակ և մեծամիտ հայտարարություն էՄարդը ընդհամենը փոշեհատիկ է Տիեզերքում: Թեկուզ հենց արեգակնային համակարգի գոյությունը կախված չէ մարդ տեսակի լինել-չլինելուց:
Սա պարզապես հետաքրքիր հավելում էր: Դա մտքովս անցավ կախվածության թեմայի հետ կապված: Պարզապես ուզում էի ասել, որ իրականությունը գծային, դետերմինիստիկ չէ և իրականում կան բաներ, որոնք սկզբունքորեն անորորշ են:
Իրականություն գոյություն չունի, ամեն բան իլյուզիա է:
Ավելի շուտ կա միայն ներկա պահը, դրանից դուրս ամեն բան իլյուզիա է: Կարողացա՞ր որսալ պահը՝ կապրես, չկարողացար, ողջ կյանքում կապրես իլյուզիանեի գրկում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
ԳագոՋան Ջան շնորհակալություն կատարած դիտողությունների համար, բայց եթե դժվար չէ բացատրի թե ինչու՞
կամ ինչու՞
Պնդելով թե ընկալումը կառուցվում է տրամաբանությամբ//զգացմունք// ,ես ամբողջովին խարխլում եմ տվյալ հասկացությունների իրական նշանակությունը,և ներկայացնում նրանք ոչ ճշմարիտ նշանակությամբ:
Միշտ կարելի է կանգնել և լուրջ դեմքով ասել, որ մածունը սև է, բայց հիմնավորելը այդքան էլ հեշտ չէ:
Չնայած մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի զգացմունք բառը փոխարինել զգացումով(զգացմունք բառի այլ իմաստների հետ չխառնելու համար):
Իսկ էս մի միտքտ ուղղակի ֆանտաստիկ է
Իրականությունը դա այն է ինչ իրական է:
Իմ մտքով երբեք չէր անցնի:
Երևի թե պետք էր ՛՛գրեթե՛՛ բառը հաստ տառերով գրել...
Ես ուրախ եմ որ քո արտահայտած մտքերը աշխատում են տիեզերական մաշտաբներում, բայց նրանք չեն աշխատում իմ ստեղնաշարի պարագայում, որի գոյությունը տվյալ պահին մեծ կավածության մեջ է ինձանից, բայց չեմ կարծում, որ նա պակաս իրական է քան արևը:
Եվ մի հարց քո սիրելի արեգակի մասին՝ դու որտեղի՞ց գիտես նրա գոյության մասին:
Վերջին խմբագրող՝ faaram1: 15.05.2011, 20:52:
Քեզ թվում է, թե իմ գրածներում ինչ-որ հակասություն ես գտել, բայց այնտեղ հակասություն չկա: Կարող ես կորնկրետ մեջ բերել իմ այն բառերը, որոնք քեզ հակասական են թվում?
Ընդհանրացնեմ հարցդ: Ես որտեղից գիտեմ կամայական Ճ երևույթի գոյության մասին? Բավականին բարդ հարց է, մի ամբողջ գրքի թեմա: Բայց փորձեմ տալ մոտավոր պատասխան:
Ես տեսնում և զգում եմ Ճ-ի անմիջական ազդեցությունը կամ նրա գոյությունը անմիջապես հետևվում է իմ ունեցած գիտելիքներից: Ես դնում եմ էկսպերիմենտ, որի միջոցով ես հայտնաբերում եմ նրա անմիջական ազդեցությունը (մեխանիկական, գրավիտացիոն, էլեկտրոթույլ, ուժեղ, ...) : Այստեղից ենթադրում եմ որ Ճ-ն գոյություն ունի և ստուգում եմ իմ ենթադրությունը այլ մարդկանց հետ, որոնք ստուգում են իմ էկսպերիմենտը և փորձում են այն վերարտադրել: Եթե դա ստացվում է և Ճ-ի գոյության գաղափարը տրամաբանորեն չի հակասում մինչ այժմ իմ ունեցած գիտելիքների հետ, ես ընդունում եմ, որ դա ճիշտ է, քանի դեռ չի ապացուցվել հակառակը կամ չի առաջացել հակասություն: Այդ դեպքում ես կվերանայեմ իմ իրականության մասին պատկերացումները մինչև հակասության վերանալը:
Եթե ես սկզբունքորեն ոչ մի էկսպերիմենտով չեմ կարող հայտնաբերել Ճ-ի ազդեցությունը և հետևաբար գոյությունը, ապա ընդունում եմ, որ այն գոյություն չունի:
Իսկ ավելի լավ է սա կարդաս http://ru.wikipedia.org/wiki/Фальсифицируемость
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ