Այսօր Հայլուրում հայտարարեցին, որ համացանցում հայտնվել է «բազմաթիվ կեղծ ինֆորմացիա, որոնց հետևել ու պատասխանում է Տաթևիկ Նալբանդյանը» Հարգելի Տաթևիկ, խնդրում եմ ձեր աչքերը լայն բացեք ու նայեք, թե ինչ է կատարվում երկրում ու մտածեք, արդյո՞ք ձեր աշխատավարձը ավելի բարձր է, քան ձեր արժանապատվությունը։ Հայլուրի միակողմանի լուսաբանումով աշխատանքը շարունակելու դեպքում, միայն կփաստեք, որ արժանապտվություն չունեք։
Սա Վրացական անկախ «Մզե» հեռուստաալիքի լրատվական սյուժեն է, որը ցուցադրվել է այսօր ժամը 18.00-ին։
http://files.ge/file/153253/Movie-wmv.html
Շուտով կտեղադրեմ այլ կայքերում և Յություբում։ Եթե օգնեք, շնորհակալ կլինեմ։
Կտեղադրեմ նաև ավելի երկար 7 րոպեանոց վիդեոն Երևանից ուղիղ եթերով։
Վաղը կայանալու է հանրահավաք ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել է անակնկալ։
Էջանիշներ