The Witcher 2: Assassins of Kings
Առաջին Witcher-ը երևի վերջին տարիների լավագույն RPG-ն էր: Երկրորդը խոստանում ա ամեն ինչով առաջինից լավը լինել: Խնդրում եմ մայիսի 17-ից հետո ինձ չանհանգստացնել, անհասանելի եմ լինելու:
Batman: Arkham City
Նմանապես՝ առաջին մասը անցած տարվա ամենալավ խաղերից էր, եթե ոչ ամենալավը: Համարյա անթերի խաղ էր: Անհամբեր սպասում եմ:
Deus Ex: Human Revolution
Առաջին Deus Ex-ը արդեն դասական խաղ ա (1999 թվի ա, եթե չեմ սխալվում): Խաղացել եմ, իրոք շեդևր ա: Մենակ էդ հերիք ա, որ սրան սպասեմ:
Rage
Նոր շութեր id Software-ից: Fallout-ի, Half-Life 2-ի ու Doom-ի խառնուրդ՝ շութերների պապայից: Վիդեոները մեկը մյուսից լավն են:
The Elder Scrolls V: Skyrim
Էս պրեվյուն կարդացած ու էս տրեյլերը նայած մարդը չի կարող սրան չսպասել: Պլյուս՝ Oblivion-ից մնացած ջերմ հիշողությունները: Սենց խաղեր հինգ-վեց տարին մեկ են հայտնվում:
Mass Effect 3
Բան չասեմ: Mass Effect-ը ֆենոմեն ա խաղերի աշխարհում: Առաջինը հրաշք էր, երկրորդը տարօրինակորեն ավելի լավն էր, քան առաջինը, երրորդը, ոնց երևում ա, լեգենդ ա լինելու:
BioShock Infinite
Ավելորդ ա մեկնաբանելը:
Diablo III
Դասականի վերածնունդ՝ Blizzard-ից: Հասկացող մարդու համար մենակ Blizzard-ի անունը հերիք ա՝ ցնցակաթվածի մեջ ընկնելու համար:
Hitman Absolution
Hitman-ը ամենասիրածս շարքերից մեկն ա, ու շատ առումներով ուղղակի ունիկալ երևույթ ա: Հերթական Հիթմենին ուղղակի չեմ կարող չսպասել:
Էջանիշներ