Նոր վիդեո՝ խաղի հեղինակներից: Մենք հնարավորություն ունենք ավելի քան տասը րոպե հիանալու նոր Witcher-ով: Գերալտը մե՛կ քայլում է մեկը մյուսից հիանալի վայրերով (լինի քաղաք թե անտառ), մե՛կ ձեռնամարտի է կպնում պանդոկներում, մե՛կ զառ է խաղում... Մեկ էլ, ամենակարևորը, անկրկնելի գեղեցիկ կռվում է թրով՝ ընթացքում չմոռանալով օգտագործել նաև կախարդանքը: Սա խաղի դեռ նախա-բետա տարբերակն է, սակայն թարմացված գրաֆիկան, անիմացիայի նոր համակարգն ու ավելի հարուստ էֆեկտները արդեն ակնհայտ են:
Նախորդ խաղը անցած բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս անպայման դիտել: Վիդեոն ևս մի քանի լուրջ փաստարկ է ավելացնում The Witcher 2: Assassins of Kings-ին անհամբեր սպասելու օգտին: Հնարավորության դեպքում HD-որակով դիտելը ուղղակի պարտադիր է՝ ամբողջ էֆեկտը զգալու համար:
Բոլորս սպասում ենք 2007-ի լավագույն RPG-ի շարունակությանը:
Հ.Գ. Խաղի երաժշտությունը, ինչպես միշտ, վեր է ցանկացած գովեստներից:
Էջանիշներ