Ուրիշ էլ ո՞վ գիտի, թե ինչպես է պետք ճիշտ շութեր ստեղծել, եթե ոչ այն ստուդիան, ով ինքն է հայտնագործել այդ ժանրը: Rage-ը ստեղծվում է id Software-ի ուժերով. հիշեցնեմ, որ հենց այս ստուդիան էր, ով հեռավոր 1993 թվին թողարկեց լեգենդար Doom-ը: Դե, id-ն, անշուշտ, խաղային աշխարհի ամենահայտնի անուններից է, սակայն չմոռանանք նաև, որ նրանք արդեն տասը տարի է, ինչ ոչ մի նոր անունով խաղ չեն ստեղծել: Բնականաբար՝ դա գիտակցում էին և իրենք՝ id-ի ղեկավարները. 2009-ին նրանք հայտարարեցին, որ ստուդիան աշխատում է մի նոր ինտելեկտուալ սեփականության վրա: Խաղը շութեր է, որտեղ նաև շատ մեծ դեր է հատկացված ռասինգին՝ մեքենաներին: Դեմոներն ինչ-որ առումով հիշեցնում են այս տարվա Borderlands-ը, սակայն Rage-ը թե՜ գրաֆիկական գեղեցկությամբ և թե՜ գեյմփլեյի հետաքրքրությամբ, կարծես թե, գերազանցում է այդ խաղին: Բազմապիսի զինատեսակներ, հետաքրքիր կերպարներ, գլխապտույտ մրցավազքներ, կուրացուցիչ պայթյուններ ու չկրկնվող լոկացիաներ. այս ամենը ներառված է մենյուում: Rage-ը ճանաչվել է E3 2010-ի լավագույն շութեր, ինչպես նաև արժանացել է ցուցահանդեսի հատուկ մրցանակին՝ լավագույն գրաֆիկային համար: Սյուժեի ու պատմության մասին դեռ շատ բան հայտնի չէ. գիտենք միայն, որ գործողությունները տեղի են ունենալու ապագայում. մարդկության մի մասը ինչ-որ սարսափելի տիեզերական աղետից փրկվելու համար թաքնվում է հատուկ ապաստարաններում, ապա (ինչպես միշտ) դուրս գալուց հետո սկսում է զբաղվել ոչ թե քաղաքակրթության ու մշակույթի վերականգնմամբ, այլ ակտիվ ինքնաոչնչացմամբ ու արյունահեղ կռիվներով՝ ամեն կում ջրի ու ամեն պատառ հացի համար: Նախատեսվում է, որ խաղը խանութներում կհայտնվի 2011 թվին:

Սքրինշոթներ


























E3 2010-ի ժամանակ ցուցադրված գեյմփլեյը