Մեջբերում Hovo95-ի խոսքերից Նայել գրառումը
պարզ ա: հենց նոր Google Earth-ով հաշվեցի մոտ 8 կիլոմետր ա լինում Չարբախից մինչև ՀԱԹ: Իսկ մետրոյի գնացքի միջին արագությունը 35 կմ/ժ ա: Այսինքն 15 րոպեից մի քիչ պակաս ժամանկում հնարավոր կլինի Չարբախից ՀԱԹ հասնել:
Վաղը մի հատ Չարբախ-ՀԱԹ հատվածը վերջնական ձևավորենք ու անցնենք Աջափնյակին:

Իսկ դրանից հետո առաջարկում եմ ծրագրեր ներկայացնել վերը նշված երկուսից հետո կատարելու համար, հավանբար, դեպի Քանաքեռ և Մասիվ: Կտեսնենք:
ապեր էսօրվա հնարավորություննները մետրոյի չեն բավականացնի, որ մետրոն հասնի մասիվ: Մասիվը կենտրոնից բարձր ա 300-450 մետրով, էդքան պադյոմ գնացքը չի կարա քաշի, կամ եթե ստորգետնյա էլ տարվի համ ծախսերն են ահռելի, համ էլ 300 մետր գետնի տակ կայարարն չի կարելի սարքել: միանգամից էդքան գետնի տակ իջնելը մարդկանց առողջության հերը կանիծի:

Նենց որ Մասիվն ու Քանանքեռը մնում են մինչև լավ ժամանակներ: