Մուտիլովկեն ու առևտուրը ԱԺ տեղերի համար շարունակվում է, ընդ որում միանշանակ Ժառանգության ու հնարավոր ա մի քիչ էլ դաշնակցության հաշվին…
Ելույթը սկսում ենք վաղուց մոռացված ստռաշիլկով, քանի որ շատ ժողովուրդ ա հավաքվում վերջին երեք միտինգներին, որ հանկարծ Աստված ոչ անի, ոչ մեկի մտքով չանցնի ՀԱԿ-ի գծածից մի սանտիմ էն կողմ անցնել ու հանկարծ իրավիճակը ՀԱԿ-ի վերահսկողությունից դուրս գա:
Քանի որ 15 ջրված կետերից թողել ենք երեքը, մի հատ էլ, արդեն չեմ հիշում որերորդ անգամ ,վերլուծում ենք, թե որքան վատ է քաղբանտարկյալ ունենալը, ազատության հարապարակը "փակ" պահելը, մարտի մեկը չբացահայտելը: Դե, եթե մի պահ մոռանանք, որ քաղբանտարկյալներ կան արդեն երեք տարի է, իսկ մարտի մեկն էլ նույնքան ժամանակ բացահայտված չի, ապա անհասկանալի է մնում թե ինչ ասել է "փակ" ազատության հրապարակ, որտեղ արդեն երկրորդ անգամն է ազգովի յարխուշտում ենք: Եթե ի նկատի ունեն, որ քաղաքապետարանը պետք է ի վերջո արտոնի ազատության հրապարակում մինտինգ անելը, ապա պաժալիստա, հաջորդ հանրահավաքը երևի կարտոնի, հանուն երկխոսության:
Ելույթի մնացյալ մասը հակիրճ անվանում ենք "բուլիժնիկ այլ հնարավոր ընդդիմադիրների բախչեն": Երկար բարակ արդարացումներ, որ ՀԱԿ-ը ոչ մի բան չի մոնոպոլացրել, բավականին համոզիչ տոնով, ամրագրված բարդ մաթեմատիկական հաշվարկներով:
Շարունակում ենք ԱԺ ընտրություններին հնարավոր մրցակիցների չեզոքացման թեման, հիշեցնելով անցած գնացած տարիները: Բայց մոռանում ենք նաև հիշեցնել, որ անցած գնացած տարիներին, չարաբաստիկ երրորդ ուժի իշխանության կողմն անցնելուց հետո, միևնույնն է, "իսկական ընդդիմությունը" ոչ մի բանի չի հասել: Լավագույն դեպքում ստացել է վաստակած մի քնաի տեղ ԱԺ-ում:
Հաջորդիվ, պետք է ապահովել մեծ մասնակցություն ապրիլի 28-ի հանրահավաքի համար, "երկխոսության" պրոցեսում տեղերը ավելացնելու ու ինքզինքը ավելի թանկ "վաճառելու" նպատակով: Խնդչում եմ վաճառելը չդրամայնացնել, քանի որ այս համատեքստում ի նկատի ունեմ ԱԺ-ում տեղերի քանակը:
Ամփոփենք: Ելույթը համարում եմ ԱԺ նախընտրական ելույթ, որի հիմնական թիրախը հնարավոր մրցակիցներն են - այլ կերպ ասած, մնացյալ ընդդիմությունը: Այն որ սա ՀԱԿ-ի միակ նպատակն է, նշվում է նույնիսկ ելույթում.
ՀԱԿ-ը հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից (?) ու ՕԵԿ-ից ոչ մի գրամ ձայն չի պոկելու, իսկ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հարցը նույնիսկ չենք էլ քննարկում: Այս համատեքստում, իշխանություններին լրիվ ձեռնտու լուծում է Ժառանգությանն ու նույնսիկ դաշնակցությանը ՀԱԿ-ով փոխարինելը, քանի որ անկհայտորեն ՀԱԿ-ի միտինգներին շատ մարդ ա գնում: Սկզբունքորեն, ԲՀԿ-Քոչարյան հնարավոր խաղերը չեզոքացնելու համար, Սերժը հնարավոր է, որ գնա արտահերթ ընտրությունների, քնաի որ ԲՀԿ-ն իր ֆինասական լծակներով ու քյալ ախռաննիկներով, գումարած Քոչարյանը իր ֆինանասական լծակներով ու ռուսական կապերով, Սերժի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ՀԱԿ-ը իր անշառուփարձանք միտինգներով:
Եվ ուրեմս, աշնան կողմերը կարելի ա սպասել ոչինչ չնշանակող արտահերթ ընտրությունների` արդեն կանխորոշված արդյունքներով, իսկ մինչև այդ իրոք կարելի է սպասել որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, իսկ միտինգները ազատության հրապարակում կարտոնվեն: Մարտի մեկի բացահայտման հետ կապված միակ ակնկալիքն այն է, որ եթե Քոչարյանը շատ ակտիվանա, կարող ա Փաստահավաքը վերականգնեն` Քոչարյանի աչքը մի քիչ վախացնելու համար:
Ըստ էության, մալադեց համ Լևոնին համ Սերժին - Սերժը չեզոքացնում է պոտենցիալ մրցակիցներին իշխանական դաշտում, իսկ Լևոնը նույնն ա անում է ընդդիմադիր դաշտում: Արդյունքում բոլորը գոհ կլինեն ու երջանիկ, բացի Ժառանգությունից, Քոչարյանից ու հնարավոր է դաշնակներից: Երկխոսությունը Սերժի ու ՀԱԿ-ի միջև վաղուց կարելի ա համարել կայացած, առանց ֆորմալ կոալիցիոն համաձայնագիր կնքելու:
Կեցցե' ՀՀԿ-ՀԱԿ երիկխոսությունը, հանուն կայունության ու սահուն զարգացման:
Րաֆֆին հավայի 15 օր սոված մնաց:

Էջանիշներ