Ժողովուրդ ջան ստեղ հարցն էնա, որ մետրոյով մի շարք հարցերի լուծում ենք տալիս, թե տրանսպորտային, թե բնապահպանական ու մարդկանց առողջության հետ կապված:
Ու էս ամեն ինչը պետք ա հասկացնել պատկան մարմիններին: Դրանից լավ առիթ դրսի կազմակերպություններից փող ուզելու` չկա:
Նենց չի որ իրանք փող չեն լափելու, բայց գոնե էդ լափելուց հետո մեզ մի կարգին բան կմնա, սայա կարևոր: Եթե լուրջ արձագանք կարանանք ստանանք քաղաքացիների ու մասնավորապես երիտասարդների կողմից սա նաև շատ լուրջ առաջխաղացում կլինի քաղաքացիական նախաձեռնության ինստիտուտի կայացման գործում:
Հարցը ստեղ էնա, որ էս դրությամբ մենք մետրոյին պահում ենք մակաբույծի պես, որը ոչ մեկին օգուտ չի, մեր փողերով ա պահվում, ու 2000թ. սկսած շուրջ 12 միլիարդ դրամ ա կերել մետրոն, էսօրվա փոխարժեքով դա կազմում ա մոտ 32,5 միլիոն դոլար, բայց հաշվի առնենք նաև այն փաստը որ դրամի գնողունակությունը 2000 թվին շատ ավելի բարձր էր, քան էսօր:
Էս ամենի համատեքստում մեզ ուղղակի անհրաժեշտ ա մետրոյի զարգացումը բոլոր առումներով: Այ սրա համար ա պետք աշխատել:
էկեք մի պահ բոլորով հավատանք որ կարանք էս երկրում մի բան փոխենք, ու սա իշխանություն չի, որ չուզենան տան , այլ ևս մի ձև ա փող ուտել, բայց էդ ուտելուն զուգահեռ գոնե մնայուն ինչ որ բան կստանանք, ոչ թե ամեն տարի նորոգվող ճանապարներ ու տրաքած մարշրուտկեք....
Ես ամենայն լրջությամբ եմ մոտենում էս հարցին և կաշխատեմ գտնել ցնակացած ինֆորմացիա, որը կօգնի էս հարցում: Նաև ուղիղ բանակցություններով մետրոպոլիտենի ղեկավարության հետ:
Էջանիշներ