Ոչ մեկն էլ լավը չէր, բացի վերջինից, որովհետև տվյալ տեսակի լեզվին չեմ տիրապետում, դրա համար էլ ոչ մեկին չեմ քվեարկել:
Ոչ մեկն էլ լավը չէր, բացի վերջինից, որովհետև տվյալ տեսակի լեզվին չեմ տիրապետում, դրա համար էլ ոչ մեկին չեմ քվեարկել:
1. Շատ վատն էր…
2. Լավը չէր, բայց եթե համեմատում ենք` մեջներից նորմալոտը սա էր:
3.Ճիշտ ասած չհասկացա կիսադասական ուղղագրությամբ կիսագրաբար, կիսաեսիմինչ գրելու էֆեկտը: Թերեւս հեղինակը համարում է, որ եթե լրիվ աբեղյանականով կամ լրիվ դասականով գրեր, ստեղծագործությունը դրանից կտուժեր: Ասեմ, որ ես չեմ կարող ստեղծագործություն համարել այն գործը, որի արժեքը (թեկուզ մասամբ) կայանում է լեզուն այլանդակելու մեջ:
4. Շտե բան մըն էր, ինչ-որ բան արվել ա, դրա համար քվեարկեցի: Բայց երկրորդին, ամեն դեպքում, զիջում ա:
5. Շիլաշփոթ:
6. Թույլ էր:
Հեղինակներ ջան, չնեղանաք, բայց գրածներից ոչ մեկն ինձ դուր չեկանՆույնիսկ չեմ քվեարկել: Անգլերեն տարբերակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Այդ լեզվով չեմ կարդում:
Կարծում եմ թեման անհաջող էր ընտրված: Բացի այդ, ևս մեկ անգամ, առաջարկում եմ ավելի երկար ժամանակ տալ մրցույթի մասնակիցներին: Գուցե շատերը չհասցրին գրել, իսկ մյուսներն էլ ավելի որակյալ կաշխատեին, եթե ժամանակի մեջ սահմանափակված չլինեին:![]()
CactuSoul (24.03.2011)
Մունուոլքեր ջան, այո, բայց բացի այդ կար նաեւ հայոց լեզվի պարոդիա, որը ենթադրում է լեզվի աղավաղում: Այլ կերպ ասած` հեղինակը փչացրել ա էն գործիքը, որով ինքը գրել ա իրա գործը:
Եթե գործը գրված լիներ նորմալ հայերենով, ես, լինելով քրիստոնյա, շատ հնարավոր ա, որ քվեարկեի:
Հ.Գ. Էն մեծի ու փոքրի նշանով չակերտներն (<<…>>) ընդհանրապես են դժվարացնում կարդալը:![]()
Moonwalker (22.03.2011)

Այսպիսի մրցույթներում ակումբցիների մոտ ձգտում եմ զգում իրականությանը հնարավորինս հավատարիմ մնալու, իսկ կերպարից ոգեշնչվել դեռ չի նշանակում կենսագրական վեպ գրել: Ու սա շատ է խանգարում ծավալվելու: Քանի որ գիտակցության հոսքի դպրոցի երկրպագու եմ, իսկ այս ստեղծագործություններում չկար գիտակցության հոսք, բնականաբար ոչ մեկն էլ չեմ հավանել: Առաջին ստեղծագործությունը դեռ չէի կարդացել, բայց աչքովս ընկան որոշ արտահայտություններ. մտածեցի՝ Ոմն ակումբցին է գրել: Բնականաբար անմիջապես սկսեցի կարդալ, հենց առաջին նախադասությունից համոզվեցի, որ Ոմն ակումբցին չէր կարող գրած լինել, որովհետև իր գրածներով ես սովորաբար հիացած եմ մնումԱմեն դեպքում, զանգեցի, ճշտեցի, հերքեց:
Անգլերեն տարբերակի մասին, սխալներով գրելուն էլ չափ ու սահման կա, ի վերջո ստեղծագործություն է, չէ՞...
Գոնե մի ակնթարթ մեջս կասկած առաջացնելու ու հետաքրքրելու համար կքվեարկեմ 1-ին տարբերակի օգտին:
Վերջապես կարդացի
ոչ մեկն էլ մի բան չէին, բայց իմ կարծիքով էտ էլ նորմալ է ժողովուրդ: Մի սպասեք գլուխգործոցների, որովհետև թեման էլ մի քիչ էտ հնարավորությունները չի տալիս. մանավանդ համապատասխան թեմայում այդքան ծեծված քննարկումներից հետո (պատճառ գտնելը խասյաթ ա)
1. կարծես գուշակում եմ` ով էմեջը ներքին թաքնված սուր ծաղր կա, բայց մի տեսակ ծեծված է, հեչ չի հասնում էտ ծաղրը հասկանալու պահը, համբերություն է պետք մինչև վերջ կարդալու համար
2. Էվրիկան էլ եմ կռահումփորձել էր մեջն անպայման խցկել բոլոր քաջագործություններն, ու էտ մի տեսակ խանգարում էր:
3. էլի կռահում եմՀամեմատությունը լավ միտք էր, գրաբարյան համ ու հոտն էլ լավ համեմում էր, բայց էլի չափից շատ էր` իմ համար: կես-կես առաջ գնալ չէր ստացվում: Երևում էր, որ հեղինակը, գուցե համեմատած մյուսների հետ, լավ աշխատել է վրան:
4.այ հեղինակ ինչ պարտադիր էր էտքան ցցուն ցուցադրել ժարգոնական ձեր իմացությունը? :thinnk էլի խանգարում էր
5. Իմ կարծիքով հեղինակի միտն եկել է մի քանի խառը գործեր, որ դրել իրար է կապել, իրա ասելիքը ասել էամեն դեպքում Խնկո Ապերն ու Շիրազը լավ օգնել են
6. անգլերենը հեչ մի թիզ չհավանեցի (կներես հեղինակ ջան). եթե ցանկություն կար գրել անգլերենով, գոնե հաշվի առնեիք, որ մի քիչ հասկացողներ էլ կան ու ուշադիր լինեիք սխալների վրա: Էտ սխալները աչք էին ծակում, հետո հանգավորում ասվածը հեչ չէր հանգավորվում...
Լավ, ժողովուրդ, որ մի քիչ քննարկումները հեղինակների շուրջ տեղից շարժվի, ես ռիսկ եմ անում ու ասում եմ, թե ում եմ կասկածում
1.StrangeLittleGirl- մի տեսակ շատ է տանում դեպի էտ կողմ
2. Էլիզե- ավելի շատ վստահ եմ
3. էս մեկը մի քիչ համարձակություն եմ հավաքում ու ասում եմ, որ կարող է Moonwalker-ը լինի
4. հա էս մեկն էլ կասկածում եմ Gayl-ը լինի
5. էս մեկը ով ասես կարա լինի, սեփական ձեռագիր մի քիչ քիչ կա, դժվար է մի բան ասել
6. անգլերենի իմացությունով մեկը - էվրիկա արեցի, չէ
հա, դեռ չեմ քվեարկում. մի քիչ մարսվի նոր
...- էսքանը
Վերջին խմբագրող՝ einnA: 22.03.2011, 22:38:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Լավ, ես էլ փորձեմ գուշակել հեղինակներին, չնայած չեմ կարծում,թե կստացվի`
1.Smokie երևի, չնայած չեմ հիշում իրան Արթուր Պողոսյանի թեմայում գրառումներ անելիս, բայց ոճը նման էր, համ էլ ուրիշ մարդ մտքիս չի գալիս
2.Ստեղ մի փոքր վստահությունս ավելի շատա, որ MWMS-նա գրողը
3.VistoLog, առանց մեկնաբանության
4.Mephistopehels, չնայած մեկա գիտեմ, որ ինքը չի(էդքան հավես չէր անի գրեր Արթուրի մասին)... Բայց կարդալուց իր ավատարն էի հիշում
5.-
6-.Ռուֆուս... Ստեղ ընդհանրապես կասկած լինել չի կարող, չնայած էս գրածս որ տեսնի, գիտեմ ինչա գրելու, բայց ամեն դեպքում մտածյալ սխալներով համեմված բանաստեղծությունն իր ձեռքի գործն է![]()
Համեմատաբար, 3-րդ տարբերակը այդքան վատ չէր աթեսիտի տեսանկյունից
"And he's buying a stairway to galaxy"...Համարյա դարձավ լեդզեպի երգ![]()
Վերջին խմբագրող՝ Դավիթ: 22.03.2011, 22:58:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Ինձ երրորդ տարբերակի վերջին մասը Մարկեսին հիշեցրեց, ոնց որ "100 տարվա մենությունից" լիներ, դրա համար մի քիչ ՍՕՖ-ի վրա եմ կասկածում, չնայած ինքը դժվար թե ժամանակ ունենար տենց Արթուրյանոյի մասին գրելու... Վիսթի տարբերակը լրիվ հանում եմ, ինքը էն վերջին մասը հաստատ չէր գրի![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Yellow Raven (22.03.2011)
6. Stairway to Galaxy Գաղափարը լավն էր, իրականացումը շատ վատ: Սխալների մասին լուչշե չխոսեմ, մազերս բիզ-բիզ կանգնեցին Չնայած շատ հնարավոր ա, որ սխալները դիտավորյալ են արվել, որպեսզի նմանեցվի Արթուրի ռուսերենի սխալներին: Բայց էլի անհումոր, անհետաքրքիր բան էր ստացվել
Ռուֆուս ջան: Ես կարծում եմ, որ միտումնավոր է արված ահռելի սխալներ, ցույց տալով Արթուրի "գերազանց" Բոստոնյան ակցենտը, որով ուշագնաց էին եղել Բոստոն համալսարանի ներկայացուցիչները, հանդիպելով հանճարին Մոսկվայում![]()
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Moonwalker (23.03.2011), Yellow Raven (22.03.2011)

Ինձ էլ ոչ մեկը դուր չեկավ։ Բայց մեջներից հետաքրքրությամբ կարդացի "Stairway to Galaxy"–ն ու որոշեցի հենց դրա օգտին էլ քվեարկել։ Գաղափարը լավն էր, իրականացումը՝ միջակ։ Իսկ ինչ վերաբերում է լեզվական սխալներին, ես էլ էն տպավորությունը ստացա, որ դրանք միտումնավոր են արվել՝ մոլորեցնելու նպատակով։ Համենայնդեպս, էնպիսի սխալներ կային, որ էդքան գրողը չպիտի աներ։ Բայց կարծում եմ՝ նման երգի հիման վրա գրել էսպիսի մրցույթում չարժե, քանի որ նույնիսկ անգլերեն իմացողներից ոմանք կարող էին ծանոթ չլինել Zeppelin–ի "Stairway to Heaven" երգին, իսկ երգին ծանոթ չլինելու դեպքում ընդհանրապես արժեքը կորած կլիներ։ Մեկը ես, եթե չիմանայի երգը, ու երգելով չկարդայի, շատ անհամ ու անռիթմ բան կստացվեր։ Չնայած, հիմա էլ հրաշք չի, բայց որպես երգի նմանակում՝ ուտվում է։
Ի դեպ, կարծում եմ՝ հայերենից բացի, ուրիշ լեզվով մրցույթներին գրելը սխալ է. նախ և առաջ, հենց հեղինակին ձեռնտու չէ, քանի որ բազմաթիվ մարդիկ անգլերեն չիմանալու պատճառով չեն կարող գնահատել ստեղծագործությունը, հետևաբար չեն էլ քվեարկի։ Ու, փաստորեն, սուբյեկտիվորեն պակաս կստացվեն ձայները։ Բացի դրանից, մրցույթն, իմ կարծիքով, պիտի էդ առումով համասեռ լինի. կամ հայերեն է, կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ որևէ այլ լեզվով։ Ի դեպ, կարելի է նույն մրցույթներից նաև այլ լեզուներով կազմակերպել։ Դա էլ կարելի է քննարկել։
Լավ, վերադառնանք տարբերակներին։
1. «Պատրանք». սա ամենաքիչը հավանեցի։ Նախ շարադրանքը բավական ձանձրալի էր։ Գալիլեյն էլ, իմ կարծիքով, անտեղի շատ էր փիլիսոփայել։ Moonwalker–ի հետ համաձայն եմ, որ իմաստի թելը գնաց–գնաց ու կորավ վերջում։ Համենայնդեպս, ես չհասկացա, թե հեղինակն ինչ էր ուզում ասած լինել իր ստեղծագործությամբ։
2. «Է՛վրիկա». հեղինակը կարծես իր ամբողջ եռանդը կենտրոնացրել էր պատմվածքը զվարճալի դարձնելու վրա ու մոռացել գեղարվեստականության մասին։ Մի տեսակ շատ կարճ էր կապած, կարծես նպատակը պատմության առանցքային իրադարձությունները հակիրճ պատմելը լիներ։
3. «Անվերնագիր». կիսադասական, կիսաաբեղյանական հայերենն ինձ էլ դուր չեկավ։ Հենց սկզբից դժվարությամբ կարդացի. միակ տարբերակն էր, որ թռնելով եմ կարդացել։ Ստորագրում եմ Ռուֆուսի էս խոսքերի տակ.
4. Է՜խ, Տարոնիչ, Տարոնիչ. սրա մեջ էլ լրիվ զոռ էր տված ժարգոնին, ու կարծես փորձ էր արված ժարգոնի շնորհիվ զվարճալի դարձնելու, ժարգոնը կարծես ինքնանպատակ լիներ։ Ինչ խոսք, առանձին արտահայտություններ զվարճալի էին, բայց՝ զուտ որպես առանձին արտահայտություններ, ոչ թե որպես տվյալ համատեքստի մաս։ Բացի դրանից, անձամբ ինձ համար ժարգոնի նման քանակությունն արդեն հերիք է, որ լուրջ չվերաբերվեմ տվյալ ստեղծագործությանը։ Էլ չեմ ասում, որ ստեղծագործության ասելիքն էս դեպքում էլ չհասկացա։
5. «Անվերնագիր». սա էլ մեջներից հետաքրքրությամբ կարդացի՝ "Stairway to Galaxy"–ից հետո։ Ճիշտ է, էլի ուժեղ չէր, բայց վատ էլ չէր։ Շիրազի ու Խնկո Ապոր նմանակումն էլ որպես թերություն չեմ ընկալում։ Իհարկե, կարելի էր ավելի լավ էլ գրել, բայց դե կարդացվում էր, առնվազն ինձ համար։ Սրա օգտին էլ որոշեցի քվեարկել։
Ի դեպ, համաձայն եմ էն կարծիքին, որ թեման «Մեր ժամանակների Գալիլեյը» թեմայում արդեն էնքան էր քննարկվել, ծեծվել, որ էս թեմայով որևէ թարմ ու հետաքրքիր ստեղծագործություն գրելը եթե չասենք անհնար, ապա ահագին բարդ էր։ Էնպես որ հեղինակներին երևի շատ մեղադրել էլ չարժե։ Չնայած ահագին քլնգեցինք խեղճերին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2011, 04:08:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
einnA (23.03.2011), Malxas (23.03.2011), Moonwalker (23.03.2011), Դավիթ (23.03.2011)
Դավիթ (23.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ