Վերջին խմբագրող՝ My World My Space: 22.03.2011, 12:34:
"Էվրիկան" ով? էր գրել...
Մենակ քոնն էր մի քիչ հետաքրքիր![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Անկեղծ ասած տենց էլ գիտեի, որ Արթուրից կարգին ոգեշնչման աղբյուր դուրս չի գա:
«Պատրանքից» բան չհասկացա, անկեղծ: Իմաստի թելը գնաց-գնաց կորավ:
«Էվրիկան» ավելի շուտ իրականության փաստարկմանն էր նման, քան ստեղծագործության: Համ էլ մեջը մի տեսակ ոչ պաթոս կա, ոչ բան: Դուրս չեկավ:
«Անվերնագիր 3-ին» սուբյեկտիվ նիհիլիզմով եմ մոտենում:
«Տարոնիչը» Արթուրի թեմայում ահագին շնորհակալություն/վարկանիշ կհավաքեր, բայց էս ձևաչափում:
«Անվերնագիր 5-ը» ավելի աշխատած էր ինչքան հասկացա, բայց եսիմ, չձգեց:
«Stairway to Galaxy»-ն էլ նենց չի որ շատ եմ հավանել, բայց որոշեցի էս մեկի օգտին քվեարկել: Երևի Լեդ Զեփփելինիհանդեպ իմ համակրանքն ա իր դերը խաղացել:
ԻՄՀԿ![]()
Երրորդ տարբերակն ինձ դուր է գալիս: Ոչ միայն չի զիջում Արթուրի մասին ինտերնետը հեղեղած անթիվ սարկաստիկ նյութերին, այլ շատ բաներով էլ գերազանցում է: Միայն իր օգտին եմ քվեարկելու:
«Պատրանքը» շատ անմշակ է, ոճական սխալներով: 5-րդ տարբերակի սկիզբը խոստումնալից էր, բայց հետագայում ասելիքը մի տեսակ «ֆոկուսից ընկնում է»: Անգլերեն տարբերակը չեմ կարդացել՝ անգրագիտության պատճառով: Մնացած տարբերակներից գրեթե ոչինչ չի տպավորվել: Ավելի շուտ այն, որ մարդիկ չնայած գրելու շնորհք ունեն, բայց ձեռի հետ, շուտափույթ մի բան են «սղալել», ճամփել մրցույթին: Այսքան բան:![]()
Էվրիկա-ն դուրս եկավ... +1
Երրորդը, այն էլ միայն համեմատության դեպքում: Չեմ ուզում "ես գիտեի, ես գիտեի"-ի տպավորություն գործել, բայց թեման արդեն իսկ դատապարտված էր սրամիտ թվալու փոխարեն ձանձրույթ հարուցելու` չափազանց ծեծված եւ ոչ այնքան ազնիվ լինելու պատճառով:
Էս անգամվա մրցույթը իրոք որ շատ անհաջող էր, տարբերակներից ոչ մեկը բանի պետք չէր, ընդամենը մի հատն էր քիչ թե շատ նորմալ ստացվել...
Քննարկել կարելի՞ ա
1. ՊատրանքԱմենաանհաջող տարբերակը:
2. ԷվրիկաԵրկրորդ ամենաանհաջող տարբերակը
3. ԱնվերնագիրԱրդեն հոգնել ենք ասվածաշնչյան թեմատիկայով ալյա գրաբար գրած գործերից, սկզբում զվարճալի էր, հիմա ձանձրալի ա: Բայց 6 տարբերակից ամենանորմալը էս մի տարբերակն էր... Քվեարկել եմ սրա օգտին:
4. Է՜խ Տարոնիչ, ՏարոնիչՀեղինակը անընդհատ փորձում ա հումոր անել, բայց մոտը հեչ չի ստացվում
5. ԱնվերնագիրԱնհումոր, անհաջող ոտանավոր...
6. Stairway to GalaxyԳաղափարը լավն էր, իրականացումը շատ վատ: Սխալների մասին լուչշե չխոսեմ, մազերս բիզ-բիզ կանգնեցին
Չնայած շատ հնարավոր ա, որ սխալները դիտավորյալ են արվել, որպեսզի նմանեցվի Արթուրի ռուսերենի սխալներին: Բայց էլի անհումոր, անհետաքրքիր բան էր ստացվել
![]()
I may be paranoid but no android!
Պարոնյանական հումոր էի սպասում, չգտա...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Պաշտոնապես ձայնս փոխանցում եմ երրորդ ու վեցերորդ տարբերակների օգտին
Աստվածաշունչ ու Զեփփելին![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ