User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեր հավանած տարբերակ(ներ)ի օգտին.

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պատրանք- Սելավի

    5 13.51%
  • Տարբերակ 2. Է՛վրիկա- Հարդ

    9 24.32%
  • Տարբերակ 3. Անվերնագիր- Վահիկ

    15 40.54%
  • Տարբերակ 4. Է՜խ Տարոնիչ, Տարոնիչ- Սելավի

    8 21.62%
  • Տարբերակ 5. Անվերնագիր- einnA

    8 21.62%
  • Տարբերակ 6. Stairway to Galaxy- Sinigami

    10 27.03%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Արթուրի զարմանահրաշ արկածները»

  1. #61
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բա արդյունքների ու հեղինակների մասին ե՞րբ ես ասելու:
    Մի քանի րոպեից, Այվի ջան, քիչ մը խառն էի, մոռացել էի, որ պիտի ամփոփեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (26.03.2011)

  3. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սիրելի՛ ակումբցիներ, ներողություն եմ խնդրում ամփոփումն ուշացնելու համար: Ստորև ներկայացնում եմ ներկայացված տարբերակների հեղինակներին:

    Տարբերակ 1. «Պատրանք», հեղինակ՝ Սելավի, ստացել է 5 քվե
    Տարբերակ 2. «Է՛վրիկա», հեղինակ՝ Հարդ, ստացել է 9 քվե
    Տարբերակ 3. «Անվերնագիր», հեղինակ՝ Վահիկ, ստացել է 14 քվե
    Տարբերակ 4. «Է՜խ Տարոնիչ, Տարոնիչ», հեղինակ Սելավի, ստացել է 8 քվե
    Տարբերակ 5. «Անվերնագիր», հեղինակ՝ einnA, ստացել է 8 քվե
    Տարբերակ 6. «Stairway to Galaxy», հեղինակ՝ Sinigami, ստացել է 10 քվե


    Քվեարկությանը մասնակցել է 37 հոգի: Տարբերակ 3-ի օգտին քվեարկել է 15 հոգի, բայց քանի-որ քվեարկողներից մեկը հենց տարբերակի հեղինակն է, դրա համար հաշվվում է 14:

    Այսպիսով մրցույթում հաղթող է ճանաչվում է Վահիկը՝ իր «Անվերնագիր» տարբերակով:

    Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

    1. Վահիկ, «Անվերնագիր», 14 քվե
    2. Sinigami, «Stairway to Galaxy», 10 քվե
    3. Հարդ, «Է՛վրիկա», 9 քվե
    4-5. Սելավի, «Է՜խ, Տարոնիչ, Տարոնիչ» և einnA, «Անվերնագիր», 8-ական քվե
    6. Սելավի, «Պատրանք», 5 քվե


    Շնորհավորում եմ Վահիկին՝ համոզիչ հաղթանակի համար:
    Շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր մյուս մասնակիցներին՝ մասնակցության համար: Լիահույս եմ, որ հնչած քննադատությունը ոչ թե կհիասթափեցնի, այլ խթան կլինի նորից ստեղծագործելու ու ինքնակատարելագործվելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), einnA (27.03.2011), ivy (26.03.2011), Moonwalker (26.03.2011), Nare-M (26.03.2011), Rammstein (27.03.2011), Sinigami (26.03.2011), Smokie (26.03.2011), Yellow Raven (26.03.2011), Ամպ (26.03.2011), Հայուհի (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), ՆանՍ (28.03.2011), Շինարար (26.03.2011), Ռուֆուս (26.03.2011)

  5. #63
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր ո՞նց ժամանակին չհասկացա, որ Հրաչնա վերջինի հեղինակը
    Ինքը նույն Stairway-ը Վահիկի մասին էր գրել, ես էլ սրբագրում էի
    Нет без правил игры, есть игра по неволе!

  6. #64
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա լավ պարզա
    Ժողովրդի լեզվով ասած արագի մեջ եմ գրել(նույնիսկ վերջում մոռացա հարցական նշանները դնեմ, եթե ուշադիր եք եղել ), դրա համար մի քիչ հնարավոր է հարթ չի ստացվել ընթերցելու համար, ընդունում եմ Բայց ամեն դեպքում փորձել եմ այլաբանորեն ներկայացնել Արթուրի արկածները ու չեմ սահմանափակվել մի բնագավառով... Եթե ժամանակս մի քիչ շատ լիներ վերջում նույնիսկ մտածել էի դեպի հունական առասպելաբանություն գնայի, բայց ամեն դեպքում գրեցի այսքանը
    Մերսի հետաքրքիր մրցույթի համար

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), Chuk (26.03.2011), einnA (27.03.2011), Freeman (26.03.2011), Moonwalker (27.03.2011), Ռուֆուս (27.03.2011)

  8. #65
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ ինձ հեղինակները հայտնի էին՝ իրավունք չվերապահեցի ինձ ոչ առանձին գործերի մասին կարծիք հայտնել (մինչ անունների հրապարակումը), ոչ էլ մասնակցել քվեարկությանը: Առայժմ կասեմ, որ վերահաստատելով թեմայում գրածս, որ գործերից ոչ մեկն էլ առանձնապես չեմ հավանել, մրցույթի համատեքստում ու համեմատական կարգով քվեարկելու դեպքում կքվեարկեի երկու «Անանուն»-ների օգտին, այն է տարբերակ 3-ն ու տարբերակ 5-ը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), einnA (27.03.2011)

  10. #66
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա էն արտամրցութայինը չեք դնու՞մ Հովոյի։
    When life gives you lemons, make lemonade

  11. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էն արտամրցութայինը չեք դնու՞մ Հովոյի։
    Էդ ինքը պետք ա դնի
    Ես չունեմ, չեմ կարդացել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #68
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսա դնում եմ
    բայց վերջնական սրբագրված տարբերակը գործի տեղն ա....
    դնում եմ նախնական տարբերակը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. #69
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ....


    Սևանի "Կապուտակ" տիեզերադրոմում տոնական տրամադրություն էր:
    Այդ օրը երկինք էր արձակվելու հայկական առաջին տիեզերանավը` "Երազ 1"-ը:
    Տիեզերանավի անձնակազմն իր վերջին հրահանգավորումն էր ստանում, որին անմիջապես հաջորդելու էր խմբակային երդման արարողությունն ու հրթիռի մեկնարկը:
    Տիեզերադրոմին հարող այգում տեղ ու դադար չկար: Սևան էին գալիս ողջ աշխարհի առաջավոր մարդկության ներկայացուցիչները: Մեծ բազմություն էր հավաքվել նաև բեմական կամրջակի մոտ:
    Ահա մեր առաջին տիեզերագնացները "Երազ"-ի հրամանատար` առաջին դասի տիեզերական կապիտան Արթուր Պողոսյանի գլխավորությամբ դուրս են գալիս կամրջակի վրա:
    Պողոսյանը մոտենում է խոսափողին, մաքրում է կոկորդն ու կարդում է երդման տեքստը: Անձնակազմի անդամները ձեռքերը սրտին դրած լուռ հետևում են:
    - Ես, ստանձնելով Հայաստանի առաջին Տիեզերագնացի չափազանց պատվավոր և պատասխանատու գործը, ահա Գալիլեյի նկարի մոտ երդվում եմ պատվով կրել իմ վեհ կոչումը, միշտ հիշել, որ ես դու եմ, դու` ես: Երդվո՜ւմ եմ:
    Երդվում եմ` բարձր պահել հայ գիտնական-տիեզերագնացի սուրբ անունը:
    Աձնակազմը մի հոգու նման կրկնում է
    - Երդվու՜մ ենք:
    Այգին ցնցվում է ծափահարություններից: Կամրջակի դիմաց պատվավոր հյուրերի շարքում նստած հայ գիտության մեծ բարեփոխիչ Աշոտյանը թեքվում է դեպի Համահայկական Սենատի փոխխոսնակ Հրանուշ Հակոբյանն ու ասում.
    - Տիկին Հակոբյան, երդման տեքստը մեր նորամուծությունն է:
    - Շնորհավորում եմ, հիանալի էր, պարզապես ցնցող:
    Հանիսավոր մասի ավարտից հետո Երազ-ի անձնակազմն ուղևորվում է դեպի տիեզերանավ: Թռիչքը մեկ ժամ անց կսկսվի:
    Հրամանատար Արթուր Պողոսյանը օգնականի հետ մի երկտող է ուղարկում կնոջը. "Դառագայա, տոչնը պոլունըչին կնայես լուսնին, սյուռպռիզ ունեմ քեզ համար: Ցեղիս լավ կնայես, մինչև գամ..."
    Մեկ ժամ անց Տիեզերադրոմի ստորջրյա անգարից կապույտ լույս արձակելով դեպի երկինք է թռչում "Երազ"-ը, մարդկության միակ հույսը ահռելի աստերոիդի դեմ պայքարում:
    Օլյան` Արթուրի կինը, սրտատրոփ սպասում է կեսգիշերին:
    Ժամացույցի սլաքների հետ զուգընթաց գիշերային երկինքը լուսավորվում է աստերոիդի պայթյունից, իսկ տիեզերանավի հազար կիլոմետրանոց պառուսների վրա գրվում է "Օլյա Նավսեգդա" արտահայտությունը: Օլյան անսպասելի շիկնում է այս տեսարանից և գլուխը իջեցնում, նրան թվում է, թե այգում կանգնած բոլոր մարդիկ իրեն են նայում:
    Քիչ անց այգում տեղադրված բարձրախոսներից լսվում է դիկտորի ձայնը:
    - Խոսում է Երևանը: Բարեկամներ, "Երազ"-ը պատվով կատարեց իր առջև դրված բարդ պարտականությունը: Կյանքը շարունակվում է...
    Այգին թնդաց ծափահարություններից:
    Երկինքը լուսավառվեց հայոց եռագույնի գույներով հրավառությունից:
    Ու սկսվեց տոնախմբությունը:
    ***
    Հայկական Տիեզերական ասոցիացիան սկսում էր նախապատրաստվել հաջորդ առաքելությանը` ուղևորությանը դեպի X մոլորակ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), CactuSoul (27.03.2011), Chuk (26.03.2011), davidus (27.03.2011), Moonwalker (27.03.2011), Yellow Raven (26.03.2011), Արևածագ (27.03.2011), Լուսաբեր (27.03.2011), Հայկօ (27.03.2011), ՆանՍ (28.03.2011), Ռուֆուս (27.03.2011)

  15. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուզում եմ մի քանի բառով խոսել Սելավիի տարբերակների մասին:
    Ճիշտն ասած առաջին զգացումս հաճելի զարմանքն էր, որ մրցույթին մասնակցում է: Իսկ երբ ստացա երկրորդ տարբերակ, այդ հաճելի զարմանքս բազմապատկվեց:
    Ցավոք բավական երկար ժամանակ կարդալ չէի կարողանում՝ ժամանակ չէի գտնում: Երբ ի վերջո կարդացի՝ հաճելի զարմանքս ցրվեց:

    Իմ տպավորությամբ, որը կարող է և սխալ լինել, Սելավիի մասնակցությունը զուտ մրցույթին հակադրվելու համար էր: Ու կարծում եմ, որ նաև սա էր առաջին տարբերակի չմշակված լինելու պատճառը, ներկայացվել էր ընդամենը էս ողջ պատմությանը փոքր-ինչ ալտերնատիվ մոտեցումը, որը կարելի էր զարգացնել, մշակել ու գեղեցիկ գործ ստանալ, բայց քանի-որ, իմ կարծիքով, նպատակը ոչ թե գեղարվեստական գործ կերտելն է եղել, այլ մրցույթին հակադրվելը, Սելավին դրան ժամանակ չի տրամադրել: Ինչևէ: Մոտեցումային իմաստով նորից նույն կարծիքին եմ, որ տարբերակ 1-ը ուներ զարգացման, մշակման ու լավ գործ դառնալու հեռանկար:

    Տարբերակ 4-ը, ըստ իս, նույնպես հակադրվել էր: Կարդալուց հետո նույնիսկ երկար մտածել եմ՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ, ի վերջո որոշելով, որ դե լավ, հրապարակեմ: Բայց տպավորությունս այնպիսին էր, որ Սելավին ինձ ուզում էր հարցնել «Է՞ս էիր ուզում տեսնել»: Հստակ ու հաստատակամ պատասխանեմ. ո՛չ, դա չէի ուզում, լրիվ ուրիշ բան էի ուզում տեսնել, որն այդպես էլ չտեսա, ցավոք:
    Այս տարբերակը, ըստ իս, առանձնանում է իր խիստ արհեստականությամբ: Ակնհայտ է, որ գրողի լեզուն այն լեզուն չի, որով գրել է, որ գրողը չի տիրապետում իր տարբերակում օգտավործված ժարգոին, ներկայացրած մշակույթի լեզվական ու կոլորիտային առանձնահատկություններին:

    Ինչևէ: Սա քննադատություն չի, այլ իմ տպավորությունների շարադրում: Իսկ վերջնական տպավորությունս կշարադրեմ այսպես: Սելավի, անկեղծորեն հուսով եմ, որ կմասնակցես նաև այլ մրցույթների, որովհետև չնայած այս վերևում գրածներիս ես նկատեցի, որ ցանկության դեպքում կարող ես իսկապես լավ գործեր գրել, պետք է պարզապես ոչ թե ի հակադրություն տվյալ մրցույթի ասելիքի գրել, այլ, այսպես ասեմ, հանուն արվեստի:

    Շնորհակալություն մասնակցության ու ուղարկած երկու տարբերակների համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (27.03.2011), Freeman (27.03.2011), Moonwalker (27.03.2011), Yellow Raven (26.03.2011), Շինարար (26.03.2011), Ռուֆուս (27.03.2011), Սելավի (27.03.2011)

  17. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հով, պիտի անկեղծ լինեմ. քո համար շատ թույլ ա:
    Բայց նաև շնորհակալ եմ էս զարգացումը տալու, ոչ թե եղածը վերաշարադրելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (27.03.2011), Հայկօ (27.03.2011), Ռուֆուս (27.03.2011)

  19. #72
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր «առնետային» հարց այս մրցույթի պարոն կազմակերպչին:
    Դատելով մասնակցողների, քվեարկողների և թեմայում հնչած կարծիքների (որոնց ճնշող մեծամասնությունը բացասական էր) համեմատաբար փոքր թվից, չե՞ք համարում արդյոք, որ մրցույթային թեման ի սկզբանե անհաջող էր ընտրված:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (27.03.2011)

  21. #73
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ մրցույթն ավարտված ա, անուններն էլ հայտնի,մի քանի դիտարկում անեմ:
    1. Չկար զարգացում: Բոլոր պատմվածքները չնչին շեղումներով արտահայտում էին էն ամեն ինչը, որ քննարկվել էր հարևան թեմայում, այկսինքն էն, ինչ բոլորս գիտեինք:
    2. Բոլոր հեղինակները պատմվածքի հիմք էին վերցրել Արթուրի գեղեցիկ մտքերը, կարծես թե մտածելով` ինչքան շատ, էնքան` լավ....
    3. Ըստ այդմ չկարդացի որևէ նորություն, ուստի և չքվերակցեցի տարբերակներից ոչ մեկի օգտին:
    4. Պատմվածքներում չտեսա մեր իրականությունը, մեր պատասխանը, ինչ շատ կարևոր էր էս իրադարձությունների համատեքստում:
    5. Արտամրցության տարբերակը, որ տեղադրել եմ էն զարգացումն էր, որ կուզենայի տեսնել: Այսինքն ի՞նչ էր լինելու 2016 գօդա-յում: Ցավոք ոչ մեկն էս մասին չխոսեց:
    6. Ներողություն իհարկե, բայց մրցույթը համարում եմ չստացված: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 27.03.2011, 10:06:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.03.2011), Malxas (27.03.2011)

  23. #74
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր «առնետային» հարց այս մրցույթի պարոն կազմակերպչին:
    Դատելով մասնակցողների, քվեարկողների և թեմայում հնչած կարծիքների (որոնց ճնշող մեծամասնությունը բացասական էր) համեմատաբար փոքր թվից, չե՞ք համարում արդյոք, որ մրցույթային թեման ի սկզբանե անհաջող էր ընտրված:
    Արս ջան, «Առնետային» է այն իմաստով, որ պատասխանս շատերին ազնիվ չի թվալու: Ո՛չ, չեմ կարծում:
    Կարծում եմ, որ շատերի կողմից է սխալ ընկալվել: Իսկ իրականում, վստահ եմ, որ այս նյութի հիման վրա կարելի էր լավ գործեր կերտել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. #75
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հետգրության կարգով մի կարծիք էլ ասեմ: Եթե մրցույթը հայտարարվեր փոքր-ինչ ավելի շուտ, երբ ասենք Սփյուռքի նախարարի հետ կապված դեպքերը նոր էին սկսում զարգանալ, ապա ակումբցիների մեծ մասի կողմից էլ, կարծում եմ, որ նյութը չէր համարվի անհաջող ընտրված, կլիներ ակտիվ մասնակցություն: Այս իմաստով կարող եք հարց տալ. չե՞մ ափսոսում, որ շուտ չեմ հայտարարել: Ասեմ. ո՛չ: Չե՛մ ափսոսում: Այդ դեպքում ստանալու ենք լիքը ղժժոցի տարբերակներ, բայց ոչ այն, ինչն ակնկալում էի այս մրցույթից ես: Ստանալու էինք, որովհետև «ղժժալու թեման» դեռևս ակտուալ էր ու շատ բան այդ հողում դեռ չէր ասված ողջ հանրության ու մասնավորապես ինտերնետային հանրության շրջանում: Բայց ես որևէ մրցույթ չեմ բացել ու չեմ բացի ղժժոցիի ակնկալիքով:

    Ինչ վերաբերվում է շարունակությանը, ապա որքան էլ որ ես համարում եմ, որ թեման անհաջող չէր ընտրված, այլ դրա նկատմամբ ոմանց կամ շատերի կողմից վերաբերմունքն էր սխալ, միևնույն է, ես պատրաստ եմ հաշվի նստել նաև ձեր կարծիքների, այլ կերպ ասած մրցույթին պոտենցիալ մասնակցողների ինչպես նաև այն հետևողների կարծիքների հետ, դրա համար հաջորդ մրցույթը հարևան թեմայում միասին կորոշենք, թե ինչ ֆորմատով, ինչ բնույթի ենք անելու: Այնպես որ բոլորին առաջարկում եմ շտապել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» բաժին՝ առաջարկելով ու ներկայացնելով, թե հաջորդ մրցույթը, որը հավանաբար կմեկնարկի հաջորդ շաբաթվա վերջին, ինչ տեսքով եք ցանկանում տեսնել: Հուշեմ նաև, որ Արսի գրառման տիպի գրառումները ավելի շատ այդ թեմայի, այլ ոչ թե այս թեմայի ապրանք են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (27.03.2011), Freeman (27.03.2011), Շինարար (27.03.2011)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •