Նոր նայում էի Hotel California-ի բառերը և մտքում երևակայում Արթուրին: Եթե մի պոքր ձևափոխել, հանճարեղ բան կստացվի անգլերենով![]()
Նոր նայում էի Hotel California-ի բառերը և մտքում երևակայում Արթուրին: Եթե մի պոքր ձևափոխել, հանճարեղ բան կստացվի անգլերենով![]()
Վերջին խմբագրող՝ Դավիթ: 23.03.2011, 01:18:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain

Քանի որ հեղինակներին գիտեմ՝ ինձ առայժմ իրավունք չեմ վերապահում առանձին տարբերակների մասին կարծիք հայտնել: Թեև վստահ չեմ, որ անունները հրապարակելուց հետո կանդրադառնամ առանձին-առանձին:
Նոր գնացի, գտա իմ գրառումներից մեկը՝ «Ոգեշնչում է մամուլը» թեմայում.
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ այս մրցույթում ես նման ստեղծագործություն, ցավոք, չեմ տեսնում:Chuk-ի խոսքերից
Թեմայում ու թեմայից դուրս կարծիքներ կան, որ անհաջող նյութ էր ընտրված ու ի սկզբանե դատապարտված էր: Հրաշալի հասկանալով այս մարդկանց տեսակետն ու ընդունելով նրանց դիրքորոշումը ինձ թույլ եմ տալիս չհամաձայնվել: Արդյունքն իսկապես, մեկն ինձ համար գոհացուցիչ չի, բացարձակապես: Բայց ես շարունակում եմ կարծել, որ տվյալ նյութը ստեղծագործական անսպառ հնարավորություն, երևակայական թռիչքների հնարավորություն տալիս էր:
Ըստ իս հեղինակներին խանգարում է նյութի շրջանակներում կաղապարումը: Նրանք տարբեր ոճերով, տարբեր ֆորմաներով ԸՆԴԱՄԵՆԸ վերապատմում էին այն, ինչ մենք արդեն կարդացել ենք մամուլում, ֆորումներում, բլոգներում, սոց. ցանցերում: Մինչդեռ ես մրցույթի վերնագիրն ընտրելուց էլ փորձել էի ուղղորդել մի քիչ այլ ուղղությամբ: Ես շատ մեծ հույս ունեի տեսնել ստեղծագործություններ, որտեղ վերցված կլինի Արթուրի կերպարը, այն զարգացրած կլինի ու դրա հիման վրա նոր զարգացումներ ստացած կլինի: Ամենևին պարտադիր չէր, իմ կարծիքով, գրել հենց հատկապես տիեզերք թռնելու մեզ արդեն հայտնի Արթուրի ձևակերպումների մասին:
Կերպարը, օրինակ, կարող էր մանր ավանտյուրիստ լինել, ով տարատեսակ պատմություններ է հնարում ինչ-ինչ շահույթ ստանալու համար:
Կերպարը կարող էր լինել կյանքից ձանձրացած մի տղայի մասին, ով փորձում է իր կողքը խինդ ու ծիծաղ ստեղծել ու աժիոտաժ է առաջացնում:
Պատմությունը կարող էր լինել, օրինակ, այն մասին, թե ինչպես է մեր հերոսը պատրաստվում օվկիանոսի ջուրը մեռոնի վերածել:
Լրիվ պատահական, էս պահին մտքով անցած անհետաքրքիր օրինակներ եմ բերում, որոնք, ցանկության դեպքում, կարելի է զարգացնել ու հետաքրքիր պատմություն ստանալ: Անգամ պատմություններ՝ շարք: Անգամ վիպակ՝ ցանկության դեպքում:
Չգիտեմ:
Առաջին ռեակցիաս այն էր, որ այլևս այս ֆորմատի մրցույթ, ինչ-որ կոնկրետ իրադարձության հիման վրա ստեղծագործություն գրել, անցկացնել չարժի:
Բայց հիմա մտածում եմ, որ որոշ ժամանակ հետո արժի նորից փորձել, մեկ այլ նյութ ընտրելով, որոշակի քննարկումներից հետո, որտեղ կարող ենք հստակեցնել, որ պարտադիր չի մնալ տվյալ նյութի նեղ կաղապարների մեջ:
Այս մրցույթից, ճիշտն ասած, դժգոհ մնացի:
Այսուհանդերձ շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հեղինակներին՝ իրենց տարբերակների համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (23.03.2011), Nare-M (23.03.2011), Smokie (23.03.2011), ՆանՍ (23.03.2011), Շինարար (23.03.2011)
1 Գրելաոճը հետաքրքիր էր,բայց ասեմ, որ Վահիկը իր մեկնաբանության մեջ սխալվել է:
Տարբերակն էլ վատ չէր:
2 Այդքան էլ դուրս չեկավ:
3 Ես քվեարկել եմ այս եւ առաջին տարբերակների օգտին:
4 Այստեղ համաձայնվում եմ Ուլուանայի հետ:
5 Վատ չէր, բայց այստեղ պետք է ծափահարել Խնկո ապորն ու Հովհաննես Շիրազին, նրա՛նք են հեղինակները:
6 Ճիշտն ասած անգլերենից շատ լավ չեմ, կարդացի եւ հասկացա ինչքան կարող էի:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Արթուրիուս Գալիլուկի մասին երևի արդեն ամեն ինչ ասված էր (որոշ դեպքերում նաև արված) ու դա միգուցե հեղինակներին խանգարել է:
Ամեն դեպքում շնորհակալություն հեղինակներին իրենց ժամանակի համար, որ ծախսել են զարգացած գեղցուկի թեմայի վրա
- Պատրանք: Հենց առաջին նախադասությունը արդեն չտրամադրեց մնացածը կարալու: Դատելով նկարագրությունից ինչղ Max Payne-ը էղներ![]()
- Էվրիկա: Հայտնի դեպքերի վերապատմում: Սկզբի օրերին լիներ ահագին կուրախացներ, հիմա մի ձևի սովարականա դառել արդեն օգնուկային թեման:
- Անվերնագիր: Դուրս չեկավ, միտքն էլ շարադրությունն էլ ու մանավանդ ուղղագրությունը: Sorry
- Տարոնիչ: Ընդհանուր միտք չկար, բայց ձևակերպումները ահագին ուրախացրին (ինչը և ակնկալում էի աշխատանքները կարդալուց): Համեմատական կարգով սա ամենալավն էր ինձ համար:
- Անվերնագիր: Ոչինչ, բայց բան չասեց:
- Stairway: Լավ ռեփ կստացվերՄոռացա քվեարկեմ նաև էս աշխատանքի համար.. խնդրում եմ մեկ ձայն էլ հաշվեք Stairway-ի օգտին:
Սա էլ իմ կողմից
Հեյ պարոններ, ականջ արեք, թափառական տղուկին,
Սփյուռքի տիկնայք, հայլուր, քյավառ, լավ ուշ դրեք իմ խաղին,
Նման բան դեռ չեք տեսել, ձեր ծննդյան փուչ օրից,
Հերթով եկեք դիմավորեք ու մեծարեք օգնուկիս:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ariadna (23.03.2011), My World My Space (23.03.2011), ՆանՍ (24.03.2011)


Մեջներից լավը/ հարաբերական/ 5րդ տարբերակն էր: 6ը չնայեցի մեկա բան չէի հասկանալու: Իսկ 3րդը որ զարմանլիորեն ամենաշատ ձայներն է հավաքել իմ կարծիքով չարժեր դրան ամենաքիչը դա հավանեցի:
И жили они долго и счастливо, пока не встретились...

Մոռացել է գրել... Հետաքրիքր ա. չորրորդ տարբերակը կարդալիս իմ մտքին էլ էր անընդհատ Մեֆիստոֆելը գալիս, ուրիշ ոչ ոք, չնայած գիտեմ, որ իր՝ էս նախագծին մասնակցած լինելու հավանականությունը խիստ փոքր ա։ Բայց դե բացառել պետք չի. փորձը ցույց ա տվել, որ շատ անհավանական թվացող բաներ մի օր իրականություն են դառնում, հատկապես էս նախագծում
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Yellow Raven (24.03.2011)

Որ ասեցիր, մի հատ էլ կարդացի՝ պատկերացնելով, որ Հայկօն ա գրել, ու ահագին նման էր ոճը։ Բայց դե իրա տաղանդի մասին ես էլ եմ ավելի բարձր կարծիքի։ Կետադրական սխալներ, բացթողումներ կային, հատկապես մի երկու խիստ ոչ հայկօյական պահեր կային (օրինակ՝ «ա» օժանդակ բայը կպած գրելը) և այլն, բայց դե կարող ա դիտմամբ ա արել, ի՞նչ իմանաս: Համենայնդեպս, լուրջ լեզվական սխալներ չնկատեցի, դե, եթե զուտ ժարգոնը չհաշվենք որպես սխալ։ Մի խոսքով՝ Հայկօն էլ չի բացառվում
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Հայկօն չի մասնակցել, Ռուֆուսը չի մասնակցել, MWMS-ը չի մասնակցել, Բյուրը, Բարեկամը, Գալաթեան ու impression-ն էլ, ոչ էլ ես ու Ուլուանան:
Մնացածը չգիտեմ:![]()
My World My Space (24.03.2011), Ուլուանա (24.03.2011)
Չուկ, բա արդյունքների ու հեղինակների մասին ե՞րբ ես ասելու:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ