Տրիբուն ձյա, էդ առաջին կետում լինելը ես էլ էի նկատել ու դրա մասին ՀԱԿ-ից առաջին անգամ չի, որ ասվում ա: Նույն Արամը նախորդ ուրբաթ էլ ա էդ նույն բանն ասել:
Ու դա որևէ բան չի ջրում, որևէ շեշտադրում չի փոխվում:
Իսկ ընդհանրապես մինչև վաղը գոնե համբերեք:
Տրիբուն ձյա, էդ առաջին կետում լինելը ես էլ էի նկատել ու դրա մասին ՀԱԿ-ից առաջին անգամ չի, որ ասվում ա: Նույն Արամը նախորդ ուրբաթ էլ ա էդ նույն բանն ասել:
Ու դա որևէ բան չի ջրում, որևէ շեշտադրում չի փոխվում:
Իսկ ընդհանրապես մինչև վաղը գոնե համբերեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.
1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման…Իսկականից, որ տարբերությունը մեծ չի, բայց մամուլում մեկնաբանվել ա որպես 2րդ տարբերակ ու ես էլ անձամբ տենց եմ ընկալել ու շատերն են տենց ընկալել: Ու դա մուտիլովշիկություն ա, քանի որ հազար ու մի մեկնաբանություն ա եղել ՀԱԿ-ի կողմից, բայց էդ պահը պատշաճ կերպով չի պարզաբանվել:ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.
Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը
1. Ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման…
Տրիբուն (16.03.2011)
Սա որպես օրինակ.
Աղբյուր՝ tert.am«Եկեք չշտապենք, ընդամենը 4–5 օր է մնում գոնե առաջին պահանջի կատարմանը, որի համար վերջնաժամկետ է տրված մինչև մարտի 15–ը։ Կոչ եմ անում ընդառաջ գալ այդ առաջարկներին»,– ասաց նա։ Պահանջների չկատարման դեպքում, Մանուկյանի խոսքով, ժողովուրդը կորոշի իր անելիքը։
11.03.2011
Չի՞ մեկնաբանվել, թե՞ ուշադիր չեք եղել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող... իմ կարծիքով մինչև ընտրություններ կձգեն։ Որ հանկարծ որոշ էնտուզիաստներ էլ փորձեն մախին տալ, ապա՝ «մենք պետք է ամեն ինչ ձեռնարկենք, որ մեր հրապարակային միջոցառումն անցնի սահմանադրության շրջանակներում։» ասել է Լևոն Զուրաբյանը։ Եվ առհասարակ՝
ՀԱԿ–ը մարտի 17–ի հանրահավաքը կազմակերպում է հնարավորինս վերահսկելի և կառավարելի։
Բաաայց՝
- Ես վստահ եմ, որ ժողովուրդը այդ օրը ճաշակելու է հաղթանակի համը:
Կրկին ասել է Լևոն Զուրաբյանը։
Թեթև տարեք։ Մինչև ընտրություններ եթե խելքը գլխին մարդ մեյդան ընկավ–ընկավ, չէ՝ ՀԱԿ–ը իշխանությունների հետ ձեռ ձեռի տված կհանգստացնեն ժողովրդին մինչև վերջ։ Վերջում ժողովուրդը կմուբարաքի երկուսին էլ։
Si vis pacem, para bellum
Չուկ ջան, եթե ուշադիր լինեի, մեկնաբանելու կարիք չէր լինի, ելույթի տեքստից ճիշտ կհասկանայի: Ես ասում եմ պատշաճ կերպով չի մեկնաբանվել, որովհետև ես լրահոսին հետևելով հանդերձ դա կրկին չեմ նկատել: Ու մամուլում դա մեկնաբանվել ա նենց, ոնց-որ ես եմ ի սկզբանե նկատել: Օրինակ տես հարցումը ՀԺ-ում՝
http://www.armtimes.com/23254Հարց. Ի՞նչ եք կարծում, 2011թ. մարտի 1-ի հանրահավաքի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած 15 կետանոց պահանջները սահմանված ժամկետում (մինչեւ մարտի 15-ը) կկատարե՞ն արդյոք իշխանությունները, թե՞ ոչ:
Արա էս ինչ մի հատ պանիկյոռություն ա ... իսկականից ոնց որ ինադու .. իբր լուր են գրել էլի .. ոչ աղբյուր կա, ոչ թիվ ու ժամ կա ... մենակ երկու տողով մի հատ ԲՈ
ԻՆՉ ԵՆ ՈՐՈՇԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ըստ տարածվող լուրերի, այսօր ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հնչել է будем всех мочить պուտինյան հայտնի արտահայտությունը: Ըստ ամենայնի, այս խորհրդակցությանը քննարկվել է վաղվա հանրահավաքը, եւ ընդհանրապես բողոքի ակցիաները:
Աղբյուր՝ 1in.amՈստիկանները փակել են Սայաթ-Նովա փողոցից դեպի Ազատության հրապարակ մուտքը
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում այս պահի դրությամբ շարունակում է հացադուլը:
Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականի» թղթակիցը Ազատության հրապարակից, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղ կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Այս պահին Ազատության հրապարակում է Ժիրայր Սեֆիլյանը:
«Առաջին լրատվականի» թղթակցի փոխանցմամբ` Հովհաննես Թումանյանի արձանի հետեւում մի քանի ոստիկաններ են կանգնած, իսկ Սայթ-Նովա փողոցից` դեպի Ազատության հրապարակ մուտքը փակել են ոստիկանական մի քանի մեքենաներ:
Հմմմ... ես սպասում էի, որ վաղը ժամը 2-ին, 3-ին են փակելու.. քիչ մը շու՞տ չի փակելու համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (17.03.2011)
Ճանապարհները նորից փակել են
Մարզերից Երեւան եկող հասարակական տրանսպորտի աշխատանքն այսօր դարձյալ խոչընդոտվել է ոստիկանների կողմից: Պատճառը նույնն է` այսօր ժամը 17:00-ին Մատենադարանին հարող տարածքում անցկացվելու է Հայ Ազգային կոնգրեսի կազամակերպած հանրահավաքը:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացնում են մարզերից Երեւան եկող բնակիչները, ճանապարհները ոստիկանների հսկողության տակ են:
Արարատի մարզի բնակիչները տեղեկացրին, որ ոստիկանները կանգնեցնում են երթուղային տաքսիները, բացում դուռն ու ուղեւորներին հացուփորձ անում` ով, ուր է գնում եւ ապա` վարորդներին կոպտորեն ասում. «Ձեզ չէինք ասել` միայն ուսանողներին կտանեք քաղաք»:
Բացի այդ` չեն աշխատում Էջմիածնից, Աշտարակից եւ Աբովյանից Երեւան եկող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:
Ի դեպ, մարտի 10-ին` Կառավարության նիստի ավարտից հետո, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ հանրահավաքի օրերին մարզերի ճանապարհները փակելու հրահանգ ոստիկաններին ինքը չի տվել: Նա նաեւ հերքել էր, որ ոստիկաններն այդ օրերին ստուգում են հասարակական տրանսպորտը եւ մարդկանց հորդորում, անգամ սպառնում Երեւան չգնալ:
Նա նաեւ խնդրել էր լրագրողներին նման փաստեր ունենալու դեպքում ներկայացնել ոստիկանություն` նշելով, որ դրանք ծառայողական քննություն անցկացնելու նյութ կարող են դառնալ:Ա1+
Վանաձորը մեկուսացված է
Ստորագրություն` հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վաղ առավոտից Վանաձորից Երևան եկող երթուղային տաքսիները չեն աշխատում:
Վանաձորի ավտոկայանում մարդկանց կուտակումներ են:
Արգելվել է նաև տաքսիների երթևեկը:
1in
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Արարատի մարզպետարանի աշխատակիցներից հանրահավաքին չմասնակցելու ստորագրություններ են վերցրել։
Բացի այդ, մարզպետարանի ղեկավարությունը արդեն մի քանի օր է՝ զրույցներ է ունենում աշխատակիցների հետ`հորդորելով նրանց չմասնակցել հանրահավաքին:
Շինարար (17.03.2011)
Մասիսի ճանապարհը ևս փակ է
Երևանից Մասիս երթուղայինները գալիս են լրիվ ուղևորներով, իսկ Մասիս քաղաքից դեպի Երևան դատարկ երթուղայիններ են գնում:
Մեզ հետ զրույցում ուղևորները նշեցին, որ երթուղայինները դատարկ են գնում, պատճառը այսօրվա հանրահավաքն է, իսկ երթուղայինի վարորդները հրաժարվում են Մասիսից Երևան ուղևորներ տեղափոխել:
Մասիսի ավտոկայանում էին գտնվում նաև տեղի ոստիկանության քրեական բաժնի աշխատակիցները, որոնք, տեսնելով տեսախցիկները, հեռացան:
Ներկա պահին ավտոկայանում ոչ մի երթուղային տաքսի չկան, միայն երկու ավտոբուս, որոնք սպասարկում են միայն քաղաքի ներսում:
Տեղի տաքսիների վարորդներին ևս զգուշացվել է չաշխատել:
1ին
Երևան գնալը դարձյալ անհնար է
Այսօր՝ 2011 թ. մարտի 17-ին, վանաձորցիները նորից հնարավորություն չունեն մեկնելու Երևան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն Վանաձորի ավտոկայանում և Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում:
2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երևան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձում էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երևան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանեց. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երևանում միտինգ է»:
Քաղաքացիներից մեկը նշեց. «Իսկ եթե էրեխես քննության է», աշխատակիցն էլ պատասխանեց. «Մարդիկ վիրահատությունից են ուշանում, դու քննությունից ես խոսում»:
Քաղաքացիները դժգոհեցին նաև, որ երթուղային տաքսիներից ևս անհնար է օգտվել, քանի որ հրաման կա, որ ոչ մի մեքենա Երևան քաղաք չի մեկնելու:
Ավտոկայանում սպասողները փորձում էին Երևան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով (մեր ուսումնասիրության ժամանակ քաղաքացիները պատրաստվում էին Երևան մեկնել՝ մեկ հոգու համար վճարելով 2500 դրամ, երբ սովորաբար վճարում են 2000 դրամ):
Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ էին մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկային:
Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
Առաջին դեպքը 2011 թ. փետրվարի 15-ին էր, երբ արգելվեց Գյումրի քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը Վանաձոր և Վանաձոր քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը դեպքի Գյումրի:
Երկրորդ դեպքը 2011 թ. փետրվարի 18-ին էր, երբ արգելվեց Վանաձորի քաղաքացիներին մեկնել Երևան՝ մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
1ին
Շինարար (17.03.2011)
Աշտարակը և Ապարանը ևս մեկուսացված են
Աշտարակում ևս չեն գործում երթուղայինները:
Ժամը 09-30,11-30 Աշտարակից Երևան եկել են միայն երկու ուսանողական ավտոբուս:
Աշտարակի տեղական տաքսի ծառայությունները ևս չեն աշխատում:
Նորություն է այն, որ չի աշխատում Աշտարակի գազալցակայանը և չի սպասարկում մեքենաներին:
Բնակիչները ասում են, որ պատճառը հանրահավաքն է:
Այնուամենայնիվ ճանապարհները չեն հսկվում ոստկանների կողմից:
Ապարանում ևս չեն աշխատում երթուղայինները:
1ին
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ