ժող, չգիտեմ կոնկրետ ինչ շարժառիթներով ա հիմա ինքն էնտեղ նստած, բայց մի բան ասեմ, ես իրոք հավատում եմ, որ էս մարդը ուզում ա, որ լավ լինի... կարողա՞ միամիտ եմ![]()
ժող, չգիտեմ կոնկրետ ինչ շարժառիթներով ա հիմա ինքն էնտեղ նստած, բայց մի բան ասեմ, ես իրոք հավատում եմ, որ էս մարդը ուզում ա, որ լավ լինի... կարողա՞ միամիտ եմ![]()
Աղբյուր՝ 1in.amՈստիկանները թույլ չեն տալիս ծածկոց փռել այն նստարանին, որի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է քնել
Այն նստարանին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն է հացադուլի նստած, դրա անմիջապես թիկունքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները փորձում են վրան տեղադրել, սակայն ոստիկաններն արգելում են:
Վրանի տեղադրման անհրաժեշտությունը պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում պայմանավորեց այն հանգամանքով, որ առաջիկա օրերին կարող է անհրաժեշտություն առաջանալ, որպեսզի Ր.Հովհաննիսյանը պառկելու հնարավորություն ունենա:
Բավականին երկար ու բուռն բանավեճ է ծավալվել ոստիկանության և Լ. Ալավերդյանի միջև:
Ոստիկաններն անգամ արգելում են նստարանին ծածկոց փռել` ասելով, թե ինչ է եղել` նստարանը կա, պառկեք քնեք: Այս պահին բանավեճը դեռ շարունակվում է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Է, հա, բայց ճիշտ են ասում մըլիցեքը: Էն որ իրենք իրենց հերթապահություններին կամ չէին քնում, կամ ննջում էին տաքանալու հըմար խոդի տված գազելի նստարաններին ու ցուրտ քաղմասների չոր թախտերին, Րաֆֆին յա բեղերն էր թրաշում, յա էլ իրա տեղաշորում խախանդ քնած էր…Ոստիկաններն անգամ արգելում են նստարանին ծածկոց փռել` ասելով, թե ինչ է եղել` նստարանը կա, պառկեք քնեք: Այս պահին բանավեճը դեռ շարունակվում է:))))
Էնպես որ հացադուլ՝՝ հացադուլ. ուրեմն, հացադուլ էլ, չորտեղքնելադուլ էլ…)
Քեզ տեսնե՜՜՜՜նք, Րաֆֆի՛՛…
)
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.03.2011, 02:08:
Նազարյանի հետ ինչ գործ ունի Ռաֆֆին՞՞Ներսիկ Նազարյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը գրկախառնվելով հանդիպեցին
15.03.11 23:21
Ինչպես slaq.am-ը տեղեկացրել էր` արդեն մի քանի ժամ է` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում:
«Ժառանգության» ղեկավարը չի պատրաստվում գիշերը լքել հրապարակը: Հացադուլն անժամկետ է, ոչ վերջնագիր, ոչ խնդրանք և ոչ էլ կոնկրետ պահանջներ Հովհաննիսյանը չի ներկայացնում:
Slaq.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից տեղեկացնում է, որ րոպեններ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Նա ողջագուրվելով ողջունեց «Ժառանգության» առաջնորդին, կանգնեց, զրուցեց Հովհաննիսյանի և հավաքվածների հետ, իսկ հետո զննեց տարածքը և հեռացավ:
Այս պահին Ազատության հրապարակում տիրող մթնոլորտը քաղաքակիրթ երկիր է հիշեցնում, քանի որ մեր երկրում երբևէ այսքան խաղաղ ակցիայի ականատես չէինք եղել: Ոստիկանները ջերմորեն շփվում են հավաքվածների հետ, նույնիսկ ծխախոտ հյուրասիում: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այնպիսի բարիդրացիական հարաբերություններ են, որ այս իրավիճակը հուշում է իրականում «ահազանգ»` առաջին անգամ քաղաքակիրթ ակցիայի, այլ ոչ թե ահազանգ երկրում ծայրահեղ քաղաքական-տնտեսական իրավիճակի, ինչպես ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջին խմբագրող՝ Zangezur: 16.03.2011, 04:33:
Այ քաղաքական գործիչը սենց կլնի… մի հատ բեղերը թրաշել ա սաղ քաղաքական դաշտը իրար ա խառնվել… այ Լարիսն էլ որ գլուխը թրաշի, քաղաքական պայթյունը ապահովված ա…
… իմիջայլոց BBC-ն ու CNN-ը անդրադարձել են Րաֆֆու ակցիային, բեղերը թրաշելու ինկատի ունեմ, և Օբաման ձոքանչին ա ուղղարկելու Րաֆֆու մոտ որ գիշերը մնա… Լարիսի հետ փոխնեփոխ հերթապահելու են
Ariadna (16.03.2011), Chuk (16.03.2011), Mephistopheles (16.03.2011), Rammer (16.03.2011)
Աղբյուր՝ ԼրագիրԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՑԱԴՈՒԼ ՉԻ ԱՆԻ
“Միանշանակ ողջունում եմ, այլ բան չի կարող լինել: Ողջունում եմ քաղաքական դրսեւորումը, համարձակ գործընթացով”, ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի գնալու քայլի մասին:
“Շատ արագ մի տեսակ քայլ է: Եթե ինքը այդպես է արել, եկեք այսպես անենք` չքննարկենք ինչու է այդպես, արել է, ուրեմն լավ է արել”, ասում է Արամ Մանուկյանը քայլի արդյունավետության կամ նպատակահարմարության մասին խոսելիս: “Ոչ թե անսպասելի էր, մի տեսակ, պահանջ է, եթե պահանջ ես դնում եւ վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, կարող է հայտնվես դժվար վիճակում: Չնայած ձեւեր կան, անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է եւ ռիսկային է, վտանգավոր է”, ասում է Արամ Մանուկյանը, ժպտալով ավելացնելով. “Ես չէի անի”:
Հարցին, թե ինչի համար է վտանգավոր, Արամ Մանուկյանը պատասխանել է. “Եվ առողջության, եւ, գիտեք ոնց, հիմա, փառք Աստծո, ժողովուրդը միասնական ձեւով, միասնական կամքով գնում է այդ ճանապարհով եւ ես վստահ եմ, արդեն հասնելու ենք հաջողության: Նա ավելի հիմնավոր է, ավելի ծանր է, ավելի, էսպես, լուրջ է, երբ որ ժողովրդի կամքով է լինում, քան կրիտիկական մեթոդների դիմելը: Բան չանեք հանկարծ, թե քննադատում եմ: Իսկապես լավ է արել, ճիշտ է արել, դա իր իրավունքն է: Համարձակ քայլ է: Բայց եթե կողքից զուգահեռ գնում է համաժողովրդական իսկական շարժում, եթե նպաստում է, թող նպաստի, ինչ ասեմ, այդքանը”, հայտարարել է Արամ Մանուկյանը:
Հարցին, թե արդյոք Կոնգրեսը կարող է քննարկել ինչ որ մարդկանց միջոցով, այդ թվում լիդերների, Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հարցը, կամ արդյոք ընդհանրապես Կոնգրեսը համարում է, որ պետք է բացի բարոյական աջակցությունից, նաեւ գործնական քաղաքական աջակցություն ցույց տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, Արամ Մանուկյանը պատասխանել է. “Հայ Ազգային Կոնգրեսը այդպիսի հիմնարկ չէ, որ որոշում կայացնի, որ Արամ Մանուկյանը հացադուլ է նստում: Պոլիտբյուրո չէ: Դա քննարկման նյութ չի: Աջակցությունն իհարկե, ես հիմա աջակցում եմ: Գործնականը, երանի իմանամ որն եք պատկերացնում: Գործնականը դա հայտարարությունն է, մեր աջակցությունն է, այցելությունն է: Եթե դա եք համարում, այո: Բայց հացադուլի ձեւով միանալը… եթե ես ուզեմ, ես կմիանամ, ինձ ոչ մեկ չի կարա ասի մի գնա, եւ ոչ մեկին էլ չեմ կարա ասեմ` դու գնա հացադուլի նստի: Իսկ անկեղծ ասած, նորից եմ ասում, դա քար գցել չհամարեք, ես չեմ համարում էս պահին, էսօր, հացադուլը ճիշտ պայքարի ձեւն է: Այս պահին: Կարող է երեք օր հետո հասունանա, չգիտեմ, բայց էս պահին չեմ գտնում: Գոնե ինձ համար, ոչ թե Րաֆֆիի համար, Րաֆֆին իր որոշման տերն է”, ասում է Արամ Մանուկյանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (16.03.2011), Kuk (16.03.2011), Mephistopheles (16.03.2011), Norton (16.03.2011)
Միայն չխաբեն ժողովրդին, միայն Արթուրիկ և Գեղամյան չդառնան. Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելը և իր աջակցությունը հայտնեց նրան:
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Արամ Մանուկյանը ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը շատ արագ էր, բայց եթե նա այդպես է հարմար գտել, ապա «լավ է արել»:
Սակայն Մանուկյանը մյուս կողմից կասկած հայտնեց այդ քայլի արդյունավետության կապակցությամբ:
Ըստ նրա` կոնկրետ այս պահին հացադուլի արդյունավետությունը միանշանակ չէ:
«Գուցե վաղը հայտարարեր, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չկար»,- նշեց Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց. «Կոնգրեսը ո՛չ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ Մատենադարանի հարթակը. ով կպայքարի ռեժիմի դեմ, կողջունեմ: Միայն չխաբեն ժողովրդին, միայն Արթուրիկ և Գեղամյան չդառնան»:
1ին
ՀԱԿ-ը մարտի 17-ի հանրահավաքում ռադիկալ քայլերի եւ գործողությունների պահանջ է դնելու. Արամ Մանուկյան
Մարտ 16, 2011 | 13:16
Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ցանկացած քաղաքական ուժի, որը քայլեր է անում հասարակության մեջ քաղաքացիական գիտակցություն ձեւավորելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 16-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «ՀԱԿ-ը ոչ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ոչ Մատենադարանը: Բոլոր այն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, որոնք ժողովրդի հավաքական կամքին ներդաշնակ են գործում, նրանք քաղաքացիական դրսեւորում ունեցող մարդիկ են, կառույցներ, կուսակցություններ:
Մեզ համար կապ չունի, թե ո՞վ է այս իշխանությունից պահանջում հրաժարական, ո՞վ է ժողովրդի իրավունքների կամ ժողովրդավարության համար պայքարում»,-հայտարարեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ իր համար ընդունելի է նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի կողմից իրականացվող քայլերը: «Ինչ-որ անում են, որն այս ժողովրդին, քաղաքացուն քաղաքացի է սարքում, նրան իրավունք ու հույս են տալիս, ես ողջունում եմ: Մենակ չխաբեն, մենակ Գեղամյան ու Արթուրիկ չլինեն, վտանգը դա է»,-նկատեց Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ իշխանությունների կողմից հասարակության մեջ տարիներ շարունակ սերմանված վախը այլեւս անհետացել է, ինչի մասին են վկայում հանրապետության տարբեր մարզեր ու շրջաններ ՀԱԿ-ի կատարած այցելությունները: «Մեր հասարակությունը ոչ թե հացի համար կռիվ տվող, հաց գողացող, ապակի ջարդող հասարակություն է, այլ հաց վաստակելու իրավունքի համար պայքարող հասարակություն»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ մարտի 17-ի հանրահավաքին եւ նշեց, որ ամփոփելու են նախորդ հանրահավաքի ժամանակ իշխանություններին առաջադրված պահանջների կատարումը եւ ավելի ռադիկալ պահանջների ու գործողությունների պահանջ են դնելու:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Chuk (16.03.2011), Mephistopheles (16.03.2011)
Վիշապ ախպեր, աչքիս ճիշտ էինք - երկկողմանի քցոցին սկսվում ա էլի: Հայլուրը միտինգներ ա ցույց տալիս, Րաֆֆին սոված ա մնում, Սերժոը ջղայնացած ձեռը սեղանին ա խփում, ՀԱԿ-ն էլ ասում ա «ժամկետներ չկան»:![]()
Արամը կերցրեց սաղիս: Հեղափոխությունը անժամկետ հետաձգվում է: Վաղը ամփոփում ենք, ու էլի լծվում ենք քաղհասարակության ձևավորման սուրբ գործին, մինչև ԱԺ ընտրությունները:ԿՈՆԳՐԵՍԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ մարտի 1-ի հանրահավաքում իշխանությանը ներկայացրած պահանջների ժամկետը չի ավարտվել մարտի 15-ին եւ ժամկետը վերաբերում էր միայն քաղբանտարկյալների ազատման պահանջին, իսկ մյուս պահանջների կատարման կոնկրետ ժամկետ Կոնգրեսը չի հայտարարել: Այդ մասին Արամ Մանուկյանը ասել է մարտի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
“Մնացածը դեռ ուժի մեջ են: Չկա այնտեղ ժամկետ: Ձեւակերպումը նայեք: Ես ասում եմ այն, ինչ որ ձեւակերպում է: 15 պահանջից, մարտի 15-ին ավարտվել է առաջին կետի ժամկետը: Մնացած պահանջները ուժի մեջ են: Ամփոփելու ենք, այո, ամփոփելու ենք, բայց որպես վերջնաժամկետ քաղբանտարկյալների ազատման ժամկետն է մարտի 15-ը: Բայց ամփոփումը բնականաբար, մեր միտինգը նվիրված է այդ 15 պահանջների ամփոփմանը”, ասել է Արամ Մանուկյանը մարտի 17-ի հանրահավաքի կապակցությամբ:
Տրիբուն ձյա, վաղն ամփոփում ենք ու գնում ավելի ակտիվ պայքարի ճանապարհով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիշացնեմ որերոդ անգամն ենք ամփոփելու, թե՞ ինձանից լավ գիտես:
Մեկ էլ մի հատ հարց - ամփոփելու ի՞նչ կա: 15 կետերը կարդալու են ու կատարվածների կողքը պտիշկա դնե՞ն: Եթե 7-ից ավել եղավ պտիշկեքը, պաչում ենք կոլեկտիվ Սերժի քամակը՝ Լևոնի քավորությամբ:
Ապեր, մի հատ էլ սենց հայտարարություն ՀԱԿ-ից, ու վաղը միտինգի մարդ չի գնալու: Մնում ա մտածեմ, որ իրանց ուզածն էլ էտ ա:
Բիձա (16.03.2011)
Տրիբուն, ի՞նչ ես խոսում:
Էդ պահանջները հրապարակվելուց չի՞ ասվել, որ ամսի 17-ին ժողովուրդը գնահատական կտա, կատարվել են, թե չէ: Նոր բա՞ն ա ասել Արամը: Թե չես նկատում որ նույն Արամը նույն էսօր խոսել ա ավելի կոշտացման մասին, նախորդ օրվա Զուրաբյանի ասածները չես լսել, 10 օր իրար հետևից հանրահավաք անելու հայտերի մասին չես կարդացել... Արա, դե հերիք ա էլի... հելնեմ գործ անեմ, էս բաժնում գրառում կարդալը ներվերի բուն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, ասյ էսքանը սաղ ջրում ա: Զատիկի պես քառսունքը կտրում ա:
Այ էս «ձևակերպումը նայեք»-ը ից սիրտս խառնում ա: Ու ես, իմ էշ խելքով, հենց առաջին օրը էտ նկատել էի: Ու չնայախ մտքովս անցնում էր, որ մի պահ հանելու են դեմներս դնեն ու ասեն «չէէէ, մենք էտ ի նկատի չունեինք, մենք ուրիշ բան ի նկատի ունեինք», էշ-էշ մտածում էի, որ տպագրական պահ ա: Բայց դե, չէ, ախպերս: Սաղ հաշված ա նենց, որ համ ձև տանք, ծիպա լուրջ բան ենք հանում, համ էլ ցրելու ատմազկենք պահենք ջեբներս:“Մնացածը դեռ ուժի մեջ են: Չկա այնտեղ ժամկետ: Ձեւակերպումը նայեք: Ես ասում եմ այն, ինչ որ ձեւակերպում է: 15 պահանջից, մարտի 15-ին ավարտվել է առաջին կետի ժամկետը: Մնացած պահանջները ուժի մեջ են:
Ու ինչի՞ հենց միտինգի նախորդ օրը: Երկու շաբաթ ա սաղ ժամկետից են խոսում ու ոչ մեկը ՀԱԿ-ից ձեն չի հանում, խի՞ ա սույն արարածը հենց էսօր մեր ուշադրությունը հրավիրում «ձևակերպման» վրա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ