Quyr Qery (14.03.2011)
Skeptic (14.03.2011)
Էլմօ ջան, աստծո գոյությունը կամ չգոյությունը էական որևէ բան չի փոխում… դա անապացուցելի ա, էդ ձևով կարաս 1 000 000 հատ առաջարկ անես ու ասես քանի որ հերքված չի ուրեմն ճիշտ ա… իսկ ավելի ճշգտիտ եթե լինենք ապա մի բան եթե հնարավոր չէ ապացուցել կամ ժխտել ապա այն քննարկման նյութ լինել չի կարող… անկախ նրանից թե աստծո ինչ մարմնավորումներ են առաջարկվում (իսկ դրանք չափից շատ են ու իրար հակասող) եթե այն ապացուցել կամ ժխտել հնարավոր չի, ապա դրա գոյության կամ չգոյության շուրջը խոսակցություն/քննարկում լինել չի կարող… սատանայի գոլյությունն էլ նույն կատեգորիայի մեջ ա մտնում, Բաբա Յագայինն էլ, Հազարան բլբուլինն էլ, Ոսկե ձկնիկինն էլ, ձմեռ պապիկինն էլ…
… Էլմ ապեր, իսկ քեզ ո՞վ ա ասում որ միավորող ուժ կա … միգուցե ապակենտրո՞ն ա…
Skeptic (14.03.2011)
Մեֆ, միավորող ուժ հաստատ կա, չեմ ասում, թե դա անպայման ինչ-որ գերբնականա, կամ չգիտեմ ինչ, բայց որ կա, դա հաստատ: Եթե միավորող ուժ չլիներ, կյանք չէր լինի: Բոլոր բջիջները միավորվում են մեկ օրգանիզմի մեջ, օրգանիզմները միավորվում են պոպուլյացիաներում, վերջիվերջո, բոլոր կենդանին ու անկենդանը միավորվում են ամենահսկա կյանքի կազմավորման` կենսոլորտի մեջ ու դա հրաշալի ա![]()
Mephistopheles (14.03.2011), Skeptic (14.03.2011)
Վիճելի բան ես ասում Դատարկություն ջան… որովհետև դրա համար պետք է նախ ապացուցել որ կա մեկ տիեզերք… սակայն կան տեսություններ (ես հիմա չգիտեմ դրանք, բայց հպանցիկ ծանոթացել եմ) որոնք առաջարկում են բազմաթիվ տիեզերքների գոյություն… երկրորդ որ դրանք կոորդիանցված են … երրորդ կյանքը երկրի վրա միակենտրոն չի… չորրորդ կյանք հասկացողությունն ընդհանրապես միայն երկրի վրա չէ այլ տիեզերքում կան կյանքի ուրիշ ձևեր որոնք կախված են տվյալ մոլորակի պայմաններից…
Տիեզերքների գոյությունը դա միանշանակ մեկ ուժի կողմից ղեկավարվող ամբողջություն չի… եթե այդպես լիներ ապա ոչինչ պիտի չփոխվեր, ամեն ինչ միշտ նույնը պիտի լիներ… մինչդեռ ամեն ինչ գտնվում է անընդհատ փոփոխության մեջ, կախված անթվարկելի պայմաններից
Skeptic (14.03.2011), Դատարկություն (14.03.2011)
Ինչքան գիտեմ, էդ տեսությունների մի մասն էլ բոլոր տիեզերքները միավորում են մեկ համակարգի մեջ:
Հասկանում եմ, այլ տեսակի կենդանի օրգանիզմների գոյության հնարավորությունը, բայց եթե դա էնպիսի մատերիա է, որին անվանում ենք «կյանք», ապա, կենսաբանական տեսակետից, դրանց վրա պետք է գործեն բոլոր այն ուժերը ու դրանք պետք է ունենան բոլոր այն հատկությունները, որոնք հատուկ են մեզ սովոր «կյանք»-ին: Այսինքն կբնութագրվեն առանձին «կենսոլորտներ», որոնք հետագայում կմիավորվեն կյանքի կազմավորման ավելի բարձր մակարդակում: Ես հիմա զուտ կենսաբանական ուժերից եմ խոսում, որովհետև մնացածից էդքան էլ քաջատեղյակ չեմ, բայց, ինձ թվում է, եթե բոլոր «կենսոլորտները» բնակվում են նույն տիեզերքում, ապա նրանց վրա պետք է ազդեն տիեզերական նույն ուժերը:
Իսկ որ ուժերը մեկից ավելի են էդ հաստատ, ուղղակի էդ բոլոր ուժերը ես միավորում եմ մեկ համակարգում, ինչպես օրինակ, էվոլյուցիայի տարբեր շարժիչ ուժերը միավորում են մեկ պրոցեսի մեջ: (գուցե սխալ եմ անում)
Mephistopheles (14.03.2011)
քո տրամաբանությունը լրիվ ճիշտ է, բայց իմ կարծիքով եթե ուժը մեկն է ուրեմն պայմանները պետք է լինեն միշտ նույնը, այսինքն փոփոխություն չպիտի լինի, միչդեռ ոչ միայն փոփոխություններն են անվիճելի այլև փոփոխության պայմանները… ես կասեի միակ հաստատուն բանը դա փոփոխությունն է… այս դեպքում եզակի ուժի գաղափարը քննությանը չի դիմանում…
Դատարկություն (14.03.2011)
Mephistopheles (14.03.2011), Skeptic (14.03.2011), Արէա (14.03.2011)
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Այո, եթե անկեղծ ես հացնում, կա: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Ի՞նչ ես կարծում, պակաս բարիք կա այստեղ:
Աստծուն գովերգում եմ, ոչ թե ինչ-որ բարիք ստանալու ակնկալիքով, այլ Նրա մեծ Սիրո, որն էլ ամենամեծ բարիքն է: Աստված Սեր է:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ