Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, ախր բերածդ հիմնավորումը շատ թույլ ա: Ինչ կապ ունեն էսօրվա հիմնախնդիրները նրա հետ, որ հենց հատկապես 18-25 տարեկան երեխեքն են, որ կատարելապես գաղափար չունեն Ղարաբաղյան պատերազմից: Բա ու՞մ համար կազմակերպեն էդ դասընթացներք: Քո՞ տարիքի մարդկանց համար, ովքեր կռվել են Ղարաբաղում, թե 12 տարեկան երեխու համար, որին բացի իրա iPod-ի մեջ երգ լցելուց ուրիշ բան չի հետաքրքրում: Կամ որտեղի՞ց իմանան, դասագրքի՞ց: Թե հեռուստատեսությունի՞ց: Որ հեռուստացույցով ցույց տային, համոզված եմ, էլի առաջինն էիր ասելու, որ ուղեղ են լվանում: Բա լավ Մեֆ ջան, էդ երեխեքին ո՞վ կամ ո՞նց պիտի ծանոթացնեն պատերազմի տարեգրությանը: Թե մի հատ հեղափոխություն անենք, նոր հետո կերևա, արժի՞ հիշել պատերազմի մասին, թե՞ չէ: Պիտի անպայման քո համար ընդունելի՞ քաղաքական գործիչ կամ կազմակերպություն ասի, որ ընդունես:
ինչպես բոլոր տարեգրություններն ու պատմական դեպքերը, դա էլ պատմության գրքերից ու ձեռնարկներից… հեռուստատեսությամբ էլ կարող են ցույց տալ… դրանում վատ բան չեմ տեսնում… բայց "երիտասարդ լրագրողներ ու ֆեյսբուքականներ" հավաքագրելը կեղտոտ գործարք ա… նպատակը նրանց "օգտագործելն" ա… ռեժիմը վերջին արաբական իրադարձություններից "դասեր" ա քաղել…

Ապեր արցախյան պատերազմը վերջին 1000 տարվա մեջ մեր ամենալուսավոր էջերից ա ու տարօրինակ չի թվու՞մ որ դրա մասին տեղեկությունը տենց կցկտուր ու պրոբլեմատիկ ա ու էսօր հանկարծ պայծառացել են ու որոշել են 18-25 տարեկաններին "տեղեկացված" դարձնել ու որն էլ ամենանողկալին է պրոպոգանդական ուղղվածությամբ… պրոպագանդան սովորաբար մեղմ ասած գովազդ ա…