Promo.am-ը նորաբաց կայք է, որը հիմնված է մեծ քանակով ապրանք/ծառայություն գնելու դեպքում զեղչեր ստանալու վրա: Promo.am-ը երաշխավորում է իր ապրանքը/ծառայությունը մատուցողին ներգրավել որոշակի մեծ քանակի հաճախորդներ, որի դիմաց գործընկերը առաջարկում է լավագույն պայմանները: Սա է խմբակային (կոլեկտիվ) գնումների հիմնական սկզբունքը: Զեղչերը լինում են 50-90%:
Ինչպե՞ս է այն աշխատում
- Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Promo.am կայքում կառաջարկվեն ակցիաներ և դրանց շրջանակներում Դուք կարող եք ձեռք բերել կուպոն, որը 50-ից 90% զեղչի հնարավորություն կտա: Նոր հնարավորություն յուրաքանչյուր շաբաթ. Հնարավոր է դա սրճարան, ռեստորան, SPA, գեղեցկության սրահ, բոուլինգ կամ կինոթատրոն այցելելու կուպոն է:
- Ձեռք բերեք կուպոնները Ձեր կամ ընկերների համար որպես նվեր, ընդամենը սեղմեք “Գնել” կոճակը և ընտրեք Ձեզ համար ամենահարմար վճարման տարբերակը (բանկային քարտ, ArCa, PayPal, վճարային տերմինալներ և այլն)
- Դուք արդեն Ձեռք եք բերել կուպոնը: Շնորհավորում ենք: Պարզապես տպեք այն և ներկայացրեք պահանջվող վայրում: Դուք կարող եք ներկայացնել նաև կուպոնի կոդը կամ SMS-ը, որը պարունակում է կոդը:
Մտահաղացումը հիմնականում կրկնում է աշխարհի բազմաթիվ երկրներում երկներում մեծ տարածում ունեցող groupon.com կայքը:
Promo.am-ին հետևել կարող եք Facebook-ում և tweeter-ում
Էջանիշներ