User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Դասընթաց. հայ-ադրբեջանական հակամարտություն. պատերազմից մինչև քարոզչություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպում է 5-օրյա դասընթաց, որն ուղղված է 18–25 տարեկան երիտասարդներին՝ լրատվակայքերի լրագրողների, Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի։

    Վայրը՝ Երևան
    Տևողությունը՝ մարտի 15 — մարտի 19, 2011

    Եթե ուզում եք մասնակցել, շտապե´ք։ Դիմելու համար մեկ օրից էլ քիչ ժամանակ ունեք։ Լրացված դիմումն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 14, ժ. 18:00։

    Մասնակիցները կստանան տեղեկություններ հետևյալ թեմաներով.

    1. Արցախյան պատերազմի ժամանակագրություն, 1987–1994 թթ.
    2. Կինոդիտում. պատերազմական խրոնիկա. եզակի արխիվային կադրեր։
    3. Արցախի ռազմավարական աշխարհագրություն
    4. Ադրբեջանական քարոզչության թեզերը
    5. + Անակնկալ

    Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային սկզբունքով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Լրացված դիմումները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով։

    ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

    Առաջին հանդիպումը՝ երեքշաբթի, մարտի 15, ժ. 19:00 «Միտք» վերլուծական կենտրոնի դահլիճում։

    Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով

    Դիմումի ձևը կարող եք ներբեռնել «Ժառանգ»-ի կայքից

    Ժող, էս գրառմամբ բոլորիդ ուզում եմ պատասխանած լինել, քանի որ հատ-հատ երկար կտևի…

    Խնդրում եմ ուշադրություն դարձնեք… (ա) հնգօրյա երեկոյան դասընթաց երիտասարդ լրագրողների ու ֆեյսբուքականների համար և (բ) Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով

    եթե կուզեք իմանալ սրա մեջ հստակ հակօրինական տարրեր կան… (1) լրագրողին դրանով կարող են որակազրկել լրատվության հայթհայթման ու տարածման օրենքի հիման վրա… Հայաստանում չգիտեմ ոնց, բայց լրագրողն ինքը պետք ա հայթահայթի լուրը կամ կատարի ինքնուրույն լրագրողական հետաքննություն հիմնված ականատեսների ու անմիջական մասնակիցների հիման վրա, այլ ոչ թե որևէ կազմակերպությունից ստանա որևէ ժամանակարգություն էն էլ ով գիտի ի՞նչ ճշգրտությամբ… և դրան էլ գումարած վերջում Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով… եթե սա լիներ որևէ նորմալ օրենքով երկրում, կամ այն երկրում որը դուք եք ուզում կառուցել, ապա ես դատարանի միջոցով "Ժառանգ" կազմակերպությանը կկազմաքանդեի օրենքը խախտելու համար… օրինական ճանապարհով…

    (2) Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով … սրանից հստակ երևում ա որ կազմակերպությունը կրթական, կամ լրատվական խնդիր չի դրել իր առաջ այլ զուտ ինտերնետում ադրբաջանցիների հետ "քյալլա" տվող կիսատեղեկացված "կամպյուտերշչիկների" պատրաստման ու հատուկ պրոպագանդային ուղղված կադրերի պատրաստման խնդիր է դրված… մի խոսքով ուղեղի լվացում՝ պիտի գրես ինտերնետում այն ինչ քեզ կսովորեցնեն սա է պայմանը…

    արցախյան ազատամարտի պատմությունը 5 օրյա երեկոյան դասընթացների միջոցով չես սովորի… դրա համար շատ ավելի հավաստի աղբյուրներ կան քան հետին մտքերով կազմակերպված "դասընթացները"

    (3) ո՞վ է ֆինանսավորում սա… վատ չէր լինի պարզեիք ու այս բաժնում դնեիք այդ տեղեկատվությունը… սա շատ բան ակրող է ասել…

    մի հատ էլ համընդհանուր մոլորություն… լայն տարածված է այն կարծիքը որ մենք տեղեկատվական պատերազմը տանուլ ենք տալիս… ոչ, մենք տանուլ ենք տալիս դիվանագիատական պատերազմը… այս պարտությունները ֆեյսբուքով ու կիսագրագետ ու թերի ինֆորմացված 18-25 տարեկան երիտասարդների ինտերնետային վիրտուալ պատերազմների թվացյալ հաղթանակներով չես սրբագրի… այս պարտությունները մեր այսօրվա իշխանությունների ու դիվանագետների գործունեության արդյունք են…

    ամփոփելուվ ասեմ զուտ իմ կարծիքը, կարող եք չհամաձայնվել… ես ոչ մի դեպքում մաս չէի կազմի այս նախաձեռնությանը և թույլ չէի տա որ որևէ մեկն ինձ պրոպագանդայի գործիք դարձներ… ես իմ ազատությունը շատ թանկ եմ գնահատում…

    … վերջում էլ ինքներդ ձեզ հարցրեք… ի՞նչն է ձեր օգուտն այստեղ… հաստատ կրթությունը չի… սա ես ձեզ հավաստիացնում եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.03.2011), Հայկօ (14.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  2. Հակահայկական քարոզչություն Անգլերեն Վիքիփեդիայում
    Հեղինակ՝ kevork, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 13.10.2010, 13:41
  3. Երևանը ադրբեջանական քաղա՞ք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2010, 09:28
  4. ադրբեջանական զրպարտումներ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Վեբ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.03.2008, 19:26
  5. Լրատվություն ու քարոզչություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.01.2008, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •