User Tag List

Էջ 344 980-ից ԱռաջինԱռաջին ... 244294334340341342343344345346347348354394444844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,146 համարից մինչև 5,160 համարի արդյունքները՝ ընդհանուր 14691 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #5146
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարկի ձախողված քաղաքական գործիչներից հերոս սարքելու ճիգերը, մեկ է բան դուրս չի գա:


    Վիշ ջան, էդ դու թարգի քաղաքական ընթացքներն իր ձեռքում պահել կարողացող ուժին ձախողված սարքելու ճիգերը, մեկ ա մոտդ Թևոյից վատ ա ստացվում, մինչդեռ Թևոյի մոտ էլ չի ստացվում:

    Հա, լավ, էս հեչ, ուզում էի Բագրատյանի հարցազրույցը դնեի.
    «Իշխանության «տնտեսագետների» անգրագիտությունը ապշեցնում է»


    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

    - Պարոն Բագրատյան, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մի շարք տնտեսական պահանջներ առաջ քաշեց: Իշխանության ներկայացուցիչները (ԱԺ-ի և կառավարության) դրանք անիրատեսական, պոպուլիստական պահանջներ որակեցին: Նման կարծիք հայտնեցին մասնավորապես պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Հակոբ Հակոբյանը: Գործադիր իշխանության ներկայացուցիչներն էլ այդ պահանջները համարեցին անիրատեսական` արդեն ընդունված 2011թ. բյուջեի պայմաններում: Բացի այդ, մամուլում որոշ հրապարակումներ եղան, ըստ որոնց` պոպուլիզմը միշտ եղել և մնում է ՀՀ բոլոր ժամանակների ընդդիմությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը: Դուք համաձա՞յն եք նման որակումների հետ:

    - Ո՛չ, իհարկե ո՛չ: Ցավոք սրտի, ես առաջին անգամ հասկացա, թե կառավարության անդամները մեր տնտեսությունից ինչ աստիճանի բան չեն հասկանում: Նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից 75 հազար դրամ (=200 դոլար) դարձնելը չի հանգեցնի ինչ-որ լրացուցիչ էական բյուջետային ծախսերի: Բանն այն է, որ միջին աշխատավարձը (110 հազար դրամ), միջին աշխատավարձը պետական հատվածում (90 հազար դրամ) և միջին աշխատավարձը մասնավոր հատվածում (140 հազար դրամ) էականորեն ավելի բարձր են, քան մեր առաջարկած նվազագույն աշխատավարձը: Այսինքն` երբ սահմանվող նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձից ցածր է, բյուջեն չի ծանրաբեռնվում. դուք արդեն իսկ մարդկանց ավելի շատ եք վճարում: Ընդ որում` պետք է գործի հետևյալ կանոնը` միջին աշխատավարձ> գործազրկության նպաստից> միջին կենսաթոշակից> նվազագույն աշխատավարձից: Նախկինում երբեք ընդդիմությունը այսքան գրագետ ու այսքան ճիշտ խնդիրները չի բարձրացրել: Ընդդիմությունը ժամանակին կա՛մ պահանջել է միջին ու նվազագույն աշխատավարձերի ռադիկալ բարձրացում (օրինակ` 1996թ.) այնպես, որ պահանջվող թվերը էականորեն ավելի բարձր լինեն փաստացի ցուցանիշներից, կա՛մ էլ չի հասկացել նվազագույն աշխատավարձի և եկամուտների միջև սուբորդինացիան: Այ դա, բնականաբար, կբերեր արդեն հաստատված բյուջեների ծախսերի կտրուկ բարձրացման` առանց հաշվի առնելու այդ բյուջեների եկամուտները:

    Իսկ Տեր-Պետրոսյանի առաջարկած քայլը ոչ միայն չի պահանջի լրացուցիչ բյուջետային ծախսեր, այլև կապահովի լուրջ եկամուտներ: Սա նախատեսված էր դեռևս «100 քայլում»` որպես ստվերային տնտեսության կրճատման արդյունքում բյուջեի եկամուտների մեծացման միջոց: 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձից հարկման (միջինում 8-10%) դեպքում պետական բյուջեն անմիջապես կստանա 82.8 մլրդ դրամից մինչև 103.5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտներ: Եվ եթե կառավարության ներկայացրած թվերը միջին աշխատավարձի, տնտեսությունում զբաղվածների, գործազուրկների և թոշակառուների վերաբերյալ ճիշտ են, ապա թոշակների և գործազրկության նպաստների մեծացումը կպահանջի համապատասխանաբար 17, 8 և 55, 6 մլրդ դրամ: Հնարավոր է, որ այս հաշվարկներում մեկ սխալ լինի` կապված գյուղերում զբաղվածների և նրանց եկամուտների հետ: Բայց, կրկնում եմ, վերը նշված թվերը պաշտոնական են, իսկ եկամուտների վերաբերյալ տվյալները ներկայացված են որպես միջին ցուցանիշներ: Այնպես որ, իշխանության ներկայացուցիչների ու նրանց «տնտեսագետների» անգրագիտությունը պարզապես ապշեցնում է:

    - Գ.Սահակյանը հայտարարել էր նաև, թե ՀԱԿ-ի տնտեսական պահանջները պլագիատ են (գրագողություն):

    - Դա հիմարություն և ցինիկություն է: Եթե ինչ-որ մեկը ինձ ցույց տա վերջին 20 տարվա ընթացքում ընդդիմության պահանջներից թեկուզ մեկը, որտեղ բյուջեի եկամուտները ավելի շատ են աճում, քան թե ծախսերը, ես հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ:

    - Միգուցե նա նկատի ուներ 1996թ. ընդդիմությանը:

    - Հատկապես հենց այդ ընդդիմությունը: Ես Վազգեն Մանուկյանի պոտենցիալ հնարավորությունները գնահատում եմ: Բայց նա այնպիսի մարդ է, որ «մասնագետ» է ամեն ինչում, բայց ոչ մի գործում պրոֆեսիոնալ չէ: Ես նույնիսկ անհարմար եմ զգում` համեմատելով ՀԱԿ-ի ու ԱԺՄ-ի տնտեսական ծրագրերը: Այսօր ՀԱԿ-ի տնտեսական թիմը շատ ավելի ուժեղ է կառավարության «թիմից» (սարերի ու ձորերի տարբերություն կա): Տարօրինակ է, բայց լինելով ընդդիմություն, հենց մենք ենք գրում տնտեսական ծրագրեր (վերցրեք թեկուզ հենց «100 քայլը»): Կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ ի վիճակի չէ ներկայացնել գոնե մեկ ամբողջական, համընդգրկուն տնտեսական ծրագիր: Ամեն տարի մենք ինչ-որ անհասկանալի թալմուդներ ենք ստանում կառավարության այդ տարվա գործունեության վերաբերյալ` այն դեպքում, երբ ծրագրեր այդպես էլ չկան: Վարչապետը զբաղված է նրանով, որ բառացիորեն զանգում է տարբեր միջազգային կազմակերպություններ` խնդրելով, որ քննարկումներ չծավալեն ընդդիմության տնտեսական ծրագրերի շուրջ:

    - Իսկ Ձեզ չի՞ թվում, որ Ձեր քայլերով խանգարում եք կառավարությանը, ներկայացրեցիք «100 քայլը», և կառավարությանը զրկեցիք մանևրելու հնարավորությունից: Նրանք հո չե՞ն կարող ընդդիմության ծրագիրն իրականացնել:

    - Ախր իրենք ի վիճակի էլ չեն դրանք իրականացնել: Կգանք իշխանության և ինքներս կիրականացնենք մեր ծրագրերը: Իսկ կառավարությանը ոչ ոք չի խանգարում, որ գրեն ու իրականացնեն գրագետ տնտեսական ծրագրեր: Եթե կարող են, իհարկե:

    - Պարոն Բագրատյան, մարդկանց անհանգստացնում է ԱՊՊԱ-ն: Տպագիր մամուլում քննադատություն եղավ, ըստ որի ՀԱԿ-ը ինքը «100 քայլում» ապահովագրության զարգացման մեծ ծրագիր է առաջ քաշել: Իսկ հիմա, չգիտես ինչու, առաջարկում եք հրաժարվել ԱՊՊԱ-ից, փողերը վերադարձնել մարդկանց և այլն:

    - Այո՛, «100 քայլում» մենք ապահովագրությունում բարեփոխումների լայն ծրագիր ենք առաջ քաշել: ՀԱԿ-ի կենսաթոշակային ապահովագրության ծրագրում, որը ոչ մի ընդհանրություն չունի կառավարության ծրագրի հետ (վերջինը, ի դեպ, հենց այս կառավարությունը չհամարձակվեց իրականացնել), ինչպես նաև հենց «100 քայլում» նշված են Հայաստանի ապահովագրական համակարգի բարեփոխումների հիմնական ճանապարհները: Բավական է նշել, որ եթե վերջին 15 տարիներին ապահովագրական գործը ՀՀ-ում ներդաշնակ զարգացում ապրեր, ապա ապահովագրական ընկերությունների ակտիվները պետք է հավասար լինեին բանկերի ակտիվներին (մոտ 3.5 մլրդ դոլար): Սակայն մինչ այս ԱՊՊԱ-ի ներդրումը, 2009թ. սկզբին ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 11.7 մլրդ դրամ` այն դեպքում, երբ առևտրային բանկերի ակտիվները կազմել են 1024 մլրդ դրամ: Այսինքն` ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են բանկերի ակտիվների ընդամենը 1.1%-ը: Սրա հիմնական պատճառն այն է, որ ապահովագրության ոլորտի համար պատասխանատուն, չգիտես ինչու, Կենտրոնական բանկն է: Հասկացեք, առևտրային բանկերը կարճ փողեր են ենթադրում, ապահովագրական ընկերությունները` երկար փողեր: Ինչպե՞ս կարող է նույն ինստիտուտը (տվյալ դեպքում ԿԲ-ն) պատասխանատու լինել այս երկու ինստիտուտների զարգացման համար: Չէ՞ որ երբ հասարակության խնայողությունների ընդհանուր գումարից ավելի շատը ուղղվում է կարճ փողերին, ապա համեմատաբար ավելի քիչն է մնում երկար փողերին: Այլ կերպ ասած` եթե ԿԲ-ն սկսի զարգացնել ապահովագրական գործը, ապա դա պետք է արգելակի առևտրային բանկերի զարգացումը: Ինչպե՞ս կարելի էր այս գործը ԿԲ-ին վստահել:

    Ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ին, ապա նշեմ, որ այն ևս մշակվել է ԿԲ-ում: ՀԱԿ-ի մոտեցումը հետևյալն է` պետք է ապահովագրենք մարդուն, և այդ համատեքստում կապահովագրվեն մեքենաները: Եվրոպայում գործող «ճանապարհային քարտի» նման: Բայց ո՛չ, իրենք գնացին արտագրեցին 6-7 տարվա հնության Ռուսաստանի ОСАГО-ի օրենքները և սկսեցին իրագործել կացնային մեթոդներով: Գները ֆիքսած են (չկա և չի կարող լինել մրցակցություն), շուկան շատ հստակ բաժանված է ապահովագրական ընկերությունների միջև, նրանց համար ռիսկեր չկան: Օրինակ` հայտնի է, որ ապահովագրական գումարը (հատուցումը) և ապահովագրավճարը (այն փողը, որ վճարում է ավտոօգտագործողը ապահովագրական պայմանագիր կնքելիս) պետք է որոշակի քանակական հարաբերակցության մեջ լինեն: Փորձը ցույց է տալիս, որ մեքենաների դեպքում այդ հարաբերակցությունը 1-1000 է: Այսինքն` միջինում 1 ապահովագրական գումարը (հատուցումը) պետք է հավասար լինի 1000 ապահովագրավճարի: Իմ ուսանողները տարրական հաշվարկ են կատարել, ըստ որի ապահովագրական հատուցումների (1.5 մլն դրամ + 9 մլն դրամ) մեկ հազարերորդ մասը Հայաստանում կազմում է 10.5 հազար դրամ: Միաժամանակ վերջերս հայտնի դարձավ, որ ապահովագրավճարների միջին մեծությունը Հայաստանում կազմել է 36 հազար դրամ: Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ի՞նչ հիմքով են մեզանից յուրաքանչյուրից վերցնում լրացուցիչ 25.5 հազար դրամ: Չէ՞ որ ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների հաճախականությունը 3-4 անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանում (քշման միջին արագությունը ավելի ցածր է, ճանապարհները գալարուն են, ճանապարհների ծանրաբեռնվածությունը քիչ է): Մինչև ԱՊՊԱ-ի ներդրումը ես ենթադրում էի, որ ինչպես Ռուսաստանի դեպքում, ապահովագրական ընկերությունները կարող են այնպիսի վնասներ կրել, որ պետությունը ստիպված միջամտի: Բայց ի՞նչ վնասներ: ԿԲ-ն (որը, կրկնում եմ, ապահովագրության հետ ոչ մի կապ չպետք է ունենա) մտցրեց այնպիսի սակագներ, որ ԱՊՊԱ-ն վերածվեց բնակչության իսկական թալանի: Բայց փոխարենը ՀՆԱ-ն աճեց: Իսկ ապահովագրական ընկերությունների ակտիվների հարաբերությունը բանկերի ակտիվների նկատմամբ մեծացավ 3 անգամ: Դեռ մեծացել է...

    11:38 Խոսք | Կիրակի 13.03.2011 | Հրայր Մանուկյան
    Աղբյուր՝ 1in.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.03.2011), Norton (13.03.2011), Sagittarius (13.03.2011)

  3. #5147
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Վիշ ջան, էդ դու թարգի քաղաքական ընթացքներն իր ձեռքում պահել կարողացող ուժին ձախողված սարքելու ճիգերը, մեկ ա մոտդ Թևոյից վատ ա ստացվում, մինչդեռ Թևոյի մոտ էլ չի ստացվում:

    Հա, լավ, էս հեչ, ուզում էի Բագրատյանի հարցազրույցը դնեի.

    Աղբյուր՝ 1in.am
    արդեն մարդ կարոտում է լուրջ մասնագիտական բանվեճերի մենակ աստվածաշունչ մեջ բերեն և այլ կլոունադայով, դե էս տեքստը տվեք ԱԺ նախագահին, քիթս կտրեմ, թե մի բան կհասկանա,.... վաաախ մամա ջան, էս ինչ Աֆրիկյան երԳիր ա դարձել

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.03.2011)

  5. #5148
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը


    Վիշ ջան, էդ դու թարգի քաղաքական ընթացքներն իր ձեռքում պահել կարողացող ուժին ձախողված սարքելու ճիգերը, մեկ ա մոտդ Թևոյից վատ ա ստացվում, մինչդեռ Թևոյի մոտ էլ չի ստացվում:

    Հա, լավ, էս հեչ, ուզում էի Բագրատյանի հարցազրույցը դնեի.

    Աղբյուր՝ 1in.am
    Այդ դեպքում ես եմ երկիրը արևի շուրջ պտտողը: Չե՞ս հավատում: Ապեր Թևո չգիտեմ, բայց քեզ մոտ որոշ ճոռոմ հայտարարություններ ավելի լավ են ստացվում, քան Լևոնի մոտ:
    Si vis pacem, para bellum

  6. #5149
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ես եմ երկիրը արևի շուրջ պտտողը: Չե՞ս հավատում: Ապեր Թևո չգիտեմ, բայց քեզ մոտ որոշ ճոռոմ հայտարարություններ ավելի լավ են ստացվում, քան Լևոնի մոտ:
    Քեզնի՞ց լավ Շոյված եմ կոմպլիմենտի համար Վիշ ջան, քո շուրթերից այդ խոսքերն իսկապես հաճոյախուսություն են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5150
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ հլա չհոգնեցիք Լևոնի անունը տալուց? Ինձ թվումա ինքը ականջները գրիմա անում որ սաղ օրը կարմիր ման չգա:
    Էս պահին նույնիսկ Ժիրինովսկու հարևանի բաջանաղի կողքը կկանգնեմ, մենակ թե էս անասուն համակարգը փոխվի: Էլ հետ գնալու տեղ չկա, մնացելա պատերազմն էլ սկսվի ու պրծ: Կամ էս անտեր (բառիս բուն իմաստով) պետության մեջ մի բան կփոխվի կամ չամադանները հավաքում ենք...Ու որ հետո գոնե մենք մեզ չմեղադրենք, թե ինչի չենք փորձել մի բան փոխել նախքան Հայաստանից թռնելը (ամենահարմար բառը), մի վերջին փորձ էլ պետք ա անել: Լևոնը վատնա՞: Հա վատնա, ուրիշ ալտերնատիվ ունե՞նք: Չէ չէ.. ցիրկի կլոուն չէ, ասում եմ ալտերնատիվ: Չկա՞: Ուրեմն Լևոնի շարժումը միակնա:
    Վերջին խմբագրող՝ ministr: 13.03.2011, 18:40:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.03.2011), Kuk (13.03.2011), murmushka (13.03.2011), Sagittarius (14.03.2011), Tig (14.03.2011), Ձայնալար (13.03.2011), Շինարար (13.03.2011), Տրիբուն (15.03.2011)

  9. #5151
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, շատ չխորանամ, դու 96-ի ընտրությունների ժամանակ ու՞ր էիր: Հայաստանի հիմնադիր նախագահը էն ժամանակ կարող ա՞ պահի տակ մոռացել էր, որ ինքը քաղաքական գործիչ է: Կներես, բայց ինչ որ ասում ես, ինձ հեքիաթներ են թվում, պայծառ երևակայության արդյունք: Քեզ թվում է, թե ճոռոմ ելույթներ ունեցողի գործերն էլ են այդպես ճոռոմ, այնինչ ելույթներից զատ մնացածը փուչիկ է: Ու ինչքան շատ ես գովազդում, այդքան ավելի հակառակ էֆֆեկտն է տալիս, Մեֆ ջան ավելի լավ է վերադառնանք օբյեկտիվությանը: Թարկի ձախողված քաղաքական գործիչներից հերոս սարքելու ճիգերը, մեկ է բան դուրս չի գա: Ավելի հեշտ ու արդյունավետ է ասել, թե ինչ անի սովորական քաղաքացին, քան գովազդել ի նպաստ Լևոնի, որից անհասկանալի է, թե ինչ ենք սպասում: Մարդկանց նպատակը ընդհամենը ընտրություններին ձգելն է բաժին ակնկալելու հույսով, առանց շատ չարչարվելու, առանց որևէ գաղափարների, չնայած ինչպես որ դու ես ասում՝
    Վիշ ջան իմ ասելով կամ գովազդով չի որ ինչ որ մեկը պտի դառնա քաղաքական գործիչ… դրա համար ուրիշ ինդիկատորներ կան

    … արի սպասենք Վիշ ջան, տեսնենք ինչ ա լինելու… թե չէ հա էլ կարանք վիճենք ելնելով զուտ անձնական տեսանկյուններից…


    Իմա՝ բոլոր մարդիկ պիտի լինեն հարուստ ու երջանիկ, սաղ ուրախ, չաղ ու բախտավոր: Այ սենց կենացներով էլ հեղափոխություն կանենք: Լևոնի քաղաքական գործունեությունը հենց այդպես էլ ընթացել և ընթանում է՝ կենացներով որոնք ժողովդրի ապրելու որակի հետ ընդհանուր գործնական եզրեր այդպես էլ չունեցան: Դու չգիտեմ ուր էիր, ուր ես...
    ապեր լիբերալիսզմ, դեմոկրատիա, ազատ շուկա … սրանք ավելի շատ մարդկանց հավասար հնարավորություններ ստեղծելու մասին ա … "հարուստ ու երջանիկ, սաղ ուրախ, չաղ ու բախտավոր"-ը կոմունիզմի ժամանակ էր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.03.2011), Ձայնալար (13.03.2011)

  11. #5152
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, հ_Ժակի կնիկը երեխի հետ ամերիկայում նպաստ ա ստանում դրա համար էլ տենց մեծ-մեծ խոսնում ա… տղեն յավնի մուֆտաջի ա խալխի հարկերի հաշվին ա ապրում, պարզ չի իրան Սերժն ու Ռոբը դուր կգան…

    ոչ ոք 95-98 թվերը չի հիշում… էն ժամանակները հիմիկվանից 1000 անգամ լավ ա եղել… որովհետև պրոպագանդան լուրջ են ընդունում եթե ավելի կոշտ չասենք
    Նպաստ ստանալնը սարքիր իմ եկամտի միակ աղբյուրը՞ . Տարին մի անգամ մի 300 դոլարա ստանում, հա հետո.
    Ես ...ռս ճղելով աշխատում եմ որ իմ ընտանիքը ինչքան հնարավորա լավ ապրի, ու կշարունակեմ նույն տեմպերով, բայց չեմ ուզի որ Լևոնը գա ու ես ...ռս ճղելով չկարենամ իմ երեխու համար մի լամպչկա լույս գնեմ. Չգիտեմ հնարավորա որ աչքս վախեցածա են տարիներից.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  12. #5153
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպաստ ստանալնը սարքիր իմ եկամտի միակ աղբյուրը՞ . Տարին մի անգամ մի 300 դոլարա ստանում, հա հետո.
    Ես ...ռս ճղելով աշխատում եմ որ իմ ընտանիքը ինչքան հնարավորա լավ ապրի, ու կշարունակեմ նույն տեմպերով, բայց չեմ ուզի որ Լևոնը գա ու ես ...ռս ճղելով չկարենամ իմ երեխու համար մի լամպչկա լույս գնեմ. Չգիտեմ հնարավորա որ աչքս վախեցածա են տարիներից.
    Հա հա, գործ չունես ապեր, էլի հոսանքի ռուբիլնիկը տանելու ա իրա տանը դնի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #5154
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր բացահայտումներ Լևոնականների համար

    http://hamaxmbum.do.am/news/l_on_ter...2011-03-13-743
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  14. #5155
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ...ռս ճղելով աշխատում եմ որ իմ ընտանիքը ինչքան հնարավորա լավ ապրի, ու կշարունակեմ նույն տեմպերով, բայց չեմ ուզի որ Լևոնը գա ու ես ...ռս ճղելով չկարենամ իմ երեխու համար մի լամպչկա լույս գնեմ. Չգիտեմ հնարավորա որ աչքս վախեցածա են տարիներից.
    Դու էլ իրա գալուց հետո պայքարի: Հիմա ո՞նց ես պայքարում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #5156
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր բացահայտումներ Լևոնականների համար

    http://hamaxmbum.do.am/news/l_on_ter...2011-03-13-743
    Դրածդ լինկի տակի քոմենթն էր լավը Մնացածը իրոք զառանցանք էր։
    When life gives you lemons, make lemonade

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.03.2011), Kuk (13.03.2011), Sagittarius (14.03.2011), Ձայնալար (13.03.2011)

  17. #5157
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եղավ, կատարվեց: Վաղուց սպասվածը: Այսօրվանից երկրի ընթացքը կտրուկ փոխվում է: «Ժառանգության» խոստացած վարչության ընդլայնված նիստը ի վերջո կայացավ: Հիշեցնեմ, որ Ժառանգությունը այս նիստը որոշել էր գումարել ԱԺ նիստերը բոյկոտելուն զուգահեռ, որպեսզի քննարկի հետագա անելիքները... չէ որ երկրում իրավիճակը լրջանում էր... Պետք է լիներ մարտի 6-ին, բայց հաշվի առնելով ներքաղաքական զարգացումներն ու իրավիճակը՝ հետաձգվեց... չէ որ չի՛ կարելի հապճեպ ու լուրջ բեկումնային որոշումներ կայացնել, այսօր վերջապես եղավ: Մեջբերում եմ.

    ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՍՏ Է ԱՐԵԼ

    Մարտի 13-ին տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության ընդլայնված նիստը:

    Վարչության անդամներից բացի նիստին մասնակցում էին ԱԺ համանուն խմբակցության պատգամավորները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, կուսակցության շարքային անդամներ: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ապա վարչության հաշվետվությամբ հանդես եկավ վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ԱԺ խմբակցության հաշվետվությունը:

    Ներքաղաքական իրավիճակի եւ հետագա քայլերի մասին ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մասնավորապես ասաց, որ գործող նախագահն իր ծառայողական նստավայրն օգտագործել է որպես կուսակցական հարցերի սպասարկման վայր, խառնելով երկրի նախագահի եւ կուսակցապետի գործառույթները: Սահմանադրորեն ընդունված ժամկետներից երկու տարի շուտ որպես հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու գործող նախագահի հանդես գալը Րաֆֆի Հովհաննիսյանը դիտում է որպես արտակարգ իրավիճակ, որին ընդդիմանում է Ժառանգությունը: Ստեղծված իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցներից խնդրեց էլ ավելի նվիրված եւ նպատակասլաց աշխատանք: Նա վստահություն հայտնեց, որ ներկաներին ոչ թե անձնական շահն է բերել կուսակցություն, այլ լավ Երկիր ունենալու մղումը:

    Հարց ու պատասխանի ժամանակ կուսակցության ստորաբաժանման ղեկավարները բարձրաձայնեցին իրենց տարածաշրջաններում գոյություն ունեցող խնդիրների մասին: Հարցերի մի մասը նվիրված էր ընդդիմադիր դաշտի համախմբմանը, ինչպես նաեւ մարտի 17-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին մասնակցությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ եւս նշեց, որ երբեւիցե վարչությունը նիստ չի հրավիրել որեւէ հանրահավաքին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշում կայացնելու նպատակով: Թե շարքային անդամները, եւ թե պատգամավորներն ու վարչության անդամներն ազատ են այդ հարցով որոշում կայացնելիս: Ամեն դեպքում, նպատակահարմար համարվեց մասնակցել, քանի որ դա ոգեւորություն է առաջացնում հասարակության մեջ եւ ուղղված է ընդդիմության համախմբանը, ինչին կողմ է Ժառանգությունը:

    Նիստի վերջում ընդունվեց որոշում եւ կոչ հայրենակիցներին:
    Նսիտի ընթացքում Ժառանգության խմբակցության պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ քննարկում չի եղել, քանզի նման հարց չի էլ բարձրացել:

    ՎԱՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
    Աղբյուր՝ Լրագիր


    Ինչպիսի՜ կարևոր նիստ, ինչպիսի՜ կարևոր որոշումներ, բեկումնային, վճռական... Ուռա՛, ուռա՛, ուռա՛

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.03.2011), Norton (14.03.2011), Ձայնալար (13.03.2011), Մարկիզ (13.03.2011)

  19. #5158
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, Զարուհու ախպորից ի՞նչ լուր

  20. #5159
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրածդ լինկի տակի քոմենթն էր լավը Մնացածը իրոք զառանցանք էր։
    Մեջբերեմ, մեկ էլ տեսար՝ ջնջվեց, գրածդ կարդաղողն էլ չիմանա՝ ինչի մասին ես գրել

    Այդ աստիճանի զառանցանք վաղուց չէի հանդիպել՝ թերևս "նեյրոլինգվիստիկ" հայտնագործությունների ժամանակից։ Եթե հեղինակը իրոք Անդրանիկ Թևանյանն է, ապա կարող եմ միայն կարեկցել իրեն՝ վիճակը լուրջ է։
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.03.2011), Mephistopheles (14.03.2011)

  22. #5160
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպաստ ստանալնը սարքիր իմ եկամտի միակ աղբյուրը՞ . Տարին մի անգամ մի 300 դոլարա ստանում, հա հետո.
    Ես ...ռս ճղելով աշխատում եմ որ իմ ընտանիքը ինչքան հնարավորա լավ ապրի, ու կշարունակեմ նույն տեմպերով, բայց չեմ ուզի որ Լևոնը գա ու ես ...ռս ճղելով չկարենամ իմ երեխու համար մի լամպչկա լույս գնեմ. Չգիտեմ հնարավորա որ աչքս վախեցածա են տարիներից.
    ժակ ջան, երեք արյուր չի… շատ ա ու մեկ ամսվա չի… գրին քարտը պահելու համար ավելի երկՐ պետք ա մնաս ընդեղ … ասել ա ավելի շատ ես ստանում մինիմում հազար …

Էջ 344 980-ից ԱռաջինԱռաջին ... 244294334340341342343344345346347348354394444844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •