User Tag List

Էջ 333 980-ից ԱռաջինԱռաջին ... 233283323329330331332333334335336337343383433833 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,981 համարից մինչև 4,995 համարի արդյունքները՝ ընդհանուր 14687 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4981
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, մի թեթև դիտողություն… այն ուժը որը ժողովրդին ոտի ա կանգնացնում ու նրա միջոցով ա ուզում երկրի գլուխ գալ, դա վատը չի կարող լինել… դա վատ է լինում երբ ժողովուրդն իր միսիան համարում է ավարտված ու "գնում է տուն"…

    Լևոնը չի անելու, մենք ենք անելու… մի մարդը շատ բան չի կարա անի…
    Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ստեղ ազդեցության հարց չի… ճիշտ հակառակն ա ժողովուրդն ա իր ղեկավարին իր ազդեցության տակ պահում… ժողովուրդն ա նրան ուժ տալիս նա էլ կարա ձեռից առնի… ինքն ա ծնել, ինքն էլ կարա սպանի
    Խի նենց որ երեխա էս ունենում , կարաս սպանես՞

    Հ-Ժակ

    Տարիքս գրածա , 22 տարեկան եմ, իսկ ինչի համար էս հարցնում՞
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.03.2011, 13:55:
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  2. #4982
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել
    Ապեր, ցավում եմ, որ ձեր երգիրը Լևոնը վարի ա տվել, իսկ մեր երկիրը՝ նոր անկախացած երկիրը, կարողացել ա ոտի կանգնացնել:
    Ու մի խնդրանք, փաստերով խոսի, ոչ թե էմոցիոնալ գրառումներով հերթական թեման զրուցարանի վերածելուն նպաստի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.03.2011), Ձայնալար (12.03.2011)

  4. #4983
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ 90-ականներին Լևոնը իրա տղեքի հետ երգիրը վարի տվեց, էտի հիմա վերագրեմ որ Լևոնը չի արել, մենք ենք արել
    իմ տվյալներով Լևոնի ժամանակ երգիրը մեծացավ… կարաս վերագրես ու սխալված չես լինի… որովհետև իրանից հետո ավելի վատ եղավ ու ավելի երկար ժամանակ…

    տարիքիցդ դատելով դու հաստատ ազդեցության տակ ես, էն էլ թունդ… ընենց որ մի ասա "ազդեցության տակ չեմ ընկնում"… լավ էլ ընկնում ես

  5. #4984
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ցավում եմ, որ ձեր երգիրը Լևոնը վարի ա տվել, իսկ մեր երկիրը՝ նոր անկախացած երկիրը, կարողացել ա ոտի կանգնացնել:
    Ու մի խնդրանք, փաստերով խոսի, ոչ թե էմոցիոնալ գրառումներով հերթական թեման զրուցարանի վերածելուն նպաստի:
    Փաստերով բայց առանց թվերի.
    Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  6. #4985
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ տվյալներով Լևոնի ժամանակ երգիրը մեծացավ… կարաս վերագրես ու սխալված չես լինի… որովհետև իրանից հետո ավելի վատ եղավ ու ավելի երկար ժամանակ…

    տարիքիցդ դատելով դու հաստատ ազդեցության տակ ես, էն էլ թունդ… ընենց որ մի ասա "ազդեցության տակ չեմ ընկնում"… լավ էլ ընկնում ես
    Իսկ կարելիա իմանալ քո կարծիքով ինչ ազդեցության տակ եմ՞
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  7. #4986
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր դու չգիտեմ բայց ես չեմ ուզում քաշվեմ, մի 10 տարի առաջ լավ քաշվել եմ, ինձ ամբողջ կյանքիս համար ետքանը վզովա. իսկ այդ 0.1 տոկոսը էտի որ կլորացնենք 0-յա դառնում
    Չեմ, ուզում Լևոնի հաշվով ոչ մեկի հետ վիճաբանության մեջ մտնեմ... ես իրան մեղմ ասած չեմ հարգում... բայց որ ժողոբուրդը գնումա իրա հետրից՝ դա փաստա...
    Ժամանակին եթե Լևոնին թույլ ենք տվել որ շնչի՝ ուրեմն մենք դրան ենք արժանի ու զուտ հասարակության մտածելակերպի փոփոխության համար՝ դրական փոփոխության համար, ես որոշել եմ լինել ժողովրդի հետ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.03.2011), Chuk (12.03.2011), Mark Pauler (12.03.2011), Mephistopheles (12.03.2011), My World My Space (15.03.2011)

  9. #4987
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստերով բայց առանց թվերի.
    Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.
    Էս հոդվածը կարդա, էստեղ քո ասած «մազութի» մասին էլ կա.
    «ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է 1998-2000-ԻՆ»


    Պնդում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

    «Առավոտին» տված հարցազրույցում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը նշել էր, թե հայաստանյան ձեռնարկությունների պարտքի չափը ռուսաստանյան ձեռնարկություններին «զգալիորեն ուռճացված էր», եւ «ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի»: Բայց այդ առաջարկները, ըստ նրա, մերժվում էին մինչեւ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելը, որը եւ ստորագրել էր արձանագրությունը: Մինչդեռ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հայտնել էր. «Պարտքի իրական չափը շատ ավելի մեծ էր: Որոշումը փոխզիջումային էր»: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին «Առավոտը» խնդրեց մանրամասնել, թե իրականում որքա՞ն է եղել պարտքի չափը, եւ ի՞նչ մոտեցում է ունեցել իր ղեկավարությամբ գործող կառավարությունն այս հարցի վերաբերյալ:
    Ներկայացնում ենք պարոն Բագրատյանի պատասխանը. «Միանգամից ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի (թեկուզ եւ նրա գրասենյակի ղեկավարի միջոցով) պատասխանը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես ասում են նման դեպքերում՝ հաճախորդը նյարդայնանում է: Ես վարչապետի պաշտոնից հեռացել եմ 1996 թվականի նոյեմբերի 4-ին: Այդ ժամանակ Հայաստանը լուրջ պարտք չուներ Ռուսաստանին: Այն կարելի է գնահատել 100 մլրդ ռուսական ռուբլու չափով (60 մլրդ՝ ատոմակայանի վերականգնման համար եւ 20 մլրդ՝ որպես երկու երկրների կենտրոնական բանկերի թղթակցային հաշիվների տարբերություն): Ճշգրիտ թիվը ես չեմ հիշում: Բայց միանգամայն հաստատ գիտեմ, որ 1997 թվականի ամռանը պարտքի չափը կազմում էր 249 մլրդ ռուբլի: Այս պարտքի էական մասը կուտակվել է արդեն ինձնից հետո: Այսուհանդերձ, ոչ 100 միլիարդը, ոչ 249 միլիարդը մեծ գումարներ չեն, եթե նկատի ունենանք երկու երկրների տնտեսական քառամյա համագործակցությունը: Որպեսզի պարզ լինի դրա ներկա արժեքը դոլարով՝ պետք է բաժանել 5560-ի: Եվ ուրեմն, 1997 թվականի 100 մլրդ ռուբլին ընդամենը 17,9 մլն դոլար է: Այսպիսով, 1997 թվականի մարտի սկզբին Քոչարյանը ժառանգություն չի ստացել ոչ մի լուրջ պարտք: Որտեղի՞ց հայտնվեց շուրջ 100 մլն դոլար պարտքը, որը 2002 թվականին ձեւակերպվեց Քոչարյանի կողմից իբրեւ պարտք: 2002 թվականի համաձայնագրով Ռուսաստանին փոխանցվեց 4 ձեռնարկություն, իսկ հետագայում հենց այնպես՝ ձրի փոխանցվեց Սեւան-Հրազդանյան կասկադը՝ 560 մեգավատ հզորության 8 ՀԷԿ-երով: Վերջինիս արժեքը ես մամուլում գնահատել եմ 3 մլրդ դոլար: Եվ դա կասկադի ընթացիկ, լիկվիդային արժեքն է: Կասկադը միշտ պետք է նկատի ունենալ, երբ խոսում ենք «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին, քանի որ հատկապես այդ ակտիվը նկատի ուներ Ռուսաստանը, երբ պահանջում էր գույք պարտքի դիմաց: Մնացած 4 ձեռնարկություններն այդ պահին չունեին ոչ մի արժեք: Բայց դրանք հորինվեցին հայկական ղեկավարության կողմից (Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան՝ Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ), որպեսզի շեղեն հայ հանրության ուշադրությունը: Հանրությունը քննարկում էր «Մարս» գործարանի փոխանցման նպատակահարմարությունը, երբ ձրի հանձնում էին Հայաստանի հիմնական հարստությունը (ավելին, քան մոլիբդենը կամ պղինձը)՝ Սեւան-Հրազդանյան կասկադը: Այն ի վիճակի է տարեկան արտադրել ոչ պակաս, քան 1, 5 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (երկրի կարիքների 25%-ը) նվազագույն ինքնարժեքով: Դե, ո՞նց ռուսները «չսիրեին» Քոչարյանին կամ Սարգսյանին՝ ահա նման շռայլ նվերից հետո:
    Այժմ անցնենք շուրջ 100 մլն դոլարի պարտքի առաջացման գործընթացի քննարկմանը: Դրա հիմնական մասն առաջացել է 1998-2000 թվականներին, հետեւյալ պատճառներով՝ հայկական ատոմակայանի համար վառելիքի ներմուծում (էլեկտրաէներգայի վաճառքի դիմաց գումարների հավաքագրման վատթարացման պատճառով ատոմակայանը, թերեւս, չէր ստանում անհրաժեշտ միջոցները), «ԱրՌոսկոնտրակտը» եւ ամենահիմնականը՝ ռուսական էժան գազի դիմաց Հայաստանում վարձերի հավաքագրման բացակայությունը: Այս վերջին հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Սա Քոչարյանի մեքենայությունների գագաթնակետն է: 1997 թվականի երկրորդ կեսին՝ օգոստոս-սեպտեմբերին, Հայաստանը եւ Ռուսաստանը («Գազպրոմ») ստորագրեցին համաձայնագիր համագործակցության մասին: Այդ համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը վաճառում էր «Գազպրոմին» իր գազային համակարգի 55%-ը: Ռուսական կողմը պետք է Հայաստանին վճարեր 140 մլն դոլարի չափ գազ: Այսինքն, մենք ստանում էինք ձրի գազ, բայց կանխիկի գեներացիայի արդյունքում (իսկ հատկապես՝ գազը վաճառվում է բնակչությանը, ձեռնարկություններին եւ էներգետիկ ընկերություններին ու վառելիք-գազի արժեքը կուտակվում է «ՀայՌուսգազարդի» հաշիվների վրա) կուտակում ենք այդ 140 մլն դոլարը: Պատկերացրեք՝ հատուկ հաշվին այդ գումարները մուտք չեն արվել: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե մեր գազային համակարգը վաճառեին կանխիկ միջոցների դիմաց: Թեեւ դա հայկական կողմի մեղքն է, նրա նախապայմանը: Էներգետիկները եւ Քոչարյանն այդ միջոցների մեծ մասը փոշիացրին, հորինվեցին դրանց շրջանառության հիմարագույն մեխանիզմներ: Ի վերջո, պարզվեց, որ դրանք հաշիվների վրա չկան: Դրանք «անհետացել» էին: Եթե տեղում լինեին՝ դրանց հաշվին կմարվեր վերոհիշյալ 100 մլն դոլարի պարտքը: Բայց՝ ավաղ: Քոչարյանի վարչակազմը ոգեշնչված էր: Այժմ էլ «անհետացած» գումարները ձեւակերպեցին իբրեւ միջպետական պարտք: Կարիք չկա շատ մեղադրել ռուսներին: Նրանք առանձնապես կապ չունեն: Նրանց գործը չէ հայկական կողմի արդյունավետության մասին մտածելը:
    Այժմ գիտեք, թե որտեղից առաջացավ պարտքը եւ ինչպես լուծեց խնդիրը Քոչարյանը: Նա, իհարկե, հասկանում էր, որ որոշ մարդիկ կսկսեն քննել իր գործերը: Եվ որպեսզի ուշադրություն շեղի՝ Արշակ Սադոյանին պատվիրեց «մազութի գործը»: Տարօրինակ է, չէ՞, փոխանակ զբաղվեին Քոչարյանի էներգետիկ «արշավներով»՝ մարդիկ սկսեցին զբաղվել մազութով: Բավական է նշել, որ իմ կառավարությունը 1991-1995 թվականներին Թուրքմենստանից ստացել է ավելի քան 5 մլրդ խմ ծավալով գազ եւ պարտք մնացել ընդամենը 30 մլն դոլար: Քոչարյանը հաջողեց ընդամենը 1-2 տարում «չհավաքագրել» շուրջ 150 մլն դոլարի չափով գումար: Պատահական չէ, որ երբ 1999 թվականին ինձ հրավիրեցին դատախազություն (Քոչարյանից պատվեր կար՝ պատժել ինչ-որ մեկին) եւ իրենց համար պարզեցին պատկերը, այսպիսի հարց տվեցին՝ ինչո՞ւ դուք կանխիկ վճարեցիք 3 մլն դոլար Թուրքմենստանին: Ես նրանց պատասխանեցի՝ իսկ ինչ է, վա՞տ է, չէ՞ որ Հայաստանը պետք է վճարեր շուրջ 200 մլն դոլար: Այդ ժամանակ քննիչը հարցրեց՝ իսկ արդյոք չէի՞ք կարող այդ 3 մլն դոլարն էլ չվճարել: Իսկ ես նրան՝ դուք ի՞նչ է, ուզում եք ասել, թե արդյոք ես չէի՞ կարող քցել Թուրքմենստանին: Այսպիսով, կարծում եմ, պատասխանեցի նաեւ հարցի երկրորդ մասին»:
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.03.2011), Mephistopheles (12.03.2011)

  11. #4988
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստերով բայց առանց թվերի.
    Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.
    ապեր, էտի լեգենդ ա որ "բիձեքնԽ են հորինել կարոտախտով տառապելուց թզբեխները ձեռներին… սովետը իրա ամբողջական ապրանքը չեր կարում ծախեր ուր մնաց կիսաֆաբրիկատը… սովետը միշտ էլ հումք ա ծախել ու նույն սկզբմունքով էլ հիմա մենք ու ռուսներն ենք անում… էդ ծախածներով զուգարանի թուղթ չես առնի…

    Սադոյանից էլ հետ չես մնում Հ_Ժակ ջան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.03.2011)

  13. #4989
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ, ուզում Լևոնի հաշվով ոչ մեկի հետ վիճաբանության մեջ մտնեմ... ես իրան մեղմ ասած չեմ հարգում... բայց որ ժողոբուրդը գնումա իրա հետրից՝ դա փաստա...
    Ժամանակին եթե Լևոնին թույլ ենք տվել որ շնչի՝ ուրեմն մենք դրան ենք արժանի ու զուտ հասարակության մտածելակերպի փոփոխության համար՝ դրական փոփոխության համար, ես որոշել եմ լինել ժողովրդի հետ...
    Ես էլ էտ եմ ասում, մի անգամ թողեցինք շնչի սաղ օդը շնչեց, հիմա որ էլի քչից շատից մի քիչ օդ կա, էլի ուզում են բերեն շնչացնեն պրծցնի եղած օդը՞
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (12.03.2011)

  15. #4990
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հոդվածը կարդա, էստեղ քո ասած «մազութի» մասին էլ կա.
    Չեմ պատրաստվում կարդալ էս ժոպալիզի ֆանտաստիկ պիեսները.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  16. #4991
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստերով բայց առանց թվերի.
    Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ուղակի փաստեր ուզեցիր ես էլ թեթև ակնարկ արեցի.
    Ես քո հետ համաձայն չեմ, որ դու սադոյանը չես, պարզապես փոքրատառով, ոչ թե մեծատառով, որտև խոսքը ոչ թե անձի, այլ երևույթի մասին ա, որը կարող ենք անվանել սադոյանություն: Իհարկե դու փաստ չբերեցիր, այլ ընդամենը սադոյանություն արեցիր, ցավոք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (12.03.2011)

  18. #4992
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարելիա իմանալ քո կարծիքով ինչ ազդեցության տակ եմ՞
    ապեր դու հաստատ Լևոնի ժամանակները չես հիշում, փոքր ես եղել ու քեզ հետո պատմել են… դու հաստատ 7 տարեկանում չես մտածել, որ "Սովետից մեզ մնացած գործարանների գույքի ու մեջի եղած կիսաֆաբրիկատների վաճառքը եթե լրիվ գնար պետբյուջե մենք միչև հիմա առանց աշխատելու կարայինք ապրեինք + ղարաբաղյան պատերազմի ծախսերը կփագվեր, իսկ ինչ արեց Լևոնը, ինչը որ հեշտ ծախվող էր ծախեց ու լցրեց իրա թմի գրպանները. Ես հիմա Սադոյանը չեմ որ գոռգռամ թե " ՈՒր կորավ այդքան մազութը" ու հաստատ էլ գրքերում չես կարդացել… ուրեմն ի՞նչ եղավ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (12.03.2011)

  20. #4993
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ պատրաստվում կարդալ էս ժոպալիզի ֆանտաստիկ պիեսները.
    նա եղել ա հայաստանի վարչապետը ու բավականին հարգված տնտեսագետ ա…

    … մի հացնող ըլնի դու՞ ումից ես էդ քո հեքիաթները լսել… չլնի հիշում ես…

  21. #4994
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, էտի լեգենդ ա որ "բիձեքնԽ են հորինել կարոտախտով տառապելուց թզբեխները ձեռներին… սովետը իրա ամբողջական ապրանքը չեր կարում ծախեր ուր մնաց կիսաֆաբրիկատը… սովետը միշտ էլ հումք ա ծախել ու նույն սկզբմունքով էլ հիմա մենք ու ռուսներն ենք անում… էդ ծախածներով զուգարանի թուղթ չես առնի…

    Սադոյանից էլ հետ չես մնում Հ_Ժակ ջան
    Լավ թող քո ասածը լինի, լեգենդա. ավելի լավա ես էտ լեգենդին հավատամ քան "Լևոնը գա լավա լինելու" գիտաֆանտաստիկ բռոշուրին
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  22. #4995
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թող քո ասածը լինի, լեգենդա. ավելի լավա ես էտ լեգենդին հավատամ քան "Լևոնը գա լավա լինելու" գիտաֆանտաստիկ բռոշուրին
    հավատա ապեր, բայց մի ասա "ազդեցության տակ չեմ"… դա ավելի վատ ա…

    դու ավելի լավ ա ձեռդ դիր խղճիդ ու ինքդ քեզ ասա … դու քո երկրում քո ապագան տեսնում ե՞ս թե չէ… ինքդ քեզ ասա, պետք չի մեզ ասես, մտածի…

Էջ 333 980-ից ԱռաջինԱռաջին ... 233283323329330331332333334335336337343383433833 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •