Շնորհակա՛լ եմ արագ ու ընդարձակ պատասխանելու համար։ Որոշ տեղեր, փաստորեն, կասկածներս անհիմն չէին։
»«անձնակազմին»:
Հասկացա ոնց որ՝ շնչավորների բազմություն է, դրա համար. անձնակազմին, ուսանողներին, մարդկանց, կենդանիներին, խոսացող ծառերին և այլն։
»Բութը բացառվում է, որովհետև դու տրոհում ես ժամանակի և տեղի պարագաներ:
Այսինքն ողջ նախադասությունը պայմանների թվարկման նման մի բան է՞ր. “հավաքեք, մաքրեք, շարեք, այսինչ ժամին, այսինչ վայրում, այսինչ վիճակում և այլն”, հա՞։ Իսկ ինչպե՞ս էր հարկավոր կազմել, որպեսզի կետադրության կարիք չառաջանար։ Սենց կանցնե՞ր։
»Տվյալ դեպքում «պետք է», որոհետև խոսքը գնում է անհրաժեշտության մասին, իսկ «պետք կլինին» ավելի շատ ապագայում պիտանելություն է մատնանշում:Առավոտյան ժամը 5-ին հավաքեք անձնակազմին դաշտային հագուստով վարժահրապարակում։
Իսկ այս մասը լավ չկարողացա պատկերացնել։ Հատկապես պիտանելիության մատնանշման պահը։ Հա, իմիջիայլոց՝ “կարողանացա\ուզեցա անել՞, չէ՞։
»Նախ նշածդ նախադասության մեջ հարցականը բացառվում է, որովհետև պատմողական նախադասություն է:
Էդ հա, ուղակի չուզեցա հանել, որ բնօրինակից չտարբերվի։
»Առաջին տարբերակը ճիշտ չէ: («Հարցը այն մասին» - ռուսաբանություն է):
Կարո՞ղ է արդյոք ֆորումում (գուցե հենց այս թեմայում) ռուսաբանություններն արդեն քննարկված և հավաքված եղած լինեն։ Ամեն առանձին օրինակի համար հարց բարձրացնելը ժամանակատար կստացվի երկու կողմերի համար էլ, սակայն որոշելն էլ, թե որն է ճիշտ գրված, իսկ որը՝ ոչ հաճախ չի հաջողվում (ես արդեն մտածում էի սեփական նախադասությունների կազմավորման շաբլոնը սկսել ձևափոխել)։
Էջանիշներ