Փաստորեն Աստծո կերպարն ընդամենը ստեղծվել է մարդկանց՝ մի գաղափարի շուրջ միավորման համար: Համաձայն եմ, բայց էդ դեպքում նենց տպավորությունա, ոնցոր Աստված ինչ-որ կազմակերպությունա, որը մարդկանց իր մեջա վերցնում նպատակ իրագործելու համար: Ես չեմ ուզում էդ «կազմակերպության» մեջ մտնեմ: Դե եթե մի բան ընդամենը կազմակերպությունա, դա չի կարող էակ համարվել:
Ու ես էլի ոչինչ չեմ ունենա, եթե հավատացյալն ասի. «Աստված գոյություն չունի, բայց քանի որ նրա գոյությանը հավատալն ինձ օգնումա շատ հարցերի պատասխանները գտնել, դուրս գալ դժվար իրավիճակներից…և այլն», ուրեմն ես կհասկանամ իրան:
Հիմա դու հավատու՞մ ես Աստծո գոյությանը, թե՞ օգտագործում ես էդ հասկացողությունը քո կոպիտ ասած շահի համար:
Էջանիշներ