erexa (05.03.2011)
Chuk (05.03.2011), Mephistopheles (05.03.2011)
Իսկ ինձ հետաքրքրումա, ապեր, ես հենց սրանց հետ եմ ուզում համեմատելԻսկ ինչու ոչ, Ձեր թեկնածուն երևի շատ դժգույն լույսի տակ է երևում, հա? Համ էլ հետաքրքիր մարդ ես, Մեֆ, էս պահին ԼՏՊ-ից ենք խոսում ու իրա մեղքերն ենք վեր հանում - ասենք, մի պահ ենթադրենք թե ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները վատն են, դրանից ԼՏՊՆ կդառնա լավը կամ նրա մեղքերը կջրվեն?
Տո բիշ?Մի հատիկ «քաղաքական» բառն ես մոռացել էս գրառմանդ մեջ, Lion ջան: Գոնե էս բաժնում էդ մի բառը մոռանալ պետք չի, էլի:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Mark Pauler (05.03.2011)
էդ արդեն քո ուզելով չի… եթե քեզ պատմաբան ես համարում պիտի համեմատես համեմատվելիքները…
պատկերացրու այո… որովհետև էսօր դու կարաս նրանց հանես ու բերես Լևոնին, բայց լուկաշենկոյին չես կարող բերել… ընենց որ սար-ու-ձոր մի ընգի…
եթե ասես հայ նախագահներից ո՞րն ա լավը, հո չե՞նք ասելու Լուկաշենկոն…
ապեր հասկանում ե՞ս ինչ եմ ասում, թե՞ ոնց
erexa (05.03.2011)
Հաստատ իրանք ինձ լարելու տարբերակ ունեն: Դրանում չեմ կասկածում: Իսկ տարբերակ արդեն առաջարկել եմ: Ստիպել ա պետք Լևոնին կամ ցանկացած ժողովրդական շարժման առաջնորդի նախորոք խոստանա, որ եթե հեղաշրջումը հաջողվի գոնե միառժամանակ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր: Էդպես ցույց կտան որ միայն անձնական ամբիացաների մասին չեն մտածում:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
HardRock (05.03.2011)
Տո բիշ՝ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Առանց կրճատումների մեջբերումը էս ա: Տո բիշ-2՝ քաղաքական բազառների ժամանակ «զարկենք Սասուն, մտնենք Վան» ասելով հեռու չես գնա, «աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն» էլ միջազգային քաղաքական թատերաբեմում ոչ մեկի նավթի տակառներին չի:
DIXIcarpe noctem
Chuk (05.03.2011), Kuk (06.03.2011), Mephistopheles (05.03.2011), Ձայնալար (05.03.2011), Տրիբուն (07.03.2011)
Մեֆ ախպեր, չգիտեմ դու էդ բոլոր տարիներին ուր ես եղել, անձամբ ինձ համար, եթե անկեղծ ասեմ, համեմատական առումով 2001-ից հետոն ավելի լավ ժամանակաշրջան է եղել քաղաքացի-պետություն կտրվածքով: Եթե չորով համեմատենք, ապա Լևոնի 7 տարիները մի այլ կարգի անտեր, ապուշ-վիճակ տարիներ էին, պրոբլեմները անհամեմատ ավելի շատ էին, իսկ բարոյական հաղթանակները, իմա՝ անկախություն-հաղթանակ, փաթաթած ունեինք: Դրա մասին հիշող չկար:
Բայց համեմատելով ոչ մի բանի էլ չենք հասնելու: Իմաստ չունի: Ներկայով է պետք խոսել ու տեսնել, թե ինչ ունենք ներկայումս... իմ կարծիքով <էն որ էս բառի համար տուգանային են տալիս> այ սրանից էլ չունենք: Ունենք քաղաքական կուրս չունեցող բայց իրենց քաղաքական համարող ուժեր, ու իներցիայով յոլա գնացող ժողովուրդ:
Si vis pacem, para bellum
Mark Pauler (05.03.2011), Բիձա (05.03.2011), Գեա (11.03.2011), Տրիբուն (07.03.2011)
Արի Սերժին ստիպենք, որ Հայաստանը դարձնի պառլամենտական կառավարման ձև ունեցող երկիր, մեր պատգամավորներն էլ թող լինեն Լֆիկ Սամոն ու Սաշիկը: Կառավարման ձևը կարելի ա անտեսել կամ շրջանցել: Հայաստանը հիմա նախագահական հանրապետություն ա, բայց ժողովրդիդ կեսը նախագահին «թագավոր» ա ասում:
DIXIcarpe noctem
HardRock (05.03.2011), Mephistopheles (05.03.2011), Ձայնալար (05.03.2011)
Մարկ, մեկը ես գտնում եմ, որ Հայաստանում ներկայումս պառլամենտական կառավարման ձևը ժամանակավրեպ ա: Գտնում եմ, որ պետք ա իշխանության գլխին կոնկրետ անձ նստի ու ամեն ինչը խելքի բերի: Էական չի, ես ճիշտ եմ, թե սխալ: Էականն էն ա, որ իմ նման մտածողները շատ են: Հիմա դու ուզում ես, որ անպայման քո ուզած մոդելն առաջարկեն, որ գնաս հետևից... ախր էդ պահանջը բոլորով պետք ա դնենք: Դա մեծամասնության ցանկությամբ պետք ա լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
erexa (05.03.2011), Mephistopheles (05.03.2011)
համաձայն եմ Վիշ ջան, ուրեմն Լևոնի անցյալն էլ պետք ա չքննարկվի ու իրան պետք ա գնահատվի էսօրով… բայց ոնց որ տեսնում ես դա անհնար ա… ուրեմն պետք ա համեմատել…
քո համար էլ կարող ա լավ ա եղել, կարող ա և շատ մարդկանց համար ա լավ, էդ դեպքում 2008-ին պիտի տենց ընտրություններ չլիներ ու էսօր էլ մարդիկ Լևոնի հետևից պիտի չգնային…
Լևոնի ու մնացած նախագահների ամենամեծ տարբերությունը գիտե՞ս որն ա… Լևոնը ունի ընդդիմախոսներ, հակառակորդներ ու թշնամիներ, բայց ունի նաև հետևորդներ ու սատարողներ. սա հատգուկ ա քաղաքական գործիչներին… էսկ էն երկուսը հակառակորդներից ու թշնամիներից բացի ուրիշ ոչ մի բան չունեն… դու էսօր գիտե՞ս էս ֆորումում մեկին որ Սեժին կամ Ռոբին պաշտպանում ա, որ նրանց համար կվիճաբանեն…
Chuk (05.03.2011)
Mephistopheles (05.03.2011)
Սերժին չեմ ասի, որովհետև անիմաստ բաներով չեմ զբաղվում:
Իսկ իմ ասած մոդելը կարծում եմ անհրածեշտ ա, որ մի պահ կարողանանք կտրվենք "թագավորն ապրած կենա" վիճակից:
Մեծամասնությունը դա չի առաջարկում, որովհետև հենց մեծամասնությունը քաղաքականապես անգրագետ ա ու իրանց վատ վիճակի համար մեղավոր են փնտրում ու աջ - ձախ վազ տալիս` հույսով որ էս անգամ չեն սխալվի:
Մի հին անեկդոտ կա`
Երկու հոգի նստած ֆիլմ են նայում ու քննարկում
- հեսա տղուն կսպանեն:
- չէ չեն սպանի:
- Ես էս կինոն երկու անգամ նայել եմ: Սպանում են:
- Ես էլ տաս անգամ եմ նայել, բայց հույս ունեմ որ էս անգամ չեն սպանի:
Ասածս ինչ ա: Նույն կինոն ա: Մեկա վերջը նույնն ա, եթե լևոնին տեղ տվինք: Գալու ա ու իրա շուրջ հավաքի սոված ծառաներին ու էլի նստի մեր վզին:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Mephistopheles (05.03.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ