User Tag List

Էջ 11 25-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 370 հատից

Թեմա: Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…

  1. #151
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ների՛ր

    Երբ մանուկ էի,
    Իմ դպրոցական զնգուն օրերում
    Ուսուցիչներս կանչում էին ինձ,
    Որ դասարանին հեքիաթներ պատմեմ,
    Երբ իրենք հանկարծ դուրս պիտի գային,
    Կամ էլ շտապով տետր էին ստուգում:

    Հիմա չգիտեմ՝ ո՞վ է ինձ կանչել,
    Բայց հույս ունեմ չնչին,
    Որ իմ տողերը՝ թիթեռների պես
    Ոտքերը սիրո նեկտարում թաթախ,
    Թեկուզ կարճ կյանքով
    Պիտ հանկարծ ճախրեն
    Ու մարդկանց պատմեն
    Մի ուրիշ երկրի հեքիաթը թովիչ:

    Թիթեռ եմ ծնում...

    Բայց Քրոնոս պապն է,
    Որ գուցե կասի՝
    Թիթե՞ռ են սրանք,
    Թե՝ անպիտա՛ն բոռ:
    Իսկ մինչ այդ պահը՝
    Ների՛ր, ճերմակ թուղթ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (07.03.2011), Lusinamara (26.02.2011), Malxas (23.02.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (22.02.2011), rainbow (05.04.2011), Sambitbaba (27.08.2011), Shah (22.02.2011), Tig (22.02.2011)

  3. #152
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույնիսկ այն, որ լիալուսնի վրա
    Հաչող շան ոռնոցը
    Փաթիլների անկարգ շուրջպարում
    Մահվան մղձավանջի պատկերներ է գծում,
    Իսկ մարդկանց՝ իրարից զատող
    Տրածությունը
    Երազանքների սրածայր փշրանքով է լցվում,
    Ու թվում է՝
    Դժգոհության ու ձանձրույթի ճիրաններից
    Ազատվելու հնար չկա...

    Հավատա՛ ինձ.
    Աշխարհում մի՛շտ կա մեկը,
    Որ աչքերիցդ մռայլության ամպը կցրի
    Ու ծարաված հոգուդ մի կում հույս կտա:

    2011

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (23.02.2011), KiLa (07.03.2011), Malxas (23.02.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (23.02.2011), rainbow (05.04.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (23.02.2011), Դեկադա (23.02.2011), Նաիրուհի (23.02.2011), ՆանՍ (24.02.2011)

  5. #153
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնաշապիկս չէի լվանում.
    Օձիքին շրթներկիդ հետքն էր
    Ու մաշկիդ բույրը:
    Մայրս այսօր լվացք էր արել...
    Կորցրի քեզ ընդմիշտ :
    Էս մեկը շատ հավանեցի:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.08.2011), Արևածագ (23.02.2011)

  7. #154
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը շատ հավանեցի:
    ես էլ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (23.02.2011)

  9. #155
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուգահեռներդ մի տեղ կհատվեն՝
    Թափանցիկ, անտես հարթության վրա,
    Ճառագայթների հետքով կարծրադեմ
    Մի անհայտ կետում կգտնեն իրար:

    Հեգ զուգահեռս քոնի հետ վաղուց,
    Հատվել է արդեն, ընթացել հեռու,
    Ափսոսանքի ճիչն իմ մոլագար հոգուց
    Խորթացած հոգուդ էլ չի հասնելու:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (27.02.2011), KiLa (07.03.2011), Lusinamara (26.02.2011), Malxas (27.02.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (26.02.2011), rainbow (05.04.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (26.02.2011), Կաթիլ (28.02.2011), Նաիրուհի (26.02.2011), ՆանՍ (28.02.2011)

  11. #156
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուգահեռներդ մի տեղ կհատվեն՝
    Թափանցիկ, անտես հարթության վրա,
    Ճառագայթների հետքով կարծրադեմ
    Մի անհայտ կետում կգտնեն իրար:

    Հեգ զուգահեռս քոնի հետ վաղուց,
    Հատվել է արդեն, ընթացել հեռու,
    Ափսոսանքի ճիչն իմ մոլագար հոգուց
    Խորթացած հոգուդ էլ չի հասնելու:
    Կարծում եմ այս տողը պետք է ուղղվի: Ընդհանուր 11 վանկ է և եթե ճիչն էլ հաշվենք, որ մեկից մի փոքր ավել է, անհամահունչ է դառնում 10 վանկանոց բանաստեղծությանը:
    Կարելի է օրինակ - [B]Ափսոսանքի ճիչն իմ խռով հոգուց...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.02.2011)

  13. #157
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, Մալխաս: Չէի նկատել: Ճիշտն ասած՝ սրա բնագիրը կորցրել էի, շա՜տ շուտ եմ գրել, ահագին թղթերս քրքրեցի, այդպես էլ չգտա: Որոշեցի հիշողությամբ վերականգնել: Եթե մի օր սա տպելու լինեմ, նկատողությունդ անպայման հաշվի կառնեմ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.02.2011), Նաիրուհի (27.02.2011)

  15. #158
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հունվարի կեսին
    Սարյակների երամ կար
    Մթնող երկնքում:
    Նրանք հարավից ետ էին թռչում,
    Բայց ձմռան օրով ու՞ր պիտի գնան:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.08.2012, 13:21:

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.03.2011), einnA (02.03.2011), Lusinamara (02.03.2011), Malxas (03.03.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (02.03.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (03.03.2011), Նաիրուհի (02.03.2011), ՆանՍ (05.03.2011), Շինարար (03.03.2011)

  17. #159
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանք ճապոնական ոճով ես գրել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (03.03.2011)

  19. #160
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք ճապոնական ոճով ես գրել
    Շատ ճի՛շտ ես նկատել: Վերջերս նորից ճապոնական պոեզիայից կարդացի , այնքան սեղմ են գրում ու այնքա՜ն տարողունակ: Միայն ամենակարևորը, բայց այնպե՜ս նրբորեն: Սիրում եմ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.03.2011), Sambitbaba (27.08.2011), Նաիրուհի (05.03.2011)

  21. #161
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ճի՛շտ ես նկատել: Վերջերս նորից ճապոնական պոեզիայից կարդացի , այնքան սեղմ են գրում ու այնքա՜ն տարողունակ: Միայն ամենակարևորը, բայց այնպե՜ս նրբորեն: Սիրում եմ...
    Ճապոնական բանաստեղծություններն իրոք յուրօրինակ են: Հինգ վեց բառով կարող են մարդու կյանքի ողբերգությունը ներկայացնել իրենց մանրամասներով:

  22. #162
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկության ոսկեթև հավք,
    Իջի՛ր ափիս մի ակնթարթ:

    Ամեն սրտում սիրո՛, գութի՛
    Արևահորդ լույսը վառվի,

    Ուղիներում մոլորվածին
    Բարեխնամ ելք գտնվի:

    Ծարավածը՝ ջինջ աղբյուրի
    Պաղ շիթերը պարպի քիմքին:

    Խաղաղության հորիզոնին
    Հետքդ թողած, վարքով հանդարտ՝

    Երջանկության ոսկեթև հավք,
    Իջի՛ր ձեռքիս մի ակնթարթ:

    2011

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (07.03.2011), Malxas (08.03.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (05.03.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (09.03.2011), Նաիրուհի (05.03.2011), ՆանՍ (05.03.2011)

  24. #163
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվախճան Ոգու երկնասույզ աշխարհում
    Կսուզվի խենթ հոգիս՝ թողած սեր ու լաց,
    Հուշերը պայծառ սոսկ կմարեն վարում,
    Ահռելի ամեն ցավ կանցնի, և ԱՆԴԱ՛ՐՁ:

    1993

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (07.03.2011), Malxas (08.03.2011), Mark Pauler (03.04.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (09.03.2011), ՆանՍ (09.03.2011)

  26. #164
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրերը վայր կընկնեն ուլունքների պես,
    Քամին շարանի թելը կառնի-կտանի,
    Կբացեն թրթիռով էլի հուշերս հանդես,
    Անձրևի սգո երթն իմ դեմ կհառնի:
    Վերջին արշալույսը զվարթ՝ մեռնող հույսերիս,
    Հեռանում է փութկոտ ու ցավով մշուշվում.
    Տարիների կորած ուլունքաշարից
    Միմիա՛յն
    Քեզ հետ հանդիպման օրերն եմ հիշում:

    1990

  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (09.03.2011), Malxas (09.03.2011), Mark Pauler (03.04.2011), My World My Space (09.03.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (09.03.2011), Նաիրուհի (10.03.2011), ՆանՍ (09.03.2011)

  28. #165
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տե՛ր իմ,
    Ինչու՞ ես նորից
    Ինձ անդունդներիդ
    Խորքերը չափող փորձաքար շինել:
    Գթա՛, գթա՜ ինձ ...

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.03.2011), Mark Pauler (03.04.2011), Sambitbaba (27.08.2011), Tig (10.03.2011), ՆանՍ (10.03.2011)

Էջ 11 25-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդգես Պետրոսյան
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2013, 20:24
  3. Պոեզիա. Ռուզաննա Ոսկանյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.08.2013, 11:42
  4. Արև Պետրոսյան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.02.2011, 04:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •