Թո՛ղ նայեմ քեզ,
Որ իմանամ զսպել իմ մեջ
Ոչինչ չասող բառերի չուն:
Խենթ եմ ես, երբ հայացքդ տաք
Փարվում է ինձ,
Երբ մատներիդ մի հպումից
Ձգողության և ո՛չ մի դաշտ
Սիրտս երկրին չի՜ շղթայում:
Ամառն անցավ, քո շուրթերից
Բարկ արևի համն է կաթում:
Իսկ ես կյանքում չե՛մ կշտացել
Ո՛չ արևից, ո՛չ քո սիրուց:
Զմուռս եմ ես ափերիդ մեջ,
Չպնդացած, հեղուկ զմուռս:
Դի՛ր քո սրտին զմուռսն այնպես,
Որ ես կնքել կարողանամ.
-Սիրում եմ քեզ:
Սիրում եմ քեզ:
1990
Չնայած Երվանդն ասել է «էդ սիրում եմ քեզը մի՛ գրի», բայց վաղեմի բանաստեղծությունների միջից եթե դրանք հանեմ, բանաստեղծությունները անհիմք տան նման կփլվեն: Չի ստացվում հանել:![]()
Էջանիշներ