Freeman (16.10.2011), Lusinamara (03.09.2011), Արևածագ (03.09.2011)
Sambitbaba (03.09.2011)
Ա ու Բ կետից իրար ընդառաջ
Երկու մոլորյալ ճամփորդներ ելան,
Որ կորդինատի մի անհայտ կետում,
Թևերը կանթած բոլոր դրական
Ու բացասական «մեկ»երի առաջ
Գեթ մի՛ ակնթարթ սոսկ նայե՜ն իրար.
Այդպես է եղել մեր հանդիպումը...
Ariadna (17.09.2011), E-la Via (03.09.2011), einnA (03.09.2011), Lusinamara (05.09.2011), Malxas (29.09.2011), Mark Pauler (12.09.2011), My World My Space (05.09.2011), Sambitbaba (17.10.2011), Tig (05.09.2011), Անտիգոնե (03.09.2011), Արևհատիկ (17.09.2011), Դեկադա (03.09.2011), Մինա (17.08.2012), ՆանՍ (20.10.2011)
Lusinamara (05.09.2011), Nadine (06.09.2011), Արևածագ (05.09.2011)
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...
Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:
Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:
Թող ազատվելու կամքդ չքանա...
Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:
Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:
2011
Ariadna (17.09.2011), E-la Via (17.09.2011), einnA (24.09.2011), Lion (17.09.2011), Mark Pauler (22.09.2011), My World My Space (16.10.2011), Nadine (22.09.2011), Sambitbaba (17.09.2011), Tig (17.10.2011), Արէա (17.09.2011), Արևհատիկ (17.09.2011), Գեա (22.09.2011), Դեկադա (17.09.2011), Մինա (17.08.2012), Նաիրուհի (17.09.2011), ՆանՍ (20.10.2011)
Գեղեցիկ էր, ինձ դուր եկավ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայացքներում՝ շաղված,
Հայացքներում՝ ժպտուն,
Հայացքներում՝ խոնարհ
Կարոտներով լեցուն,
Հայացքներում՝ հույսի
Կրակները մարած,
Հայացքներում՝ տխուր,
Հայացքներում խոհուն,
Ներողամիտ թախծով
Հրայրքները սանձած,
Գայթակղության կայծից
Հայացքներում փայլուն,
Արհամարհոտ քինով
Հայացքներում պաղած,
Հայացքներում բոլո՛ր՝
Անգամ ահով կնքված,
Ու այն թխպոտ ժամին,
Երբ աչքերն են սառում,
Հարազատ, թե՝ օտար,
Բոլո՛ր հայացքներում՝
Մի աննահանջ հույսով
ՄԱՐԴԸ ՄԱ՛ՐԴ Է ՓՆՏՐՈՒՄ:
2011
E-la Via (22.09.2011), einnA (24.09.2011), Lusinamara (16.10.2011), Mark Pauler (22.09.2011), Meme (16.10.2011), My World My Space (22.09.2011), Nadine (22.09.2011), Sambitbaba (17.10.2011), Tig (17.10.2011), ՆանՍ (20.10.2011)
Արևածագ (16.10.2011)
Lավ էլ գրում ես, իմաստի մեջ շատ չեմ խորանում, բայց որ կարդում եմ, էլի եմ ուզում
Հիշում էի որ ակումբում էլի կարդալու բան ունեմ![]()
The cake is a lie.
Freeman (16.10.2011), My World My Space (16.10.2011), Sambitbaba (17.10.2011), Արէա (16.10.2011)
Արևածագ ջան երեկ մտա էս թեման ու չհասցրեցի բոլորը կարդալ, իսկ այսօր արդեն կարդում եմ, ու տողերն էնքան հարազատ են թվում, կարծես կարդացել եմ, լավն են ընդգծված տողերը, շա՜տ շաատ, հրաշալի են, միշտ կկարդամ, չնայած կարծես ստացվումա, որ բոլորը կարծես ընդծել եմ, դա է կարևորը, որ ամբողջն էլ գեղեցիկ է գրված, այլ ոչ մեկ կամ երկու տողն են հարազատ.......
Շնորհակալ եմ![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Հոյակապ է, ինչպես միշտ: Ինչպես միշտ՝ բարձունքի վրա ես:
Սկզբից մեծ ցանկություն ունեի հարցնելու, թե ինչո՞ւ՝ դժոխքում: Չէ՞ որ մարդ ինչ նախատեսում է իր համար, այն էլ ստանում է: Իսկ ինչ վերաբերվում է հանգին, ապա այնպիսի տպավորություն է, որ "դրախտում"-ն էլ է համապատասխանում "կյանքում"-ին…
Հետո հասկացա, որ մարդ չի կարող հենց այնպես իր անգինին դժոխք ուղարկել: Դա հնարավոր է միայն մեկ դեպքում. երբ նա հասկանում է, որ դժոխք և դրախտ՝ միևնույն բանն են:
Ուրեմն, դու հասկանում ես դա:
Ապրես:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արևածագ (18.10.2011)
Ավելի լավ ա դժոխքի հույս ունենաս, հետո հայտնվես դրախտում, քան հակառակը
Իրականում իմաստն իմ կարծիքով ավելի խորն է, քան ընդամենը դժոխք կամ դրախտ գնալու միտքը, գուցե հուշում է միասին ապրած բուռն ու "մեղսալի" կյանքի մասին, գուցե անգամ դժոխքում իրար մասին հոգ տանելու պատրաստակամության, գուցե մեկ այլ բան, բայց հաստատ իմաստը հենց դժոխքի, կամ դրախտի մեջ չէ:
Sambitbaba (18.10.2011), Արևածագ (18.10.2011)
Սիրելի ակումբցիներ, շնորհակալ եմ, որ կարդում եք: Մի բան միայն «դժոխք-դրախտ» հասկացությունների մասին: Դրանց մեջ իսկապես տարբերություն չեմ տեսնում, այնքան որ խառնված են եզրագծերը:
Մի խոստովանություն էլ. այս բանաստեղծությունը տասնվեց տարեկանում եմ գրել, հետո երկու բառ եմ փոխել միայն:
Malxas (14.04.2012), Sambitbaba (18.10.2011), Արէա (18.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ