User Tag List

Էջ 90 160-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100140 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1336
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը խնդրում է ապօրինի գործողությունների մասին տեղյակ պահել
    Հայ ազգային կոնգրեսի կենտորնական գրասենյակը քիչ առաջ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել։ Ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տաղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։ Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված և քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդների, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Ինչպես երևում է, վարչախումբը շատ է վախեցել մի կողմից՝ արաբական երկրներում կատարվող իրադարձություններից, մյուս կողմից՝ Հայաստանում իրենց իսկ կողմից իրականացված «տնտեսական օպերացիաների» շնորհիվ հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից։ Սերժ Սարգսյանի հրահանգով կատարված սույն ապօրինություններն անհույս ջանքեր են՝ հնարավորինս նվազեցնելու Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը։ Խնդրում ենք ոստիկանական կամ այլ պետական չինովնիկների նմանօրինակ ապօրինի գործողությունների մասին անմիջապես տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության բաժին՝ 099. 33. 31. 20 և 055. 33.31.20 հեռախոսահամարներով»։
    1in.am

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.02.2011), Mephistopheles (25.02.2011)

  3. #1337
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՌԴ-ԻՆ

    ... Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները Ռուսաստան էին առաքում հայկական ձեռնարկությունների արտադրանքը, իսկ ՌԴ տնտեսվարողները՝ հիմնականում նավթամթերք: Քանի որ ֆինանսական համակարգն այն ժամանակ բավական խարխուլ էր՝ առաքումները կատարվում էին ըստ էության բարտերային սկզբունքով: Եվ ահա հայկական ձեռնարկությունները մնացին պարտք Ռուսաստանի ձեռնարկություններին:
    ... ռուսական կողմը պարբերաբար խնդրում էր, որ մենք այդ պարտքերը ձեւակերպենք որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանին: Բագրատյանի կառավարության քաղաքականությունը միանշանակ էր՝ սա տնտեսվարողների միջեւ գոյացած պարտք է, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն արբիտրաժային կարգով՝ գործող օրենսդրության շրջանակում: Պարտքի չափը զգալիորեն ուռճացված էր, քանի որ, ինչպես արդեն ասացի՝ սրանք բարտերային գործարքներ էին: Եվ ռուս տնտեսվարողների առաջարկներն անձնական շահագրգռության առարկա էին գործընկերների համար, որոնք կհամաձայնեին վերաձեւակերպել այդ պարտավորությունները միջպետական պարտքի: Բայց ինչպես արդեն նշել եմ՝ այդ առաջարկները մերժվում էին կտրականապե՛ս:

    ... Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելուց անմիջապես հետո կայացավ հայ-ռուսական առեւտրային ու տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: Բնականաբար, Քոչարյանը չէր կարող բաց թողնել այդ հնարավորությունը եւ որոշեց մասնակցել: Համանախագահողների առանձին հանդիպման ժամանակ ռուսական կողմը նորից արծարծեց այդ հարցը:
    ...Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանեց ռուսական կողմի առաջարկը եւ սկսեց ինձ համոզել՝ ստորագրել այդ փաստաթուղթը: Ես կտրականապես հրաժարվեցի՝ բացատրելով, թե դա ամբողջությամբ հակասում է մեր պետության շահերին, Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի առջեւ մեր ստանձնած պարտավորություններին, իսկ Ռուսաստանի տնտեսվարողներն այս միջոցով կաշխատեն ահռելի գումարներ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը, որպես վարչապետ, իրավունք ունի ստորագրել արձանագրությունը, ինչը եւ արեց: Այդպես առաջացավ Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի հիմնական մասը, որի հետեւանքով հետագայում ՌԴ-ին փոխանցվեցին հայկական ձեռնարկությունները...
    Շարունակությունն Առավոտի երեկվա համարում

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (25.02.2011), Tig (25.02.2011)

  5. #1338
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովիկ Թամամյանը հեռացվել է աշխատանքից

    «Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից:

    Մեր աղբյուրները վկայում են, որ ազատման հիմնական պատճառ է դարձել այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա:

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին Հ.Թամամյանը հայտարարել էր, որ մարտի մեկի առավոտվա օպերատիվ միջոցառումը, այսինքն` ցուցարարներին «Ազատության» հրապարակից քշելն ու հետապնդելը ղեկավարել է ինքը:

    Հիշեցնենք նաև, որ Հ.Թամամյանը կապված էր մի քանի այլ աղմկահարույց գործերի հետ ևս: Մասնավորապես, Ոստիկանության բաժանմունքի շենքում սպանված Լևոն Գուլյանի ազգականները վստահեցնում էին, որ Լևոնին ոստիկանություն է բերել այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը:

    Թամամյանը հայտնի էր նաև որպես Կենտրոնի նախկին ոստիկանապետ, որ աչքի է ընկել 2004 թվականի ապրիլին ընդդիմության համախոհների, այդ թվում եւ երիտասարդ աղջիկների հանդեպ կիրառված բռնությունները և ծեծը ղեկավարելով:


    http://www.1in.am/arm/armenia_right_11158.html

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.02.2011), Chuk (26.02.2011), Kuk (26.02.2011), Mephistopheles (26.02.2011), Norton (26.02.2011), Rammer (27.02.2011), Հայկօ (26.02.2011)

  7. #1339
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

    - Պարոն Սեֆիլյան, փետրվարի 18-ի հանրահավաքում, որն աչքի էր ընկնում մարդաշատությամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը կարող է թքած ունենալ թե՛ Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, թե՛ Ղարաբաղի վրա, և որ Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց է ընդամենը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է նման սցենար:

    - Համեմատությունը, որ կարող են թքած ունենալ ՀԱԿ-ի կարծիքի և Արցախի վրա, ես համարում եմ անտեղի: Եթե ՀԱԿ-ի հասցեին հնչում են երբեմն անհարիր քննադատություններ, ապա Արցախի հարցում դա անթույլատրելի է, որովհետև մեր ժողովուրդը միշտ սրբությամբ է վերաբերվել հայրենիքին: Համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և կարող է մի օր դուրս հորդել: Ամբողջ խնդիրն այն է, որ պոռթկումը, որը լինելու է մի օր, հանգեցնի արժեհամակարգի փոփոխության:

    - Դուք միշտ եղել եք արմատական գործողությունների կողմնակից: ՀԱԿ-ը բազմիցս կոչ է արել, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն: Կարծում եք` առանց ընդդիմադիր ուժերի միավորման հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:

    - Մենք (նկատի ունի «Սարդարապատ» շարժումը) միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք ոչ ընտրությունների միջոցով հասնելու իշխանափոխության: Մենք ոչ միայն կոչեր ենք հղել ընդդիմադիր ուժերին, այլև` ամենօրյա աշխատանք ենք տարել` ապացուցելու, որ ճիշտ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալը չէ, որովհետև, միևնույն է, դրանք կեղծվում են: Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, կարծում եմ, բոլորին համոզեցին, որ բռնապետներից ազատվելու ճիշտ ճանապարհը ամենևին էլ ընտրությունները չեն: Արաբները հենց փողոցում էին որոշում, թե իրենց հաջորդ քայլերը որոնք պետք է լինեն բռնապետներին տապալելուց հետո: Մենք նույնպես պետք է մտածենք, թե բռնապետներին տապալելուց հետո ինչ ուղի ենք ընտրելու, որը մեզ կտանի դեպի ժողովրդավար երկիր: Այսինքն` ի տարբերություն մեր արաբ եղբայրների, հայերը գոնե այս անգամ պարտավոր են կատարվող իրադարձություններից դասեր քաղել, վաղօրոք պատրաստվելով գործելու ավելի խոհեմ… Մենք դեմ ենք անվերահսկելի գործընթացներին, որը կարող է կա՛մ արդյունք չտալ, կա՛մ էլ չծառայել իր նպատակին: Ուստի` պետք է հազար անգամ չափել, մեկ անգամ կտրել:

    - Մեր երկրում, ի տարբերություն Եգիպտոսի, ձևավորվել է ինստիտուցիոնալացված ընդդիմություն, որը նաև կառույցներ է ստեղծում մարզերում, կատարում է որոշակի աշխատանք:

    - Մեծ հաշվով, իրավիճակը երկու երկրներում էլ շատ չի տարբերվում: Արաբական աշխարհի երկրներում էլ բռնապետներն այնպես են արել, որ գոյություն չունենա ընդդիմություն կամ էլ այն գտնվի մարգինալացված վիճակում: Ես կարծում եմ, որ մեզ մոտ էլ քաղաքական դաշտը առողջ չէ: Եթե իշխանությունները կտրված են ժողովրդից, ապա ընդդիմությունն էլ անցած տարիների ընթացքում չի խոսել ժողովրդի սրտից և չի գործել ժողովրդի ցանկություններին համապատասխան: Ի դեպ, Եգիպտոսում էլ գործում է «Իսլամական եղբայրները», որը կայացած կազմակերպություն է և ունի իր դերակատարությունը: Նրան էլ էին Եգիպտոսի իշխանությունները մարգինալացրել` թույլ չտալով մտնել խորհրդարան:

    - Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ժողովրդի սրտից չեն խոսում ընդդիմադիր ուժերը:

    - Ե՛վ 2003թ., ե՛ւ 2008թ. ընտրություններին մասնակցելը արդարացված էր միայն ժողովրդին մոբիլիզացնելու տեսանկյունից: Քանի որ ժողովուրդը զրկված է իր քվեից, ուղիղ ժողովրդավարություն հաստատելու ձևը մնում է ժողովրդի` փողոցում հավաքվելը և իշխանափոխության հասնելը: Դա մինչ օրս տեղի չունեցավ ընդդիմության սխալ մարտավարության պատճառով: Ես նկատի չունեմ, որ դա պետք է տեղի ունենար Մարտի 1-ին, քանի որ իշխանություններն անընդհատ բախումներ էին հրահրում և փորձում էին կատարվածի պատասխանատվությունը գցել նրա վրա: Սակայն եթե հաջորդող օրերին, ասենք` մարտի 3-ին կամ 4-ին հայտարարվեր, որ ժողովուրդը պետք է հավաքվի որևէ տեղում, ես չեմ կասկածում, որ շատ մեծ բազմություն կհավաքվեր: Եվ այդ դեպքում, համոզված եմ, որ իշխանությունները տեղի էին տալու: Նրանք հասկացել էին, որ ոճիր են գործել և վախենում էին ժողովրդի արդար ցասումից: Մարտի 1-ի դեպքերից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ մեկնել էին Վրաստան: Այստեղից հարցում էին արել Վրաստանի իշխանություններին, որպեսզի նրանց բռնեն և վերադարձնեն: Պարզվել էր, որ փախածներից տասից ինը իշխանամետներ էին` օլիգարխները և նրանց մերձավորները: Ժողովրդի զենքից հզոր զենք գոյություն չունի, և այդ զենքը կարող է դյուրին կերպով տապալել ե՛ւ թույլ, ե՛ւ շատ հզոր բռնապետների: Հայաստանի իշխանություններին չի հաջողվել ստեղծել այնպիսի համակարգ, որը պաշտպանի իրենց, ինչպես, օրինակ, արել է Լիբիայի նախագահ Քադաֆին: Ես կարծում եմ, որ բանակն ու ոստիկանությունը Հայաստանում կգտնվեն ժողովրդի կողքին:

    - Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Դեսպանը նաև նշել էր, որ հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսևորումն է: Ըստ Ձեզ` սա չի՞ նշանակում արդյոք, որ Արևմուտքը քաղաքացիական ակտիվության բավարար ռեսուրս է տեսնում Հայաստանում և հարկ եղած դեպքում աչք չի փակի իշխանությունների գործած ապօրինությունների և բռնությունների վրա:

    - Ես չեմ կարծում, որ ամեն մի հասարակական ակտիվություն կարելի է համարել հայրենասիրություն: Մենք շատ վտանգավոր օրեր ենք ապրում: Վտանգը նրա մեջ է, որ որևէ օտար ուժ կարող է Հայաստանում հրահրել ապստամբություն: Եվ այդ առումով Հայաստանում ստեղծվել է բավականին պարարտ հող: Խոսքը տվյալ դեպքում միայն ԱՄՆ-ի մասին չէ: Ապստամբությունը պետք է լինի, սակայն դա պետք է իրականացվի միայն հայաստանակենտրոն ուժերի առաջնորդությամբ:

    - Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ կայանան քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Հասարակությունը, որպես իշխանություններին մերժելու ձև, չի՞ կարող բոյկոտել օլիգարխներին պատկանող ապրանքներն ու ծառայությունները:

    - Մեր առաջարկած մարտավարության զինանոցում առկա է նաև այդ տարբերակը: Մենք կողմնակից ենք այն տարբերակներին, որոնք կիրականացնեն անցնցում իշխանափոխություն: «Սարդարապատը» չի պատրաստվում գնալ արկածախնդրության ճանապարհով: Մենք շատ ուշադիր հետևում ենք արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին… Կարծում եմ, եթե ճիշտ կազմակերպվենք, մեզ կհաջողվի խուսափել արյունահեղությունից: Միաժամանակ եթե բռնապետը փորձի արյուն թափել, ապա «Սարդարապատը» չի ընկրկի… Այսօր կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, և պետք չէ անկառավարելի քայլեր անել: Ի՞նչ է նշանակում, թե ունենք Ղարաբաղ: Մենք նաև ունենք Սյունիք: Ոչ մի տարբերություն չկա, քանի որ Հայաստանն ինքը մի ճակատ է: Եթե մենք կարճ ժամանակում չկարողանանք կատարել փոփոխություններ, մենք ոչ միայն Ղարաբաղը կկորցնենք, այլև` ողջ Հայաստանը: Դժբախտաբար, Արցախի հարցը շահարկում են ինչպես իշխանությունները, այնպես էլ` ընդդիմությունը:


    http://www.1in.am/arm/armenia_interview_11152.html

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.02.2011), Ariadna (26.02.2011), davidus (26.02.2011), Gayl (26.02.2011), Mephistopheles (26.02.2011), My World My Space (26.02.2011), Sagittarius (26.02.2011), Tig (26.02.2011), Ներսես_AM (26.02.2011), Տրիբուն (27.02.2011)

  9. #1340
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Թեման «մաքրվել» է՝ լրահոսը մնացել է, քննարկումները ջնջվել են:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.02.2011)

  11. #1341
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սահմանապահները միգրացիայի վերաբերյալ տեղեկատվություն չեն տալիս պետական գերատեսչությանը
    Սահմանահատումների վերաբերյալ սահմանապահներից տեղեկատվություն ստանալու մասով խնդիրներ են առաջացել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բախշյեցյանը: «Այս տարի սահմանապահները մեզ սկսել են տվյալներ չտալ։ Հիմա փորձում ենք այս հարցը պետական մակարդակով լուծել»,- ասաց նա։

    Հայաստանից մեկնողների թիվը 2010թ. 29.9 հազարով ավելի է եղել ժամանողների թվից։ 2009թ. համեմատ միգրացիայի բացասական սալդոն 2010-ին մեծացել է 4.9 հազարով։

    Միգրացիոն հոսքերի այս տարվա առաջին երկու ամիսների տվյալները ծառայությունը դեռ չի ամփոփել։ «Մեկ կամ երկու ամսվա տվյալները ոչինչ չեն ասում։ Հիմնականում մարդիկ այս ամիսներին գնում են արտագնա աշխատանքի, աշնանը վերադառնում»,- ասաց մասնագետը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե վերջին ժամանակահատվածում երկրից արտագաղթի ցուցանիշը կտուրկ աճել է։
    Ըստ Վահան Բախշյեցյանի՝ վերջին երկու տարիներին միգրացիոն հոսքերի վերաբերյալ ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից հետազոտություններ չեն իրականացվել։

    Այս տարվա հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 56 785, ժամանել՝ 52 270 մարդ։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով երկիր ժամանածների թիվը նույն ամսին կազմել է 1164, մեկնածներինը՝ 2129 մարդ։
    Tert.am

  12. #1342
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներին ոստիկաններն այսօր թույլ չեն տվել մտնել Հանրապետության հրապարակ:Չնայած նախատեսված էր անցկացնել ավտոերթ,երիտասարդները ստիպված հարակից փողոցներում են իրազեկել մարտի 1-ի հանրահավաքի մասին:
    Սակայն քիչ անց նրանք ստիպված են եղել դադարեցնել իրազեկումը, քանի որ ոստիկանները հրմշտելով արգելել են:
    Ի դեպ, միջադեպ է եղել նաեւ Նար-Դոսի փողոցում, որտեղից այսօր սկսվել էր իրազեկման ակցիան:
    Երիտասարդներին մինչեւ Հանրապետության հրապարակ հետեւել են մի քանի ավտոմեքենաներ:
    Աղբյուր՝ Ա1+


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.02.2011), Mephistopheles (26.02.2011), Norton (27.02.2011), Rammer (27.02.2011)

  14. #1343
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոց էր, ասում էին՝ բազազ, խրտնում էր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #1344
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ քու արա, նայեցի պրծա, էջը ռեֆռեշ արեցի, վիդեոն չկա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #1345
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա նույն վիդեոն.

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.02.2011), Gayl (26.02.2011), HardRock (27.02.2011), ministr (26.02.2011), murmushka (27.02.2011), Norton (27.02.2011), Rammer (27.02.2011), Zangezur (01.03.2011)

  18. #1346
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարքայինների դեմքերը համարյա խուճապ են արտահայտում, իսկ այ որոշակի աստղերի քանակից սկսած արդեն զզվելի ա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. #1347
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալալա ջահելներին: 10-12 հոգի էին, բա որ մի 50 լինեին երևի մլիցեքը վախից փախնեին:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  20. #1348
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ էդ վիդեոյի, ոնց որ թե ամբողջական տարբերակը:

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (27.02.2011)

  22. #1349
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է

    Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանի բոլոր համայնքների ոստիկանապետերի մասնակցությամբ:
    Ներսես Նազարյանը բառացիորեն հրահանգել է թողնել բոլոր գործերը ու զբաղվել քաղաքացիներին մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետ պահելու գործով: Մի քանի ոստիկանապետեր ակնարկել են, թե այդ միջոցառումներն արդեն արվել են, բայց որևէ արդյունք չեն տալիս. քաղաքացիները կամ հրաժարվում են լսել, կամ բացասական պատասխան են տալիս: Նազարյանը նշել է, որ դա իրեն չի հետաքրքրում և պնդել է բոլոր ուժերը կենտրոնացնել այս ուղղությամբ, օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նույնիսկ փակել փողոցներ Երևանում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
    Այնուամենայնիվ մի շարք ոստիկանապետեր խորհրդակցությունից հետո ոչ հրապարակավ ասել են, որ կիրականացնեն միայն ձևական միջոցառումներ, այսպես ասած «գալոչկայի» համար:
    աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.02.2011), Mephistopheles (27.02.2011), murmushka (28.02.2011)

  24. #1350
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազգային ժողովի` այսօր մեկնարկած քառօրյային «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքեց խորհրդարանի դահլիճը: Նիստի սկզբում կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ` հայտարարելով, որ Ազգային ժողովի թե մեծ, թե քառօրյա օրակարգը պետք է արտահայտի ժողովրդի պահանջները, ինչը, ըստ նրա, այդպես չէ: Կոալիցիոն նոր հուշագիրը նա որակեց «հակասահմանադրական, որի նպատակը խորհրդարանական ընդդիմության սակավաթիվ աթոռները գրավելն է»:

    Կոալիցիոն հուշագրի ստորագրումը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նշանակում է` «ևս յոթ տարի շարունակվելու է պետական ինքնիշխանությանը վնասող արտաքին քաղաքականությունը»: Իսկ ներքին քաղաքականության մեջ, ըստ նրա, հուշագիրը «խորացնում է անհավասարությունն ու անօրինականությունը, որը շարունակվելու է ևս յոթ տարի»:

    «Ժառանգության» առաջնորդի ելույթը կիսատ մնաց, քանի որ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն անջատեց խոսափողը՝ պատճառաբանելով, որ Հովհաննիսյանի ելույթը կապ չունի ԱԺ օրակարգի հետ և ելույթին հատկացված ժամանակը սպառվել է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը շարունակեց տեղից և հայտարարեց. «Խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկա համամասնությունը չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և նրանք իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա»:

    Այս հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով լքեց խորհրդարանի դահլիճը:

    Խմբակցության ղեկավար Ստյոպա սաֆարյանը լրագրողներին ասաց, որ ժամը 2-ին, իրենց խմբակցությունն ու կուսվարչությունը համատեղ նիստ են հրավիրելու` որոշելու ներկա իրավիճակում իրենց հետագա անելիքները: Նա չբացառեց, որ այսօրվա նիստում քննարկվի մանդատները վայր դնելու հարցը:

    «Ժառանգության» հայտարարությունից հետո Դաշնակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց` խորհրդարանական գործընկերների հետ իրավիճակը քննարկելու համար:Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց. «Մենք գտնում ենք, որ մեր գործընկերների [«Ժառանգության»] անալիզը քաղաքական իրավիճակի, որոշ քաղաքական ուժերի չհիմնավորված ախորժակների աճի վերաբերյալ ճիշտ է, բայց լուծումը, որ նրանք առաջարկում են, տակտիկական բնույթի է և իրենց որոշելիքն է»:

    Հարցին, որ եթե «Ժառանգությունը» բոյկոտի խորհրդարանական աշխատանքները, ՀՅԴ-ն կմիանա՞ նրանց, Հովհաննիսյանը պատասխանեց, թե նման որոշման համար իրենք սեփական վերլուծություն պետք է կատարեն: «Չնայած կարծում եմ, որ Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ պետք է պայքարել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (28.02.2011), Tig (28.02.2011), Տրիբուն (28.02.2011)

Էջ 90 160-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100140 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •