Ես չգիտեի, որ Շառլը անառարկելի հեղինակություն ա![]()
Ես չգիտեի, որ Շառլը անառարկելի հեղինակություն ա![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
աղբյուր՝ ԼրագիրՀարցին, թե արդյոք դա նշանակում է, որ եթե իշխանությունը չգնա երկխոսության ճանապարհով, Կոնգրեսը պատրաստ է նաեւ ուժային լուծումների, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. “Ես ուրախ եմ, որ դուք այդպիսի եզրակացության եք եկել, բայց ես նման բան չեմ ասել: Ինչպես ասում են, ինձ դուր է գալիս ձեր մտքի ընթացքը”:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (25.02.2011), Kuk (25.02.2011), Norton (25.02.2011), Sagittarius (25.02.2011)
Չուկ, կարողա՞ դու Նիկոլն ես
Ոչ, բայց Շառլի հարցում հավանական է, որ իմ ու Նիկոլի կարծիքները համընկնում են, եթե իհարկե Նիկոլը շատ հարգում ու սիրում է Շառլին, բայց միաժամանակ իրա՝ արտակարգ ու լիազոր դեսպան լինելուն համաձայնվելը համարում ա սխալ: Ու էդ մասին ֆորումում իմ կողմից գրվել է շատ ավելի շուտ, ուրիշ թեմաներում: Ու ես ուղղակի ապշում եմ էն մարդկանց վրա, ովքեր հիմա փաստորեն ուզում են Շառլին դարձնել «անկպնելի» անձնավորություն, «անսխալական», «սուրբ»: Լավին պետք է լավ ասել, վատին՝ վատ:
Եվս մեկ պարզաբանում: Շառլի կերպարը իմ համար շարունակում է մնալ խիստ դրական ու լավ կերպար:
Ու չնայած դրան ես ու իմ նման լիքը մարդիկ բարձրաձայնում ենք իրա արած սխալ քայլի մասին ու զարմանում դա արդարացնողների վրա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անառարկելի չի, բայց հեղինակույթուն ա: Դրա համար էլ ասում ենք որ լավ չի արել, որ դեսպան ա դառել: Հազար ու մի ավելի լավ բան կարար աներ իրա հեղինակությամբ հայրենիքի համար: Բայց դե անառարկելի հեղինակություն չի նաև Նիկոլը, եթե ընդհանրապես հեղինակություն ա (կարող ա իմ ու քո համար ա հեղինակություն, բայց մի քանի միլիոն հայ երևի անունն էլ չի իմանում) ու դրա համար էլ լավ չի արել, որ Շառլին վաչիկ ա ասել:
Տրիբուն, եթե Ազնավուրը հայտարարծ լիներ, որ ԼՂՀ-ն պետք է փաթեթավորել, վրան բանտիկ կապել ու նվիրել Ադրբեջանին, ապա քո կարծիքով Նիկոլը կամ ես կամ Հոռոմսիմը լավ կանեի՞նք, եթե իրան «վաչիկից» բեթար բան ասեինք:
Եթե այո, ապա հաշվի առ, որ Նիկոլը Շառլի էդ քայլը համարում ա վատ քայլ ու բարձրաձայնում ա: Լա՞վ ա անում, թե՞ չէ:
Ի՞նչ պարտադիր ա, որ աշխարհի ողջ հայությունը իրա անունը լսած լինի, ընդհանրապես ինքը հեղինակություն լինի, որ նման բան ասելու իրավունք վաստակի: Էս ի՞նչ մոտեցում ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բայց էս դեպքում ցանկացած մեղադրանք էն մարդկանց հասցեին, որոնք Լևոնին փաթթած ունեն մենակ նրա համար, որ ինքը նախագահ ա եղել ու ունեցել ա այլանդակ շրջապատ, դառնում ա անիմաստ, ապեր: Եթե Շառլը դեսպան ա ու վաչիկ, ուրեմն Լևոնը նախագահ էր ու փռչիկ, մինչև կյանքի վերջին օրերը: Իսկ իրա սաղ շրջապատում մի հատ վաչիկի կեսից ավել մաքուր տղա չես գտնի: Դավայ, բարձրաձայնած:
Տրիբուն ջան, իմ համար կապ չունի, թե ասողն ով ա, ուզում ա գալուստ սահակյանը լինի, եթե ճիշտ բան ասի, կասեմ՝ ճիշտ ա ասում. բան չունեմ ասելու, մի այլ կարգի կզարմանամ ու մի այլ կարգի կծիծաղամ փաստի առթիվ, բայց դե որ ճիշտ ա, ճիշտ ա, ինչ խոսք: Հիմա ստեղ հարցը կոնկրետ իմ համար միանշանակ ա, որ ոչ ոք, այդ թվում և Շառլը, անառարկելի չեն, բայց որ հեղինակություն ա, ինքս էլ պնդում եմ: Նիկոլն էլ ա հեղինակություն, բայց համեմատելի չեն ո՛չ հեղինակության մասշտաբներով, ո՛չ հեղինակության ոլորտով: Հարցընրանում ա, որ եթե ճիշտ բան ա ասել, ուրեմն ճիշտ ա ասել, եթե կոպիտ ա ասել, կամ շատ կոպիտ ա ասել, էդ ուրիշ, ես էլ եմ գտնում, որ կոպիտ ա ասել, ես հաստատ տենց չեմ արտահայտվի, ու չէի արտահայտվի նաև այն դեպքում, եթե նույնիսկ ինքս Շառլի հետ համեմատվելու ենթակա հեղինակություն լինեի:
Հիմա ստեղ երկու տարբեր հարցեր են քննարկվում, բայց իրար հետ խառնած.
1. Նիկոլը ճիշտ ա ասել, թե ոչ: Միտքը նկատի ունեմ:
2. Նիկոլը կոպիտ ա արտահայտվել, թե ոչ:
Ես գտնում եմ, որ ճիշտ ա ասել, բայց կոպիտ ա արտահայտվել: Չեմ գտնում, որ Շառլը էն մարդն ա, ում արած սխալները սխալներ չեն, ում արած բոլոր քայլերը գովելի են, բոլոր քայլերը բարի նպատակներ են հետապնդում, ով ամեն ինչ անում ա Հայաստանի ու հայ ժողովրդի համար և այլն: Ու ընդհանրապես սենց մարդու ես չեմ ճանաչել, ու մտքիս ծերով էլ չի անցնում, որ կարողա ճանաչեմ: Մեր շուրջը աստվածներ չկան, ու պետք չի մարդկանց աստվածացնել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հենց ամբողջ հարցն էլ էն ա, Տրիբուն ձյա, որ գուցե ես սխալ եմ հասկանում, բայց իմ տպավորությամբ այստեղ ուզում են արգելել մարդու մասին կարծիք ունենալն ու բարձրաձայնելը: Նույն հաջողությամբ ես համարում եմ, որ Լևոնը էս երկրի համար շատ բան ա արել, ու էդ նույն տրամաբանությամբ կարող էի ասել, որ ոչ մեկը թթու խոսք չփորձվի ասել, մինչդեռ նման բան ես ինձ կյանքում չեմ թույլատրի որևէ մեկից պահանջել:
Այլ հարց, որ ես կարող է կոնկրետ մեղադրանքներին ու պիտակներին չհամաձայնվեմ ու հակաճառեմ: Բայց ոչ թե պահանջեմ նման կերպ չարտահայտվել:
Ու ես լրիվ նորմալ կվերաբերվեի հավասարակշռված կարծիքներին, որոնցում մարդիկ կասեին, որ իրենք Շառլին «վաչիկ» չեն համարում, այլ ոչ թե «Նիկոլն ի՜նչ իրավունք ունի... որևէ մեկն ի՜նչ իրավունք ունի... Ազնավուրը անկպնելի՜ ա» ու այդ տոնայնությամբ և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կուկ, դու նկատել ես, որ ես ոչ մի տեղ չեմ ասել, որ Նիկոլը սխալ ա ասել, քանի որ ինքս էլ հիասթափված եմ եղել Շառլի էտ պաշտոնն ընդունելուցԵս ասել եմ, պիտի չասեր, կամ ասելուց պիտի ուրիշ ձև ասեր, ուրիշ տեղ ու հաստատ ոչ լիսկայի կամ չոռնիի կողքը: Քանի որ.
1. Իսկականից ոչ մեկս չգիտենք թե ինչ ենթատեքստում ա Շառաը համաձայնվել դեպսանի պաշտոնին: Դժվար թե իրան վիզ փող կամ պաշտոն էր պետք:
2. Ոչ մեկս չգիտենք, թե ինչ օգուտ ա տվել իրա նշանակումը Հայաստանին ու տված օգուտն ա ավել, թե էն վնասը որ ինքը հասցրել ա Սերժին լեգիտիմացնելով, որին ի միջի այլոց վաղուց արդեն ամբողջ աշխարհը արդեն մի քսան անգամ լեգիտիմացրել պրծել ա
3. Շառլը հայերի համար կենդանի մեծություն ա, ու իսկականից որոշ դեպքերում պետք ա ավելի նրբանկատ լինել հեղինակությունների նկատմամբ
4. Մեր ստեղի վատ վիճակը Շառլի դեսպան լինելուց ոչ մի ձև կախված չի, եթե կախված էլ ա, ապա ամենավերջին տեղում
5. Բանը որ հասավ Շառլին կպնելուն, ինչ ա ինքը դեսպան ա Սերժի նախագահության օրոք, ուրեմն ապեր, ՀԱԿ-ի հալալ կեսին վաղուց պետք ա կախած լինեինք, մինտինգի գնալու փոխարեն:
Վերջին խմբագրող՝ Chuk: 25.02.2011, 15:07:
davidus (25.02.2011), My World My Space (25.02.2011), Tig (25.02.2011)
Էս քաղաքականությունում արդեն ադաթ ա դառել խոսալ ոչ նրա մասին, ինչի պետք ա: Էն անգամ Նորթոնը թեմայում հոդված դրեց, որ Ռուսաստանը սամալյոտ, թե վեռտալյոտ ա ծախել Ադրբեջանի վրա, ու գնաաաաց՝ ապեր, դա ուժեղ վերտալյոտ չի, մեր դելտապլանն ավելի մոշնի ա, բայց ոնց գլխի եմ՝ մոշնու հարց չկար, հարցը էն էր, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք ա տալիս՝ փողով, թե անփող: Հիմա Նիկոլը նստած ա, գլխի չես ինչի, այսինքն օրենք չիմացող մարդու իմացած օրենքի շրջանակներում գլխի չես թե խի՞ ա նստած կամ խի՞ ա հենց ինքը նստած, երբ որ ուրիշը նստած չի: Մարդը բանային օրագիր ունի, մենք որ նստած չենք, մենք էլ մեր օրագիրն ունենք, օրագրում գրում ենք, Չուկն էլ չի թողում, որ օրագրային գրառումները քննարկենք, հիմա մարդը օրագիր ունի, օրագրում պատմել ա Վաչիկի մասին, շատ կոռեկտ, չվիրավորելով, ինչ-որ մտքեր ա արտահայտել, որոնց հետ կարանք համաձայն լինենք, կարանք չէ, Շարլին էլ համեմատել ա Վաչիկի հետ, վայ ոնց կլիներ, ես էլ մի անգամ չհամեմատացի, այլ հնարավորություն տվեցի Տիգրան Մեծին համեմատել Քաջ Նազարի հետ, ու գնաաաաց, լավ, ասենք սխալ ա արել, մարդը նստած ա, սիրտը վեր ա եկել, մի բան էլ ավել ա ասել, ընդ որում՝ չվիրավորելով, ընդգծում եմ: Թեման դրա մասի՞ն ա, Շարլին հանինք էդ ցուցակից, քննարկենք՝ տեսնենք ինչքանով ենք համաձայն Նիկոլի հետ, ինչքանով ոչ: Շարլն էլ իրա սուբյեկտիվ հավելումն ա: Ես համաձայն չեմ, բայց չեմ կարծում, թե դրանով ինքը եսիմ ինչ դատապարտելի արարք ա արել, եթե դաժե արել ա, ինքը արդեն դրա փայը նստել ա: Ու քանի մենք կարանք վրդովվենք ինչ-որ մեկի սեփական կարծիք ունենալու հնարավորությունից, երբ էդ սեփական կարծիիք համաձայն իմ համար անառարկելի մեծությունը կարող ա այդքան էլ անառարկելի չլինի, քանի դեռ մենք մենք ազգային կուռքեր ենք կերտում, գտնվելու են հնարամիտներ, որոնք իրենք իրենցից կուռք են կռելու մեզ համար, մեզ զոմբիացնեն ու ստիպեն, որ բան ու գործ թողած, տվյալ դեպքում՝ Նիկոլի բանտային օրագրի քննարկումը թողած, կռիվ տանք, թե ինքը մեր կուռքն ա, իրան բան չասես, սաղ հեչ, դու նստած ես, ես շահագործվում եմ, ինքը խաբվում ա, էն մյուսը էսա կկախի, Պողոսը սոված ա, Մարտիրոսը մրսում ա, Տիգրանիկը չուխա չունի, էդ սաղ մի կուռ, բայց ինքը կուռք ա, այ իրան բան չասեք: Ասել ա, սխալ ա ասել, եթե նույնիսկ, լավ ա արել:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 25.02.2011, 15:05:
Մեր մեջ ասած, Շինարարը քարը քարի վրա չթողեց: Սուս, մուղամով, առանց ձեն-ձուն հանելու ռադս քաշում եմ էս քննարկումից:
Պռոստը, Շինարար ախպեր, Նիկոլը խոսքի Ջհանգիրյան Գագոյին վաչիկների ցուցակի մեջ հաստատ չէր մտցնի, քանի որ էս պահին ձեռ չի տալիս - ինքը մեր կողմից ա էլի: Ու քանի որ ընտրովի ենք մտցնում ցուցակի մեջ, ուրեմն նույն ձևի ընտրովի, Շառլին էլ լավ երգելու համար, կարելի էր գլխանց էտ ցուցակի մեջ չմտցնել:
davidus (25.02.2011), My World My Space (25.02.2011)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ