Ժող մի հատ ստուգեք ձեր մոտել են A1+ սայթը փակել թե չէ![]()
Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 28.02.2011, 17:18:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Magic-Mushroom (28.02.2011)
Իմ մոտ նորմալ բացեց։
When life gives you lemons, make lemonade
Մի օր առաջ մեր դուռը սխալմամբ թակեց թաղայինը ու իր իսկ անկեղծ խոստովանանքով, փնտրում էր մեր շենքի «լևոնականի» բնակարանը (բայց անկեղծ ասած ում որ ուզում էր գտներ ընդիմության հետ կապ ունի այնքանով, ինչքանով խոզը կապ ունի տուռնիկի հետ: Հարցին թե ինչի համար պատասխանեց, որ փորձում ենք պարզենք թե շենքի բնակիչներից իրա հետևից քանի հոգու է տանելու միտինգի:
Մտքումս ասի, ցավտ տանեմ սխալ նավոդկի վրա էս եկել
Սուրեն ՍարգսյանԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԻ
ՓԱԿԵՆՔ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՋԸ
Ալիկ Սարգսյանի մենթերը որտեղ ՀԱԿ ակտիվիստ են տեսնում, բերման են ենթարկում, մի երկու ժամ պահում ոստիկանատանը, հետո անպայման հասցնում, այսպես կոչված, նարկոդիսպանսեր, թե` ձեր մեզի բաղադրությունը պետք է ստուգենք։
Ըստ այդմ` առաջարկում եմ օգնել ՀՀ գլխավոր մենթին։ Մարտի 1-ին հարգարժան Ալիկ Սարգսյանը նախարարության իր պատուհանից հանրահայտ ակորդեոնով թող սպասի ՀԱԿ հանրահավաքին մասնակցող առնվազն 30 հազար քաղաքացու. գալու ենք մեզի անալիզ տալու։ Որպեսզի բարիքը չկորչի, Ներսիկ Նազարյանը, Ռոբերտ Մելքոնյանը, ինչպես ասում են՝ Օսիպովն էլ մեզ նվեր, թող դույլերը ձեռքները պատրաստ սպասեն։ Ալիկը կնվագի, մենք վերջինիս նվագի հնչյունների ներքո կանալիզվենք, դե, տղերքն էլ տակից դույլերով կհավաքեն, միանգամից ՀՀ քաղաքացիների մեզի բաղադրությունը կստուգեք։ Եթե բանավոր խոսքի կհավատաք` ասեմ` դրա անունը հաղթանակի անալիզ է, ու այդ անալիզը քշելու է տանի ծախու մենթերին։
Իսկ հիմա եկեք մտածենք կամ թող Ալիկ Սերգեյիչն ու իր ձեռնասուն մենթերը մի պահ պատկերացնեն` ինչ կլինի, եթե ձեր կողմից ապօրինաբար բերման ենթարկված մեր երեխաների դիմաց` վերջիններիս ծնողները որոշեն բերման ենթարկել ձեր երեխաներին։ Թե ձեզ թվում է, որ ձեր երեխաների ու թոռների տեղը ՀՀ քաղաքացիները չգիտեն. հը, Ալիկ Սերգեյիչ, ի՞նչ կասես այս տարբերակին։ Ես, իհարկե, հեռու եմ ոստիկանապետին խելք սովորեցնելու մտքից. որ խելք ունենար, ապօրինի Սերժ Սարգսյանի նախարարը չէր լինի, բայց մի հարց անպայման ուզում եմ տալ` շատ չեղա՞ն ձեր ապօրինությունները, ձեր չափ ու չվանը մինչեւ ե՞րբ եք կորցնելու։ Վերջ ի վերջո, ռեժիմին ծառայող յուրաքանչյուր մենթին համարժեք պատասխանելը ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, իսկ իշխանությունը Հայաստանում, ինչպես գիտեք, պատկանում է ժողովրդին։ Ձեզ նման մենթերը ապրում են հարկատուների հաշվին, ասել է թե` մեր հաշվին։ Հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանին մանդատ չի տվել, իսկ դա նշանակում է` Ալիկ Սարգսյանը ապօրինի է գործում։ Այնպես որ, Ալիկ ջա՛ն, մենթերիդ քեզ քաշի՛ր, թե չէ ՀՀ քաղաքացու համբերությունն այլեւս սպառվել է։ Այսքանը թերեւս նվագիչ ոստիկանապետին բավ է, իսկ եթե ոչ, ապա մարտի 1-ին ազգովի գալու ենք անալիզ հանձնելու։
Իսկ այժմ ուզում եմ կոչով դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. այլեւս վտանգված է մեր երեխաների ապագան, վտանգված է հայոց պետականությունը, որ, դժբախտաբար, այսօր հայտնվել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ավազակախմբերի ձեռքերում։ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետեւանքով դատարկվել են ՀՀ սահմանամերձ գյուղերը։ Գյուղացին տքնում է ապօրինի հարկերի ու վարկերի տակ եւ հիասթափված բռնում գաղթի ճամփեն։ Բայց ուրիշի հայրենիքը դեռ ոչ ոք իրենը դարձնել չի կարողացել։ Ուրեմն վերցրե՛ք ձեր փոցխ ու գերանդիները, մարտի 1-ին հասեք Մատենադարան, որպեսզի հնձեք քաղաքական աղբը, քանզի մարդ միայն իր հայրենիքում կարող է երջանիկ լինել։ Մի՛ լքեք ձեր հայրենիքը մի խումբ ավազակների պատճառով, ավելի ճիշտ է մաքրել ավազակախումբը։ Սերժանտական իշխանությունները ԱԺ-ն վեր են ածել հանցագործների որջի, հայ ուսուցչին դարձրել ընտրակեղծարար, հայ գիտնականին վեր են ածել պնակալեզի, գործարարին ուծման վտանգ է սպառնում` խոշոր օլիգարխների միավորվելու ճանապարհով, գողանում են թոշակառուի փողը` հարկերը թաքցնելու ճանապարհով, եւ հայ թոշակառուն, որ կարող էր ամսական շուրջ 150 հազար դրամ թոշակ ստանալ, այսօր ապօրինի հարստացած արարածների բարեգործության հույսին է մնացել, այն բարեգործների, որ գողանում են հենց նույն թոշակառուներին հասանելիք գումարները։ Քոչարյանասերժական հանցախումբը սպառնալիք է դարձել ողջ հայ ժողովրդի ապագայի համար։ Վարչախումբը հիմա էլ ՀՀ քաղաքացիներին սկսել է վախեցնել հավանական պատերազմով։ Աստված մի արասցե, պատերազմի դեպքում եւ ընդհանրապես հայոց բանակը առաջին պահին պատրաստ է հակահարվածի, իսկ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատրաստ լինի նախ այստեղ ամրապնդել թիկունքը, շտապ վերջացնել ապօրինի իշխանությունների հարցը, հակառակ դեպքում` մենք չենք կարող պատերազմել` մեր կանանց ու երեխաներին թողնելով երկիրը հարստահարող Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ավազակախմբերի ճիրաններում։ Ընտրությունը մեզանից յուրաքանչյուրինն է, ու Հայաստանի Հանրապետության տերը մենք ենք, ինչպես ասում են` այդ մեկը դու ես։
Ուրեմն, մարտի 1-ին, ժամը 17։00-ին, ազգովի` մեկ մարդու պես, դեպի Մատենադարան, դեպի գիտության կաճառ` հանրահավաքի, որ մեր ձեռքերով փակենք ավազակապետության անփառունակ էջը։
ՉԻ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (01.03.2011), Magic-Mushroom (01.03.2011), Mephistopheles (01.03.2011), ministr (01.03.2011), murmushka (01.03.2011), Norton (01.03.2011), Rammer (02.03.2011), Նարե (01.03.2011), Տրիբուն (01.03.2011)
Rammer (02.03.2011)
Ժող. ծանոթներս պատմում են, որ միտինգի տեղը, ինչ-որ մեկի հաստավիզ ախրանիկը երիտասարդներին բրթ-բրթելա, տեղ պատահաբար Սամսոն Խաչատրյաննա (ժամանակին հրաշալի բռնցքամարտիկ, հայտնի իր ընդիմադիր հայացքներով) եղել ու մի հատ կպցրելա էս եզզզզին, արուն լվա արել:![]()
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ariadna (01.03.2011), Mephistopheles (01.03.2011), Աբելյան (02.03.2011), Նարե (02.03.2011)
Աբելյան (02.03.2011)
Լավն էր հանրահավաքը
Գնամ լուրեր կարդամ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հետաքրքիր ա....
Կաթողիկոսը ընտրվում է 1999թ. հոկտեմբերի 27-ին, ու ողբերգության մասին պաշտոնապես հայտարարում են միայն կաթողիկոսի ձեռնադրվելուց հետո, այսօր` մարտի 1-ին քահանայաց ժողով ա գումարում, որտեղ պսակի հարցերն են քննարկում, Սբ. Զատիկը Ապրիլի 24-ին ենք նշելու....
ինչ որ շատ չե՞ն համընկնումները
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ