User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար

  1. #16
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.Գործարար մարդիկ

    Կրասոսի առանձնասենյակում: Կրասոս և Փառնակ:
    - Այն բանից հետո, երբ Պոնտոսը Հռոմի դաշնակիցը դարձավ, մեր հարաբերությունները սերտացել են, իսկ հանդիպումները դարձել մի հաճելի իրադարձություն: Սակայն, իմանալով, որ ցանկացել ես տեսնել ինձ, խիստ զարմացա: Ի±նչն է քեզ ստիպել, Փառնա°կ, հսկա տարածություն կտրել և հասնել աշխարհի ծայրը:

    Ահա այսպես դիմեց Կրասոսը Պոնտոսի, Բոսփորի և Փոքր Հայքի թագավորին, երբ նա վաճառական Սաուլի հետ ներս մտավ և տեղավորվեց կոնսուլի դիմաց` հարմարավետ բազմոցի վրա: Փառնակը չէր շտապում պատասխանել: Խորամանկ պոնտացին, նենգ ժպիտ խաղացնելով դեմքին` ուշադիր զննում էր թանկարժեք մատանիներով զարդարված աջ ձեռքի մատները` ձևացնելով, թե ամբողջովին կլանված է դրանով:

    - Պարթևների հետ պատերազմը չէ, որ բերել է ինձ այստեղ,- վերջապես պատասխանեց Փառնակը, ապա բազմանշանակ լռեց ու շարունակեց,- աշխարհին է հայտնի` Կրասոսը ոչ միայն քաջ զորավար է, այլև շնորհալի գործարար մարդ: Չէ± որ քո այդ տաղանդին ես պարտական հարստությունը, որին տիրում ես: Ասում են` Հռոմում քեզնից հարուստ մարդ չկա:
    Կրասոսն, իրոք, տաղանդավոր գործարար էր, բայց իր հարստության մեծ մասը դիզել էր նենգությամբ ու ստորությամբ, դիկտատոր Սուլլայի կառավարման սկզբում, երբ հարուստ մարդկանց և անձնական հակառակորդներին հատուկ ցուցակների մեջ էին մտցնում և պետության թշնամիների անվան տակ մահապատժի ենթարկում, իսկ զոհերի ունեցվածքն անցնում էր իրենց դահիճներին: Ասում էին` Կրասոսն այդ ժամանակ այնքան էր չափն անցել, որ հարուցել էր նույնիսկ գթություն չիմացող Սուլլայի վրդովմունքը:

    - Հույժ կարևոր մի գործ է ինձ բերել այստեղ,- շարունակեց Փառնակը,- մի գործ, որով, կարծում եմ, հետաքրքրված կլինես նույնքան, որքան ես:

    Կրասոսի դեմքին, իրոք, հետաքրքրության նշույլ երևաց: Փառնակի խոսակցությունից փողի հոտ էր գալիս, իսկ դա միակ բանն էր, որի կողքով Կրասոսն անընդունակ էր անտարբեր անցնել:

    - Ավելի պարզ արտահայտվի°ր, Փառնա°կ:

    - Կա մի փոքրիկ թագավորություն, վիճելի մի տարածք: Մերթ մի պետության մասն է կազմում, մերթ` մյուսի, երբեմն էլ նույնիսկ անկախություն է ստանում: Տուր ինձ այդ թագավորությունը, ոսկով կհատուցեմ…

    - Ի±նչ թագավորության մասին է խոսքը,- անհամբեր կտրեց Կրասոսը, որը չէր սիրում անտեղի ժամանակ վատնել:

    Փառնակը նորից նենգ ժպտաց ու նայեց Սաուլին, որն ակնթարթորեն կրկնօրինակեց Պոնտոսի թագավորի հայացքը:

    - Գուցե դո±ւ ասես, Սաո°ւլ: Չէ որ հենց քոնն է այդ հանճարեղ միտքը:
    Սաուլը համեստորեն խոնարհեց գլուխը և պատասխանեց արագ` առանց չարաշահելու խիստ ու գործնական հռոմեացու համբերությունը:

    - Խոսքը Ծոփքի թագավորության մասին է,- ասաց նա:

    Կրասոսը դիվանագիտորեն ծիծաղեց:

    - Ծոփքը Կապադովկիային է պատկանում, ինչպես կարող եմ առանց սենատի թույլտվության վերցնել ու քեզ տալ:

    - Այս պահին դա ամենևին էլ անհնար չէ, նույնիսկ շատ դյուրին է,- առանց դեմքի որևէ մկան շարժելու ասաց Փառնակը:

    - Բարի եղիր բացատրել, թե ինչպես:

    - Նախ քեզ կպատմեմ, թե ինչպես է Ծոփքը բաժին ընկել Կապադովկիային:

    - Ես իսկապես հետաքրքրությամբ կլսեմ,- պատրաստակամորեն ասաց Կրասոսը,- միայն խնդրում եմ հնարավորինս հակիրճ` առանց արևելյան հանրահայտ դարձվածքների ու ճչացող համեմատությունների:
    Փառնակն այնպես լիաթոք ծիծաղեց, ասես իսկապես ընդունակ էր այդպես անկեղծորեն ուրախանալ:

    - Հռո¯մ, Հռո¯մ,- ծոր տվեց նա,- ինչ խելահեղ արագությամբ է հոսում կյանքն այստեղ:

    Պոնտացին փոքր դադար տվեց, ապա դիմախաղով իմաստավորեց հայացքն ու փիլիսոփայական շեշտադրումով շարունակեց.
    - Ճոխ դարձվածքները խոսքի համն ու հոտն են, Կրասո°ս, իսկ գեղեցիկ համեմատությունները` պատմության հետաքրքրությունը: Հրաժարվել սրանցից` կնշանակի հրաժարվել կյանքից, իսկ խելահեղ սլանալը կնշանակի գահավիժման վտանգի ենթարկվել:

    Կրասոսին այլ բան չմնաց, քան ուրախ ծիծաղել ու հրաժարվել իր խիստ գործնական կեցվածքից:

    - Դե լավ, Փառնա°կ, պատմիր ինչպես կուզես,- ասաց նա:
    Փառնակն անշտապ վերցրեց գինու գավաթը, մի կում աստվածային խմիչք վայելեց և կկոցելով նենգ աչքերը` սկսեց պատմել:

    - Սրանից մոտ տասը տարի առաջ,- ասաց նա,- Ծոփքը Հայաստանին էր պատկանում:

    Նորից լռություն տիրեց, բայց` ոչ տևական: Փառնակը լրջացել էր և ցանկանում էր հնարավորինս արագ Կրասոսին շարադրել իր ծրագիրը:

    - Ծերունի Տիգրանը Ծոփքն իր որդի Տիգրան Կրտսերին էր հանձնել,- շարունակեց նա,- բայցն այն մարդկանցից չէր Տիգրան Կրտսերը, որոնք ընդունակ են այդպիսի փոքրիկ թագավորությամբ գայթակղվել, երբ հորիզոնում շողշողում էր Մեծ Հայքի գահը: Ցանկանալով շրջանցել հորը և ՙարքայից արքա՚ հորջորջվել` Տիգրան Կրտսերն ապստամբություն բարձրացրեց: Ծերունի Տիգրանը սեղմված էր Պարթիայի ու Հռոմի միջև և անելանելի դրության մեջ ընկավ: Թվում էր` եկել է նրա վերջը, բայց գործերն անսպասելի ընթացք ստացան: Թե ինչպես հաջողացրեց բարեկամանալ Պոմպեոսի հետ և հաշտության պայմանագիր կնքել` մինչ օրս առեղծված է մնում: Այն ժամանակ հայերը տարածքային կորուստ չունեցան և պահպանեցին բուն հայկական հողերը: Տիգրանը նույնիսկ ռազմատուգանք չվճարեց, եթե նկատենք, որ Պոմպեոսի պահանջած վեց հազար տաղանդ ոսկին վճարվեց այլևս Հայաստանին չպատկանող Ծոփքից: Դրանից հետո պարթևները զգուշորեն պոչերն իրենց քաշեցին, իսկ Տիգրան Կրտսերը հորը նորից տեսնելով Հայաստանի գահին` այնպես կատաղեց, որ հիմարություն ունեցավ Պոմպեոսի երեսին ասել այն ամենը, ինչ մտածում էր նրա մասին, իսկ սա ստիպված եղավ կալանել կռվազան տղային ու հետը Հռոմ տանել: Տիգրան Կրտսերը Հռոմում կարճ, բայց բուռն ժամանակ անցկացրեց…

    - Գիտե¯մ, գիտե¯մ,- անսպասելիորեն գոչեց Կրասոսը,- կանանց կուռքն էր ու տղամարդկանց սարսափը: Առանձնապես Կլոդիոսի հետ էր մտերմացել, իսկ դա մի մարդ էր, որի ահից Ցիցերոնը սարսափում էր քիթը հանել Պալատինի իր տնից: Ինչքա¯ն աղմուկ հանեցին այդ երկուսը: Հենց Կլոդիոսն էր, որ կազմակերպեց Տիգրան Կրտսերի փախուստը, բայց դավադիրներն անհաջողություն կրեցին: Կլոդիոսը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել, իսկ Տիգրան Կրտսերը բռնվեց ու մահապատժի ենթարկվեց:

    Փառնակը հիացած ժպտաց:

    - Այսպիսով, Ծոփքի գահը մնաց թափուր,- շարունակեց նա:- Իրավամբ այն Հայաստանին էր պատկանում, բայց Հռոմը վտանգավոր համարեց կրկին Տիգրանին տալ: Հայաստանի հզորացումը կարող էր նոր գլխացավանքներ բերել. ո±վ չգիտեր Տիգրանի մեծ ծրագրերի մասին: Ծոփքն ուղղակի նվիրեցին Կապադովկիային:

    - Իսկ ինչո±վ պատասխանեց ծերունի Տիգրանը:

    Փառնակը տհաճությամբ տարուբերեց գլուխը:

    - Այն ժամանակ Հայաստանի տեղը նեղ էր, կարելի էր ավելի ծանր պայմաններ պարտադրել: Բայց այդ անիծյալ ծերունին բանակցությունների մեջ մտավ Պոմպեոսի հետ և` այնքան վարպետորեն ու ինքնավստահ, որ նույնիսկ այն ժամանակ օգուտ քաղեց, երբ միայն վնասներ պետք է կրեր: Համբերատար լսելով Հայաստանի թագավորին, Պոմպեոսը մի պայմանագիր ստորագրեց, որով Ծոփքը Կապադովկիային տվեց ոչ թե հավերժ, այլ` տասը տարի ժամկետով: Ի լրումն` Տիգրանը մի յուղալի պատառ էլ Փոքր Հայքից պոկեց: Ամբողջ հինգ հազար քառակուսի կիլոմետր` ոսկու և արծաթի հանքերով հարուստ մի երկրամաս, որը մի քանի տարի անց, հորս մահից հետո ինձ էր պատկանելու:

    - Դու ուզում ես նաև այդ հանքե±րը հետ ստանալ,- հարցրեց Կրասոսը:

    Փառնակը չնկատելու տվեց Կրասոսի ծաղրը:

    - Մի քանի ամիս անց լրանում է Ծոփքը Կապադովկիային հանձնելու պայմանագրի ժամկետը,- ասաց նա ու բազմանշանակ լռեց:

    Կրասոսը վեր կացավ և հետուառաջ անելով` ասաց:

    - Հետաքրքրաշարժ պատմություն արեցիր Ծոփքի թագավորության մասին, բայց այդպես էլ չասացիր` ի±նչ պատրվակով կարող եմ այն միացնել Պոնտոսին: Քո ասածից բխում է, որ ավելի արդարացի կլիներ Ծոփքը Հայաստանին միացնել: Լինել հարուստ և Սիրիայի պրոկոնսուլի թիկնոց կրել` ամենևին չի նշանակում լինել ամենակարող: Սենատում ի±նչ պատասխան կարող եմ տալ:
    - Պատասխան տալ ընդհանրապես պետք չէ,- ավելի խորացնելով Կրասոսի զարմանքը` գոչեց Փառնակը,- ես բոլորովին չեմ կատակում, իմ սիրելի բարակամ: Եթե Ծոփքը Հայաստանից վերցվել է նրան թուլացնելու նպատակով, ինչ տարբերություն, ուրեմն, Կապադովկիայի±ն է միացվել, թե± Պոնտոսին:

    - Ենթադրենք ես համաձայն եմ գործարքի մեջ մտնել քեզ հետ, բայց հո չե±մ կարող հենց այնպես վերցնել ու քեզ տալ Ծոփքը: Հռոմն օգտվում է Ծոփքի եկամուտներից. սենատը չի վավերացնի իմ որոշումը:
    - Այժմ ես և դու պետք է օգտվենք Ծոփքի եկամուտներից, իսկ որոշման վավերացում ինձ բոլորովին պետք չէ: Ամեն դեպքում, առանց պատճառի չենք վերցնի Ծոփքը: Ես ամեն բան կհոգամ: Արիոբարզանին էլ մի բան կտանք: Բոլորն էլ գոհ կլինեն:

    - Չգիտեմ գոհ կլինի± Արիոբարզանը, թե` ոչ, բայց դա ամենակարևորը չէ: Ի±նչ կասի Մեծ Հայքի թագավոր Արտավազդը:
    - Ահա թե ինչու գոհ կլինի Կապադովկիայի թագավորը: Ծոփքի պատճառով նա կրում է Հայաստանի վտանգավոր թշնամությունը, մինչդեռ եկամուտները հիմնականում Հռոմն է տանում:

    - Դու չափազանցնում ես, Փառնա°կ: Կապադովկիան Հռոմի դաշնակիցն է և վախենալու բան չունի:

    Պոնտոսի թագավորն ի սրտե ծիծաղեց:

    - Հավատացնում եմ, Կրասո°ս, Արիոբարզանը շատ է վախենում է հայերից: Ոչ վաղ անցյալում Տիգրանը երեք անգամ վերից վար ավերել է Կապադովկիան, գերեվարել նրա բնակչության մի ստվար մասը, և այդ ամենն Արիոբարզանը տեսել է իր աչքերով: Եթե Ծոփքի փոխարեն նրան դրամ առաջարկենք, ուրախությամբ կհամաձայնի: Ինչ վերաբերում է Արտավազդին,- Փառնակը վախվխելով շուրջ նայեց` հո մոտակայքում չի± երևում Տիգրանուհին,- ապա նրա մասին մեծ կարծիք չունեմ, իսկ նրան ճանաչում եմ մանկուց: Պատահական թագավոր է և ոչինչ չի արել իր կյանքում, բացի ճառեր ասելուց և ողբերգություններ գրելուց: Նրա ավագ եղբայրներից գեթ մեկը կենդանի մնար, Արտավազդն իր ականջները կտեսներ, Հայաստանի թագը չէր տեսնի: Բացի այդ, մեր հռչակավոր ողբերգակը նոր է թագադրվել և, լինելով զգույշ մարդ, չի հանդգնի իր տիրակալությունը սկսել` պայքարի մեջ մտնելով այդպիսի լուրջ բանի համար:

    - Դու թերագնահատում ես Արտավազդին: Եթե նա կարող է խլել Ծոփքը Կապադովկիայից, կարող է խլել նաև Պոնտոսից:

    - Դա արդեն իմ հոգսն է, Կրա°սոս: Ես հարկ եղած միջոցները կձեռնարկեմ նրա դեմ, և Ծոփքը կմնա ինձ, ինչպես տարիներ շարունակ մնում է Փոքր Հայքը:

    - Իսկ ի±նչ...

    - Ինչքան եմ պատրաստվում վճարե±լ, - Փառնակը խորամանկ ժպտաց,- հսկայական մի գումար, հինգ հազար տաղանդ ոսկով:

    - Դու երևի ուզում էիր ասել հիսուն հազար, Փառնա°կ, միայն Արշամաշատի համար կարելի է տասը հազար տալ...

    Սկսվեց մի ստոր առևտուր: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին սակարկում այդ երկու ագահները ոսկու ամեն մի պտղունցի և հողի ամեն թզաչափի համար: Մեկ ժամ շարունակված բանակցությունների արդյունքում կողմերը կանգ առան քսան հազարի վրա: Հանդիպումը մոտեցավ ավարտին: Կրասոսն ու Փառնակը հրաժեշտ տվին իրար: Պոնտոսի թագավորն արդեն դռան մոտ էր, երբ կրկին լսվեց կուսակալի ձայնը.

    - Չմոռանաս պատշաճ պատրվակ մտածել, այլապես գործարքը չի կայանա:

    - Անհոգ եղի°ր, Կրասո°ս,- պատասխանեց Փառնակը,- ծրագիրը վաղուց պատրաստ է: Հաջորդ հանդիպմանը կիմանաս այդ մասին:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.02.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.Հայր և որդի


    - Դո±ւ ես, Աբգա°ր,- Կրասոսը ջերմորեն գրկեց Օսրոենի թագավորին,- ճիշտն ասած, քեզ սպասում էի Կապադովկիայի և Կոմմագենի թագավորների հետ:

    - Նրանց խնդրել եմ մի փոքր սպասել: Անձնական գործ ունեմ քեզ հետ և ցանկանում եմ լուծել հենց այս պահին, այլապես չեմ մասնակցի պատերազմին, ավելին` պարթևների կողմը կանցնեմ:

    Կրասոսն անչափ սիրում էր Աբգարին: Նրա խոսքերը նախկին կոնսուլին ստիպեցին երկար ու սրտաբուխ ծիծաղել:

    - Դե ասա° շուտ, ի±նչն է այդպես այլայլել քո հոգին, որ որոշել ես պարթևների կողմն անցնել,- շարունակելով ծիծաղել` հարցրեց Կրասոսը: - Նախապես խոստանում եմ կատարել բոլոր ցանկություններդ, թե չէ ինչպես կարող եմ առանց իմ որդի Աբգարի:

    - Եթե ինձ մերժեիր, ոչ միայն քո` ամբողջ աշխարհի դեմ կգնայի:

    - Աչքերիցդ տեսնում եմ, Աբգա°ր: Ոչինչ չի կարող սասանել քաջարի զինվորի հոգին, ոչինչ, բացի կնոջից:

    - Դու իմաստուն ես ու նրբազգաց, Կրասո°ս: Դրա համար է, որ սիրում եմ քեզ, ինչպես հարազատ հորս: Ես, իրոք, սիրահարվել եմ մի աղջկա և որոշել ամուսնանալ նրա հետ:

    - Դե, ասա աղջկա անունը, մի° չարաշահիր իմ համբերությունը:

    - Այսօր դու նրան տեսար, երբ սեղանի շուրջը նստած էինք:

    - Չլինի± Տիգրանուհուն ես սիրահարվել, ուզում ես բաժանեմ ամուսնուց և քե±զ տամ: Ինչի±դ է պետք այդ լիրբը: Կփետի մազերդ, հատ-հատ, տեսա±ր Փառնակին ինչ օրը գցեց:

    - Խոսքը Կապադովկիայի արքայադուստր Սելենեի մասին է:

    Կրասոսը միանգամից լրջացավ: Ինչ-որ շատ են վերջերս պտտվում Կապադովկիայի շուրջը:

    - Ինչո±ւ այդպես մտահոգվեցիր, հա°յր իմ:

    - Գիտե±ս, Աբգա°ր, ահա թե ինչն է ինձ անհանգստացնում: Արիոբարզանի գործերը վատ են: Անընդհատ դրամ է խնդրում ինձնից: Սելենեն գուցե քեզ տա իր անսահման սերը, սակայն չի կարող տալ այն, ինչ հավաքվում է աղջիկների ծննդյան օրվանից և կոչվում օժիտ:

    Արիոբարզանի գործերն իսկապես վատ էին, բայց ոչ այնքան, որքան ներկայացնում էր Կրասոսը: Իրականում ցանկանում էր շոշափել Աբգարի տրամադրությունը: Հո չի± մտադրվել սիրահարված ձևանալ և ամուսնանալով` օժիտ ստանալ Ծոփքի թագավորությունը:

    - Օժիտը միակ բանն է, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում: Տո°ւր ինձ այդ աղջկան, Կրասո°ս: Տո°ւր ինձ առանց որևէ կալվածքի, առանց դրամի, միմիայն նրան:

    Կոնսուլը, սաստիկ ուրախացած, այնպես փարվեց Աբգարին, որ սա քիչ մնաց շնչահեղձ լիներ: Այդպիսի արձագանքից Օսրոենի թագավորը հուզվեց, չնայած դժվար էր ասել` ինչն էր Կրասոսի անսահման ուրախության պատճառը` Աբգարի անշահախնդիր մեծահոգությո±ւնը, թե± այն, որ իր ամուսնությամբ ոչ մի կերպ չէր առնչվում Ծոփքի հետ:

    - Իսկ աղջկա հորն ասել ե±ս այդ մասին,- վերջապես Աբգարին գրկից բաց թողնելով` հարցրեց նախկին կոնսուլը:

    - Տղամարդը սկզբում իր հորն է հարցնում, հետո` աղջկա,- պատասխանեց Աբգարը և զգաց, թե Կրասոսն ինչպես զգացվեց իր խոսքերից:

    - Ես իսկապես սիրում եմ քեզ ավելի, քան իմ որդի Պուբլիոսին, Աբգա°ր: Աղջիկը քոնն է, կարող ես ամուսնանալ երբ ցանկանաս, օժիտի հարցն անձամբ կկարգավորեմ, բայց դեռ ոչինչ մի ասա Արիոբարզանին: Արի այդ մասին խոսենք պարթևական պատերազմից հետո: Երկար չի քաշի և հարսանիքն էլ չենք ուշացնի: Իսկ առայժմ` ոչ ոքի ոչ մի խոսք:

    - Քո կամքն ինձ համար օրենք է, Կրասո°ս:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.02.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմացած եմ այս... հայր ու որդի հարաբերությունից??!! Կրասոսն ինչ-որ չափից դուրս անկեղծ է իր համար, Աբգարն էլ` պարզ: Չհամոզեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #19
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմացած եմ այս... հայր ու որդի հարաբերությունից??!! Կրասոսն ինչ-որ չափից դուրս անկեղծ է իր համար, Աբգարն էլ` պարզ: Չհամոզեց...
    Իր թերություներով հանդերձ Կրասոսն ունեցել է ոչ քիչ թվով արժանիքներ, որոնց մասին չեմ ուզում մանրամասնել:
    Ահա թե ուր կարող է հասցնել մարդուն սերը

  7. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր է` Կրասոսին անձամբ չեմ ճանաչել: Բայց հետո ստացվելու է, որ "որդին"` Աբգարը, "հոր" կործանման գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ - անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե այս պահը ոնց ես հանգուցալուծել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #21
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է` Կրասոսին անձամբ չեմ ճանաչել: Բայց հետո ստացվելու է, որ "որդին"` Աբգարը, "հոր" կործանման գլխավոր պատճառներից մեկը հանդիսացավ - անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե այս պահը ոնց ես հանգուցալուծել...
    Ի տարբերություն քեզ Կրասոսին ճանաչում եմ անձամբ
    Մինչև վերջ համբերիր կտեսնես

  9. #22
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5.Պարթևական դեսպանները


    Մարկոս Լիցինիոս Կրասոսը ծուլորեն շարժեց գլուխը: Նախորդ օրվա խնջույքից հետո գլուխը մի փոքր ցավում էր: Պատճառը նաև այն էր, որ շատ ուշ պառկեց քնելու: Ռազմական խորհուրդը չափից դուրս ձգձգվեց: Հիշելով այդ մասին` Կրասոսի մարմնով տհաճ դող անցավ: Սիրահարված Աբգարը նրան անտարբեր էր թվացել, իսկ Անտիոքոսն ու Արիոբարզանն անտանելի էին իրենց բծախնդրությամբ: Այս ամենը լրացրել էր անսպասելի հայտնված արաբ Ալքուադոնիոսը, որը մի քանի ժամվա ընթացքում հասցրել էր փայլել հազվագյուտ բթությամբ: Չէ°, մոտակա պատերազմում սրանց վրա հույս դնել չի լինի: Թերևս միայն Աբգարը մի բանի պետք գա: Չլիներ հեծելազորի սակավությունը, կարելի էր բոլորին գրողի ծոցն ուղարկել: Թերևս այդպես էլ կվարվի, եթե շարունակեն նույն պնդերեսությամբ դրամ շորթել իրենից: Հռոմեական լեգեոներները կարողանում են հաջողությամբ կռվել ինչպես հետևակի, այնպես էլ հեծելազորի դեմ: Իր կողքին կմնա միայն Աբգարը, որպես հավատարիմ և այդ կողմերը լավ իմացող մարդ:

    Կրասոսին անհանգստացնում էր նաև Հայաստանի չարագուշակ լռությունը: Պաշտոնապես Հռոմի դաշնակիցն էր, բայց դեռ ոչ մի կերպ չէր արտահայտել իր դիրքորոշումը: Ինչևէ, պատերազմն ամեն դեպքում կլինի: Այդպես էր մտադրվել վարվել Սիրիա պրովինցիայի կուսակալը, քանի որ չէր կասկածում իր վերջնական հաղթանակին:
    Կրասոսի մտորումներն ընդհատեց նրա անձնական քարտուղար Օկտավիոսը: Պարթևների կողմից դեսպաններ էին եկել: Հարկավոր էր ընդունել նրանց: Ներս մտան բարձրահասակ, մուգ դեմքով և խոժոռ աչքերով երեք մարդ: Կրասոսին զվարճացրեց պարթևների լուրջ ու խիզախությամբ փայլող դեմքերը: Յուրաքանչյուր արևելցու նա վերաբերվում էր որպես ցածրագույն էակների և չէր արժանացնում նրանց նույնիսկ իր ատելությանը:
    Պարթևներն ավագը, որ Վագիզ անունն էր կրում, մի քայլ առաջ եկավ և Կրասոսին հաղորդեց պարթևական արքայի ուղերձը:
    - Երկրի վրա Ահրումազդի փոխանորդ, Պարթևստանի, Մարաստանի, Պարսկաստանի, Կարմանիայի, Դրանգիանայի, Էլամի, Միջագետքի և այլ թագավորությունների տիրակալ աստվածային արքա Օրոդես Արշակունին հայտնում է, որ, եթե Միջագետք ներխուժած բանակը, որ խախտելով սահմանն` այստեղ է եկել անցյալ ամառ, ուղարկված է հռոմեական ժողովրդի և սենատի կողմից, ապա պատերազմը կլինի դաժան և անողոք: Իսկ եթե, ինչպես ասում են, Կրասո°ս, զենք ես բարձրացրել մեր դեմ և նվաճել մեր հողերը ոչ Հռոմի կամքով, այլ հանուն սեփական շահի, ապա Օրոդես արքան մեծահոգաբար ներում է քեզ և, հաշվի առնելով ավագ տարիքդ, համաձայն է խաղաղությամբ բաց թողնել բանակներդ, որոնք ավելի շուտ իրենք են հսկողության տակ, քան հսկում են ուրիշին:

    Կրասոսն իր ժամանակի լավագույն հռետորներից էր, երիտասարդ տարիներին հաճախ էր դատավարությունների մասնակցել և որպես դատապաշտպան բազմաթիվ անհույս գործեր շահել, բայց պարթևական արքայի ուղերձն իր պերճախոսությամբ ապշեցրեց նրան: Չէ°, այս բարբարոսները դեռ չգիտեն ով է ինքը: Այստեղ իհարկե ոչ ոք չի լսել Սպարտակի ապստամբության մասին, որը ճնշվեց միայն և միայն այն բանից հետո, երբ հռոմեական բանակը գլխավորեց մեծագույն զորավար և դիվանագետ Մարկոս Կրասոսը: Արյունը եռաց երակներում, երիկամների ցավը կրկին իրեն զգաել տվեց: Այնպես ցանկացավ մի սրամիտ պատասխան տալ, բայց կատաղությունը մթագնել էր ուղեղը և սեղմում էր կոկորդը: Ոչ մի կերպ չէր հաջողվում հիշել, թե ինչպես էր կոչվում պարթևների արքայանիստ քաղաքը, որի անվան շուրջ Կրասոսը ցանկանում էր ձևակերպել իր պատասխանը: Եվ դա այն մարդն էր, որ մի ժամանակ գիտեր Հռոմի բոլոր քաղաքացիներին և հանդիպելիս յուրաքանչյուրին ողջունում էր` դիմելով իր անվամբ:

    - Օրոդեսի պատասխանը կտամ Սելևկիայում,- այսքանը միայն կարողացավ արտաբերել Հռոմի նախկին կոնսուլը` վերջապես հիշելով պարթևների մայրաքաղաքի անունը:
    Լսելով այս` Վագիզը վայրի քրքիջ արձակեց, ապա բարձրացրեց և Կրասոսին ցույց տվեց ձեռքի ափը:

    - Ավելի շուտ այստեղ մազեր կբուսնեն, քան դու կտեսնես Սելևկիան:

    Կրասոսը ոտքի կանգնեց: Ընդունելությունն ավարտված էր: Պարթևական դեսպանները զինվորի ուղեկցությամբ դուրս եկան: Մնալով մենակ` Կրասոսը կրկին տիրապետեց իրեն և, վերականգնելով հոգու անդորրը, ներս կանչեց անձնական քարտուղարին:

    - Ասա° ինձ, Օկտա°վիոս,- հարցրեց նա,- դեռ ոչ մի նորություն չկա± Հայաստանի թագավոր Արտավազդից:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (23.02.2011)

  11. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի տարբերություն քեզ Կրասոսին ճանաչում եմ անձամբ
    Մինչև վերջ համբերիր կտեսնես
    Ըհը, երևումա աղջկա մոմենտով նեղացնելույա Աբգարին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #24
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, երևումա աղջկա մոմենտով նեղացնելույա Աբգարին

  13. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ էդ աղջիկները - Կրասոսի գլուխն էլ կերան: Այս պահով ոճդ նմանեցնում եմ Դյումայի ոճին, որը ինքն էլ սիրում է ամեն ինչի մեջ ինտրիգներ ու նախ և առաջ կանացի գործոնը տեսնել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.02.2011)

  15. #26
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ էդ աղջիկները - Կրասոսի գլուխն էլ կերան: Այս պահով ոճդ նմանեցնում եմ Դյումայի ոճին, որը ինքն էլ սիրում է ամեն ինչի մեջ ինտրիգներ ու նախ և առաջ կանացի գործոնը տեսնել...
    Դե կանանց դերը միշտ էլ մեծ է եղել, չնայած տղամարդիկ ձևացրել են թե այդ պատճառով չեն այդպես վարվում

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (23.02.2011)

  17. #27
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.Պոետ թագավորը

    Արտավազդ թագավորի սիրտն, անկասկած, հավերժ կապված էր Արտաշատին: Արտաշատում էր ծնվել ու մեծացել, ուսում առել ու դաստիարակություն ստացել, ստեղծագործել ու ներկայացումներ բեմադրել: Օրհասական պահին նաև անձնազոհ պաշտպանել էր իր մայրաքաղաքը թշնամի պարթևներից և մինչ Տիգրան թագավորը օգնական զորք կբերեր, համաքաղաքացիների հետ կիսել էր բոլոր դժվարություններն ու զրկանքները: Բայց երբ հայոց թագավորն Անտիոքի դարպասներից ներս մտավ, նրա սիրտը հուզմունքից թրթռաց: Արտաշատը Հայաստանի սիրտն էր, սակայն Անտիոքը նրա փառքի գագաթնակետն էր ու պանծալի օրերի լուռ վկան:

    Պատանի տարիներին Արտավազդը հաճախ էր եղել Անտիոքում: Նա հաճելի հիշողություններ ուներ` կապված Սելևկյան թագավորների մայրաքաղաքի հետ և երբ այնտեղ ժամանեց իր վեց հազարանոց անձնական թիկնազորով, առաջին տպավորությունն այն էր, որ ոչին չի փոխվել տասնյոթ տարվա բացակայության ընթացքում: Նույնն էին թրծված աղյուսով շինված քաղաքային պարիսպները, հունական ու սիրիական աստվածների պատկերներով երկաթակուռ դարպասները, քաղաքի աղմկոտ ու խայտաբղետ շուկան, նույքան խայտաբղետ ու աղմկոտ բնակիչները, թատրոնն ու օլիմպիական մարզադաշտը: Նույնն էր մնացել և Դափնեի թագավորական պալատը:
    Ով կարող էր ասել` ինչ զգացմունքներով համակվեց Արտավազդ թագավորը, երբ մտնելով արքայական պալատ` իր վեհապանծ հոր փոխարեն Կրասոսի հակակրելի դեմքը տեսավ: Արդյո±ք միանգամից ատեց զորեղ հռոմեացուն կամ գուցե բնակա±ն համարեց Կրասոսի ներկայությունը, ում հայրենակիցները զենքով ու դիվանագիտությամբ վաստակել էին Անտիոքը նստավայր ունենալու իրավունքը:

    Հապա Կրասո±սը: Մտածե±ց արդյոք Հռոմի կուսակալը, որ իր հյուրը կարող է այնպիսի զգացում ունենալ, որպիսին ունենում է մարդ, երբ որոշակի ընդմիջումից հետո իր տուն է մտնում և ուրիշին տեսնում այնտեղ տնօրինություն անելիս: Ամեն դեպքում, և° Կրասաոսը, և° Արտավազդը արտաքուստ հանգիստ ու անմատչելի մնացին շրջապատի և մեկմեկու համար. իրենցից ու աստվածներից զատ ոչ ոք չիմացավ նրանց իսկական մտքերը: Հանդիպումը երկուսի համար էլ շատ կարևոր էր: Արտավազդի համար, որովհետև եթե սթափ ու ճկուն չլինվեր, զգալիորեն կտուժեր: Կրասոսի համար, որովհետև Հայաստանը նրա ամենագլխավոր դաշնակիցն էր և իր հզոր հեծելազորով լրացնում էր հետևակ լեգեոններ ունեցող հռոմեական զորքը: Եվ ամենագլխավորը` եթե Արտավազդը բարենպաստ առաջարկներ չստանար, կարող էր պարթևների կողմն անցնել ու նժարը նրանց կողմը թեքել:

    Արտավազդին տեսնելով` Կրասոսն անչափ ուրախացավ, կամ, համենայնդեպս, այդպիսին ձևացավ: Սիրիայի կուսակալը վեր կացավ ու դեմքին շողոքորթ արտահայտություն տվեց:

    - Ողջո°ւյն արքայից արքա Արտավազդին, Հայաստանի տիրակալին:

    - Ողջո°ւյն իմպերատոր Կրասոսին, հաղթանակած բանակի զորավարին:

    Արտավազդի հաճոյախոսությունը Կրասոսին դուր եկավ: Ինչպես արդեն ասել ենք` նա մի քանի մանր հաղթանակներ էր տարել և զբաղեցրել Ասորիքի որոշ քաղաքներ:

    - Երջանիկ եմ դա լսելու մի մարդուց, որը, լինելով մեր ժամանակների մեծագույն ողբերգակը, նույնքան լավ պատկերացնում է նաև ռազմական գործը: Ի դեպ, վերջերս թատրոն եմ այցելել և զմայլանքով դիտել քո ՙԱրտաշես և Արտավազդ՚ ողբերգությանը: Պատրաստ եմ երդվել բոլոր աստվածներով, որ երբևէ ավելի տպավորիչ ներկայացում չեմ տեսել:

    - Փոքր-ինչ չափազանցնում ես, իմ բարեկամ: Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունների կողքին իմ գրվածքները շատ համեստ են: Ես մի սովորական արքա եմ` տարված առօրյա հոգսերով ու երբեմն միայն ձեռքս գրիչ եմ վերցնում որևէ բան գրելու համար: Տերության գործեր, դաշնակիցներ, թշնամիներ: Ահա այն ամենն, ինչ ստիպված ենք գերադասել թատրոնից:

    - Իսկ ես հավատում եմ` կգա օրը, և Արտավազդ ողբերգակին կփառաբանեն Էսքիլոսից, Սոփոկլեսից և Եվրիպիդեսից ոչ պակաս: Ցավոք, երախտամոռ աշխարհն ընդունակ չէ ըստ արժանվույն գնահատելու մարդկանց նրանց կենդանության օրոք: Մի±թե բթամիտ աթենացիները չէին, որ անկրկնելի Էսքիլոսին դատարան քարշ տվին: Հապա որքա¯ն զգույշ էր Սոփոկլեսն իր ողբերգությունների համար թեմա ընտրելիս, և որքան տառապեց ու ստորացումներ կրեց Եվրիպիդեսը, մինչև ստիպեց համառ հույներին ճանաչել իր հանճարը: Էլ չեմ խոսում այս մի վիրավորաանքի մասին, երբ հարևան Սպարտայի կամ պարսիկների հետ պատերազմ էր ծագում, իսկ դա այն ժամանակներում խիստ հաճախ էր լինում, հունական պաշտոնյայի թեթև ձեռքով երեքին էլ որպես հասարակ զինվոր ուղարկում էին կռվի:

    - Մարդիկ, իրոք, երբեմն բոլորովին անարդարացի են վարվել իրենց մեծերի հետ,- Արտավազդը խոսակցությունն իր անձից վանելու համար կառչեց Կրասոսի ասածին: - Ինչ կլիներ այսօրվա թատրոնի վիճակը, եթե սրից զատ ուրիշ բան չտեսած սպարտացին կամ թատրոնի մասին չնչին իսկ պատկերացում չունեցող պարսիկը վերջ դնեին Եվրիպիդեսի կամ Էսքիլոսի կյանքին: Բարեբախտաբար նրանք սրին տիրապետել են ոչ պակաս հմտությամբ, քան գրչին: Դրա մասին վկայում են բազմաթիվ հունական աղբյուրներ: Եվ, այնուամենայնիվ, սրին տիրապետելը չէր, որ Աթենքը փրկեց ոչնչացումից: Դա Եվրիպիդեսի մահից մի քանի տարի անց էր…
    - Կարծես դժվարանում եմ հիշել…

    - Սիրելի° Կրասոս, քեզ պետք է որ հայտնի լինի: Աթենքն ու Սպարտան անհաշտ թշնամիներ էին և անընդմեջ պատերազմներ էին վարում: Ընդ որում, եթե ցամաքում անպարտելի էին սպարտացիները, ապա ծովում գերիշխում էին աթենացիները: Եվ ահա, աթենացիներն այնքան են թուլանում, որ պարտություն են կրում նաև ծովում, ու նրանց գլխին կախվում է ոչնչացման վտանգը: Սպարտան արդեն կայացրել էր քաղաքի մահավճիռը` Աթենքը պետք է հողին հավասարեցվեր և արոտատեղ դառնար ոչխարների հոտերի համար: Բայց, վերջին պահին, չգիտես որտեղից հայտնվում է թափառական մի երգիչ և սկսում արտասանել Եվրիպիդեսի բանաստեղծությունները: Բոլորը սաստիկ հուզվում են և ամաչում իրենք իրենցից: Քաղաքը, որը Եվրիպիդես էր տվել, արժանի էր ապրելու:

    ՙՔո բանաստեղծությունները չեն փրկի, եթե երբևէ որոշեմ ավերել Արտաշատը՚` մտածեց Կրասոսը և ասաց.

    - Ահա, խոսում ես դու, իմ բարեկամ Արտավա°զդ, և քո ասած բառից ավելի եմ համոզվում, թե ինչքան ենք իրար նման: Ես նույնպես կգերադասեի այս ավազուտներում խեղդվելու փոխարեն շնչել Լացիումի ծովաբույր օդը և արվեստով զբաղվել, սակայն ենթարկվելով սենատի որոշումներին և պաշտպանելով պետության շահերը` հասել եմ այստեղ, աշխարհի ծայրը, որտեղ միակ մխիթարանքս այն է, որ կատարվեց վաղեմի երազանքս` տեսնել աշխարհի մեծագույն արվեստագետին և արևելքի հզորագույն արքային: Ինչքան ուզում է սենատորների ծերակույտը մռթմռթա, իմ այստեղ գալը բոլորովին էլ իզուր չէր…

    ՙԱհա¯ թե ինչ, Կրասոսը բերանից թռցրեց, որ ծերակույտը դեմ է եղել նրա ռազմական ծրագրերին,- մտածեց Արտավազդը՚, իսկ բարձրաձայն ասաց.

    - Սիրելի° Կրասոս, միգուցե գեղեցիկ մի օր, երբ աշխարհի տիրակալները հասկանան արվեստի գերակայությունը պատերազմի հանդեպ, կարողանանք իրագործել մեր երազանքները: Ցավոք, այսօր ստիպված ենք մի կողմ դնել թատրոնը և դիվանագիտությամբ զբաղվել:

    ՙԱյդ գեղեցիկ օրը գուցե և գա, երբ ես նվաճեմ ամբողջ աշխարհը,- մտքում ասաց Կրասոսը,- իսկ այժմ, իրոք, ժամանակն է մի կողմ դնել արվեստի մասին դատարկ խոսակցությունները՚:

    - Այո, սիրելի° Արտավազդ, հետաձգենք այս խոսակցությունն ավելի լավ ժամանակների և անցնենք պատերազմական հրատապ հարցերին, բայց` ավելի ուշ: Դու հոգնած ես ճանապարհից, և ժամն արդեն ուշ է, հանգստացիր, իսկ գործերի մասին կխոսենք վաղը: Ես կհրամայեմ քեզ հյուրընկալել Անտիոքի լավագույն պալատներից մեկում, զինվորներիդ նույնպես արժանավոր կերպով կտեղավորեն համապատասխան ճամբարներում:
    Արտավազդը պատրաստվում էր հրաժեշտ տալ, բայց Կրասոսը մի բան մոռացած մարդու շարժումով կանգնեցրեց նրան, մոտեցավ աշխատասեղանին և գզրոցից ինչ-որ գիրք հանեց:

    - Ինչպե¯ս էի մոռացել,- ասաց նա,- այս գիրքն, անշուշտ, կհետաքրքրի քեզ: Ընդունիր որպես անձնական նվեր:

    Արտավազդը Կրասոսի ձեռքից վերցրեց գիրքը և կազմի վրա կարդաց. Լուկրեցիոս ՙԻրերի բնության մասին՚: Մինչ Հայաստանի թագավորը թերթում էրէջերը, Կրասոսը բացատրում էր, թե այն ինչի մասին է.

    - Չափազանց հետաքրքիր անձնավորություն է և է°լ ավելի հետաքրքիր բանաստեղծ: Առաջին հայացքից, երբ բացառում է աստվածների գոյությունը, սրբապիղծ մարդու տպավորություն է թողնում, բայց իրերի ծագման մասին այնքան մանրամասն ու համոզիչ տեղեկություններ է տալիս, որ աստիճանաբար գիտնականի և փիլիսոփայի է նմանվում: Նրա հետ պատահական եմ ծանոթացել: Նոր էր վերջացրել ՙԻրերի բնության մասին՚-ը և փորձում էր միջոցներ հայթայթել դպիրների համար: Ես զրուցեցի նրա հետ ու տվեցի անհրաժեշտ գումարը: Լուկրեցիոսը որպես երախտագիտության նշան վերջին էջում նշել է իմ անունը: Անցյալ տարի լույսաշխարհ եկավ ու ցնցող տպավորություն թողեց Հռոմում:

    - Հետաքրքիր գիրք է երևում,-գիրքը գոցելով` ասաց Արտավազդը,- կարծում եմ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կկիսենք տպավորությունները:

    Երբ Հայաստանի արքան գնաց, Կրասոսը երկար ժամանակ մտածում էր, թե ինչ անտանելի մարդիկ են պոետները:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.03.2011)

  19. #28
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին նախադասությունը... լավն էր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.03.2011)

  21. #29
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Սուրեն սպարապետ


    Սուրեն սպարապետը հանրահայտ Սուրենյան տոհմից էր, ամենահարուստն էր պարթևական պահլավների մեջ և, անշուշտ, ամենահզորը: Որպես մենաշնորհ Սուրենյաններն ունեին պարթևական արքաներին օծելու կամ, ինչպես ասում էին, ՙթագադիր՚ լինելու իրավունքը, իսկ բոլորովին վերջերս, երբ քսանիննամյա Սուրենը նշանակվեց պարթևական ռազմական ուժերի գերագույն հրամանատար, նրանք հասան իրենց հզորության գագաթնակետին:

    Զննում էր երիտասարդ սպարապետն իր հսկայական սենյակը և մտածում` այսպիսի ճոխության կարող է նախանձել նույնիսկ Օրոդես Արշակունին: Աշխարհի բոլոր երկրների մշակույթները հատվել էին այստեղ, Սելևկիա քաղաքում, որի դղյակներից մեկում հանգրվանել էր երիտասարդ սպարապետը: Անկրկնելի պարսկական գորգերը, մարմարե չնաշխարհիկ սյուները, հունական և պարթևական աստվածների արձանների հոծ բազմությունը և չինական մետաքսով պաստառված անհամար բարձերը գույների ու առարկաների մի գեղատեսիլ ամբողջականություն էին ներկայացնում: Դահլիճը լցված էր դեղձանիկների ու սոխակների դայլայլով: Բնության այս գուսանները վանդակների մեջ թռչում էին ճյուղից ճյուղ, ապա, հիշելով իրենց հայրենի վայրերը, երգում էին` ոմանք արձակելով տխուր ու սրտաճմլիկ, ոմանք է`լ երգեցիկ և սիրասուն ձայներ: Ոչ մեծ լողավազանն իր շատրվանով նույնպես մասնակցում էր թռչունների համերգին: Ջրի մեղմ ճողփյունը լրացնում էր դադարները, երբ սոխակներն ու դեղձանիկները, ասես պայմանավորվելով, մի ակնթարթ բոլորովին լռում էին: Լողավազանի կենտրոնում հունական պանթեոնի ամենահետաքրքիր աստծո` ծովերի տիրակալ Պոսեյդոնի արձանն էր: Չնայած պատկառելի տարիքին` անխոնջ ծերունին լողորդի կատարյալ մարմին ուներ: Գանգուր մազերն անփութորեն թափված էին ուսերին: Ձեռքին ուներ սարսափելի մի եռաժանի, որով ասես պատրաստվում էր կռիվ տալ գերբնական հրեշների հետ և խորտակել այն ճանապարհորդների նավերը, որոնք պատշաճ չէին կատարել ծովերի աստծո համար նախատեսված զոհաբերությունները:

    Գահից աջ Ահրումազդի արձանն էր, ձախ կողմը հատկացված էր Անահիտ աստվածուհուն: Միակ արձանները չէին: Աջ պատի ամբողջ երկայնքով շարված էին հունական պանթեոնի ամենասիրված աստվածները, իսկ ձախ կողմում` ոչ պակաս սիրված պարթևական աստվածները: Արձանների և պատերի միջև տարածություն էր մնում: Անցնելով այդ միջանցքով` կարելի էր տեսնել պատերից կախված մնացյալ գորգերն ու նրանց վրա ամրացված զենքերը: Այդ պահին հենց այդ ամենն էր իր ընկեր Վագիզին ցույց տալիս սպարապետը: Սուրենի թևին թառել էր նրա խոսող ագռավ Արիոբարզանը և համարձակ կերակրվում էր նրա ափից:

    - Սրանք մեծամասամբ ռազմավար են, Վագի°զ: Բազմաթիվ այս տեգերը, նիզակները, տապարները և վահանները քուշանների դեմ տասնամյա պատերազմների արդյունք են:

    Վագիզին սպարապետը խիստ տարօրինակ էր թվում: Միանգամից գործնական խոսակցության անցնելու փոխարեն Սուրենն իր զենքերի հավաքածուն էր ներկայացնում և հոգատարությամբ շարունակում կերակրել Արիոբարզանին: Վագիզին ոչինչ չէր մնում, քան հնազանդ ուշադրությամբ լսել Սուրենին և դիտել այն ամենը, ինչ ցույց էին տալիս:

    - Կան նաև նվերներ,- շարունակում էր Սուրենը:- Հայկական պողպատից պատրաստված ոսկեզօծ թուրը աստվածային Օրոդեսի արքայի ընծան է իմ սպարապետ նշանակվելու առթիվ, իսկ լայնալիճ այս աղեղն` իր երեսունվեց նետերով ու կապարճով, ստացել եմ Հայաստանի արքայազն Արտաշեսից` ծննդյան քսանիններորդ տարեդարձի առթիվ:

    - Տեսնում եմ` Հայաստանի Հռոմին դաշնակից լինելն ամենևին չի խանգարում ձեր բարեկամությանը:

    - Կորի գնա° այստեղից, լկտի°: - Վագիզն անհանգստանալու կարիք չուներ: Սուրենը թռչունի հետ էր, որը, օգտվելով տիրոջ սիրալիրությունից, որոշել էր չափն անցնել և նստել նրա գլխին: Զգալով Սուրենի ձեռքի կտրուկ շարժումը` Արիոբարզանը խուճապահար փախուստի դիմեց դեպի Պոսեյդոնի արձանը և, կանգնելով նրա եռաժանիի վրա, ճղճղաց.

    - Ահրումազդը կպատժի քո նենգությունը:

    Սուրենը սպառնալից բռունցք ցույց տվեց: Վագիզը չդիմանալով` քրքջաց:

    - Վագի°զ,- դառնալով պալատականին` ասաց սպարապետը,- ինչպես և ես, առիթ ես ունեցել հանդիպել Արտավազդին: Ի±նչ կարծիք ունես նրա մասին:

    Սպարապետը որոշել էր հեռվից սկսել: Վագիզը երկար մտածեց:

    - Ոչ մի կարծիք էլ չունեմ: Որպես թագավոր ոչինչ չի հասցրել անել, իսկ այն սակավ անգամները, երբ տեսնվել եմ հետը, միայն որսորդությունից ու թատրոնից է խոսել: Այն էլ` ոչ այնքան ինքն էր խոսում, որքան աշխատում էր ինձ խոսեցնել:

    - Լսի°ր, ուրեմն, Վագի°զ: Արտավազդն ամենախելացի մարդկանցից է, որոնց երբևէ հանդիպել եմ:

    - Իսկ ի±նչ է ուզում իմ տերն ասել դրանով:

    - Այն, որ երբ արքայազն Արտաշեսը ներկայանում է իմ ծննդյան օրվա կապակցությամբ և շքեղ զենքեր, աննման ձիեր ու թանկարժեք զարդեր նվիրում, դրանով սոսկ իր հոր` Արտավազդի կամքն է կատարում:

    Վագիզը պարթևական արքունիքի ամենաքաջ և հանդուգն մարդն էր: Այդ պատճառով էին նրան Կրասոսի մոտ ուղարկել, բայց երբ բանը վերաբերվում էր դիվանագիտությանը, մի փոքր խեղճանում էր: Նկատելով իր բարեկամի տարակուսանքը` Սուրենը պարզաբանեց.

    - Պաշտոնապես Հայաստանը Հռոմի դաշնակիցն է ընդդեմ մեզ: Մի պահ պատկերացրու մեր հարևանի վիճակն այն դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով (իսկ կարծրամիտ Կրասոսի պարագայում դա լիովին հնարավոր է) ստիպված լինի երես դարձնել Հռոմից: Ահա այս դեպքում Արտաշեսն ու ես այն կամուրջն ենք, որի օգնությամբ Արտավազդը կկառուցի իր պետության նոր քաղաքականությունը:

    Վագիզն աչքերը չռած լսում էր:

    - Դա ձեռնտու է մեզ, տե°ր իմ: Եթե Հայաստանը գոնե չեզոք մնա, մենք հռոմեացիներին կթաղենք Միջագետքի ավազուտներում:

    - Եթե ձեռնտու չլիներ, Արտաշեսին սահմանից այս կողմ չէին թողնի: Ես էլ, երբ, այսպես ասած, ընկերություն եմ անում նրա հետ, առաջնորդվում եմ բացառապես պետական շահով:

    - Այդ էր պակաս, որ պարթևական սպարապետն ընկերություն աներ այդ տասնութ տարեկան կաթնակերի հետ:

    - Մոռանում ես, Վագի°զ, այդ կաթնակերը հաջողացրել էր այնպես տանել բանակցություններն իշխան Միհրանի հետ, որ շարունակելով մնալ Հռոմի դաշնակից, Հայաստանը հսկայական զիջումներ էր ստանալու մեզանից: Մի ուրիշ դեպքում միգուցե մենք իսկական ընկերներ լինեինք:

    Վագիզը նորից տարակուսանքի մեջ էր: Իշխան Միհրանը` պարթևների լավագույն դիվանագետներից մեկը, իր բանակցությունների արդյունքը հայտարարել էր որպես բացառիկ հաջողություն: Չլիներ Սուրենի հանճարը, նրան չէին էլ մտածի փոխել:

    - Արտաշեսին,- շարունակեց Սուրենը,- մենք էինք հրավիրել բանակցությունների: Իսկ սա գալիս է և հայտարարում, որ ըստ պայմանագրի Հայաստանը պարտավոր է ռազմական օգնություն ցույց տալ Հռոմին: Պարզապես ուրիշ կերպ չի կարող լինել. ինքը` Արտաշեսը, անչափ ցավում է դրա համար: Ընդ որում, չի զլանում ամբողջ մեղքը մեզ` պարթևներիս վրա գցել: Ինչո±վ էր զբաղված պարթևական պետությունը` հարցնում է նա, երբ Պոմպեոսի լեգեոնները Հայաստան խուժեցին: Պատահմա±մբ չէր ավերում իր պապ Տիգրանի պետության հարավային սահմանները: Այլ կերպ ասած, ամբողջ ուժո±վ չէր պատերազմում նրա հետ: Խելոք լինեին պարթևները, պատերազմելու փոխարեն թիկունք կկանգնեին հայերին և այսօրվա թշնամու փոխարեն հավատարիմ բարեկամ կունենային: Կարծում եք շա±տ են սիրում հայերը հռոմեացիներին: Ավելի շուտ հակառակն է, ինքներդ էլ գիտեք, բայց պարթևների և հռոմեացիների միջև ճզմվելու հեռանկարն ամենևին էլ գայթակղիչ չէ: Ավելի գերադասելի է նրանցից մեկին դաշնակից ունենալ, թեկուզ և լինի ատելի հռոմեացի, և օգնել պատերազմելու մյուսի դեմ, եթե դա նույնիսկ եղբայր պարթևներն են: Ինչևէ, ինչ արվել` արվել է: Այսօր Հայաստանը Հռոմի դաշնակիցն է և պարտավոր է օգնել նրան: Այդ օգնությունը կազմում է քսան հազար հեծելազոր և երեսուն հազար հետևակ: Այս խոսքերից Միհրանի մազերը բիզ-բիզ են կանգնում: Արքայազնն այնքան համոզիչէ անում այս ամենը, որ փորձառու դիվանագետը չի էլ մտածում այնպես տանել բանակցությունները, որ Հայաստանը հակառակորդ երկրից դաշնակցի վերածի: Դրանից հետո խոսքը միայն Հռոմին տրվելիք զորքի նվազեցման մասին է լինում: Օգտվելով Միհրանի շփոթությունից` Արտաշեսը շարունակում է բանակցել` սակարկելով ամեն մի զինվորի համար: Արդյունքը քեզ հայտնի է: Տասը հազար հեծելազոր, որպես Հռոմին օգնություն, իսկ սա այն թվաքանակն է, որից ավելի հայերը գուցե չէին էլ պատրաստվում տալ, փոխարենը` հսկայական զիջումներ մեր կողմից` ինչպես հողային, այնպես էլ դրամական տեսքով: Լավ էր` ժամանակին Միհրանին ինձնով փոխարինեցին:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.03.2011)

  23. #30
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վագիզը զգաց, որ այդպիսով Հայաստանի թեման սպառված է: Այժմ սպարապետը նրան հարցուփորձ կանի հռոմեացիների մասին: Փորձառու զինվորը չէր սխալվում:

    - Հայերին մի կողմ թողնենք, -ասաց Սուրենը,- հիմա պատմիր, թե ինչ տեսար հռոմեացիների մոտ: Վագիզը վերջապես պետք է խոսեր նրա մասին, ինչի համար եկել էր: Ըստ նրա անհամբեր տեսքի, լուրը հույժ կարևոր էր:

    - Մեզ խստորեն հսկում էին, տե°ր իմ, հնարավոր չէր լրտեսությամբ որևէ բան իմանալ, բայց Ահրումազդը մեր հետ էր: Պատահմամբ մի լուր առանք, որի համար թանկ կվճարեինք` արշավը մեկ ամսից շուտ չի լինի,- եզրափակեց Վագիզը:

    - Ի±նչն է քեզ ստիպել այդպես մտածել, իմ բարեկա°մ: Ինձ հասած տեղեկություններով` Կրասոսի ներխուժմանը խանգարում է միայն պայմանավորվածությունը Հայաստանի հետ: Դա էլ օրերի հարց է, քանի որ Արտավազդը պետք է որ արդեն այնտեղ լինի:

    - Իհարկե, այդ ամենն այդպես է, բայց այն, ինչ տեսա Կրասոսի մոտ, խորապես ցնցեց ինձ:- Վագիզը սա մի տեսակ ջղագրգիռ ասաց, ապա, կրկին խաղաղվելով` շարունակեց:- Կրասոսի միակ դաշնակիցը, որին կարող է հակադրել մեզ, Հայաստանն է, բայց արի ու տես, որ կոնսուլը դեռ ոչ մի պայմանավորվածություն չունի նրա հետ: Որևէ քայլ չի անում և սպասում է մինչ Արտավազդը կգա իր մոտ:

    - Իրոք, դա լուրջ սխալ էր նրա կողմից,- համաձայնեց Սուրենը,- եթե ի սկզբանե համաձայնության գար Արտավազդի հետ և շարունակեր կապ պահպանել, մեզ դժվար թե հաջողվեր մերձենալ Հայաստանին: Բայց Արտավազդն այժմ այնտեղ է: Ուրիշ ի±նչ կարող ես ավելացնել:

    - Փոխարենը գլխին է հավաքել Կապադովկիայի, Կոմմագենի և Օսրոենի թագավորներին և ավելի շատ վաշխառությամբ է զբաղված, քան պատերազմին պատրաստվելով:

    - Դրանց հետ բանակցությունները երկար չեն շարունակվի: Ուրիշ ի±նչ ես տեսել, Վագի°զ:

    - Իմ մարդիկ Անտիոքում տեսել են Փառնակին: Նրանից ոչ մի քայլ չի հեռանում վաճառական Սաուլը:

    Սուրենի աչքերը զարմանքից չռվեցին: Վագիզի ասածը հնչեց որպես կայծակ անամպ երկնքում:

    - Փառնակն Անտիոքո±ւմ է:

    - Այո°: Եվ քանի որ չի պատրաստվում պատերազմել, ուրեմն ժամանել է ինչ-որ խարդավանքի համար:

    - Ես նույնպես վստահ եմ դրանում, Վագի°զ: Նրա երկրի ներկայիս վիճակը թույլ չի տալիս մասնակցելու Կրասոսի արշավին: Զորքի մեծ մասը կենտրոնացած է Բոսպորի թագավորությունում և զբաղված մի քանի հյուսիսային ցեղերի ընկճմամբ:

    - Փառնակի ներկայությունն անհանգստացնում է ինձ, տե°ր իմ:

    - Շատ իզուր: Դա է°լ ավելի կշեղի Կրասոսի առանց այն էլ շեղված ուշադրությունը: Հիմա վստահ եմ: Իրոք, պատերազմը մոտակա օրերին չի սկսվի, և դա մեզ հնարավորություն կտա շտկել այն բացերը, որոնք ունեինք ժամանակի սղության պատճառով: Ես բուռն գործունեություն կծավալեմ Կրասոսի շուրջը, և նրա կողմնակիցները շուտով թշնամիների կվերածվեն: Փառնակն իսկական փրկություն է մեզ համար:

    - Երբ իմ տերը խոսում է Կրասոսի դաշնակիցների մասին, արդյո±ք նկատի ունի Հայաստանը:

    Սուրենը խորամանկ շողացրեց աչքերը:

    - Հայաստանի կողմից առայժմ վախենալու բան չունենք: Ես նկատի ունեմ մյուս արևելյան երկրներին: Ըստ քեզ` ո±ւմ կարող ենք թշնամուց դաշնակցի վերածել և նրա օգնությամբ մեր կամքը թելադրել Կրասոսին:

    - Այստեղ մտածելու բան չկա, տե°ր իմ: Կապադովկիայի և Կոմմագենի արքաները հեշտությամբ երես կդարձնեն Հռոմից նույն պահին, երբ մենք Կրասոսից ավելին առաջարկենք:

    - Իսկ մեզնից երես չե±ն դարձնի, երբ Կրասոսը մեզնից ավելին առաջարկի:

    Մի պահ Վագիզը չիմացավ ինչ պատասխանել:

    - Կրասոսը, տե°ր իմ, հայտնի է իր բացառիկ ագահությամբ:

    Տեսնելով Սուրենի անտարբերությունը Կապադովկիայի և Կոմմագենի հանդեպ` Վագիզն արտահայտվեց նաև մյուս դաշնակիցների մասին:

    - Կան նաև արաբ Ալքաուդոնիոսը և Եդեսացի Աբգարը: Առաջինից` ոչ մի օգուտ: Ալքաուդոնիոսը ոչինչ չգիտի, բացի ձիավարելուց և թրամարտելուց: Աբգարի հետ գործ բռնելն ավելի անհույսէ: Օսրոենի արքան Հռոմի բարեկամն է դեռևս Պոմպեոսի պատերազմների ժամանակներից: Մոտ տասը տարի: Կրասոսի հետ նրա հարաբերություններն ավելի սերտ են, քան Պոմպեոսի: Աբգարը նրան հայր է անվանում, Կրասոսը չի տարբերում նրան իր որդի Պուբլիոսից: Կապադովկիան և Կոմմագենը մեր միակ տարբերակներն են: Կամ էլ ստիպված ենք գրողի ծոցն ուղարկել բոլորին և կենտրոնանալ Հայաստանի վրա:

    - Եթե բանակցությունները Հայաստանի հետ արդյունք չտան, տանուլ կտանք պատերազմը: Ինձ հակակշիռ է պետք հենց Կրասոսի քթի տակ:

    Սուրենը հիասթափված ոտքի կանգնեց: Չհամարձակվելով նստած մնալ` Վագիզը նույնպես վեր կացավ: Երիտասարդ սպարապետը հետուառաջ էր անում սենյակում, կշռադատում քիչ լսածը և ինքն իրեն խոսում: Հետզհետե սպարապետի դեմքը լուսավորվեց: Նա ինչ-որ բան էր մտածել:

    - Նկարագրի°ր ինձ Աբգարին,- հանկարծ ասաց` դիմելով Վագիզին:

    Դա մի-փոքր տարօրինակ թվաց նրան: Աբգարին բոլորն էլ գիտեին և բոլորից լավ` Սուրենը:

    - Աբգարը քաջ զինվոր է, խելացի և խորամանկ: Առատաձեռն է իր հպատակների հանդեպ և անողոք` թշնամիների նկատմամբ: Բնավորությամբ բռնկվող է: Պահի ազդեցության տակ կարող է այնպիսի արարքներ թույլ տալ, որ հետո դժվար է լինում ուղղել: Կարելի է ավարտել` ասելով, որ հավատարիմ է նրան, ում ծառայում է, բայց աստվածներն ազատեն նրա վրեժից, եթե ինչ-որ մեկի խելքին փչի դավաճանել կամ խաբել նրան:

    - Իսկ հիմա նկարագրի°ր Կրասոսին:

    Վագիզի զարմանքն ավելի խորացավ:

    - Կրասոսն ագահ է և ամբարտավան, հարստության համար կծախի նույնիսկ հարազատ հորը: Բացարձակապես անսկզբունքային է: Ընդունակ չէ լինելու ո°չ հավատարիմ բարեկամ, ո°չ էլ երդվյալ թշնամի: Դա իմ տերն ինձնից լավ գիտե:

    - Իսկ հիմա իրար կողք դիր այդ երկու կերպարները: Ի±նչ նմանություն կա նրանց միջև:

    - Ոչ մի նմանություն: Հակապատկերներ են:

    - Իսկ քո մտքով չի± անցել երբևէ, Վագի°զ, թե ինչպես են բարեկամություն անում բացարձակ հակապատկեր այդ երկու մարդիկ:

    Քանի որ պալատականը ոչինչ չպատասխանեց, Սուրենը շարունակեց:

    - Կրասոսի ազդեցությունը հսկայական կլինի Աբգարի վրա, մինչ կոնսուլին կհաջողվի մեծահոգության դիմակի տակ թաքցնել իր արատները, բայց, ինչպես հայտնի է, ասեղը պարկի մեջ չես թաքցնի: Ահրումազդը վկա, նրանց բախումն անխուսափելի է: Մենք պետք է բոլոր միջոցներով նպաստենք այդ բախմանը և արագացնենք այն, Վագի°զ:

    - Ես շտապ ճանապարհ կընկնեմ, տե°ր իմ:

    - Իմ անունից մի նամակ կտանես ու կձևացնես, թե հաշտության բանակցություններ ես վարում: Իրականում օր ու գիշեր հետևիր Աբգարին: Երբ կհամոզվես, որ կոնսուլի ու Եդեսիայի թագավորի միջև հակասւթյուններ են ծագել, փորձիր Աբգարին մեր կողմը գրավել: Ոսկի վերցրու որքան անհրաժեշտ կհամարես:

    - Ե±րբ է իմ տերը հրամայում ճանապարհ ընկնել:

    - Հենց հիմա:

    Վագիզը գլուխ տվեց և դուրս եկավ:

    - Ահրումազդը կպատժի քո նենգությունը,- նրա ետևից ճղճղաց Արիոբարզանը:

    Սուրենի տրամադրությունը բարձրացել էր: Նա կրկին իր մոտ կանչեց Արիոբարզանին և սկսեց կերակրել գրպանից հանած անուշեղենով:

    - Սիրելի° բարեկամ,- դիմելով ագռավին` ասաց նա,- մենք կհաղթենք Կրասոսին և Պարթևաստանի ամենահզորը կդառնանք: Իսկ հիմա պատրաստվենք ընդունել աստվածային Օրոդես Արշակունուն, առայժմ մեր երկրի միակ տիրակալին:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •