Rhayader ,սա օրագրիս համար բացասական վարկանիշ ա դրել,որի համար իրավունք չունի....
Rhayader ,սա օրագրիս համար բացասական վարկանիշ ա դրել,որի համար իրավունք չունի....
Հարգելի ադմինիստրատոր, մոդերատորներ ի՞նչպես կբացատրեք գրառմանս անհետացման հետ կապված, ես կատարում եմ գրառում «Տարօրինակ անուններ» թեմայում ու մի քանի օր հետո տեսնում որ առանց անգամ տեղյակ պահելու այն ջնջվել է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տեղեկացման համակարգի միջոցով արտահայտվել էի իմ դժգոհության մասին, բայց բողոքիս արձագանք չի տրվել: Ստիպված եմ այս կերպ բարձրաձայնել:
Պահանջում եմ, որ Rhayade-ը անմիջապես փոխի իր ստատուսը, քանի, որ այն դրվել է՝ աղջիկ փախցնելու հետ կապված թեմայում ծագած վեճից հետո եւ անմիջականորեն վերաբերվում է իմ մականվանը: Հիշեցնեմ, որ թեմայում կատարել եմ գրառում թեմայի շրջանակներում, թեմայի վերաբերյալ, որից հետո վերոհիշյալ մասնակցի կողմից ստացել եմ կոնկրետ իմ անձը շոշոփող վիրավորական գրառում, որին տվել եմ համարժեք պատասխան եւ որի վերաբերյալ տեղյակ եմ պահել տեղեկացման համակարգի միջոցով:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Chuk (12.12.2010)
Շնորհակալություն ուշադրությունս, մինչ տվյալ տեղեկացմանը հասնելը, այդ միջադեպի վրա կենտրոնացնելու համար:
Տեղեկացնում եմ բոլորին, որ տուգանվել ու ջնջվել է Չամիչ մասնակցի՝ Rhayader-ին ուղղված վիրավորական գրառումը, ինչպես նաև տուգանվել ու ջնջվել է Rhayader-ի՝ Չամիչին ուղղված վիրավորական գրառումը: Ջնջվել է նաև վերոնշյալ կարգավիճակը:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, եթե ակնկալում է, որ իրեն չպետք է վիրավորեն, ինքն էլ չպետք է վիրավորի դիմացինին:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.12.2010, 15:15:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (27.01.2011), Moonwalker (12.12.2010), Rammstein (12.12.2010), Rhayader (15.12.2010), Նաիրուհի (06.03.2011)
Էս հարցը միշտ մի փոքր վրդովվեցրել ա ինձ, բայց չեմ արտահայտվել զուտ էն պատճառով, որ հարցը վերաբերվում ա «Ժամանց» բաժնին:
Ուղղակի էս անգամ արդար լինելու համար տուգանվեցի ու որոշեցի արտահայտվեմ:
Էն թեմաներում, որտեղ բանը վերաբերվում ա վերևի յուզերին ու հանկարծ մի գրառում վերաբերվում ա ոչ թե վերևինին այլ վերևինի վերևինին, կամ ավելի վատ՝ նրան ում ցանկանում ա գրողը, ինչի՞ չի պատժվում:
Տենց ժամանակ նենց ա դուրս գալիս, որ էդ խախտման պատճառով ինչ որ մեկը դուրս ա մնում խաղի կանոններից, իսկ հաջորդը գրում ա խախտողի մասին:
Տուգանայինի պատճառն այն էր, որ այդպիսի թեմայում ոչ թե գրեցի իմ վերևինի (խախտողի) մասին, այլ նրա վերևինի ու մասին չէր գրվել ու ում մասին արդարացիորեն պիտի գրվեր:
Նաև նշված ա, որ եթե վերջին 2 գրառումներն էլ միաժամանակ են կատարվել, դա ներվում ա: Բայց փաստացի ինչ որ մեկը խաղից դուրս ա մնում:
Սա գրում ոչ թե նրա համար, որ «Ժամանց» բաժինն իմ կյանքն ա (), այլ նրա համար, որ արդեն բազմաթիվ դեպքեր եմ տեսել:
Ինձ թվում ա, որ ուղղակի էս հարցը բաց ա թողնված, կամ էլ կա օրենք՝ ես չգիտեմ:
Moonwalker (14.12.2010)
Հարդ,
Այդպիսի կանոն «Ակումբում» վաղուց ի վեր կա և հստակ գործում է բոլոր համապատասխան թեմաներում: Ավելին՝ այդպիսի շատ թեմաներում կա՛մ առաջին գրառման մեջ, կա՛մ առանձին մոդերատորականով այդ կանոնը բարձրաձայնված և ամրագրված է, ինչպես նաև նշված է, որ քո նշած տեսակի գրառումները համարվում են թեմայից դուրս, համարվում են թեմայի կանոնները խախտող և տուգանվում ու ջնջվում են: Համենայն դեպս նշեմ, որ համապատասխան բաժինների մոդերատորների ջանքերի շնորհիվ քո վրդովմունքն առաջացրած այդպիսի խախտումները առնվազն մի քանի անգամ ավելի քիչ են, քան կարող էին լինել՝ քո նշած կանոնի բացակայության կամ, առավել ևս, մոդերատորական գործողությունների պակասի դեպքում: Արի չմոռանանք, որ «Ակումբի» մի քանի հարյուր ակտիվ անդամների ամենօրյա բուռն գործունեությունը կանոնակարգողները և դրան հետևողները ընդամենը մոտ տասնհինգ-քսան մարդիկ են, ընդ որում՝ այդ մարդկանցից ոչ բոլորն են կարողանում բավարար ժամանակ հատկացնել մոդերատորությանը, ինչպես նաև ոչ բոլորն են հասցնում բացի իրենց բաժիններից աչքի պոչով հետևել նաև մյուս բաժիններին: Ավելորդ չի լինի նաև նկատելը, որ դու տեսնում ես միայն այն սակավաթիվ խախտումները, որոնք վրիպել են մոդերատորի աչքից, սակայն չես տեսնում այն բազմաթիվ գրառումները, որոնք ժամանակին ջնջվել են՝ թեմայի կանոններին հակասելու պատճառով: Տվյալ դեպքում քո՝ որպես «Ակումբի» պատասխանատու անդամի ամենաճիշտ արարքը կլիներ նկատածդ խախտման մասին տեղեկացնելը հատուկ դրա համար նախատեսված համակարգի միջոցով, և ոչ թե «Բողոքի գրքում» գրելը:
Հարգանքներով՝ Հայկ:
DIXIcarpe noctem
Բողոքում եմ ու պահանջվում եմ վերաբացվի "Ֆիա" հանճարեղ գրքի մասին թեման, որպեսզի հասարակությունը կարողանա շարունակել համոզվել` թե ինչ հանճարեղ գիրք է "Ֆիան", և ինչ մշակութային իմաստութեան փիլիսոփայական անդունդներ են պարունակում թե գիրքը, թե սաունդթրիքը, թե երկրպագուների գրառումները!!!!!
Համարում եմ թեմայի փակելը դիվերսիա հայ գրական մշակույթի և Երկիր մոլորակի համընդհանուր հոգեվոր ունդ ինտելեկտուալ զարգացման դեմ:![]()
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ariadna (27.01.2011), Kuk (27.01.2011), Rhayader (27.01.2011), Yellow Raven (27.01.2011), Ռուֆուս (27.01.2011)
Leo Negri (27.01.2011), Yellow Raven (27.01.2011)
Պահանջում եմ դադարեցնել զվարճանքը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (27.01.2011)
ինձ շնորհավորել է պետք, լրացել է իմ "Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել" մեկ ամյակը, մինչև երբ???![]()
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Քանի որ Կրոն բաժնի մոդերատորը հաճախ օբյեկտիվ պատճառներով չի հասցնում հետևել բոլոր գրառումներին, ակումբի ադմինիստրացիայի ուշադրությունն եմ հրավիրում այս թեմայում Leo Negri-ի գրառումների սարկաստիկ բնույթին: Մասնավորապես այս հատվածը.
Իմ Աստծուն ստրուկների ու քոչվոր հովիվների աստված անվանելը վիրավորում է, թե՛ անձնապես ինձ և թե՛ այն կրոնական համայնքին, որին հետևում եմ ես: Իսկ սա ակնհայտորեն հակասում է Ակումբի Կանոնադրության 2.1.6 կետին: Պահանջում եմ գրառման խմբագրում ու վիրավորական արտահայտության ջնջում:
Շնորհակալ եմ:![]()
eduard30 (25.02.2011), Shah (21.02.2011), Yellow Raven (20.02.2011), Շինարար (22.02.2011)
Ուզում եմ ասեմ զզվում եմ, բայց հայերեն մի հատ ավելի արտահայտիչ բառ կա` էդ կասեմ
Նողկանք եմ ապրում, երբ մարդն իրան դնումա ամենագետի տեղ ու ցանկացած պարտությունից հետո փորձումա իրան դնող հեգնական մեջբերումներով ու իրան էլի դնելով փորձի ամենազորի տպավորություն թողնել:
Նողկանք եմ ապրում, երբ մարդիկ կուրորեն հետևում են ինչ-որ բանի առանց ուշադրություն դարձնելու էդ բանի էությանը:
Նողկանք եմ ապրում, երբ վերևիս գրված երկու դեպքերը միավորվում են...
eduard30 (25.02.2011), Moonwalker (22.02.2011), Շինարար (22.02.2011)
Yellow Raven (23.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ