Բողոքում եմ մոդերատորներին խնդրանք բողոքիս լուծում գտնեն, այս նույն բանը արթեն 2-րդ անգամն է կրկնվում նույն անձի կողմից: Ակումբը չունի բողոքելու կոճակի հնարավորություն օգտագործողի ղեկավարման վահանակում, այդ իսկ պատճառով բողոքս այս թեմայում եմ գրել:
Իմ օգտագործողի ղեկավարման վահանակում ինձ վիրավորանք, տհաճություն պատճառող խոսքեր է գրել murmushka մականունով ակումբցին, խնդրում եմ ինձ աձնական վիրավորանք հասցնողին պատժել խստորեն, եթե հնարավոր է արգելափակել մուտքը Դար Ակումբ:
Խնդրում եմ մոդերատորներին բացադրեն, իմ տեղադրած տեսանյութում որ մի գրված կամ խոսացված բառն էր հայհոյանք: Կարծում եմ, ենթադրում եմ սա սադրանք է:
Վերջին խմբագրող՝ eduard30: 06.03.2011, 03:58:
նախ զրպարտում եք
ես Ձեզ բազմիցս բացասական վարկանիշ տվել եմ, բայց միայն մեկ անգամ եմ մեկնաբանություն գրել, ձեր տեղադրած տեսահոլովակը հենց մոդերատորների կողմից դիտարկվել է ոչ նորմատիվային և հեռացվել ակումբից: Սադրելու ոչ մի ցանկություն չունեմ, ինքներդ Ձեր մասին ինչ-որ շատ մեծ կարծիք ունեք:սա էլ վիճահարույց վարկանիշային մեկնաբանությունը, ոնց որ թե մեղմ եմ արտահայտվելԲողոքում եմ մոդերատորներին խնդրանք բողոքիս լուծում գտնեն, այս նույն բանը արթեն 2-րդ անգամն է կրկնվում նույն անձի կողմից
Վերջին խմբագրող՝ Chuk: 06.03.2011, 14:07:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Վարկանշի տեքստի մեջից վիճահարույց բառը հեռացվել է:
Սակայն քանի որ արդեն արմատավորված սովորություն է դառնում, որ բողոքողի դիրքերից են հանդես գալիս, այսպես ասենք, վատ բան անողները, ապա հարկ եմ համարում զգուշացնել.
eduard30, ևս մեկ անգամ եթե հանկարծ ու կտեղադրեք նման տեսահոլովակ, տհաճություն պատճառելով բազում ակումբցիների, առանց հաշվի առնելու, թե ինչ միջավայրում եք գտնվում, չհարգելով, փաստորեն, ակումբցիներին, ապա կարգելափակվեք ոչ թե ժամանակավոր, այլ ընդմիշտ:
Murmushka-յի ռեակցիան տվյալ հանգամանքում համարում եմ տեղին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Adriano (06.03.2011), Moonwalker (06.03.2011), Norton (06.03.2011), The silent river (09.03.2011), V!k (07.03.2011), VisTolog (06.03.2011), Աթեիստ (06.03.2011), Նաիրուհի (06.03.2011)
Մոդերություն ունենք՝ աշխարհը չունիերևի պիտի գրեի՝ հասարակ ծերեթելու պ***նկա է, որ դոմփելդ էլ չի գա
ամենաշատը՝ գլխին թղթի փաթեթ հագցնես, նոր:
Կիտ, դու կոմպետենտ մոդերատոր չես: Հիշում եմ՝ Ակումբում շրջան կար, որ «ոչ բովանդակալից» գրառման համար էլ էին տուգանում: Վերջերս Ջուլիան էլ «անիմաստ գրառման» համար էր տուգանել: Հետաքրքիր է, որ ակումբի «լյուբիմչիկների» անասուն գրառումները տուգանվելու ենթակա չեն, որոշ մարդիկ դուխով կանգնում ասում են՝ մենք ռասիստ ենք, մենք նացիստ ենք, ջհուդամասոնաիլյումինատները երկիրն ավերում են: Իհարկե, մի դժգոհի բերանը փակելը ռեալ ա, իսկ, ասենք, քսանինը, որոնցից մի քանիսն էլ մոդեր են, մի քանիսի հետ էլ ձեռնտու ա լավ լինելը, ռեալ չի: Ոնց որ կրոնի բաժնից իմ գնալը: Բացահայտ առաջարկ արվեց՝ կոնֆորմիստ դառ, կամ արգելափակվիր: Ես կոնֆորմի՞ստ: Չեմ եղել ու չեմ լինի:
Sieg heil!
Անձամբ իմ տեսանկյունը. նման ԷԺԱՆԱԳԻՆ ու ԱՆԱՍՈՒՆ, ինչպես նաև ՊՈՊՍԱ երգչուհիների մասին մարդկանց մոտ եթե միտք էլ առաջանա թեմա բացել, պետք է ՎԱԽԵՆԱՆ դա անել: Որովհետև քանի ես կամ, չեմ թողնելու նույնիսկ շնչեն:
Եթե ուզում եք ինձ որպես թշնամի ունենալ, Կիտ, շարունակեք նույն ոգով: Էս սպառնալիք չի, ոչ էլ նախազգուշացում: Բան, որ ինքներդ էլ կարայիք հասկանայիք:
Սովետի ժամանակ էր, որ «չխրախուսվելը» նշանակում էր КГБ-ի աչքի տակ ընկնել:
Թու...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես մի բան կասեմ իմ «լյուբիմչիկների» վերաբերյալ կոնկրետ իմ բաժնին վերաբերող: Իմ բաժնից ես Չուկին էլ եմ արգելափակել, տուգանել ու միշտ էլ կանեմ, էտ ամենասխալ օրինակն էր իմ վրով կոնկրետ: Ես միշտ էլ ընկերությունը ու մոդերությունը սահմանազատել եմ ու չեմ պատրաստվում զիջումներ անել կամ աչք փակել:
ԻՆձ քո տեսանկյունը քիչ է հետաքրքրում իմ բաժնի գրառումներում, եթե այն կոռեկտության սահմաններում չէ:
Ես միշտ էլ իմ բաժնից նմանատիպ գրառումները մաքրազերծել եմ, մաքրազերծում եմ ու կմաքրազերծեմ, էս էլ քանի ես կամ տարբերակում:
Ու ես միշտ նույն ոգով եմ եղել ու կմնամ Սոֆ:
Այսքանը ինձնից: Բարի ժամանց:
Էլ ջուր չեմ ծեծի էս թեմայով:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Սոֆ, իսկ դու ոչ կոմպետենտ անդամ ես: Ստատուսդ դարձրու «կծան», որպեսզի մոդերատորները զգույշ լինեն քեզ տուգանելուց, ոչ մի մոդերատոր «հաճույք» չի ստանում անհիմն բողոք նամակներին ու սպառնալիքներին պատասխանելիս:
Իսկ ֆորումում ինչքան էլ խոսքի ազատություն տիրի, միևնույնն ա, գոյություն ունի ցենզուրա: Ակումբ մենակ դու չես այցելում, էստեղ տարբեր տարիքի ու դաստիարակության մարդիկ են մտնում ու կոնկրետ ինձ համար տհաճ ա ընդհանուր ֆորումում քո գրառումները կարդալ, որոնք լի են ինտիմ անկյանը հարիր բառապաշարով: Էնպես որ հերիք ա ջուր ծեծես, եթե կարծիք ես ուզում արտահայտել, արտահայտիր հնարավորինս չափ կոռռեկտ ձևով, առանց փողոցային բառապաշարի, առանց դիմացինին վիրավորելու ու սխալ հանելու մոլուցքով ու վերջիվերջո մի մոռացիր, թե որ բաժնում ես գրառում կատարում:
Իսկ եթե չես ուզում քեզ նորմալ պահել, խնդրեմ, «Ելք»-ի կոճակի միշտ կա ու կա, բարի ճանապարհ:
I may be paranoid but no android!
Chuk (18.03.2011)
Ինչի համար եմ արգելափակվել երաժշտություն բաժնից՞՞՞
ինձ նախազգուշացրել էին որ եթէ կրկնվի կարգելափակվ եմ բայց չի կրկնվել համի տեսնում եմ որ արգելափակված եմ:
անպատճառ և անարդար
Վերջին խմբագրող՝ armuk: 19.05.2011, 13:12:
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Սիրելի մոդերատոր Jarre, եթե դու ինքդ ես վիրավորվել իմ մեջբերումներից ,դա քո թերությունն է , ես ուղղակի արտահայտվել եմ Դարվինի ուսմունքից ելնելով : Եթե մի մարդ Աստծու գոյությանը չի հավատում, որեմն հավատում է էվոլուցիային, որ կապիկը զարգանալով դառնում է մարդ: Ասա տեսնեմ ինչն է այստեղ վիրավորական : Մոտեցիր սուբեկտիվ , սա է ճիշտը, իսկ եթե փորձում ես խստությունդ , ես դեմ չեմ :
Հովարս անչափ ուրախ եմ, որ այնքան խորաթափանց ես, որ տեսնում ես մղումներս՝ փորձել խստությունս։
Թեև մոտ մեկ տասնյակի հասնող նամակագրության միջոցով փորձեցի քեզ բացատրել, բայց չեմ վարանի մեկ անգամ էլ այստեղ գրել. «ամեն դեպքում իմ նախնիները կապիկից չեն առաջացել» քո գրառումը տվյալ կոնտեքստում գնահատվել է վիրավորաղական և սադրիչ, ուստի տրվեց զգուշացում։
Հետագա նման գրառումները կարժանան նույն ճակատագրին։
Ես կողմ չեմ Հովարսի կարծիքին, քանի որ ինքս հավատում եմ Աստծուն, Բայց նաև համաձայն չեմ քեզ հետ Jarre, որովհետև մարդ սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, ու, ոնց հասկացա, դրանով քո անձը վիրավորելու միտք չի ունեցել, ուղղակի պետք է հասկանալ նրան, եթե մենք մեր գաղափարախոսությամբ ենք հանդես գալիս Աստծու հետ կապված, ապա այդ մարդը լրիվ այլ պատկերացումներ ունի ու պետք է հարգել դա:
Իսկ այ այս հարցում դեռ ոչ ոք գիտական հիմնավորում չի տվել:
Morg (17.08.2011)
Yerevanci, խոսքը չի գնացել Jarre-ին վիրավորելու մասին:
Հովարսի գրառումը եղել է հեգնական ոճի արձագանք այլ գրառմանը, սադրիչ իր բնույթով: Նման գրառումները անթույլատրելի են ու ես լիահույս եմ, որ նոր մոդերատորները կկարողանան առնել դրա դեմն ու քննարկումները բերել հանդուրժողականության մթնոլորտ:
Ոչ մեկին չի արգելվում գրել իր պատկերացումները, այդ թվում մարդու՝ կապիկից առաջացած լինել կամ չլինելու մասին: Բայց դրանք պետք է լինեն համապատասխան կոնտեքստում, որպես տեսակետների շարադրում, այլ ոչ թե ուրիշներին ուղղված հեգնանք կամ ծաղր: Հստակեցնում եմ. չի արգելվել կոնկրետ հայացքների շարադրումը, արգելվել է հեգնանքը:
Անկախ ամենից տեղեկացնեմ, որ տրված տուգանայինը չեղարկվել է հենց իր՝ մոդերատոր Jarre-ի միջնորդությամբ, որովհետև եղել է մեծ միավորներով: Այդքան միավորներ նախատեսված չեն նման խախտումների համար: Մոդերատորը ցանկացել է տալ 0 միավորանոց խախտում-զգուշացում, տեխնիկական պատճառներով այլ բան է ստացվել, ինչը ներելի է, հաշվի առնելով, որ Jarre-ի մոդերատորության առաջին օրերն են ու կարող են առաջանալ նման խնդիրներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հաճույքով հավատում եմ, որ այդ գրառումը հեգնանքով չեք արել:
Սակայն այդ գրառումը այդպես է ընկալվել ոչ միայն մոդերատորի կողմից, այլև իմ կողմից, այլև դրան թեմայում արձագանքողի կողմից:
Ինչևէ, նորից հիշեցնում եմ, որ տուգանային միավորները չեղարկվել են, չեղարկելու համար ինձ դիմել է հենց տուգանող մոդերատորը: Խնդրում եմ այդ տուգանայինի տեքստը ընկալել իբրև զգուշացում ու նաև խնդրում եմ այսուհետ նման գրառումներից, որոնք կարող են լարել իրավիճակն ու բերել կոնֆլիկտների, զերծ մնալ: Հաշվի առեք, որ նման գրառումները շատերի կողմից այլ կերպ կարող են ընթերցվել, ընկալվել:
Շնորհակալություն հարցը բարձրացնելու, ինչպես նաև մեզ ըմբռնումով մոտենալու համար:
Մոդերատորներին խնդրում եմ նույն աչալրջությամբ շարունակել հետևել բաժնին ու փորձել այնտեղ պահպանել հանդուրժող, բարեկիրթ քննարկումների, համերաշխության մթնոլորտ: Շնորհակալություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (25.05.2011), Moonwalker (26.05.2011), Արէա (26.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ