User Tag List

Էջ 290 980-ից ԱռաջինԱռաջին ... 190240280286287288289290291292293294300340390790 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,336 համարից մինչև 4,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 14687 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4336
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

    ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, թե հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետին, քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու փաստի կապակցությամբ: Բանն այն է, որ այսօր առավոտյան ոստիկանությունը փակել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը եւ խոչընդոտում է մարդկանց տեղաշարժման իրավունքը:

    Հիշեցնենք, որ այսօր առավոտից Գյումրիից վրացական համարանիշով մեքենաների վարորդները մտադիր էին մեկնել Վանաձոր` բողոքի ցույցին միանալու: Սակայն ճանապարհը փակելու հետեւանքով տուժել են նաեւ նրանք, ովքեր մեկնում էին իրենց առօրյա հոգսերով:
    lragir.am

    ՊՈԿՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ

    Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները Երեւանում եւ մարզերում բաժանում են ՀԱԿ-ի թռուցիկները` կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել փետրվարի 18-ի հանրահավաքին: ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներն իրականացնում են նաեւ «դռնեդուռ» ակցիա` այցելում են տներ եւ քաղաքացիներին իրազեկում հանրահավաքի մասին:

    Հանրահավաքը տեղի է ունենալու Մատենադարանի մոտ, ժամը 17-ին: Հանրահավաքի օրակարգում հետեւյալ հարցերն են` 2008-ի փետրվարի 19-ի ընտրակեղծարարության մասին, Տոտալ հարձակում մանր եւ միջին բիզնեսի, միջին խավի վրա, ապօրինի թանկացումներ, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ: Հանրահավաքում ելույթ կունենան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

    Իրազեկմանը զուգահեռ, Հայաստանի մի քանի օլիգարխներ իրենց ենթականերին հրահանգել են պոկել Կոնգրեսի թռուցիկները: Ներկայում նրանք շրջում են Երեւանում եւ պատերից ու սյուներից պոկում ու պատռում թռուցիկները:
    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե այսօր առավոտյան ժամը 10.30 ակումբ է ժամանել Շիրակի Ճանապարհային ոստիկանության պետ գնդապետ Կարապետյանը եւ մոտ մեկ ժամ փորձել համոզել ակումբում հավաքված գյումրեցի վարորդներին` ձեռնպահ մնալ Վանաձոր մեկնելուց: Նա ասել է, թե ճանապարհներն անանցանելի են, վարորդներն իրենց վտանգի են ենթարկում, եւ վերջում ասել է, թե միեւնույն է` թույլ չի տալու:

    Նշենք, որ այսօր Վանաձորում բողոքի ցույց են անելու վրացական համարանիշերով մեքենաների վարորդները: Մի քանի օր առաջ նման ցույց էին արել նաեւ գյումրեցի վարորդները: Նրանք պահանջում են երկարաձգել վրացական հարանիշերով մեքենաների ժամկետը:

    Լեւոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե ինքը արդեն հասել է Ջաջուռ գյուղի մոտ: Ճանապարհներն անցանելի են, ճանապարհին աղ եւ ավազ են լցնում:

    Վանաձորում բազմաթիվ վարորդներ են հավաքվել հրապարակում: Հրապարակում նաեւ բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել:

    Լեւոն Բարսեղյանը տեղեկացնում է, որ Գյումրիի ՃՈ աշխատակիցները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը, թույլ չտալով մոտ 30 մեքենայի անցնել: Ընդ որում, այդ մեքենաների մեջ կան այնպիսիները, որոնք կապ չունեն բողոքավորների հետ:
    էսքանից հետո իշխանությունները վախեցած չեն
    Վերջին խմբագրող՝ Norton: 15.02.2011, 12:56:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.02.2011), Mephistopheles (15.02.2011), Tig (15.02.2011), Շինարար (17.02.2011)

  3. #4337
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը կարող է միանալ ֆեյսբուքյան հեղափոխությունների շարքին

    Ինչպես գրում է Facebook սոցիալական ցանցի ոչ պաշտոնական կայքը (All Facebook), այս շաբաթ Հայաստանում քաղաքական գործիչները հետևում էին հայկական Facebook-ի 123,000 օգտատերերի բոլոր այն կարգավիճակներին, որտեղ նշվում է «հեղափոխություն» բառը: Կայքը նշում է, որ այս շաբաթ Հայաստանը կնշի նախագահական ընտրություններից հետո առճակատման երրորդ (կայքում սխալմամբ նշվում է երկրորդ) տարին:

    Կայքը նշում է, որ Facebook-ի բոլոր օգտատերերը պաշտպանում են Հայ ազգային կոնգրեսին, որը փետրվարի 18-ին հանրահավաք է կազմակերպելու` նշելու երրորդ տարեդարձը: Այս ուրբաթ օրվա հանրահավաքը նշանակալից կլինի հատկապես Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցածի ֆոնին:

    Կայքը նաև գրում է, հղում անելով The Armenian Observer Blog-ին, որ այն օրվանից, երբ տեղական թերթը գրել էր, թե պետական պաշտոնյաները հետևում են բոլոր այն կարգավիճակներին, որոնք պարունակում են հեղափոխություն բառը, այդ օրվանից ավելացան հանրահավաք բառը պարունակող կարգավիճակները:
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (15.02.2011), ministr (16.02.2011), Tig (15.02.2011)

  5. #4338
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոսկե թա՞գ, թե՞ միայն ոսկեպատ ապարանջաններ. հայտնաբերվել է մ.թա. 2-րդ դարի դամբարան, իշխանությունը թաքցնում է

    -Լաչինի կողմերը ոսկե թագ են գտել: Բայց լուրերով թե խի չեն ասում, չեմ հասկանում:

    -Ո՞նց թե ոսկե թագ:

    Նախկին ոստիկան բարեկամս է, սենսացիայի մասին իմացել է, բայց անհագնստացած է, ոչ մի տեղեկություն չի հրապարակվում, ասուլիս-մասուլիս չեն անում:

    Ուրեմն, հունվարի 11-ին երեք գորիսեցի որսի են դուրս գալիս Լաչինի կողմերը: Մեկ էլ մեկի ոտի տակից հողը փախնում է ու անհետանում գետնի տակ: Մյուս երկուսով սկսում են գոռալ, կանչել ընկերոջը: Մեկ էլ գետնի տակից լսվում ա ձենը`գտա՜-գտա՜:

    Կմախք գլխին ոսկե թագ: Դամբարան է լինում: Բացի թագը, կմախկքի վրա` բազկակալ, վզնոց, ապարանջան` պոպոքից մեծ կանաչ քարեր` ենթադրվում է զմրուխտ, ու էլի տարբեր զարդեր: Բազկակալի վրա հունարեն մակագրություն: Կմախքի աչքերին էլ երկու դրամ Տիգրան Մեծի պատկերով:

    Գորիսեցիները սաղ հավաքում են, տանում ծախեն: Թագը կտրում, իրար մեջ իրեք մասի են բաժանում ու ամեն մեկը իր բաժինը ծախում է: Բայց քարերը ու մյուս զարդերը չեն կարողանում իրար մեջ բաժանել, ու սկսում են վիճել, թե որն ումն ա: Վեճին ուրիշ ներկաներ են լինում, էնքան տաքացած են լինում, որ չեն ֆայմում գնան առանձնանան նոր վիճեն ու քաշվում են: Ոստիկանությունը իմանում է գտածոյի մասին ու որսորդներին բերման ենթարկում: Քննիչները վաճառված թագի կտորները կարողանում են գտնել ու հետ բերել, մյուս գտածոներն էլ վերցնում են:

    Թագը ու բոլոր գտածոները ցույց են տալիս Սերժ Սարգսյանին:

    Սա լսածս պատմությունը:

    Իմանում եմ, որ գտածոները Մշակույթի նախարարությունում են:

    Զանգում եմ Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Նորա Դայանին.

    -Կուզեի տեղեկություն իմանալ գտածոների մասին:

    -Ի՞նչ եք ուզում իմանալ,-հարցնում է տիկին Դայանը:

    -Ամեն ինչ: Ո՞ր դարի են, ինչե՞ր են հայտնաբերվել: Ճի՞շտ է, որ ոսկե թագ էլ կա:

    -Ոչ, թագ չկա:

    - իսկ ոսկեղեն կա՞:

    -Այո, ոսկեպատ արծաթե վզնոց:

    Ընդհանուր տասը տեսակ իր է գտնված: Նաև հելլենական մետաղադրամներ, որոնցշնորհիվ էլ որոշվել է, որ դամբարանը մ.թ.ա. 2-րդ դար է: Պատկեր կա՞ դրամի վրա: Այո, կա, դրամները պատկերով են լինում: Ո՞ւմ պատկերն է: Չի ասում: կմախքը տղամարդո՞ւ է, թե՞ կնոջ: Դեռ հայտնի չէ, պետք է գնալ տեղում ուսումնասիրել: «Սպասեք, մասնագետները կգնան, դամբարանը կուսումնասիրեն, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,-ասում է նա: Դեռ չեն գնացե՞լ: «Չէ, այդ կողմերում ձյուն է նստած, սպասում ենք ձյունը հալվի»: Այ քեզ բան, ձյուն մի քանի օր առաջ է եկել, իսկ գտաածոյի մասին իմացվել է մոտ 20 օր առաջ: Որսորդներն էլ, ոստիկանության տվյալներով, գտածոն տուն են բերել ու մի անգամ էլ են գնացել դամբարան, որ էլի բան գտնեն: Ինչի՞ մասնագետները շուտ չեն գնացել` տեսնեն ի՞նչ դամբարան է, կողքերն էլ կա՞ն արդյոք դամբարններ: Դայանը ասում է, որ դամբարանը հայտնաբերողը բերել-հանձնել է ամբողջը նախարարությանը: Ինչպես թե, կամավո՞ր: «Այո»: Ոստիկանությունը չի գտե՞լ: «Ոչ: Կգնահատվեն իրերը և նրանց արժեքի հիսուն տոկոսի չափով կվարձատրվի գտնողը»: Այդպիսի օրենք կա` հնագիտական իրեր գտնողը դրանք հանձնելու դեպքում ստանում է դրանց արժեքի 50 տոկոսը:

    Ուրեմն կամավո՞ր: Սկսեցի կասկածել մյուս ասածներին էլ: Վստահ եմ, որ Դայանը ճիշտ չի ասում, թե որսորդը զարդերը կամավոր է բերել, ուրեմն, հնարավո՞ր է, որ թաքցնում է նաև, թե թագ է հայտնաբերվել:

    Պատմության թանգարանի իմ աղբյուրից տեղեկանում եմ, որ իրոք, Գորիսի բնակիչը(կարծես Անդո անունով) կամավոր հանձնել է գտածոները: Սակայն ինքը տեղյակ է, որ իրականում նրան նախապես ոստիկանությունն է հայտնաբերել: Թագի մասին լսել է, բայց իրերի մեջ թագ չի եղել: Նա ասում է, որ այդպես, 90-ականներին թագ էր հայտնաբերվել Սիսիանի իշխանական դամաբարանում, բայց գերմանացի մասնագետները թագը ու էլի շատ իրեր տարել են իրենց հետ`էն տարիներին բեսպրեդել էր, ո՞վ էր հսկում, թե ինչ են գտնում(մի գերմանուհի պատմել էր իմ ծանոթին, որ ինքը հնագիտական արժեք ունեցող իրեր է տարել Հայաստանից, մաքսատան բարձրաստիճան պաշտոնյան սկզբում թույլ չի տվել, հետո պայման է դրել` կքնես հետս կթոնղեմ, կինն էլ քնել է հետը ու իրերը տարել Գերմանիա):

    Գորիսեցին թանգարան է հանձնել գահի մետաղական զարդեր(դամբարանում, հավանաբար, փայտե գահը փոշիացել է, բայց նրա մետաղական զարդերը պահպանվել են), ապարանջաններ, վզնոց` բոլորը ոսկե թիթեղով պատված, կանաչ քարեր(փորձաքննություն դեռ չի արվել պարզելու համար, թե դրանք զմրո՞ւխտ են, թե այլ քար) և երեք մետաղադրամներ`երկուսը հելլենական`մթա. երկրոդ դարի, մեկը Տիգրան Մեծի պատկերով`մ.թ.ա. առաջին դարի: Հետևաբար, ենթադրվում է, որ երկու դամբարան է հայտնաբերվել` մեկը Տիգրան Մեծի ժամանակվա, մյուսը 100 տարի ավելի հին:

    Թանգարանը դամբարանի մասին տեղեկացրել է հնագիտության ինստիտուտի տնօրենին, սակայն դեռևս այնտեղից հետազոտություներ անելու քայլեր չեն արվել, չեն էլ եկել զարդերը տեսնելու:

    Եզրակացություն. Ոստիկանությունը գտել է դամբարանը հայտնաբերողներին, սակայն իշխանություները ցանկացել են ներկայացնել, որ հայտնաբերողները կամավոր են հանձնել գտածոները նախարարությանը, արանքում մի շարք գտածոներ անհետացել են: Նաև ենթադրել կարելի է, որ Տիգրան Մեծի պատկերով երկու մետաղադրամ է եղել(այդպիսին է ոստիկանության աղբյուրի տեղեկությունը), սակայն մեկն են հանձնել թանգարան:

    Մեկ այլ աղբյուրից էլ իմացա դամբարանի հայտնաբերելը թաքցնելու մեկ այլ պատճառ. դամբարանը գտնվում է Ղարաբաղի վարչական տարածքում, և իրավական առնումով, փաստորեն, այն և հետն էլ գտածոները պատկանում են Ղարաբաղին, սակայն Հայաստանի իշխանությունները ցանկանում են չհրապարակել դամբարանի տեղը, որ գտածոները պահեն Հայաստանում:

    Վահան Իշխանյան

    Թերթ

  6. #4339
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից
    Հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող, արցախյան պատերազմի լեգենդար հերոս Գևորգ Հայրապետյանի մարտական ընկերները Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում են գրել Սերժ Սարգսյանին: Դրանում ասվում է.

    Հարգելի պարոն նախագահ

    2010թ. հոկտեմբերի 25-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում Հայաստանի Հանրապետության անունից պետական դավաճանության շինծու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց մեր մարտական ընկերոջը` Նոր Եդեսիա ջոկատի լեգենդար հրամանատար, փոխգնդապետ Գևորգ Հայրապետյանին:

    Այս օրերին ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Գևորգ Հայրապետյանի գործի վերաքննությունը, բայց դարձյալ դռնփակ, հասարակությունից գաղտնի և մենք` նրա մարտական ընկերները մտավախություն ունենք, որ կկրկնվի ընդհանուր իրավասության դատարանում բեմադրված սցենարը:

    Լինելով Գևորգ Հայրապետյանի զինակից ընկերները, իմանալով նրա անցած փառավոր մարտական ուղին և նրա բացառիկ ազնվությունն ու նվիրվածությունը հայրենիքին, համոզված ենք, որ փակ դռների հետևում բեմադրված դատական ֆարսը ինչ-ինչ անձանց հաշվեհարդարն է Գևորգ Հայրապետյանի նկատմամբ:

    Հաշվեհարդար, որն իրականացվեց Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողությունների, այդ թվում նաև Գևորգ Հայրապետյանի նկատմամբ դատավճռով օրիկնականացված հաշվեհարդարի համար ՀՀ բոլոր քաղաքացիների վրա տարածվող բարոյական պատասխանատվությունից և ամոթից զերծ մնալու միակ ճանապարհը տեսնում ենք Հայաստանի հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մեջ:

    Ուստի, մենք Արցախի ազատամարտին և Հայաստանի Հանրապետության պետականության կայացմանը անմնացորդ նվիրված վետերան ազատամարտիկներս, ի զորակցություն հանիրավի դատապարտված մեր մարտական ընկեր և հրամանատար Գևորգ Հայրապետյանի հրաժարվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

    Դիմումի տակ ստորագրել են Նոր Եդեսիա ջոկատի 35 ազատամարտիկներ
    www.lragir.am

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (16.02.2011), Chuk (16.02.2011), davidus (16.02.2011), einnA (16.02.2011), Kuk (16.02.2011), Mephistopheles (17.02.2011), ministr (16.02.2011), murmushka (16.02.2011), Rammer (16.02.2011), Tig (17.02.2011), Հայկօ (16.02.2011), Ձայնալար (16.02.2011)

  8. #4340
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փնտրվում է «ՀայՌուսգազարդի» չափ գազի տեղափոխման ծախս անող երկիր
    Ներկայացնենք եվրոպական մի շարք երկրներում գազի գինը` արտահայտված հայկական դրամով: Դանիայում 1 խմ գազը բնակիչները գնում են 277 դրամով, Ավստրիայում` 190, Բելգիայում 147, Ֆինլանդիայում` 146, Գերմանիայում` 139, Իռլանդիայում` 132, Նիդեռլանդներում` 125.6, Ֆրանսիայում` 125, Սլովակիայում` 124.6, Լիտվայում` 121.9, Հունգարիայում` 119.7, Իտալիայում` 116.5, Բուլղարիայում` 112.8, Լատվիայում` 112.8, Չեխիայում` 112, Ռումինիայում` 105.8, Էստոնիայում` 97.3 (թվերը հաշվարկված են http://www.energy.eu/#Domestic կայքի ներկայացրած տվյալների և երեկվա եվրո-դրամ փոխարժեքի կուրսի հիման վրա):

    Իսկ հիմա, ուշադրություն, Հայաստանում 1 խմ գազի գինը կազմում է 132 դրամ: Այսինքն` պատահական վերցված եվրոպական այս 17 երկրներից 11-ում գազն ավելի էժան է, քան Հայաստանում: Բայց դա մեր իշխանությունների համար հաշիվ չէ, և նրանք տարիներ շարունակ մեզ կերակրում են ռուսական էժան գազի վերաբերյալ հեքիաթներով: Ավելին, հայ ժողովուրդը շունչը պահած սպասում է Հյուսիսից ստացվող լուրերին. հույս ենք փայփայում, որ դարավոր բարեկամը գազի գինը հերթական անգամ չի բարձրացնի: Իսկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասաց, թե բանակցությունները շարունակվում են բավականին «բարենպաստ մթնոլորտում», և իրենք ամեն ինչ անում են, որ ռուսական կողմն այն չթանկացնի: Մեր իշխանություններին թվում է, թե Հայաստանում ոչ ոք ոչինչ չի հասկանում ու չի տեսնում (բացի իրենցից):

    Հատուկ որոշ ուշ հասկացողների համար շեշտենք ևս մեկ անգամ` Հայաստանը արդեն իսկ գազի համար «Գազպրոմին» վճարում է աշխարհում ամենաթանկ գներից մեկը: Տարիներ շարունակ մեր իշխանությունները դիտավորյալ թյուրիմացության ու մոլորության մեջ են գցում լրագրողներին ու հասարակությանը` հայտարարելով, թե սահմանի վրա 1000 խմ գազը Հայաստանը Ռուսաստանից գնում է 180 դոլարով, մինչդեռ, օրինակ, Մոլդովան այն գնում է 240, Ուկրաինան` 300 դոլարով, շուկայական գինը աշխարհում 300 (կամ, ասենք, 250) դոլար է և այլն, և այլն: Սակայն մեր իշխանությունները չեն հիշատակում, որ գազի ներքին տեղափոխման ծախսը աշխարհում ոչ մի տեղ չի գերազանցում 50 դոլարը (հազ. խմ-ի դիմաց): Հայաստանի սպառողներս, սակայն, ինչպես արդեն նշվեց, գազի 1000 խմ-ի դիմաց վճարում ենք 132 հազար դրամ (մոտ 360 դոլար): Այսինքն` գազի ներտնտեսական ծախսը (սահմանից սպառողին հասցնելու ծախսը) Հայաստանում 9-10 անգամ ավելի է, քան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Բայց այս զարմանահրաշ պատմությունը ավելի հասկանալի է դառնում, երբ հիշում ենք, որ մեր այդ չարաբաստիկ «սահմանի վրա» գազ վաճառողն ու գնորդը միևնույն ընկերությունն է` ռուսական «Գազպրոմը»: Այսինքն` «Գազպրոմը» գազը իբր «վաճառում է» իրեն պատկանող «ՀայՌուսգազարդին» 180 դոլարով (հազար խմ-ի դիմաց), հետո էլ մեզ տալիս 360 դոլարով (նույն ծավալի դիմաց): Կարող էր չէ՞ «Գազպրոմը» գազի «սահմանի վրայի» գին սահմանել, ասենք, 220 դոլարը (հազար խմ-ի դիմաց), «ՀայՌուսգազարդի» ներտնտեսական ծախսն էլ` 140 դոլար (վերջնական գինը դարձյալ կլիներ 360 դոլար):

    Երեկ մենք փորձեցինք ճշտել Ա.Մովսիսյանինց` գիտի՞ արդյոք մի որևէ երկիր, որտեղ գազի տեղափոխման ծախսը նույնքան թանկ է, որքան Հայաստանում: Նախարարը պատասխանեց, թե գիտի, և որ նման երկրներ էլի կան: Սակայն որևէ երկրի անուն չնշեց: Որքան էլ փորձեցինք համացանցում գտնել մի որևէ երկիր, որտեղ գազի ներտնտեսական տեղափոխման նման բարձր ծախսեր լինեն, չհաջողվեց: Բայց քանի դեռ մեր իշխանավորները ձև են անում, թե նորմալ է սովորականից 10 անգամ ավելի թանկ տեղափոխման ծախսեր թույլ տալ, Հայաստանից որևէ մեկը չի համարձակվի «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի հիմնական սեփականատեր «Գազպրոմին» ասել` եղբա՛յր, սահմանի վրա գազը վաճառիր 250 դոլարով, կամ նույնիսկ` 300 դոլարով, միայն թե գազի ներտնտեսական ծախսդ 30 դոլարից ավելի չանես:

    Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.02.2011), davidus (17.02.2011), Rammer (17.02.2011), Ձայնալար (17.02.2011)

  10. #4341
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց էսօր դա էի բացատրում որոշ մարդկանց... դարի հանելուկնա: Թուրքմենստաններից գազը գալիս հասնումա Ռուսաստան, հետո Վրաստաններով գալիս հասնումա Հայաստանի սահման, ու դա ընդամենը $180 ընդ որում գազի ինքնարժեքն էլ հետը, ու մեր քռչոտ մի քանի հազար կիլոմետրում էդ գինը կրկնապատկվումա: Գազպրոմն էլ բնականաբար մտածումա, որ եթե սպառողը $360-ին համաձայնա ու լավ էլ մուծումա, ինչի՞ա $180-ով բերում հասցնում սահման: Ճիշտ ա, ՀայՌուսԳազարդն էլա իրանը, բայց ՀՀ բյուջենա փայ մտնում (լավագույն դեպքում): Հենա սահմանի մոտ գինը կբարձրացնի, էդ գինը կվերցնի առանց մեր "հավակնոտ բյուջեն լցնելու", հետևաբար ավելի շատ փող կաշխատի: Դե իսկ սպառողին ինչ գումարով դա կհասնի էդ իրան ավելի քիչա հետաքրքրում, մեկա փախնելու տեղ չունեն, կամ էլ թող ՀՀ-ն ավելի քիչ "մտնի" գնի մեջ՝ գինը նույնը պահելու համար: Բիզնեսի տեսանկյունից լրիվ առողջ մտածելակերպա:
    Իսկ այ "մերոնք" թող թոզ չփչեն, թե մեր մասին մտածելով են բանակցում որ գազի գին չբարձրանա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (17.02.2011)

  12. #4342
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կստորագրի, թե՞ չի ստարոգարի
    ՀՀԿ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՀՈՒՇԱԳՐԻ ՏԵՔՍՏ

    Այսօր ժամը 22-ի սահմաններում ՀՀԿ գրասենյակում ավարտվել է կուսակցության խորհրդի նիստը, որին ներկա են եղել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, մարզպետներ, պատգամավորներ:

    Նիստը տեւել է երեք ժամից ավելի, եւ այն ավարտվելուց հետո բազմաթիվ հանրապետականներ նյարդայնացած վիճակում էին, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Խորհրդի նիստում քննարկվել է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության հարցը, ինչպես նաեւ կոալիցիոն նոր հայտարարության տեքստը, որում կա գործող նախագահին գալիք ընտրությանը աջակցելու կետ: Ենթադրվում է, որ այն առաջարկվելու է ԲՀԿ-ին ստորագրելու:

    Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել հինգշաբթի օրը կոալիցիոն նոր պայմանագիր ստորագրելու մասին։

    «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով` ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող 5 տարիների ընթացքում», ասված է այսօր ՀՀԿ-ի խորհրդին ներկայացված կոալիցիոն նոր համաձայնագրի նախնական տեքստում։
    ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
    Համաձայն ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, այս պահին կուսակցության վերնախավում քննարկվում է կոալիցիոն նոր հուշագիրը մերժելու խնդիրը: Ըստ հավաստի տեղեկությունների, վերջին պահին հուշագրի հեղինակները փոխել են պայմանավորվածությունը և ավելացրել գործող նախագահին անվերապահ աջակցելու կետը: ԲՀԿ-ում հակված են “Արթուր Բաղդասարյան չդառնալու” տարբերակին: Միևնույն ժամանակ գտնում են, որ կոալիցիան որևէ մեկի սեփականությունը չէ: “Թող նոր կոալիցիա ստեղծեն, մենք էլ գիտենք ում հետ կհամագործակցենք”, այսպիսին են կուսակցությունում տիրող տրամադրությունները, իսկ համագործակցության ակնարկն ուղղված է ընդդիմության հանրահավաքներին:
    Հազար տոկոս էն հաստ գլոխը կախ, դեմքի դմբլդոխ ժպիտով, աչքերը իբր խորիմաստ բաց ու խուփ անելով, ստորագրելույա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.02.2011, 11:28:

  13. #4343
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար տոկոս էն հաստ գլոխը կախ, դեմքի դմբլդոխ ժպիտով, աչքերը իբր խորիմաստ բաց ու խուփ անելով, ստորագրելույա:
    Կամ կստորագրի, կամ էլ մի քանի հարկային, մաքսային, դատարանական ռեյդերից հետո մնացած փշրանքները կհավաքի ու Հայաստանից կգնա, կամ էլ պտի կանգնի ու կռիվ տա, ինչը ամենաքիչ հավանական տարբերակնա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #4344
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կստորագրի, թե՞ չի ստարոգարի




    Հազար տոկոս էն հաստ գլոխը կախ, դեմքի դմբլդոխ ժպիտով, աչքերը իբր խորիմաստ բաց ու խուփ անելով, ստորագրելույա:
    Հալալա Սեռժին...Ջոգում ես ինչ տոշն մոմենտ ա ջոգել ա: Ճիշտ ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ: Սեռժի ինչ խաղերա տալիս բայց ընդիմության միտինգների վրա...

  15. #4345
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալա Սեռժին...Ջոգում ես ինչ տոշն մոմենտ ա ջոգել ա: Ճիշտ ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ: Սեռժի ինչ խաղերա տալիս բայց ընդիմության միտինգների վրա...
    Լավ ա անում: Իսկ ո?վ ա մեզ խնդրել անտեղի արտոնված միտինգներ անել:

  16. #4346
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա տենանք ով ա լավ տղեն
    Կոալիցիան փլուզվո՞ւմ է

    Ըստ հավաստի աղբյուրների` կոալիցիոն ուժերի միջև հարաբերություններն այսօր սրվել են աննախադեպ աստիճանի, այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից վերջնագրի տեսքով պահանջել են ստորագրել կոալիցիոն նոր հուշագրի տակ:
    Նոր հուշագիրը պարտադիր պայման է նախատեսում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելը:

    Ըստ մեր աղբյուրի` ի պատասխան դրան, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը համագումարում է հայտարարել իր դիրքորոշումը և չի պատրաստվում կցորդ և հաճախորդ դառնալ:
    Առյուծը որ իրան կատվի պես չպահեց, էսօր խոսք եմ տալիս հաջորդ ԱԺ ու նախագահական ընտրություններին ձայնս ԲՀԿ-ին տամ:


    Հուշագիրը կստորագրվի ժամը 17.00-ից հետո

    Այսօր ժամը 17.00-ից հետո իշխող կոալիցիան հուշագիր կստորագրի:

    Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

    Հուշագրի բովանդակության մասին խոսելուց նա ձեռնպահ մնաց`դա համարելով ոչ կոռեկտ: Նա նաեւ նշեց, որ, հավանաբար, արարողությունը տեղի կունենա Նախագահի նստավայրում:

    Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ում խորհրդի նիստ էր տեղի ունեցել, որին անձամբ ներկա է եղել Սերժ Սարգսյանը:
    Վերջում իսկականից պարզվելու ա, որ ՌՔ-ն Հայաստանի միակ տղամարդն ա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (17.02.2011)

  18. #4347
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  19. #4348
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա տենանք ով ա լավ տղեն


    Առյուծը որ իրան կատվի պես չպահեց, էսօր խոսք եմ տալիս հաջորդ ԱԺ ու նախագահական ընտրություններին ձայնս ԲՀԿ-ին տամ:




    Վերջում իսկականից պարզվելու ա, որ ՌՔ-ն Հայաստանի միակ տղամարդն ա:
    Բա էս էլ քո քաղաքական իդելաը ախպեր ջան...Բայց պարզվեց որ միակ տղամարդը Սեռժն ա ապեր ոչ թե ՌՔ:

  20. #4349
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Թսան առյուծ

    ԲՀԿ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է

    «Խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի», հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության խորհրդարանական խմբակցության այսօրվա նիստի ավարտից հետո:

    Անդրադառնալով նախկինում բազմիցս արած իրենց հայտարարություններին, որ գնում են խորհրդարանական ընտրությունների եւ միայն այդ ընտրություններից հետո կասեն նախագահի իրենց թեկնածուի մասին, Ծառուկյանն իրենց ներկայիս այս որոշումը պայմանավորել է երկրի առջեւ ծառացած ծանր խնդիրներով` տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2011), davidus (17.02.2011)

  22. #4350
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առյուծը որ իրան կատվի պես չպահեց, էսօր խոսք եմ տալիս հաջորդ ԱԺ ու նախագահական ընտրություններին ձայնս ԲՀԿ-ին տամ:
    Reset.... սկսում ենք սկզբից....

Էջ 290 980-ից ԱռաջինԱռաջին ... 190240280286287288289290291292293294300340390790 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •