Աստվածաշնչում նույն համարում ասվում է ՝ կուռքեր չշինեք ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ ջրերի մեջ:
Մարդիկ ստեղծում են կուռքեր, երբ չեն կարողանում կամ չեն ուզում ճանաչել Աստծուն: Դրանք մարդու երեվակայության արդյունքներ են, ներշնչված տարբեր ստախոսների կողմից: Մարդիկ կուռքեր ստեղծում են ոչ միայն նյութական առարկաներից, այլ նաեվ կարոսղ են ստեղծել, իրենց երեվակայության շնորհիվ, օրնակ՝ Եհովայի վկաները, չնայած Աստծո անունը գողացել են, իրենց պաշտածը մնում է կուռք, որին կառուցել են երկնքում: Նմանապես, երբ մարդիկ պաշտում են տարբեր կենդանիների, օրինակ կովերին, եվ այլն, կարող է դիտվել որպես կուռք, որը կառուցվել է ջրերի մեջ:Սա ասում եմ ելնելով կենադանիների բաղադրության մեջ ջրի բարձր տոկոսի առկայության հետ կապված: Սա իմ կարծիքն է, ուղղակի հարցը դուրս եկել էր, ցանկանում էի լիարժեք պատասխան տամ:
eduard30 (18.02.2011)
Փորձեմ պարզաբանել:
Նախ Աստծո երկրորդ պատվիրանի ձևակերպումը.
«Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։» - Ելից 20: 3-6
«Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս, վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես, դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։ Դրա փոխարէն ես ողորմածութիւն եմ ցուցաբերում ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ։» - Բ Օրինաց 5: 7-10
«Կուռք» բառը եբրայական բնագրում համապատասխանում է «պեսել» բառին, որը ծագել է մեկ այլ եբրայական բառից՝ «պեսալ»: Նշանակում է հատել, կտրել, քանդակել քարից կամ փայտից: Փաստորեն արգելվում է որևէ նյութից կուռք, պաշտամունքի առարկա ստեղծելը: Բ Օրինաց 4: 16-19-ում ասվում է.
«Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։»
Ուշադրություն դարձրեք, որ նշված «պոտենցյալ» կուռքերից շատերը պաշտվում են նաև հիմա: Աստված նաև շեշտում է, որ ոչ մի պատկեր Երկնքի ու Երկրի Արարչի մարմնավորումը չէ՝
«Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին» - Եսայի 42: 8
Իսկ կուռքերին երկրպագելը բավական հաճախ է հանդիպում թե՛ հրեաների (Ելից 32, Գ Թագավորաց 12: 25-33, Դ Թագավորաց 17: 7-23 ևն) և թե՛ մյուս ազգերի մոտ (Դանիել 3: 1-7, Դ Թագավորաց 17: 24-42 ևն): Սուրբ Գրքի վերաբերմունքը կուռքերին հստակ է (Սաղմոս 134: 15-18, 113: 10-16, Եսայի 46: 5-7, Ամբակում 2: 18-19, Երեմիա 10: 2-5):
Եսայի մարգարեն ուղղակիորեն ծաղրում է կուռքերին երկրպագողներին.
«Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին։Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին։ Թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծուածը եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից։ Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմառդէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն։ Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեցեւ իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու։ Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց,պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց տղամարդու կերպարանք, մարդու դէմքի ձեւ ու գեղեցկութիւն եւ կանգնեցրեց իր տան մէջ։ Այն փայտը, որ կտրեց, « սոճին կամ սօսին, կաղնին կամ թեղօշը, որոնք տնկեց Տէրը, եւ անձրեւը աճեցրեց, որպէսզի մարդու համար վառելիք լինեն, « ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացաւ, մի կէսից հաց եփեց, իսկ մի կէսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան. իր իսկ շինած արձանի առաջն ընկած՝ երկրպագեց նրան։ Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ «Երանի՜ ինձ, որ տաքացայ եւ կրակը տեսայ»։ Իսկ կէսից քանդակուած աստուած շինեց եւ, խոնարհուելով, երկրպագեց նրան, աղօթեց նրա առաջ եւ ասաց՝ «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստուածն ես»։ Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը՝ տեսնելու համար եւ նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։ Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան։ Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ «Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ»։ - Եսայի 44: 9-20
Այս պատվիրանի լրջությունը շեշետվում է ինչպես Հին Կտակարանում (Ղևտացոց 19: 4, 26: 1), այնպես էլ Նոր Կտակարանում՝
1. «Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից։» - Ա Թուղթ Հովհաննու 5: 21
2. «Ուստի, իմ սիրելինե՛ր, փախէ՛ք կռապաշտութիւնից։» - Ա Կորնթացիս 10: 14
3. «Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։» - Գործք 17: 29
Հատկապես այս վերջինն է ուսուցանում, որ անգամ սրբապատկերները կենդանի Աստծո պատկերը չէն ու չպիտի պաշտվեն:
Հիմա անդրադառնանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցմանը: Չեմ ցանկանում խորանալ «պատկերապաշտների» ու «պատկերամարտների» դարավոր գաղափարական ու ոչ միայն կռիվներում, ուստի կառանձնացնեմ Վրթանես Քերթողի «Պատկերամարտների մասին» աշխատությունը (7-րդ դար): Այստեղ արտահայտված է հայ եկեղեցու վարդապետական դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ, որն անփոփոխ է ցայսօր: Հայ եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն։ Սրբերի պատկերները հարգելի են մեզ, որովհետև պատմում են նրանց աստուածահաճո վարքը, գործերը, որոնք Աստուած կատարել է նրանց միջոցով։ Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնվում է, միշտ շեշտվում է աղոթքի մէջ, որ Աստված այդ պատկերը դարձնի «պատճառ երկրպագութեան համագոյ Երրորդութեան»։ Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղված է ոչ թե «անշունչ» պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց «համագոյ Ս. Երրորդութեան» երկրպագությանն ուղղելու։ Այդպես էլ գրված է «Մաշտոցում»՝ պատկերի օծման եւ օրհնության կարգում. «Սուրբ Տէր, սրբեա՛ զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից՝ի պատիւ եւ յերկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեանդ»։
Այսինքն, Հայ եկեղեցում, ի տարբերություն պատկերապաշտության՝ գոյութուն ունի պատկերահարգություն, որը հորդորում է հավատացյալներին ձգտել աստվածահաճո կյանքի։ Պատկերների հարգութունը երկրպագութուն չէ։ Պատկերապաշտութունը նշանակալից տեղ չի գրավել Հայ եկեղեցու կյանքում։
Պատկերահարգության օգտին խոսում են մի քանի փաստեր:
Նախ դեռ Հին Կտակարանում հանդիպում ենք մի դեպքի, երբ Աստված ինքը պատվիրեց հանգանակի վրա քերոբվեներ պատկերել (գործնականում՝ սրբեր): Ու քահանաներն այդ պատկերների հետ վարվում էին մեծ հարգանքով: (Ելից 25: 18, 26: 31): Կամ Սողոմոնի տաճարի պատերին նորից քերոբվեների պատկերներ էին (Գ Թագավորաց 6: 29-32, 6: 23):
Դեռևս առաջին դարում հայոց մեջ հայտնի էին Ս. Դաստառակի եւ Աստվածամոր պատկերի պատմությունները։
Ս. Դաստառակը (դաստառակ՝ նշանակում է թաշկինակ, երեսի սրբիչ) կամ Հիսուսի «անձեռագործ պատկերը», ըստ ավանդութեան Հայաստան է բերել Աբգարի դեսպաններից մեկը՝ Անանը։ Նրանք գնացել էին Հիսուսի մոտ՝ Աբգար թագավորի նամակը հանձնելու։ Այնտեղ Անանը փորձում է նկարել Քրիստոսին, բայց չի կարողանում։ Հիսուսն էլ վերցնում է մի դաստառակ և դնում իր երեսին, որից հետո իր պատկերը նկարվում է դաստառակի վրա։ Այդ դաստառակը նա հանձնում է Անանին, որն էլ բերվում եւ պահվում է Եդեսիայում։
Մյուս ավանդությունը կապված է Աստվածամոր պատկերի հետ։ Երբ մահանում է Տիրամայրը, Բարդուղիմեոսը առաքեալների հետ չի լինում, և երբ նա վերադառնում է, նրան նվիրում են Ս. Կույսի պատկերը՝ նկարված փայտի վրա։ Նա էլ, գալով Հայաստան, իր հետ բերում է այդ պատկերը, որն ըստ ավանդութեան, պահվում է Անձևացյաց գավառում։
Եվ վերջիվերջո հայտնի է, որ Ղուկաս առաքյալը սրբապատկերներ էր նկարում ու տարածում: Ինչը ևս խոսում է պատկերահարգության օգտին:
Վերջում ուզում եմ շեշտել, որ ինքնին սրբապատկեր պաշտելը մեղք է ու հակասում է Աստծո երկրորդ պատվիրանին: Մենք չենք պաշտում նկարը, այլ նկարի միջոցով պաշտում ենք Սուրբ Երրորդությանը՝ այսինքն մի աստվածությանը:
Աստված ձեզ հետ:![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 18.02.2011, 12:10:
Վերջում ուզում եմ շեշտել, որ ինքնին սրբապատկեր պաշտելը մեղք է ու հակասում է Աստծո երկրորդ պատվիրանին: Մենք չենք պաշտում նկարը, այլ նկարի միջոցով պաշտում ենք Սուրբ Երրորդությանը՝ այսինքն մի աստվածությանը:
Աստված ձեզ հետ:![]()
Նախորոք ասեմ, որ շնորհակալ եմ:
Բարեկամ քո ասածով նկարը կամ խաչը օգտագործվում է որպես միջնորդ, իմ կարծիքով Ասծո և մարդու միչև կուռքը միջնորդ չի կարող լինել:
Խաչը կամ սրբապատկերն իբրև միջնո՞րդ:
Մարդու և Աստծո միջև չկա ու չի կարող որևէ միջնորդ լինել բացի Մարդու Որդուց.
«Քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս» - Ա Տիմոթեոս 2: 5
«Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։» - Հովհաննես 14: 6
Անգամ սրբերը մեր և Տիրոջ միջև միջնորդներ չեն, այլ միայն բարեխոս:
Իսկ սրբապատկերները տրված են ուղղակի իբրև հիշեցում Աստծո ու Նրա սրբերի գործերի: Դրանք չպետք է պաշտվեն: Հավատացյալները չպիտի աղոթեն ուղղակիորեն խաչին կամ նկարին, այլ միայն ու միայն Սբ. Երրորդությանը:
Առանց մեկնաբանության:մի նախանձոտ Աստուած.
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Չէ, աստվածանարգության համար խիստ չի: Մեջբերումիցդ դուրս մնացած մասն ասում է.
Տերն ինչքան անողոք է իրեն անարգողների հանդեպ, հարյուր այդքան էլ գթասիրտ է իրեն հավատարիմ մարդկանց նկատմամբ:...իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։»
Դա իրապես ոչ թե նախանձոտ, այլ նախանձախնդիր Աստվածն է: Աստված Ինքն Իր նախախնամությանը Տերն է: Նա իր ընտրյալ ժողովրդի հետ պետք է հասներ Իր նպատակին` որ Հիսուս ծնվեր Ավետյաց երկրում: Եւ այդ ճանապարհին Աստված իրագործում էր Իր նախախնամությունը` մարդահաճո չլինելով: Նախանձ բառը սխալ թարգմանության արդյունք է: Ճիշտը` նախանձախնդիր բառն է: Աստված հետևողական է Իր տնօրինականի իրագործմանը: Օրինակ սինոդալ թարգմանությամբ ռուսերեն Աստվածաշնչի նույն հատվածն ասում է.
Իսկ ռուսերեն ревнитель հնաբանությունը հայերեն թարգմանվում է նախանձախնդիր, ջատագով անձ:...ибо Я Господь, Бог твой, Бог ревнитель...![]()
Մոտավորապես այսպիսի բան ստացվեց, եթե ինձ անարգեք ձեզ կպատժեմ մինչև չորրորդ սերունդ այնպես կանեմ, որ ձեր կյանքը երկրի վրա դժողքի վերածվի, իսկ մահից հետո կայրվեք ու կտռապեք դժողքում, բայց ես սիրում եմ ձեզ
Ապեր խնդալու ա չէ՞ ու դու կուրորեն ընդունում ես այս խոսքը, եթե դա ես ասած լինեի դու հեշտությամբ ինձ կապացուցեիր, որ հիմարություն եմ ասում, բայց...
Դե լավ սպասում եմ Աստծո պատժին ու անեծքին:
Ուզում ես ասել, ի՞նչու է Աստված պատժում մեղավորներին, եթե բոլորն էլ Աստծո զավակներն են:
Պատասխանեմ Սբ. Գրքից դիպուկ մեջբերմամբ.
«...դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների. Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի:» - Թուղթ առ Եբրայացիս 12: 4-7
Իմա՝ բոլորիս էլ Աստված մոտենում է իբրև իր զավակների, բայց ընտրելով մեղքի ճանապարհը մենք խորթանում ենք նրան:![]()
Freeman (20.02.2011)
Ասելա թե պատժից խուսափելու միակ ձևը հրամաններ կատարել ու ողորմության սպասելնա:Տերն ինչքան անողոք է իրեն անարգողների հանդեպ, հարյուր այդքան էլ գթասիրտ է իրեն հավատարիմ մարդկանց նկատմամբ:
Ստրուկների հոգեբանություն:
Իսկ Աստվածաշնչում գրածա նախանձոտ:ա իրապես ոչ թե նախանձոտ, այլ նախանձախնդիր Աստվածն է:
Պետքա նշել, որ ընտրյալ ժողովուրդը զարմանալիորեն հայերը չեն, հրեաներն են:Նա իր ընտրյալ ժողովրդի հետ պետք է հասներ Իր նպատակին` որ Հիսուս ծնվեր Ավետյաց երկրում:
Մենք ռուսերենից ենք թարգմանում?Իսկ ռուսերեն ревнитель հնաբանությունը հայերեն թարգմանվում է նախանձախնդիր, ջատագով անձ:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 13:06: Պատճառ: վիրավորական-կոնֆլիկտային հատվածների բնաջնջում
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Գայլ, սխալ ես հասկանում, պարտադիր չի որ քո մեղքերի համար սերունդներդ պատժվեն.
«Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի,... այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է։» - Եզեկիել 18: 14
Այսինքն ամեն մարդ ինքը կարող է ընտրել որ ուղղով կգնա: Պատիժը Տիրոջ համար ամենևին ինքնանպատակ չէ.
«Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի։» - Եզեկիել 18: 23
Բայց, եթե քո սերունդները քո ուղղով շարունակեն, Տերը նրանց դաժանորեն կպատժի, քանզի քո սխալ դաստիարակության հետևանքն է դա:
Այնուամենայնիվ «հայրերն ազոխ են կերել, զավակների ատամներն է առել» ասվածքը ուղղակիորեն կիրառելի չէ այս դեպքում:
Ասված է.
«Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. միթէ ստեղծուածը կ՚ասի՞ իր ստեղծողին, թէ՝ ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ:» - Թուղթ առ Հռոմեացիս 9: 20
Ամեն դեպքում դու ես որոշում, գոնե այս կյանքում:![]()
Մհմ: Կարելիա ասել` աստվածաշնչյան աստծո իշխանությունը, ինչպես և Աստվածաշնչի սյուժեի հիման վրա ստեղծված կրոնը, հիմնվածա վախի վրա: Գլխավորապես` մահվան և անորոշության վախի:«Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի,... այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է։» - Եզեկիել 18: 14
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 26.05.2011, 13:07: Պատճառ: այլոց կրոնական զգացումները վիրավորող հատվածների հեռացում
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ