Երբեմն դիմացինն է ցանկանում է լսել այդ սուտը: Քչերն են գերադասում դառը ճշմարտությունը լսել: Սուտը կարող է դառնալ նարկոտիկի նման մի բան, որը թե սուտ ասողները, եվ թե լսողները սկսում են կարծես պահանջ ունենալ:
Վերջին խմբագրող՝ luys747: 16.01.2011, 23:54:
X-Files-ի գլխավոր հերոսի խոսքերն են
Շատերին է թվում, որ նրանք էլ մասնակից են քարոզարշավի:Ես երբեք չեմ ստում: Ես պարզապես մասնակցում եմ ապատեղեկատվության քարոզարշավին:
~Սառույցն էլ այրել գիտի կրակի պես~
[QUOTE=*e}|{uka*;1945386]Ասում եմ արժեքավոր սուտ, չնայած դաժան օրինակ է: Ծանր հիվանդ է երեխան, և ծնողներ գիտեն այդ մասին: Ծնողը երբեք չի ասի իր երեխային ճշմարտությունը, կխաբի, կասի որ ամեն ինչ լավ է, շուտով կանցնի, չի ասի ճշմարտությունը որ նա մա..... է: Կամ պատերազմ է, թշնամին բռնել է հակառակորդ կողմից մի մարդու ու ստիպում է ասել, թե որտեղ են թաքնված մյուսները: Խաբելը այստեղ արժեքավոր է, քանի որ նրանից է կախված մարդկային կյանքեր: Ու նման այլ օրինակներ Էդուարդ ջան:
Չես կարծում , որ ավելի պատվավոր կլինի երբ գերին լռում է ոչ մի բան չի խոսում, քան թե ստում է:
Ստում են անճարները, անտեղյակները, վախկոտները և նրանք ովքեր չէն գիտաքցում, որ սուտը ամենավատ բանն է:
Վերջին խմբագրող՝ eduard30: 13.02.2011, 17:50:
Սուտը այնպիսի բան է, որից «փախչել» չես կարող, եթե պահը գալիս է, ապա պետք է ստես, այդ ժամանակ քեզ չի օգնի լռությունը, այլ այդ լուռ մնալը կարող է ավելի վնասել… Այնպիսի մարդ չկա , որի իր կյանքում ստած չլինի...
Սուտը «միջոց» է, որից օգտվելով կարող ես շատ բան փրկել ու պահպանել:
Վերջին խմբագրող՝ Inna: 13.02.2011, 21:09:
Եթե կարել է, ես օրինակ բերեմ.Ստով կարելի է պահպանել անգամ մարդու կյանքը,հենց ուղիղ իմաստով.Շատ դեպքեր են եղել, որ շատ ծանր վիճակում գտնվող հիվանդներին խաբել են ,թե նրանց վիճակը լավ է և շուտով կապաքինվեն,և նրանք ապաքինվել են.մինչդեռ եթե նրան ասեին ,որ մահամերձ է ,նա չէր ապրի.Դա բոլորովին նորություն չէ ,որ ներշնչանքը շատ մեծ նշանակություն ունի.Բնականաբար նման պարագաներում սուտը միակ ճիշտ որոշումն է.
Inna (13.02.2011)
Երբ ես լսում եմ "ինչ-որ մեկը ստում է" խոսքը,հասկանում եմ այսպես,այդ մարդը գիտի և մտածում է մի բան,բայց ասում է ուրիշ բան,ոչ թե այդ պահին նրա ասածը իրականում ճիշտ է դուրս գալիս.Շատ հնարավոր է ,որ մարդն իրականում իրոք մահամերձ չէր,բայց եթե բժիշկը չստեր(այդ պահին իր իմացած ճիշտն ասեր),ապա հիվանդը ներշնչանքից ,որ շատ ծանր վիճակում է,կմահանար.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ