User Tag List

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ձեր չսիրած 5 գրողները

  1. #91
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ասում եք եկեք կերպարներին չբաժանենք լավի ու վատի, դրականի ու բացասականի, բայց նույն պահին գրողներիին եք նույն վիճակի մեջ դնում: Ամեն գրող իրա տեղն ունի ..ու կարծում եմ չկա <ամենա.> , որովհետև էդպես կարող ենք դիմել երևի թե միայն Աստծուն, որովհետև նա միակն է /ինչ անուն էլ նրան տանք/, իսկ գրողների առումով ուրիշ է: Նույն գրողը տարբեր գրական շրջաններ ունի և դրանք տարբեր են...Ասենք, Շեքսպիրի արյունոտ խռոնիկները, սոնետները, ողբերգությունները և հեքիաթները: Բնական ա, որ ձեռագիրը նույննա կարդաս չես ասի, որ դա Շիլլերի գրածնա, բայց ամեն դեպքում մեկը կարողա համարել,որ ողբերգություններն են կատարյալ, մյուսը` հեքիաթները: Եվ դա բացարձակ չի իջեցնում գրողին: Իսկ, օրինակ, Շիրվանզադեի առումով, իհարկե թույլ է, թեև իրոք դրա ընթերցողներն էլ կլինեն: Ինձ համար գրողն իր արժեքը կորցնում է միայն այն դեպքում, երբ զբաղվում է պլագիատությամբ...էդպես շաաաաատ բացասական վերաբերմունք ունեմ Իսահակյանի հանդեպ, ում "Աբու -Լալա-Մահարին" թխածա Օմար Խայամի քառյակներից ....Դրական բասասական կերպար էլ ՉԿԱ, որովհետև դրականի մեջ կարելիա լիքը բացասական գծեր գտնել և հակառակը, թեկուզ վերցնենք Աննա Կարենինային...
    Կներեք, ոնց որ շատ ստացվեց..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (31.01.2011)

  3. #92
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hab-ի խոսքերից Նայել գրառումը
    էդպես շաաաաատ բացասական վերաբերմունք ունեմ Իսահակյանի հանդեպ, ում "Աբու -Լալա-Մահարին" թխածա Օմար Խայամի քառյակներից ....
    Իմ կարծիքով Իսահակյանի "Աբու -Լալա-Մահարին" ավելի շատ նման է արաբ բանաստեղծ Աբուլ ալա Մահարիի ոճին:

    Թխելու պահեր ես էլ եմ նկատել իսահակյանի մոտ: Իր պատմվածքներից մեկում արևելյան կասկածամիտ տիրակալի շուրթերով ասում է - Եթե մորուքիս մազերից մեկն իմանար մտքերս ես նրան արմատախիլ կանեի ու դեն կնետեի (մոտավոր իմաստն եմ գրել): Իրականում նման բան ասել է Լյուդովիկոս 15 -րդը, այն էլ ոչ թե մորուքի այլ գդակի վերաբերյալ: Այնուամենայնիվ Իսահակյանի վերը նշված պատմվածքը շատ որակյալ է:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 28.01.2011, 14:37:

  4. #93
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով Իսահակյանի "Աբու -Լալա-Մահարին" ավելի շատ նման է արաբ բանաստեղծ Աբուլ ալա Մահարիի ոճին:
    Ճիշտ ես նկատել: Իսահակյանը ֆրանսերեն գիտեր, ալ-Մաարրիի ստեղծագործություններին ծանոթացել է ֆրանսերեն թարգմանությունների միջոցով, «Աբու-Լալա-Մահարի» պոեմում ալ-Մաարրիի կասիդաներից որոշ բեյթերի բառացի կրկնություններ կան, բազմաթիվ կրկնություններ, գուցե բոլոր տողերն էլ կրկնություն լինեն, ամեն դեպքում, քանի որ ուսումնասիրողը, համեմատողը ես չեմ եղել, չեմ կարող պնդել, թե բոլորն են: Ինչևէ, չեմ կարծում թե դա նսեմացնում է Իսահակյանին, գուցե ընդհակառակը՝ նույնիսկ գովեստի է արժանի, երբ ուրիշի ստեղծագործության մտքերից բանաքաղ անելով կարելի է ստեղծել ամբողջական պոեմ, որում արդեն Իսահակյանի ստեղծած սյուժեն է և լիովին բացահայտվում է այդ սյուժեի գլխավոր կերպարը՝ այդ ուրիշը: Ուղղակի մեր գրականագիտության թերացումներից մեկն էլ սա է, որ մինչև այսօր հանգամանալից և համակողմանի ուսումնասիրություն չի արվել այս թեմայով: Ավելացնեմ, որ Իսահակյանի մեծ երկրպագու չեմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.01.2011, 15:16:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (28.01.2011), Sambitbaba (23.07.2012), Նաիրուհի (15.11.2012)

  6. #94
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես նկատել: Իսահակյանը ֆրանսերեն գիտեր, ալ-Մաարրի ստեղծագործություններին ծանոթացել է ֆրանսերեն թարգմանությունների միջոցով, «Աբու-Լալա-Մահարի» պոեմում ալ-Մաարրու կասիդաներից որոշ բեյթերի բառացի կրկնություններ կան, բազմաթիվ կրկնություններ, գուցե բոլոր տողերն էլ կրկնություն լինեն, ամեն դեպքում, քանի որ ուսումնասիրողը, համեմատողը ես չեմ եղել, չեմ կարող պնդել, թե բոլորն են: Ինչևէ, չեմ կարծում թե դա նսեմացնում է Իսահակյանին, գուցե ընդհակառակը՝ նույնիսկ գովեստի է արժանի, երբ ուրիշի ստեղծագործության մտքերից բանաքաղ անելով կարելի է ստեղծել ամբողջական պոեմ, որում արդեն Իսահակյանի ստեղծած սյուժեն է և լիովին բացահայտվում է այդ սյուժեի գլխավոր կերպարը՝ այդ ուրիշը: Ուղղակի մեր գրականագիտության թերացումներից մեկն էլ սա է, որ մինչև այսօր հանգամանալից և համակողմանի ուսումնասիրություն չի արվել այս թեմայով: Ավելացնեմ, որ Իսահակյանի մեծ երկրպագու չեմ:
    Աբու լալա Մահարիի դեպքում հավանաբար միտումնավոր է նմանացրել ոճը, որպեսզի տվյալ ժամանակների շունչը հաղորդի իր պոեմին: Իսահակյանով ես էլ այնքան շատ տարված չեմ, բայց երբեմն մտածում եմ, որ մտքի խորությամբ ամենաուժեղ հայ գրողն է:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.07.2012)

  8. #95
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբու լալա Մահարիի դեպքում հավանաբար միտումնավոր է նմանացրել ոճը, որպեսզի տվյալ ժամանակների շունչը հաղորդի իր պոեմին: Իսահակյանով ես էլ այնքան շատ տարված չեմ, բայց երբեմն մտածում եմ, որ մտքի խորությամբ ամենաուժեղ հայ գրողն է:
    Ոչ թե ոճն է նմանեցրել, այլ ինչպես ասացի, բեյթերի՝ տողերի բառացի կրկնություններ են… Միտումնավորի պահով, թերևս այո, համաձայն եմ, երևի գեղարվեստական հնարք է դա ինչ-որ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (28.01.2011)

  10. #96
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլիացի լավագույնները. Ալիստեր Կրոուլի, Սոմերսեթ Մոեմ (Մոեմը դագաղում պտտվեց, երբ ես իրեն Կրոուլիի կողքն, այն էլ Կրոուլիից ՀԵՏՈ նշեցի՝ ի վերջո, Մոեմի «Մոգը» վեպի հերոս Օլիվեր Հադդոն հենց Կրոուլիի հիման վրա է ստեղծված), Նիլ Գեյման, Ալան Մուր, Ջոն Միլտոն (եթե միայն արձակագիրներին չենք անդրադառնում): Եվ այլոք:
    Ես ամեն դեպքում Ալան Մուրի փոխարեն Էլիոտին կդնեի : Հա, ինքը անգլիացի ա :
    DIXI
    carpe noctem

  11. #97
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մեկը Թեքերեյի անունը չտվեց: Թե վերջին ճշտումներով ինքն էլ լավագույնների մեջ չի մտնում: ?

  12. #98
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկը Թեքերեյի անունը չտվեց: Թե վերջին ճշտումներով ինքն էլ լավագույնների մեջ չի մտնում: ?
    Ըհը-ըհը՛մ : Թեման չսիրած գրողների մասին է, Malxas ջան :
    DIXI
    carpe noctem

  13. #99
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը-ըհը՛մ : Թեման չսիրած գրողների մասին է, Malxas ջան :
    Բայց լավ էինք չէ սինքրոն անցել սիրածներին

  14. #100
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Վահան Թոթովենց- փոքր տարքում չգիտեմ ինչ էի կարդացել դպրոցական դասագրքում ու էնքան դուրս չէր եկել, որ երդվեցի էլ կյանքում Թոթովենցի գիրք չբացել
    2. Րաֆֆի - միայն ՛՛Սամվել՛՛ն եմ կարդացել ու զուտ բարոյախրատական քարոզարշավի պատճառով Րաֆֆուց էլ ոչ մի գիրք չեմ կարդացել: Մտածում էի, որ նման հիմար մտքեր պիտի արտահայտվեն
    3. Նաիրի Զարյան - փոքր ժամանակ Սասունցի Դավիթի իր մշակումը սիրում էի, Արա Գեղեցիկն էլ, բայց երբ որ իր կյանքի մասին՝ հատկապես տակ փորող բնավորության մասին կարդացի, հասկացա , որ նման գրողը ոչ մի արժեք չի ներկայացնում
    4. Դերենիկ Դեմիրճյան- Վարդանանք Էս մարդն ինչքաաան չի սիրում մեզ , որ նման գիրք ա գրել


    Հ.Գ. Հայ գրողներից են հիմնականում չսիրելիներս, որովհետև հայ գրողներին ստիպված կարդացել եմ: Իսկ արտասահմանյան գրողներից ով ինձ դուր չի եկել , չեմ շարունակել ընթերցանությունս, էդ պատճառով էլ ինչ-որ անուններ չեմ հիշում


  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (22.07.2012)

  16. #101
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Դերենիկ Դեմիրճյան- Վարդանանք Էս մարդն ինչքաաան չի սիրում մեզ , որ նման գիրք ա գրել
    Վարդանանքը Դերենիկ Դեմիճյանի «վիշտն» ա, հայրենական պատերազմի տարիներին կոմկուսի պատվերով ա գրվել, ազգի մարտական ոգին բարձր պահելու համար: Արհեստական, անկապագույն բան ա... ինչպես պատվերով գրված աքրոսիքոսները սիրելիների անուններով...

    Դեմիրճյանից այլ բաներ կարդա, հաստատ դուր կգա... օրինակ սրանք՝ «Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. #102
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը

    Դեմիրճյանից այլ բաներ կարդա, հաստատ դուր կգա... օրինակ սրանք՝ «Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»:
    Ավելորդը փոքր հասակում կարդացել էի, շատ էր տպավորվել....
    Ուղղակի ավելի շատ բուն Վարդանանք շաաա՜տ մեծ ստվեր ա գցում մնացածի վրա:
    Ի դեպ չգիտեի , որ պատվերով ա գրել, դասագրքերով մի հատ գաղափար էր շրջանառվում - «Ստեղծագործությունը ոգևորեց Խորհրդային մարտիկներին, մղեց պայքարի՝ հիշեցնելով հերոսական անցյալը.... տատատատամ... » ու նման բաներ


  18. #103
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չսիրածներս՝ Կլարկ Ստեյպլս Լյուիս, Պոլ Օստեր, Ռիչարդ Բախ, Կևին Անդերսոն, Ռիչարդ Կնաակ: Էլի կան, իհարկե, բայց առաջինը սրանք միտքս եկան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #104
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Վահան Թոթովենց- փոքր տարքում չգիտեմ ինչ էի կարդացել դպրոցական դասագրքում ու էնքան դուրս չէր եկել, որ երդվեցի էլ կյանքում Թոթովենցի գիրք չբացել

    Թոթովե՞նց... Կյանքում մտքովս չէր անցնի, որ ինչ-որ մեկը երդված կլինի «էլ կյանքում Թոթովենցի գիրք չբացել»։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.07.2012), Lem (23.07.2012), My World My Space (23.07.2012), Շինարար (23.07.2012), Ուլուանա (22.09.2012), Ռուֆուս (23.07.2012)

  21. #105
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը

    Թոթովե՞նց... Կյանքում մտքովս չէր անցնի, որ ինչ-որ մեկը երդված կլինի «էլ կյանքում Թոթովենցի գիրք չբացել»։
    Նաիրուհի, ինչո՞ւ ես զարմանում, ֆեյսբուքի հարցումները նայի, 100 հայ գրողնրի ցուցակում իրա անունը չկա էլ: Ես հայ արձակում մեկ էլ Թոթովենց եմ շատ սիրում: Ինքը տարբեր ա մնացածից:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (23.07.2012), Ուլուանա (22.09.2012)

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Հայ գրողները համաշխարհային հարթությունում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.09.2009, 17:58
  4. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •