User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Հայ գրողները համաշխարհային հարթությունում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մենք հիանում ենք ժամանակակից լատինաամերիկյան, 20-րդ դարի ֆրանսիական կամ 19-րդ դարի ռուս գրականությամբ և հաճախ չենք նկատում, որ մեր կողքին, մեր լեզվով ստեղծագործել և ստեղծագործում են գրողներ, որոնք ոչ միայն ոչնչով չեն զիջում, այլ երբեմն կարող են նույնիսկ գերազանցել այն գրողներին, որոնցից սիրում ենք մեջբերումներ անել զարգացած երևալու համար:
    Շատ եմ սիրում դրամատուրգիան, կարդացել եմ եվրոպական, ռուսական , նույնիսկ աֆրիկյան և ասիական բազմաթիվ դրամատուրգների ստեղծագործություններ և չեմ հանդիպել այնպիսի մի ստեղծագործության, որ այնքան տարբեր, այլ կլինի, որքան Լ. Շանթի "Հին աստվածներն" են:
    Մեր Մաթևոսյանը նույնքան ինքնատիպ է, որքան 20-րդ դարի համաշխարհային գրականության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Կաֆկան, Կամյուն, Բուլգակովը, Մարկեսը... Ես դիտմամբ եմ նշում իրարից բավականին տարբեր գրողների, որպեսզի ավելի ակնառու լինի այն առանձնահատկությունը, որ ունի մեր գրողը այնպես, ինչպես և թվարկածս ոչ հայազգի ստեղծագործողները: Իհարկե, ես որոշակի նմանություն եմ տեսնում Մաթևոսյանի "Ծառերի" և Թ. Վուլֆի "Երկրի ուժի" միջև, հետաքրքիր է նաև այն, որ "Աշնան արևը", որի գլխավոր հերոսը նույնական է "Ծառերի" գլխավոր հերոսի հետ, սկզբնապես կոչվել է "Երկրի ջիղը": Ինչևէ, Մաթևոսյանը ավելի լավ է գրում, քան Վուլֆը:
    Այս թեմայում ուզում եմ դիտարկենք մեր գրողներին` վերացարկվելով նրանց հայ լինելու հանգամանքից, և գնահատենք նրանց համաշխարհային գրականության հարթությունում: Դրանով, ինձ թվում է, նորովի կվերաբերվենք մեր գրականությանը, և միգուցե այս կայքը այցելողները սկսեն ավելի շատ հետաքրքրվել հայ գրականությամբ: Ինձ համար ցավալի է, որ այսօր մեր գրողները տպագրվում են 500 տպաքանակով, իսկ 1000 օրինակ տպաքանակ ունեցող գրողները պարծենում են դրանով: Եթե բրազիլացի գրողը կարող է տպագրվել 10-յակ միլիոնանոց տպաքանակով, ապա հաշվի առնելով պորտուգալերեն և հայերեն կարդալ կարողացողների հարաբերությունը` մենք այսօր պետք է ունենանք 100000 տպաքանակ ունեցող գրողներ: Պատճառը ամենևին էլ արժանի գրականություն ունենալու մեջ չէ, նշածս բրազիլացու մակարդակի գրողներ այսօր պետք է, որ լինեն, համոզված եմ, որ այդ 500-անոց տպաքանակներում կարող ենք գտնել: Պարզապես կորել է վստահությունը հայ գրականության հանդեպ: Դեռ 20 տարի առաջ Հ. Խաչատրյանի "Տիգրան Մեծ" վեպը լույս է տեսել 100000 տպաքանակով, ընդ որում ոչ առաջին հրատարակությունը, իսկ Խաչատրյանը, համաձայնեք, հանճար չի:
    Այս թեմայում ես ուզում եմ, որ մենք ինքներս մեզ ցույց տանք, որ թեև "մենք փոքր ածու ենք..."

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (18.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Հրատարակչական աշխատանքը լուրջ բիզնես է ոչ Հայատանում:
    Նորմալ երկրներում հեղինակը իր աշխատանքը մեքենագիր վիճակում վաճառում է հրատարակչությանը ,հրատարակչությունը այն տպագրում և կազմակերպում է վաճառք :
    Իսկ Հայատանում հրատարակչությունները կատարում են ծառայություններ կամ ել թուղթ են վաճառում: Ստացվում է այնպես ,որ հեղինակը պետք է գրի ,վճարի հրատարակմա համար հրատարակիչներից մեկին ,պայմանավորվի վաճառողների հետ և այլն և այլն:
    Այս պայմաններում եթե աշխարհի լավագույն հեղինակն էլ գա և Հայատանում գիրք հրատարակի բան դուրս չի գա ,բա հայ գրողը ինչ անի:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Հայատանում հրատարակչությունները կատարում են ծառայություններ կամ ել թուղթ են վաճառում: Ստացվում է այնպես ,որ հեղինակը պետք է գրի ,վճարի հրատարակմա համար հրատարակիչներից մեկին ,պայմանավորվի վաճառողների հետ և այլն և այլն:
    Մի քիչ թերի է իմացածդ այս հարցում, ասեմ թե ինչու: Իրականում այո՛, մեծ մասամբ այդպես է, որը կախված է ոչ թե հրատարակչությունների վատ աշխատանքի, այլ հասարակության պահանջի ու սոցիալական վիճակի հետ: Որովհետև այսօրվա իրականությունում հատկապես գեղարվեստական գրականության մեծ մասը չի վաճառվում, օգուտ, շահույթ չի բերում ո՛չ հեղինակին, ո՛չ հրատարակչին:

    Ու այսուհանդերձ կան բազում դեպքեր, երբ որոշակի հաշվարկներից ելնելով հրատարակչությունները գնում է հեղինակի ստեղծագործությունը, հրատարակում, վաճառում ու շահույթ ստանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    որը կախված է ոչ թե հրատարակչությունների վատ աշխատանքի, այլ հասարակության պահանջի ու սոցիալական վիճակի հետ
    Թույլ տուր չհամաձայնել սոցիալական վիճակի առումով, այսօր կարծում եմ, որ շատ-շատերն են ի վիճակի գիրք գնելուն փող տրամադրել: Խնդիրը վերաբերմունքի մեջ է:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայնել սոցիալական վիճակի առումով, այսօր կարծում եմ, որ շատ-շատերն են ի վիճակի գիրք գնելուն փող տրամադրել: Խնդիրը վերաբերմունքի մեջ է:
    Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր կարող են իրենց անծանոթ նոր ստեղծագործողի գիրքը գնելու ու ծանոթանալու համար գումար տրամադրել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.09.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր կարող են իրենց անծանոթ նոր ստեղծագործողի գիրքը գնելու ու ծանոթանալու համար գումար տրամադրել:
    Սա արդեն սոցիալական վիճակի հետ չի կապաված: Դու հենց իմ մտածածն ես ասում: Այս թեման ես հենց դրա համար էլ բացել եմ, որ մարդկանց համոզենք, որ մերոնք այնքան էլ վատը չեն: Նորից եմ ասում. խնդիրը վերաբերմունքի մեջ է և չկա վստահություն գրական գործի հանդեպ: Այո, արևմուտքում դա բիզնես է իր բոլոր կանոններով, կա գովազդ, ստեղծվում է էպոտաժ նոր գրքի կամ նոր գրողի շուրջ: Այսօր շատերը Կոելյո են գնում միայն լսած լինելով նրա մասին, աշխատում է գովազդի մեխանիզմը, գնորդը նախօրոք չգիտի, թե դա լավն է կամ վատը, բայց նա տրամադրված է դեպի այն:

  9. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ թերի է իմացածդ այս հարցում, ասեմ թե ինչու: Իրականում այո՛, մեծ մասամբ այդպես է, որը կախված է ոչ թե հրատարակչությունների վատ աշխատանքի, այլ հասարակության պահանջի ու սոցիալական վիճակի հետ: Որովհետև այսօրվա իրականությունում հատկապես գեղարվեստական գրականության մեծ մասը չի վաճառվում, օգուտ, շահույթ չի բերում ո՛չ հեղինակին, ո՛չ հրատարակչին:

    Ու այսուհանդերձ կան բազում դեպքեր, երբ որոշակի հաշվարկներից ելնելով հրատարակչությունները գնում է հեղինակի ստեղծագործությունը, հրատարակում, վաճառում ու շահույթ ստանում:
    Մեխանիզմը շատ պարզ է դրանից պարզ չի լինում :Հհեղինակը ստիպված հանդես է գալիս պատվիրտուի դերում : Հրատարակչությունը իր գլուխը ազատում է տարբեր պատասխանատվություններից և իր վրա է վերցնում միայյն հրատարակչական աշխատանքի պատասխանտվությունը պայմանով եթե իրեն վճարում են իր ծառայության դիմաց:Հեղինակը երկու ճանապարհ ունի հրատարակել իր գիրքը մինիմալ տիրաժով ,օրինակ 500 տպաքանակով որի ֆինանսական ռիսկը շատ ցածր է կամ գտնել հովանավոր այն ավելի մեծ տպաքանակով հրատարակելու համար:
    Երկրորդ տարբերակը բացառվում է հասկանալի պատճառներով :
    Գիրք հրատարամկման մոդելը Հայաստանում սխալ է աշխատում ըստ ընդունված կարգի այն այսպիսին է հեղինակ, պատվիրատու հրատարակիչ,վաճառք այլ ոչ թե հեղինակ պատվիրատու,վաճառք:
    Սոցիալական վիճակը կարող է ազդել հրատարակման տիրաժի ծավալների վրա :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեխանիզմը շատ պարզ է դրանից պարզ չի լինում :Հհեղինակը ստիպված հանդես է գալիս պատվիրտուի դերում : Հրատարակչությունը իր գլուխը ազատում է տարբեր պատասխանատվություններից և իր վրա է վերցնում միայյն հրատարակչական աշխատանքի պատասխանտվությունը պայմանով եթե իրեն վճարում են իր ծառայության դիմաց:Հեղինակը երկու ճանապարհ ունի հրատարակել իր գիրքը մինիմալ տիրաժով ,օրինակ 500 տպաքանակով որի ֆինանսական ռիսկը շատ ցածր է կամ գտնել հովանավոր այն ավելի մեծ տպաքանակով հրատարակելու համար:
    Երկրորդ տարբերակը բացառվում է հասկանալի պատճառներով :
    Գիրք հրատարամկման մոդելը Հայաստանում սխալ է աշխատում ըստ ընդունված կարգի այն այսպիսին է հեղինակ, պատվիրատու հրատարակիչ,վաճառք այլ ոչ թե հեղինակ պատվիրատու,վաճառք:
    Սոցիալական վիճակը կարող է ազդել հրատարակման տիրաժի ծավալների վրա :
    Հրատարակչությունները գլուխները չեն ազատում պատասխանատվությունից, հնարավորությունների սահմաններում օգնում են հեղինակներին (իհարկե ոչ բոլոր հրատարակչությունները): Բայց ոչ մի հրատարակչություն Հայաստանում չի կարող զբաղվել բարեգործությամբ, այն է վճարել հեղինակներին, հոգալ տպագրական ծախսերը ու այդ ողջ գումարը կորցնել, քանզի գրքերը միևնույն է չեն վաճառվելու: Որպես օրինակ ասեմ, որ անգամ պետ. պատվերով տպված գրքերը, որոնց ծախսերը բնականաբար հեղինակը չի հոգում, նա միայն վճարվում է իր գրածի համար, չեն վաճառվում: Լավագույն դեպքում դրանք սպառվում են նվերի տեսքով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ գրողները համաշխարհային հարթությունում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրատարակչությունները գլուխները չեն ազատում պատասխանատվությունից, հնարավորությունների սահմաններում օգնում են հեղինակներին (իհարկե ոչ բոլոր հրատարակչությունները): Բայց ոչ մի հրատարակչություն Հայաստանում չի կարող զբաղվել բարեգործությամբ, այն է վճարել հեղինակներին, հոգալ տպագրական ծախսերը ու այդ ողջ գումարը կորցնել, քանզի գրքերը միևնույն է չեն վաճառվելու: Որպես օրինակ ասեմ, որ անգամ պետ. պատվերով տպված գրքերը, որոնց ծախսերը բնականաբար հեղինակը չի հոգում, նա միայն վճարվում է իր գրածի համար, չեն վաճառվում: Լավագույն դեպքում դրանք սպառվում են նվերի տեսքով:
    Այսինքն բիզնեսը սխալ է աշխատում այլ ոչ թե հեղինակն է անորակ կամ գնող չկա:
    Նորից եմ շեշտում 500 օրինակով գրքի հրատարակումը հրատարակչության համար պահանջում է ներ դնել առավելագույնը 1000 դոլոար:Իսկ նա այդ չի անում, քանի որ չի տիրապետում շուկայի պահանջարկին և ցանկություն ել չունի մարկետինգ անելու:
    Պետ պատվերով հրատարակում են գրքեր որոնք նոր գեղարվեստական արժեք չեն ներկայացնում: Ես ինձ մոտ հետաքրքրության համար հավագել եմ հայատանում հրատարակված ինձ համար անհայտ հեղինակների գրական ստեղծագործությունները և գիտես ինչն է հետաքրքիր, դրանք դեպուտատներ են քաղաքական գործիչներ դատավորներ,կենսաբան ֆիզիկներ,գյուղական դպրոցի ուսուցիչներ ,ագրոնոմներ:
    Դա լավ է որ նրանք ստեղծագործում են, բայց վատ է որ այդ գրքերը հրատարակվում են մի հրատարակչության կողմից որը գլուխ չի հանում գրականությունից ,վճարել են իրենք ել հրատարակում են ,պրծավ գնաց:
    Օրնակի համար Սահմանադրական դատարանի նախագահի բնաստեղծությունների գիրքը,կամ Հրանուշի գիրքը և այդպես շարունակ:Ես գիրքը գնելիս առաջին հերթին նայում եմ ով է հրատարակիչը և արդեն ինձ հասկանալի է թե ինչ հեղինակի հետ գործ ունեմ:Իսկ Հայասստանում այս լուրջ չափման միավորը չի աշխատում ,շատ պատահականորեն ամենա հեղինակավոր (ինձ համար) հրատարակչությունները անհայտ գիրք կտպագրեն , հորոսկոպ ,հերո Ռազմիկ Դավոյան հետո մի ցեխավիկի բանաստեղծությունների ժողովածուն:
    Ես հնարավորություն չունեմ վստահելու հրատարակիչներին ինչպես վստահում եմ գինի գնելիս այս կամ այն գինու արտադրոխին կամ այս կամ այն հագուստ արտա դրողին:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  3. Ձեր չսիրած 5 գրողները
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 193
    Վերջինը: 16.11.2012, 23:58
  4. Ջրի համաշխարհային օր
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.03.2011, 14:04
  5. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •