User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Ձեր չսիրած 5 գրողները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր չսիրած 5 գրողները

    Կարծում եմ բոլորն էլ այդպիսիններն ունեն
    Եվ խնդրում եմ մեկնաբանել՝ ինչո՞ւ չեք սիրում։

  2. #2
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Չսիրած ստեղծագործություններ կան ,բայց գրողներ չգիտեմ:
    Երևի մի հինգ հոգի կճարվի,մտածեմ ու կգրեմ:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, պետք է նախ կարդացած լինեմ, որ չսիրեմ Դրա համար ես իմ հնգյակը կազմելիս հաշվի եմ առնում ոչ միայն չսիրելուս աստիճանը, այլև այն, թե ուրիշներն ինչքան են սիրում:
    1. Պարույր Սևակ
    2. Հովհաննես Շիրազ
    3. Րաֆֆի
    4. Ժյուլ Վեռն (երևի տարիքս անցել էր, երբ կարդացի, դրա համար)
    5. Շիրվանզադե

    Կզարմանաք, թե ինչու եմ հիմնականում հայերի անուններ գրել: Պատճառը շատ պարզ է. արտասահմանցի գրողները մինչև մեզ հասնելը լա՜վ ֆիլտրվում են, դրա համար քիչ թե շատ լավերի գործերն ենք կարդում, իսկ Հայաստանում դպրոցներում մեզ հրամցնում են հայ գրողների գործեր ու, ցավոք, հաճախ ոչ լավագույնների:

    Սևակին չեմ սիրում, որովհետև կեղծ է գրում: Շատ է օգտագործում շինծու բառեր: Ու դրանով փորձում է տպավորություն թողնել, մինչդեռ իրականում բոլորը բառախաղեր են, դատարկություն:
    Նորից չեն սիրում, սիրում են կրկին
    Սա՞ է խորությունը: Ասեք, տեսնեմ, թե ինչը չեմ հասկանում:

    Շիրազին չեմ սիրում, որովհետև իր մայրիկային զգացմունքայնությամբ համը հանում է:

    Ժյուլ Վեռնին չեմ սիրում, որովհետև համապատասխան տարիքում չեմ կարդացել, տպավորություն չի թողել:

    Շիրվանզադեից մենակ «Քաոսն» եմ կարդացել, բայց դա բավական էր, որ ուրիշ բան չցանկանամ բացել: Պարզունակ է, ժամանակավրեպ: Կարապետիչի մակարդակի է:

    Րաֆֆուց շատ գործեր եմ կարդացել: «Խենթն» ու «Խաչագողի հիշատակարանը» էլի ոչինչ, համապատասխան տարիքում «ուտվում» են: Բայց «Սամվելից» զզվում եմ ուղղակի հենց թեկուզ կենտրոնական գաղափարի համար, թե հայրենիքը ծնողներից թանկ է: Մեկ էլ «Կայծերից» եմ զզվում: Հա՛, ճիշտ գաղափարներ կային մեջը, բայց դրանք ծամծմված էին, անիմաստ ձգված, տեղ-տեղ էլ չափից դուրս պրիմիտիվացրած:

    Ու նշված հայ գրողներին չեմ սիրում հատկապես նրա համար, որ նրանց մեծություններ համարելով՝ զոռով ստիպում են կարդալ: Տեսեք, Նաիրի Զարյանի անունը չեմ գրում, չնայած նա նշվածներից թույլ է: Չեմ գրում, որովհետև նրան երբևէ չեմ տեսել, որ մեծություն համարեն: Կարդացել եմ միայն նրա համար, որ իմանամ, թե ով է:

    Հա՛, երկու անուն էլ ավելացնեմ. Դեն Բրաուն և Պաուլո Կոելիո:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.08.2008, 03:21:

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    ... երկար մտածելուց հետո՝ չունեմ ...
    չսիրած գրող ունենալու համար պետք է կարդացած լինեմ նրա բոլոր գրածները, եւ ոչմեկը դուրս եկած չլինի, բայց կարծում եմ ամեն գրող կունենա գոնե մեկ հետաքրքիր պատմություն...

    Պատմություն ասացի հիշեցի՝ չէմ սիրում իրար հակասող պատմիչներին...
    ?

  5. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Կլինի մեկ հատ նշեմ, չեմ սիրում Ա. Պ. Չեխվին ,այսինքն իր ստեղծագործությունները, շատ պարզ են, շուտ ձանձրացնող, շատ ժամանակ ոչինչ չասող(համենայն դեպս ինձ ոչինչ չեն ասել)
    Чеширский КотЭ

  6. #6
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Էն էլ հինգ հոգու...իմ մոտ ըտենց բան չկա..կան գրողներ, որոնց գործերից որոշները չհավանեմ, բայց միևնույն գրողը կարողա մի հատ ընենց գործ ունենա, որ հավանեմ..
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (14.11.2012)

  8. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Չեմ սիրում.
    1. Ավետիք Իսահակյան
    2. Պարույր Սեւակ (հիմնականում չեմ սիրում «անլռելի զանգակատուն»-ը)
    3. Համո Սահյան
    4. Միքայել Նալբանդյան
    5. Շիրվանզադե
    6. Տիգրան Կարապետիչ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.10.2010), Quyr Qery (03.01.2012)

  10. #8
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից չեն սիրում, սիրում են կրկին
    Սա՞ է խորությունը: Ասեք, տեսնեմ, թե ինչը չեմ հասկանում:
    Էս հարցը դեռ ակտուալ ա՞:

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայադեր, բայց խոսքը չսիրած գրողների մասին ա: Հիմնականում մեծ մասամբբ հենց դպրոցական ծրագրի գրողներին մարդիկ չեն սիրում, ծրագրից դուրս, եթե դուրդ չի գալիս, կարդալու իմաստը ո՞րն ա: Թե՞ ասելիքդ սխալ հասկացա:
    Ըհը, հատուկ հենց նոր իմ ցուցակը նայեցի: Էլի մենակ դպրոցական ծրագիր ա: Ու պատճառները կարան մի քանիսը լինեն: Դպրոցում կարդում ես էն, ինչը զոռում են: Համ էլ համաշխարհային գրականության էդ մակարդակի գործերը մեզ չեն էլ հասնում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (13.11.2012)

  13. #10
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, պետք է նախ կարդացած լինեմ, որ չսիրեմ Դրա համար ես իմ հնգյակը կազմելիս հաշվի եմ առնում ոչ միայն չսիրելուս աստիճանը, այլև այն, թե ուրիշներն ինչքան են սիրում:
    1. Պարույր Սևակ
    2. Հովհաննես Շիրազ
    3. Րաֆֆի
    4. Ժյուլ Վեռն (երևի տարիքս անցել էր, երբ կարդացի, դրա համար)
    5. Շիրվանզադե

    Կզարմանաք, թե ինչու եմ հիմնականում հայերի անուններ գրել: Պատճառը շատ պարզ է. արտասահմանցի գրողները մինչև մեզ հասնելը լա՜վ ֆիլտրվում են, դրա համար քիչ թե շատ լավերի գործերն ենք կարդում, իսկ Հայաստանում դպրոցներում մեզ հրամցնում են հայ գրողների գործեր ու, ցավոք, հաճախ ոչ լավագույնների:

    Սևակին չեմ սիրում, որովհետև կեղծ է գրում: Շատ է օգտագործում շինծու բառեր: Ու դրանով փորձում է տպավորություն թողնել, մինչդեռ իրականում բոլորը բառախաղեր են, դատարկություն:
    Նորից չեն սիրում, սիրում են կրկին
    Սա՞ է խորությունը: Ասեք, տեսնեմ, թե ինչը չեմ հասկանում:

    Շիրազին չեմ սիրում, որովհետև իր մայրիկային զգացմունքայնությամբ համը հանում է:

    Ժյուլ Վեռնին չեմ սիրում, որովհետև համապատասխան տարիքում չեմ կարդացել, տպավորություն չի թողել:

    Շիրվանզադեից մենակ «Քաոսն» եմ կարդացել, բայց դա բավական էր, որ ուրիշ բան չցանկանամ բացել: Պարզունակ է, ժամանակավրեպ: Կարապետիչի մակարդակի է:

    Րաֆֆուց շատ գործեր եմ կարդացել: «Խենթն» ու «Խաչագողի հիշատակարանը» էլի ոչինչ, համապատասխան տարիքում «ուտվում» են: Բայց «Սամվելից» զզվում եմ ուղղակի հենց թեկուզ կենտրոնական գաղափարի համար, թե հայրենիքը ծնողներից թանկ է: Մեկ էլ «Կայծերից» եմ զզվում: Հա՛, ճիշտ գաղափարներ կային մեջը, բայց դրանք ծամծմված էին, անիմաստ ձգված, տեղ-տեղ էլ չափից դուրս պրիմիտիվացրած:

    Ու նշված հայ գրողներին չեմ սիրում հատկապես նրա համար, որ նրանց մեծություններ համարելով՝ զոռով ստիպում են կարդալ: Տեսեք, Նաիրի Զարյանի անունը չեմ գրում, չնայած նա նշվածներից թույլ է: Չեմ գրում, որովհետև նրան երբևէ չեմ տեսել, որ մեծություն համարեն: Կարդացել եմ միայն նրա համար, որ իմանամ, թե ով է:

    Հա՛, երկու անուն էլ ավելացնեմ. Դեն Բրաուն և Պաուլո Կոելիո:
    Բյուրի ջան սիրելու համար , հասկանալ է պետք :Դու միշտ պռովոկացիոն բաներ ես գրում , միգուցե դա քինքնատիպություն է ,թե՞ քո յուրօրինակ ոճն է: Միշտ մյուսներին հակառակ բաներ ես գրում կամ սիրում , բայց չեմ էլ զարմանա , եթե երկուսս էլ մի հարցի շուրջ նույն կերպ մտածենք , իսկ դու ուղիղ հակառակը գրես՝զուտ հակառակվելու համար :

  14. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրի ջան սիրելու համար , հասկանալ է պետք :Դու միշտ պռովոկացիոն բաներ ես գրում , միգուցե դա քինքնատիպություն է ,թե՞ քո յուրօրինակ ոճն է: Միշտ մյուսներին հակառակ բաներ ես գրում կամ սիրում , բայց չեմ էլ զարմանա , եթե երկուսս էլ մի հարցի շուրջ նույն կերպ մտածենք , իսկ դու ուղիղ հակառակը գրես՝զուտ հակառակվելու համար :
    Աթոռից ընկա Բյուր, ախ դու փոքրիկ չարագործ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (15.11.2012), StrangeLittleGirl (14.11.2012), Աթեիստ (14.11.2012), Նաիրուհի (14.11.2012)

  16. #12
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե դա «Ստիլ » է :

  17. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Պաոլո Կոելիո - որովհետև շաբլոն հեղինակ է, չգիտես ինչու դարձել է դեմք: Թեև՝ գիտեմ ինչու. ժամանակին սկանդալային լրագրող է եղել, բոլորն անհամբեր սպասել են նրա հոդվածներին, նա էլ լավ փող աշխատելու ձև է գտել, հասկացել է, որ կարևորն անունն է, այլևս ինչ էլ գրի, գնելու են կատաղի արագությամբ, դե մարդն էլ սկսել է "գրել", մեղադրելու չի, ավելորդ փողը դեռ ոչ մեկին նեղություն չի տվել:
    Շիրվանզադե, Նար-Դոս, Գարեգին Բես ու նմանատպիների մի մեծ ծաղկաբույլ - իրենք մեղավոր չեն, իրենց ժամանակի համար լավ էլ գրել-մրել են, ուղղակի մեր դպրոցներում դեռ չեն հասկացել, որ ասենք "Նամուս"-ը արդեն առնվազն զավեշտ է դարձել, եթե հաշվի առնենք ներկայիս բարքերն ու երեխաների տեղեկացվածության աստիճանը:
    Օնորե դը Բալզակ - տանել չեմ կարողանում թեմայից շեղվելու նրա բացառիկ տաղանդը:
    Դավիթ Հովհաննես - խնդանք անցնեք
    Շուկշին - մի հաստափոր գիրք կարդացի, պատմվածքներ էին, ու բոլորը միանման, բոլորը հարբած ու հայհոյանքներով լեցուն, բանալ ու անհետաքրքիր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (05.12.2009)

  19. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաոլո Կոելիո - որովհետև շաբլոն հեղինակ է, չգիտես ինչու դարձել է դեմք: Թեև՝ գիտեմ ինչու. ժամանակին սկանդալային լրագրող է եղել, բոլորն անհամբեր սպասել են նրա հոդվածներին, նա էլ լավ փող աշխատելու ձև է գտել, հասկացել է, որ կարևորն անունն է, այլևս ինչ էլ գրի, գնելու են կատաղի արագությամբ, դե մարդն էլ սկսել է "գրել", մեղադրելու չի, ավելորդ փողը դեռ ոչ մեկին նեղություն չի տվել:
    Համաձայն եմ: Առհասարակ երբեք չեմ հասկացել Կոելիոյին սիրողներին… մոտս միշտ այն տպավորությունն է եղել, որ Կոելիո կարդում են միայն նրա համար, որ «մոդա» է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (03.01.2012), Sphinx (24.01.2010)

  21. #15
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ձեր չսիրած 5 գրողները

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ: Առհասարակ երբեք չեմ հասկացել Կոելիոյին սիրողներին… մոտս միշտ այն տպավորությունն է եղել, որ Կոելիո կարդում են միայն նրա համար, որ «մոդա» է…
    Հա հաստատ:Ես էլ չեմ սիրում,որևէ մեկդ Ալշիմիստը կարդացած կա՞ Խորհուրդ չեմ տա:

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լավագույն հայ գրողները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.05.2013, 17:25
  2. Չսիրած երգեր և երգիչներ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 10.07.2012, 18:46
  3. Հայ գրողները համաշխարհային հարթությունում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.09.2009, 17:58
  4. Հայ գրողները ռուսերեն թարգմանությամբ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.03.2009, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •