Ինչուիկ (28.01.2011)
Չափից դուրս երկար չգրելու համար ուշդրության հրավեմ Դիքենզի ստեղծագործությունների վրա: Կարծեմ անգլիական լավագույն արձակագիրն է: Նրա յուրաքանչյուր վեպում դու կգտնես առնվազն մեկ խիստ բացասական ու մեկ կամ ավել դրական կերպարներ: Ուղղակի չեմ ցանկանում չափից ավելի պնդել: Եթե այդքան համոզված ես, որ դրական կամ բացասական կերպարներ չկան, իմ յուրաքանչյուր ասածին չես համաձայնի: Հակառակ դեպքում ինքդ բազմաթիվ ապացույցներ կգտնես:
![]()
Շատ լավ օրինակ ես բերել, որովհետև ես Դիքենսին ուղղակի տանել չեմ կարողանում ու միշտ օրինակ եմ բերել որպես սերիալային գրողի: Միակ գործը, որը թեթևակի դուրս եկել է, «Մեծ հույսերն» է եղել, ինչի մասին վերևում խոսեցինք: Ի դեպ, հենց այնտեղ դրական-բացասական կերպարներ չկային: Նույն իմ սիրելի Էսթելան լիքը թերություններ ուներ:
Շինարար (28.01.2011)
Անունը չեմ կարող ասել, չեմ հիշում: Հավանաբար ռուս գրականագետ էր:
Թեքերեյի մասին էի կարդում: Գրված էր, որ թերևս նա միայն կարող է ոտք գցել Դիքենզի հետ:, իսկ վերջինս ներկայացվում էր իբրև լավագույն անգլիացի արձակագիր: Մանրամասներ չեմ հիշում, վաղուց եմ կարդացել: Դիքենզից մի 10 գործ կարդացած կլինեմ: Նա իմ ամենասիրած գրողների թվին է պատկանում: Համենայնդեպս առաջին քսանի մեջ կմտնի
Միայն թեորեապես է հնարավոր, որ ինչ որ մեկը Շիրվանզադեին լավագույն հայ արձակագիր անվանի:
Թե ես սխալվում եմ?![]()
Քո կարծիքը չեմ կիսում, որովհետև ինքս էլ Դիքենզին լավագույնն եմ համարում անգլիացի արձակագիրների մեջ, չնայած` Թեքերեյին ավելի շատ եմ սիրում: Մյուս անգլիացի գրողների մասին, որոնց վիճակվել է կարդալ, ավելի ցածր կարծիք ունեմ: Եթե դժվար չէ խնդրում եմ մի երկուսի անունը նշիր: Ում ես արդյոք գերադասում անգլիացիներից:
Շիրվանզադեի մասով անկեղծորեն զարմացած եմ: Նրան սիրող էլ կա?![]()
Rhayader (28.01.2011)
Վերջին խմբագրող՝ Malxas: 28.01.2011, 01:41:
Quyr Qery (03.01.2012)
Դասական լինել հենց նշանակում է լավը լինել կամ առնվազն բարձր լինել: Իսկ Շիրվանզադեին հայ դասականների մեջ այն ժամանակ հավանաբար մտցրել են բավականաչափ բարձրորակ գրողներ չունենալու պատճառով: Հայերն այսօր էլ համարյա չունեն գրողներ, որոնք մեծ քանակով բարձրորակ ստեղծագործություններ ունենան: Մինչդեռ Դիքենզի 30 հատոր վեպերը որակապես համարյա չեն տարբերվում իրարից, բոլորն էլ հավասարաչափ լավն են: Ճիշտ է, ես նրանց մեջ գլուխգործոցներ չեմ տեսնում, բայց բոլորը ունեն որոշակի բարձր մակարդակ: Ի դեպ, ի տարբերություն Շիրվանզադեի, որը հատուկենտ սիրողներ ունի սոսկ Հայաստանում, Դիքենզը ընթերցողներ ունեի ամբողջ աշխարհում: Ակումբի անդամներից մեկը, կարծեմ ՀԱԲը, խորհուրդ էր տվել հենց Դիքենզ կարդալ![]()
Դիքենսի առումով քո հետ չէի համաձայնի՝ իրոք, լավագույնը նրան համարելն առնվազն նշանակում է Դիքենսից բացի ոչ մեկին կարդացած չլինել, բայց թեկուզ լեզվական առումով շատ ուժեղ գրող է:
Իհարկե, տանել չեմ կարողանում նրա «Դևիդ Կոպերֆիլդը» (պրեվեդ, Սելինջեր)՝ ասենք, «խեղճ ու միամիտ տղան ու նրան շրջապատող տականքները» թեմատիկան, գումարվելով «Մարտին Չելզվիտի Կյանքն Ու Արկածները» շարքին, ու էլի ավելացնելով «Օլիվեր Տվիստի Արկածների» կոնտեքստը, տպավորություն է ստեղծվում, որ հեղինակն ամենուրեք տականքների շրջապատներ է փնտրում, որ իր հերոսներին մեջտեղ գցի: Բայց նույնիսկ չսիրածս «Դևիդ Կոպերֆիլդում» լեզվի ուժի շնորհիվ շատ լավ պատկերներ են կազմվում, ու եթե գլոբալ սյուժեի ձանձրալի ու նյարդայնացնող լինելը չխանգարեր, լավ էլ գիրք կլիներ:
Անգլիացի լավագույնները. Ալիստեր Կրոուլի, Սոմերսեթ Մոեմ (Մոեմը դագաղում պտտվեց, երբ ես իրեն Կրոուլիի կողքն, այն էլ Կրոուլիից ՀԵՏՈ նշեցի՝ ի վերջո, Մոեմի «Մոգը» վեպի հերոս Օլիվեր Հադդոն հենց Կրոուլիի հիման վրա է ստեղծված), Նիլ Գեյման, Ալան Մուր, Ջոն Միլտոն (եթե միայն արձակագիրներին չենք անդրադառնում): Եվ այլոք:
Ընդհանրապես, երբ ասում են՝ «լավագույն այսինչալեզու գրող», միանգամից «Մահացած Պոետների Հասարակություն» ֆիլմի դասագրքի գրաֆիկն եմ հիշում: Այլ կերպ ասած՝ սնոբ ու ախմախ բան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ