Ես շատ եմ սիրում մատե,դա շատ առույքացնող թեյա,դե Հայաստնում խմում եմ միայն մատե,իսկ երբ Նիդեռլանդներում եմ լինում խմում եմ իմ աճացրած մատեն ու կոկան,Կոկո դե մատե,ախ էլի ընկա նոստալգիա գիրկը,
հեսա իմ մատեն![]()
Ես շատ եմ սիրում մատե,դա շատ առույքացնող թեյա,դե Հայաստնում խմում եմ միայն մատե,իսկ երբ Նիդեռլանդներում եմ լինում խմում եմ իմ աճացրած մատեն ու կոկան,Կոկո դե մատե,ախ էլի ընկա նոստալգիա գիրկը,
հեսա իմ մատեն![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Կանաչ թեյ
________________________________________
Ներկայումս հայտնի է թեյի 6 հիմնական տեսակ (կանաչ, սպիտակ, դեղին, կապտականաչ, կարմիր և սև), բայց ամենահայտնին և ամենատարածվածը հավանաբար կանաչ թեյն է: Հաճախ ենք լսում այն մասին, թե ինչ օգտակար է այն առողջության ու երկարակեցության համար և ինչքան խնդիրներից ու հիվանդություններից է օգնում զերծ մնալ:
Ճապոնացի փորձագետները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են առնվազն 9-10 բաժակ կանաչ թեյ, միջին հաշվով մոտ 5-7 տարով ավելի երկար էին ապրում, քան նրանք, ովքեր թեյ ավելի քիչ էին խմում: Փորձագետները նաև պարզել են, որ կանաչ թեյ սիրող մարդկանց շրջանում 25-30%-ով ավելի հազվադեպ են հանդիպում խոցային հիվանդությունները:
Ինչո՞ւ է կանաչ թեյն այդքան օգտակար
• Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն: Մասնագետները նույնիսկ ասում են, որ C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ: Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները:
• Մասնագետները նաև հայտնաբերել են, որ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները:
• Կանաչ թեյի հաճախակի օգտագործումը լավացնում է մարսողությունը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խմել այն ճաշելուց առաջ: Բացի այդ, կանաչ թեյում պարունակվող որոշ նյութեր արագացնում են նյութափոխանակությունը, ինչը օգնում է ազատվելու ավելորդ քաշից:
• Ինչպես արդեն ասացինք, կանաչ թեյը հարուստ է P վիտամինով: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կանաչ թեյը կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է խմել մրսածության, գրիպի ժամանակ:
• Կանաչ թեյը կարող է նաև պայքարել ճառագայթման դեմ և հանել օրգանիզմից վտանգավոր ռադիոակտիվ նյութերը: Բացի այդ, կանաչ թեյը լավ է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջև. կանաչ թեյը չեզոքացնում է ճառագայթումը:
• Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց անպայման օրական գոնե մեկ բաժակ կանաչ թեյ խմել, քանի որ այն կանխում է շագանակագեղձի խոցի առաջացումը:
• Կանաչ թեյը (թաց հատիկները` թեյը խմելուց հետո) կարելի է օգտագործել ատամի մածուկի փոխարեն, և դա նկատելիորեն կամրացնի ձեր ատամները: Այս մեթոդը շատ տարածված է Ճապոնիայում. երիտասարդ մայրերը իրենց երեխաների ատամները մաքրում են կանաչ թեյով (եթե անգամ երեխան մի քանի թեյի հատիկ կուլ տա, ոչինչ չի լինի):
• Ատամնացավի դեպքում կանաչ թեյը նույնպես կարող է օգնել: Թունդ կանաչ թեյի թուրմին ավելացրեք մի քիչ տրորած սխտոր: Այս խարնուրդը որոշ ժամանակ պահեք բերանում, և ատամնացավը նկատելիորեն կթուլանա:
Հիշեք, որ կանաչ թեյը պետք է խմել տաք, բայց ոչ այրող: Սառը կանաչ թեյ խմել նույնպես չարժե, քանի որ այն կարող է ավելորդ խորխի առաջացման պատճառ դառնալ:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Empty`Tears (25.12.2010), Magic-Mushroom (14.05.2010)
ես գրեթե 3 տարի թեյի անուն չեմ ուզեցել լսել, տանել չէի կարողանում
Բայց հիմա շաատ եմ սիրում, նամանավանդ դարչինով ու մեխակով թեյ...մմմմ...համովահաա, մեկ էլ սիրում եմ կարամելով թեյ /սենց թիթիզը կա մի հատ, կարամելից սրտիկներով
/ ու տենց...
![]()
mananart.blogspot.com
Magic-Mushroom (14.05.2010), Միքո (14.05.2010)
Բժիշկները, հատկապես ամռանը, խորհուրդ են տալիս ավելի շատ թեյ խմել, թեկուզ սառը վիճակում, որովհետև շատ լավ հագեցնում է ծարավը ու նաև օգտակար է (հետո էլ ասում են երկու երնեկ մի տեղ չի լինում)
իսկ ես նախընտրում եմ գրեթե բոլոր տեսակի թեյերը, նայած տրամադրության, բայց ամենաշատ սիրում եմ կանաչ թեյի վիշապաթեյ տարատեսակը, շատ յուրահատուկ համ ունի
Ձայնալար (19.06.2010)
Վերջին կես տարվա ընթացքում երեք թեյ եմ հայտնաբերել, որոնց համար ուշքս գնում է:
Դրանցից մեկը Թի Քուան Յին, Oolong տեսակն է, որը համարվում է կիսաֆերմենտացված թեյ, եւ սև թեյ՝ գրինֆիլդի արտադրության՝ ամանորյա թեյ նարնջով, դարչնով ու մեխակով...
Մեկ էլ մի քանի անգամ Պու Էր եմ խմել: Թեյարանի մատուցողուհուն խնդրեցինք ամենատարօրինակ համերն ունեցող թեյերից մեզ ցույց տալ, Պու Էրը ցույց տվեց, եւ հավելեց, որ մեզ դուր չի գա, քանի որ ձկան հոտ է գալիս...
Բերեցին.. ահավոր ապխտած սիգի հոտ ընկավ, բայց հետո որ խմեցի, զգացի, որ ոնց-որ ծառի կեղևի ուժեղ հոտ գա ու շատ հաճելի, յուրահատուկ թեյ էր... Նենց կխմեի հիմա.. էս ապուշ պակեծիկով ահմադի փոխարեննն![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.12.2010, 16:30:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վայ, երեքն էլ իմ սիրած թեյերից են:
Թվինինգում ամեն անգամ երբ Պու Էր էի պատվիրում կողքիս նստածները մի կիլոմետր հեռու էին փախնում հոտի պատճառովԲայց ճիշտն ասած էդ ձկի հոտը ես չեմ առնում, երևի արդեն սովորել եմ, ավելի շուտ հողի ու ծառի հոտ ունի ու շատ հաճելի համ ա:
Ուլոնգները շատ եմ սիրում, բայց դրանց էժանանոցները խմելու բան չեն, իսկ լավ Ուլոնգները բավականին թանկ հաճույք են:
Իսկ Գրինֆիլդի ամանօրյա թեյը լրիվէ, շատ լավն ա բուրմունքն ու համը:
Գրինֆիլդից մեկ էլ շատ եմ հավանում նարնջի ու լոտուսի կանաչ թեյը, շատ նուրբ համ ունի:
I may be paranoid but no android!
Leo Negri (23.12.2010), Magic-Mushroom (23.12.2010), Ֆրեյա (22.12.2010)
Այսինքն ոնց? Էն սովորական թեյը լավը չի?...
Թանկերը չեմ փորձել, ինչ կա, դա եմ փորձել :ՃՃՃՃ Բայց ինձ շատ է դուր գալիս... Համը ոնց որ իսկական թեյի համ լինի ու ոչ կանաչ ա ոչ սև, ամենաշատը դա ա դուրս գալիս![]()
Իդեպ, տարբեր տեյ արտադրողների նույն թեյի համերը կարող են տարբերվել... Երևի արդեն ամեն մեկն իր նախընտրությունների համապատասխան պետք է ընտրի, ըստ համի...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Թեյարանների միջին ու թանկ ուլոնգները սովորաբար լավն են լինում: Մի երկու անգամ խանութից տարբեր ֆիրմաների ուլոնգ էի առել (ափսոս չեմ հիշում ումն էր), բավականին էժան 500-800դր ու զզվելի համ ունեին: Բայց մի անգամ 3000դր-անոց ուլոնգ էի առել դրախտային համ ուներ
Ուլոնգը սովորաբար նկարագրում են սև թեյ՝ կանաչ թեյի համով, բայց ինքը սևի ու կանաչի արանքն ա ընկնում:
Ի դեպ աշխարհի ամենաթանկ թեյը Տիեգուանյին ուլոնգն է, որի 1կգ-ը մոտավորապես $3000 է
![]()
I may be paranoid but no android!
Empty`Tears (25.12.2010), Gayl (22.12.2010), Inna (23.12.2010), Ֆրեյա (22.12.2010)
)) Ես չգիտեմ իմ խմածը որն էր, բայց լավ է
)) Դե հաստատ 3000 դոլլարանոցը չէր
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
իմ սիրած թեյերը,...
Լոպեղա. (հատապտուղների տերևներից)
Սակուրա. (ճապոնական բալի ծաղիկներից)
Մելանժ (հայկական մրգերի խառնուրդ, կարկադե)
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Պուէրի համար խելքս իմը չի: Գերադասաբար փոքր թեյնիկով, մի ափի մեջ տեղավորվող բաժակով:
Շատ եմ սիրում չինական վառոդային թեյ: Եթե իրան խառնել անանուխի հետ ու մի քիչ մեղր ավելացնել, շատ թունդ բան կստացվի:
Սիրում եմ նաև կանաչ ժասմինով, նամանավանդ քնելուց առաջ: Սկսեցի օգտագործել, քանի որ ժասմինը երազները շատ իրականա դարձնում, ու տենց էլ սովորեցի:
Էլի կան, բայց դե առաջինը սրանք մտքիս էկան: Թղթից պակետով թեյ չեմ սիրում, բայց չեղած տեղը խմում եմ: Լեկցիաներին խմում եմ լիմոնով կանաչ սառը թեյ:
Ի դեպ, վերջին "գ"ն չի արտասանվում: Ոնց որ ասենք Beijing քաղաքի անվան մեջ: "long"-ը պեկինյան դիալեկտով արտասանվումա լուն: Թեյի անուննա ուլուն կամ ուլունչա, թարգմանաբար նշանակումա սև վիշապ, սև վիշապի թեյ:Ուլոնգը սովորաբար նկարագրում են սև թեյ՝ կանաչ թեյի համով, բայց ինքը սևի ու կանաչի արանքն ա ընկնում:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 23.12.2010, 06:19:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ես ու թեյը, էտ ոնց որ ասենք, ոնց որ Շառապովան ու Իգլեսիասը, կամ ասենք Գարի մուռն ու իրա կիթառը, կամ ասենք Սթիվեն Սթիլբերգն ու իրա Տիտանիկը, կամ, ոնց որ լեոնարդո Դա Վինչին ու իրա Ջոկոնդիկը, Մի խոսքով, ոնց որ Նու պագաձին ու Զայացը, այ էտ կարգի սիրում ենք իրար: Դեռ 4-5 տարեկանից սկսած օրը 3 բաժակից պակաս թեյ չեմ խմում:
Սիրում եմ թեյ խմելուց կամ կոմպի մոտ լինել, կամ լուսամուտի, կամ էլ կոմպի դեսկթոփին լուսամուտի նկարնեմ դնում, ու 2-ը մեկում...
Այ օրինակ եգիպտական թեյ եմ մի քանի անգամ խմել ինչ որ ծաղիկներից պատրաստված, որ համը շատա դուրս եկել: Չինական թեյնելա ի տարբերություն չինական iPhone ի դուրս եկել... լավն ա էլի... Հայկականներից էն մեր ավանդական Akbar նեմ սիրում, մեկ էլ որ նենց հավեսով մուգ կարմիր գույնա ստացվում![]()
Հա, իսկապես շատ «էքստրեմալ» լավ իմաստով թեյ ա, ուրիշ էլ ինչից էդ տիպի համ կառնես? Ոչմիբանից..Շատ-շատ, եթե տակառիկների մեջ մի 150 տարի կոնյակ պահես... Այ էդպիսի հարուստ համ ունի եթերային յուղերի...
Կարծում եմ, էս թեյերի համար շատ կարևոր ա պատրաստման եղանակը: Մի քանի տեղ խմել են, համերը տարբերվել են զգալիորեն: Ընդհանրապես, երևի թե
կավից փոքրիկ թեյնիկի մեջ պատրաստելը ճիշտ է, ու լավ կլինի ջուրն էլ մաքուր լինի ու ոչ պլաստիկից թեյնիկի մեջ եռացրած...
Ամենաչսիրածս բանն ա, որ թեյից ջրի հոտեր են գալիս....
Եթե գանփաուդերի հետ ես կանաչ, դա էլ ա իմ սիրելի թեյերի ցուցակում...Շատ եմ սիրում չինական վառոդային թեյ: Եթե իրան խառնել անանուխի հետ ու մի քիչ մեղր ավելացնել, շատ թունդ բան կստացվի:ես դրանից թութունի հոտ եմ առնում, ոնց թր սիգարետի թեյ խմես
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ