User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, Բյուր, իսկ ի՞նչ է պնդում լեզվի մասին ձեր օրենքը, լեզվի *** տեսչությունն իր ցուցանակների հայերենը պարտադրող *** օրենքներով և այլն: Ու ինչի՞ ես ձեր մեջ չպետք է վտանգ տեսնեմ, եթե նույն մարդիկ կռիվ են անում, որ մասս մեդիայում մենակ հայերեն խոսք լինի, երբ իրենց «привет» են բարևում, հայտարարում են, որ ռուսերեն չեն հասկանում, և այլն: Ի՞նչ հիմքեր ունեմ ձեր նպատակները կիսելու կամ գոնե դրանց չխանգարելու համար:
    Ռայ, հիմա հավես չունեմ օրենքը բացելու, բայց մոտավորապես այսպես ա՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության լեզուն հայերենն է: Հետո մի կետ կա (չեմ հիշում՝ լեզվի օրենքում էր, թե հանրակրթության մասին, ինչևէ), ըստ որի օտարալեզու ուսուցում կարա լինի միայն օտարերկրյա քաղաքացիների, ՀՀ քաղաքացի ազգային փոքրամասնությունների ու երկար տարիներ Հայաստանում չբնակված, բայց վերադարձած հայերի համար: Ըստ նոր փոփոխությունների ուզում են նենց անեն, որ ցանկացած մարդ կարողանա գնալ օտարալեզու դպրոց: Հիմա նայի. ասում էին, որ ընդամենը 10 օտարալեզու դպրոցներ են բացվելու ու մենակ ավագ: Հայաստանում էղած-չեղած 90 հատ ավագ դպրոց ա: Կոպիտ հաշվարկով ստացվում ա, որ ամեն 10 ավագ դպրոցից մեկն օտարալեզու ա: Ավելին՝ աշակերտների թվի սահմանափակում չկա: Այսինքն՝ չի բացառվում, որ էդ դպրոցների բացվելուց հետո էնտեղ սովորեն աշակերտների, ասենք, 70 տոկոսը: Բացի դրանից, եթե չգիտես, ասեմ, հիմա ավագ դպրոցներում մի խայտառակ վիճակ ա: Ծնողներն այլընտրանք են փնտրում: Ու հասկանու՞մ ես: Բացում են օտարալեզու դպրոցները... որակյա˜լ, միջազգային չափանիշներո˜վ: Միանգամից սաղ որոշում են լցվել էդ դպրոցները, ու հայկականներում սովորողները սկսում են պիտակավորվել (ի դեպ, ոնց որ Սովետի ժամանակ): Դու ուզու՞մ ես նման հասարակություն: Նայի, ես կյանքում դեմ չեմ լինի օտարալեզու դպրոցներին, եթե հայալեզու դպրոցների կրթական մակարդակը կարողանան հասցնել միջազգային չափանիշներին: Չեն կարողանում, շառը լեզվի վրա են գցում: Հիմա ինձ ասա. պատճառը լեզու՞ն ա, որ կրթությունը էս վիճակում ա, թե՞ համակարգը: Իսկ նման քաղաքականությունը կբերի նրան, որ տարիներ անց հայկական կրթություն ունեցողները կհամարվեն երկրորդ սորտի մարդ, հետևաբար բոլորը կձգտեն օտարալեզու դպրոցներ, հետևաբար շատ ավելի տարիներ անց հայերեն խոսացողներ չեն մնա: Եթե հայերենը չլինի, շատ ավելի հեշտ կլինի այլ պետությունների կողմից (մասնավորապես՝ Ռուսաստանի) Հայաստանն իրենցով անել:

    Ինչ վերաբերում ա մասս մեդիային, ապա այո, պարտավոր են ցանկացած օտարալեզու խոսք թարգմանել: Հայաստանում պետական լեզուն հայերենն ա, հետևաբար միջին վիճակագրական հայը պարտավոր չի օտար լեզուներ իմանալ: Ավելին՝ Սովետի ժամանակներից պահպանված քաղքենիներ կան, որոնք հպարտությամբ հայտարարում են, որ հայկական ալիքներ չեն նայում: Աստված իրանց հետ: Թող իրենց սիրելի ռուսականները նայեն:

    Էսքան ասածս ինչ էր... Հիմա Հայաստանում հեչ ժամանակը չի օտարալեզու դպրոց բացելու, քանի դեռ կրթությունը նման հետույքային վիճակում ա: Կարող ես կիսել կարծիքս, կարող ես և չկիսել: Կարող ես նաև խանգարել: Էդ քո գործն ա ու քո իրավունքը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.12.2010), Chuk (15.12.2010), Rammstein (15.12.2010), Sophie (15.12.2010), Tig (15.12.2010), Ձայնալար (15.12.2010), Ներսես_AM (15.12.2010), Ուլուանա (21.12.2010), Տրիբուն (17.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •