Ապե Ջան, դու մի անգամից անցար ամենաբարդ իրավիճակներին: Չնայած համոզված եմ, որ անլուծելի խնդիր չկա ցանկացած ասպարեզում: վառ օրինակ ա անցած դարի ութսունականների վերջին ազգային համախմբումը, բայց արի սկզբից գոնե քննարկենք էն հասարակ երևույթները, որ հանդիպում ենք փողոցում: Թուրքական երգեր բարձրաձայն հասարակական վայրերում լսող կերպարներից սկսած մինչև էն, որ մարդկանց կարող են աշխատացնեն ու չվճարեն, բայց անպատիժ մնան: Ու դա անում են ոչ թե հանրահայտ օլիգարխները, այլ մանր մունր իրանցից բան չներկայացնող դեմքեր: Օրինակները բազմաթիվ են: ԲԱԶՄԱՀԱԶԱՐ!!! Հարցը մեր լռելու ու մեր խիղճը լռեցնելու մեջ է!!!
Ես չեմ առաջարկում ուղղակի խոսել: Ես առաջարկում եմ, որ ամեն մեկը մի քիչ հեռու վանի իրենից էդ անտարբերությունը ու թեկուզ փողոցում ու աշխատավայրում անարդարություն տեսնելուց գործի գոնե իր հնարավորության չափով: Թե չե մինչև սեփական մաշկի վրա չենք զգում, սկի չենք էլ ուզում խոսանք էդպիսի երևույթների մասին:
Էջանիշներ